Ազգային խայտառակություն

Սաակաշվիլու լակոտ Սանասարյանի տվայտանքները

Հուլիսի 6, 2015
Սաակաշվիլու լակոտ Սանասարյանի տվայտանքները

Այսօր, Բաղրամյան պողոտայում մի քանի տասնյակ ցուցարարների հետ բերման էր ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Հետո ոստիկանության բաժանմունքում նա դժգոհել էր, որ գլխի ցավեր ունի և նրան տեղափոխել էին հիվանդանոց:


Գլխացավն, իհարկե, տհաճ բան է: Բայց էլ ավելի տհաճ է, երբ դա ստեղծում են արհեստականորեն: Իսկ որ Սանասարյանը գլխացավեր հարուցելու վարպետ է, վերջին մի քանի օրերը ասվածի լավագույն ապացույցը դարձան:


Թե ինչպես ժառանգական Դավիթը կարողացավ աննկատ ու խորամանկորեն սողոսկել Բաղրամյանի ակցիաները համակարգող խմբի մեջ, սա մի այլ կարգի պատմություն է: Դրանից պակաս հետաքրքիր չէր, թե Սանասարյանը որտեղից վերադարձավ ու իրեն շնչակտուր նետեց Բաղրամյան: Հունիսի 18-30-իը նա Բրատիսլավիայում մասնակցում էր Գլոբալ անվտանգության միջազգային ֆորումի: Անվանումը գեղեցիկ է հնչում, իսկ իրականում այնտեղ հավաքվել էին պրոֆեսիոնալ մայդանականներն ու գունավոր հեղափոխությունների տեսաբանները: Սանասարյանն այդ միջավայրում պիտի որ իրեն անչափ կարևորված ու ներշնչված զգար, հատկապես որ ֆորումը նրան պարգևեց երազանքներից մեծագույնը: Այստեղ նա տեսավ կենդանի Միխայիլ Սաակաշվիլուն ու նույնիսկ լուսանկարվեց նրա հետ: Էլ ի՞նչ էր անհրաժեշտ լիակատար երջանկության համար: Եվ Միշայի դասերն ու խորհուրդները սերտած՝ նա շտապեց հայրենիք՝ սեփական հեղափոխությունն այնտեղ իրագործելու համար:


Մենք չենք մանրամասնի, թե անցած օրերի ընթացքում ինչեր արեց ու չարեց «Ժառանգության» Դավիթը՝ համատեղելով Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամները Վարդերի հեղափոխության հեղինակի հանձնարարականների հետ, բայց մեկ-երկու դրվագ այնուամենայնիվ արժե վերհիշել, որոնք անչափ բնորոշ են նրա կարգի ուշիմ աշակերտի վարքագծին:


Երբ Բաղրամյանից դուրս վռնդեցին Պարույր Հայրիկյանին՝ իր եվրոպական դրոշների հետ, հաջորդ օրը Սանասարյանը նստացույցի մասնակիցներին կոչ արեց ներողություն խնդրել ԱԻՄ առաջնորդից, նրա թիմակիցներից ու ԵՄ անդամ երկրներից, որոնց դրոշը տրորել և պատռել էին ցուցարարները: Սանասարյանին, իհարկե, սուլեցին, հայհոյեցին, ակնարկեցին, որ նրան էլ կարող են Հայրիկյանի հետքերով ուղարկել, ու սա ձայնը կտրեց:


Բայց հաջորդ պահին կրկին մայդանական արյունը խլրտաց նրա երակներում ու Սանասարյանը սպառնաց, թե պողոտայում աղբամանների փոխարեն ավազե պարկերով բարիկադներ կկառուցի: Մարդկանց գիտակցված բախման տանելու մոլուցքի պահին նա հրապարակ նետեց «Մեկ քայլ առաջ» օպերացիան, հայտարարեց, թե ռադիկալ գործողություններ են պետք ու ժողովրդին տեղեկացրեց, որ վրա է հասել Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու վճռորոշ փուլը:


Այն, որ դրանից հետո «Մեկ քայլ առաջ»-ը վերածվելու էր «Բացմաթիվ քայլեր դեպի ետ»-ի, քչերն էին կասկածում: Ու հիմա Սանասարյանի գլխացավը բռնել է: Գլուխը, որտեղ խմորվում են բազում երազանքներ, պայքարի մարտադաշտեր, հերոսական թռիչքներ, կործանվող քաղաքներ և, իհարկե, Սաակաշվիլու ճաճանչափայլ դեմքը, չի կարող այսպիսի պահերին չցավել: Ու դեռ Սանասարյանը պիտի փառք տա Աստծուն, որ այդ ցավացող գլուխն իր ուսերի վրա է:






Դիտումների քանակ 8360


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մոտենում է Փաշինյան Նիկոլի X ժամը

Մոտենում է Փաշինյան Նիկոլի X ժամը

Սեպտեմբերի 7, 2018


Հայրենի մամուլն ուզում է արժևորել Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի որոշ անդամների և գրում է, թե իբր Կրեմլից ասում են, որ դրանք պի...

Դավիթ Անհաղթը ինչ-որ բան է կերտում

Դավիթ Անհաղթը ինչ-որ բան է կերտում

Հուլիսի 23, 2018


Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, թե պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հրաժարական է տալու: Այս տեղ...

Ուրիշ էլ ինչի՞ եք ընդունակ

Ուրիշ էլ ինչի՞ եք ընդունակ

Հուլիսի 2, 2018


Փողոցային ակտիվիստից մի գիշերվա ընթացքում ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ դարձած Դավիթ Սանասարյանն այսօր մեծ, շատ մե...

Սանասարյանը կբացահայտի ընտրաբար

Սանասարյանը կբացահայտի ընտրաբար

Հունիսի 21, 2018


ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որ սկզբում երդվում էր, թե պաշտոն չի ստանձնի, բայց հետո երդումն ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Սանասարյանը փչացնում է Նիկոլի թիմը

Սանասարյանը փչացնում է Նիկոլի թիմը

Մայիսի 26, 2018


ՀՀ վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որ սկզբում չէր ուզում, հետո ուզեց պաշտոնյա դառնալ, իր ցանկությունների...

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Մայիսի 21, 2018


Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառա...

Ընդդիմության ասեղը գցելու տեղ ունի

Ընդդիմության ասեղը գցելու տեղ ունի

Մարտի 23, 2018


Այսօր կայացավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի երկրորդ հանրահավաքը` ավելի սակավամարդ, քան նախորդն էր: Մինչդեռ նախաձեռնողները ...

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Փետրվարի 12, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որի գործողություններն առանց այդ էլ աչքի չէին ընկնում ինքնատիպությամբ...

Սաակաշվիլին «Ելք» դաշինքի անդա՞մ է

Սաակաշվիլին «Ելք» դաշինքի անդա՞մ է

Փետրվարի 2, 2018


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության դեգերումների մասին արդեն գրել ...

Սաակաշվիլին փորձանք է դարձել հայերի գլխին

Սաակաշվիլին փորձանք է դարձել հայերի գլխին

Հունվարի 27, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը արգելել է Եղիշե Չարենցի տուն թանգարանում իրականացնել Միխեիլ Սաակաշվիլու «Ուժե...

Սաակաշվիլու վկաները Հայաստանում

Սաակաշվիլու վկաները Հայաստանում

Հունվարի 22, 2018


Պարզվում է, մեր երկրում Վրաստանի նախկին նախագահ, միջազգային կարգի ավանտյուրիստ, քաղաքական փախստական և բոմժ Միխեիլ Սաակաշվիլու հ...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄ...

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Հուլիսի 26, 2017


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությո...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Օհանյանին սպասվում է Սաակաշվիլու ճակատագիրը

Օհանյանին սպասվում է Սաակաշվիլու ճակատագիրը

Մարտի 10, 2017


Շատերն են կուռքեր ունենում: Սա և լավ է, և վատ: Կուռքը կարող է օրինակ ծառայել, ցույց տալ այն ճանապարհը, որով ցանկանում ես անցնել...

Սաակաշվիլին թփերում

Սաակաշվիլին թփերում

Հունվարի 22, 2017


Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գնացել էր Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասն...

Որտե՞ղ աշխատանքի կտեղավորեն Սաակաշվիլուն Կիևից վռնդելուց հետո

Որտե՞ղ աշխատանքի կտեղավորեն Սաակաշվիլուն Կիևից վռնդելուց հետո

Նոյեմբերի 28, 2016


Ռուսաստանի դեմ հավերժ մարտնչող ու մոլի արևմտամետ Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ