Սովորական խայտառակություն

Քաղաքական ցեցը կերավ Բաղրամյանի ոգին

Հուլիսի 6, 2015
Քաղաքական ցեցը կերավ Բաղրամյանի ոգին

Օսկան Քոչարյան


Այսօր ոստիկանությունը բացեց Բաղրամյանի պողոտան: Հնարավորինս հանգիստ, առանց կոպտությունների ու բարբարոսության: Մի քանի տասնյակ բերման ենթարկվածներն ավելի ուշ ազատ արձակվեցին: Ցուցարարներն իրենց իրերով հանդերձ տեղափոխվեցին Ազատության հրապարակ, որտեղ պաստրաստվում են նստացույց սկսել: Բաղրամյանի պողոտայի էպոպեան ավարտվեց: Սկսվում է նոր փուլ, ինչի մասին դեռ քչերը պատկերացում ունեն: Սակայն հիմա ճիշտ պահն է վերագնահատել անցած շաբաթների իրադարձությունները և առաջին հերթին պատասխան գտնել այն հարցին, թե ինչո՞ւ սոցիալական բունտն այսպիսի ավարտ ունեցավ:


Կարելի է, իհարկե, վերլուծել շարժման առանձին դրվագներ, գնահատականներ տալ ինչպես իշխանությունների, այնպես էլ ցուցարարների քայլերին, զանազան կռահումներ անել այն հարցի շուրջ, թե ինչո՞ւ երկու շաբաթ շարունակ ուժային կառույցները ոչինչ չէին անում հավաքվածներին պողոտայից հեռացնելու համար: Բայց սրանք կլինեն ընդամենը ուղեկից դիտարկումներ, մինչդեռ բուն շարժման տրամաբանությունը և նրա այսպիսի շրջադարձը կանխորոշեցին երկու կարևոր հանգամանք՝ գործողությունների ծրագրի բացակայությունը և քաղաքական առանձին խմբերի միջամտությունը:


Ամենավճռորոշ պահին հանկարծ պարզ դարձավ, որ նախաձեռնության հեղինակները պատկերացում չունեին, թե որոնք են լինելու իրենց անելիքները իշխանությունների արձագանքից հետո: Այս երկմտությունն իր հերթին հանգեցրեց շարժման տրոհմանը՝ մասնակիցներին բաժանելով Բաղրամյանի պողոտայի նվիրյալների և Ազատության հրապարակ նահանջողների: Եվ հենց այդ ժամանակ էլ, օգտվելով համընդհանուր շփոթմունքից, պողոտա ներթափանցեցին տարատեսակ քաղաքական գործիչներ, կուսակցական ձախողված լիդերներ ու տեսաբաններ, որոնց նպատակը մեկն էր՝ սեփականաշնորհել երիտասարդական հուզումների ալիքը, թեքել դրանք իրենց ցանկալի ուղղությամբ, Բաղրամյանը վերածել ԵՄ- ԵՏՄ կողմնորոշումների բախման վայրի, սեփական PR-ի նպատակահարմար առիթը ձեռքից բաց չթողնել:


Վերջին օրերին Բաղրամյանը քաղաքական բանավեճերի ակումբ էր հիշեցնում, որտեղ սեմինար պարապմունքներ էին կազմակերպում մի քանի գրանտակեր կառույցներ: Ու թեև շատերը դեռ խուսափում էին բարձրաձայն խոստովանել, բայց գերազանց հասկանում ու զգում էին, որ պայքարի ոգին կոտրվել է և անկումն անխուսափելի է:


Բաղրամյանի պողոտան այլևս պայքարի թատերաբեմ չէ: Եվ սա ոչ միայն տեղանքի փոփոխություն է կամ մարտավարական վերադասավորման ջանք: Սա առաջին հերթին նահանջ է ինչպես դիրքերից, այնպես էլ համոզմունքներից ու սկզբունքներից: Այն, ինչ հետո պիտի լինի՝ Բաղրամյան չի լինելու:






Դիտումների քանակ 2931


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄ...

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Հոկտեմբերի 2, 2016


Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում. նրա կառավարման 10 տարիներն, իհարկե, դրականորեն են անդրադարձել Վրաստանի վրա, բայց...

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Սեպտեմբերի 29, 2015


Քանի պողոտան ձերն է, մենք ձեր խոնարհ ծառան ենք, երբ պողոտան մերն է` դուք մեր տանձին չեք: Հետաքրքիր է` ինչպե՞ս կպատժի նախագահ Սա...

Երևանի «մայդանին» Ամերիկայում գիտական հիմնավորում են տալիս

Երևանի «մայդանին» Ամերիկայում գիտական հիմնավորում են տալիս

Սեպտեմբերի 22, 2015


Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ երիտասարդական ընդվզումը օվկիանոսից այն կողմ ամեն կերպ ցանկանում են ...

Վաղինակը խաղեր է տալիս

Վաղինակը խաղեր է տալիս

Հուլիսի 23, 2015


Վերջին օրերին «Ոչ թալանին» նախաձեռնության որոշ անդամներից և Բաղրամյանի ցույցերի մասնակիցներից ահազանգեր էին ստացվում այն մասին,...

Վահրամ Բաղդասարյան. Սերժ Սարգսյանը քայքայիչ է

Վահրամ Բաղդասարյան. Սերժ Սարգսյանը քայքայիչ է

Հուլիսի 14, 2015
1

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերջին շրջանում այնքան սկզբունքային տղա է դարձել, որ պատրաստ է քննա...

ԵՄ-ի լակոտ Հմայակի սուգը

ԵՄ-ի լակոտ Հմայակի սուգը

Հուլիսի 13, 2015


Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի տանը յոթնօրյա սուգ է հայտարարված: Պատճառը Եվրամիության դրոշներն են: Հմայակը...

Finita la comedia

Finita la comedia

Հուլիսի 6, 2015


Ներկայացումն ավարտվեց: Կարող եք ծափահարել կամ չծափահարել: Բայց միևնույն է, տուն գնալու ժամանակն է: Բաղրամյան պողոտայից Ազատությ...

Հայրիկյանի շատ ուրախ է և տխուր

Հայրիկյանի շատ ուրախ է և տխուր

Հուլիսի 6, 2015


Բաղրամյանի ազատագրումից երևի ոստիկանապետ Վովա Գասպարյանն այնքան չի ուրախացել, որքան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը

Սաակաշվիլու լակոտ Սանասարյանի տվայտանքները

Սաակաշվիլու լակոտ Սանասարյանի տվայտանքները

Հուլիսի 6, 2015
2

Այսօր, Բաղրամյան պողոտայում մի քանի տասնյակ ցուցարարների հետ բերման էր ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ ...

Մի պատ խոսեց իր հերթին

Մի պատ խոսեց իր հերթին

Հուլիսի 6, 2015
1

Զարմանալի (իսկ գուցե շատ օրինաչափ) զուգադիպությամբ հենց այն ժամանակ, երբ ոստիկանությունը որոշեց իրականացնել հատուկ գործողությու...

Քաջերից քաջը՝ Վահե Էնֆիաջյանը

Քաջերից քաջը՝ Վահե Էնֆիաջյանը

Հուլիսի 6, 2015


Էնֆիաջյանը կարծում է, որ նվազագույնը հերոսական արարք է, երբ պատգամավորը գտնվում է այնտեղ, որտեղ պիտի գտնվի իր կոչմանն ու աշխատա...

Նաիրա Զոհրաբյանի զուր տանջանքը

Նաիրա Զոհրաբյանի զուր տանջանքը

Հուլիսի 4, 2015


Եվրամիության դրոշի տապալումը ստալինյան մարշալի անունը կրող պողոտայում սիմվոլիկ իրադարձություն էր, որը պետք է ողջունել: Մենք այն...

Մերուժան Տեր- Գուլանյան՝ օճառաջրի իշխանամետ պղպջակը

Մերուժան Տեր- Գուլանյան՝ օճառաջրի իշխանամետ պղպջակը

Հուլիսի 4, 2015


Կան մարդիկ, որոնց գերեզմանն էլ չի ուղղի: Օրինակ, Մերուժան Տեր-Գուլանյանը՝ բոլոր ժամանակների անփառունակ քծնողը, նախկիններին ուրա...

Կարապետիչն ու զիբիլը

Կարապետիչն ու զիբիլը

Հուլիսի 3, 2015


Անդրաշխարհներից մի ձայն է լսվել: Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն է: Ծերուկը որոշել է ոտքերը քարշ տալ ու հա...

Խոսրով Հարությունյանը գրագող է

Խոսրով Հարությունյանը գրագող է

Հուլիսի 3, 2015


Համոզմունքն այն մասին, թե մարդիկ իրավունք ունեն ոտքի ելնելու միայն էլեկտրաէներգիայի համար, իսկ մյուս խնդիրներով պայքարը անօրինա...

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Հուլիսի 3, 2015


Օրինակ, անձնապես նա մշապես կախված է եղել սրանից-նրանից: Դեռ բոլորովին վերջերս նա բավականին հաջող կախ էր ընկել Գագիկ Ծառուկյանից...

Էնե, Բենե, Ռաբա, Կվինտեր, Ֆինտեր, Ժաբա

Էնե, Բենե, Ռաբա, Կվինտեր, Ֆինտեր, Ժաբա

Հունիսի 30, 2015


Մեծ, անծայրածիր երկրում մի հիմնարկ կար: Հիմնարկն ուներ տնօրեն, փոխտնօրեն և բաժիններ՝ իրենց վարիչներով: Հիմնարկը փակման եզրին էր...

Հոսանքը պահանջեցին, ջուրը ստացվեց

Հոսանքը պահանջեցին, ջուրը ստացվեց

Հունիսի 29, 2015


Սոցիալական բողոքի ալիքի ցնցումները հավանաբար դեռ երկար արձագանք կտան: Բայց այսօր արդեն կարելի է փաստել, որ նրա հարվածներից ուշք...

Հովհաննես Սահակյանը դարձել է կամիկաձե

Հովհաննես Սահակյանը դարձել է կամիկաձե

Հունիսի 29, 2015


Չլսված, չտեսնված բաներ են կատարվում Հայաստանում: Այդ ո՞վ էր տեսել, որ իշխանությունները գովերգեին նրանց, ովքեր իրենց գող ու թալա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը