Ազգային խայտառակություն

Տարոնի կոնյակն ու Մարիուպոլի կամերային նվագախումբը

Հուլիսի 4, 2015
Տարոնի կոնյակն ու Մարիուպոլի կամերային նվագախումբը

Քոչար Օսկանյան


Վերջերս Youtube.com-ում մի տեսանյութ հանդիպեցի, անունն արդեն զարմացրեց` Մարիուպոլի մունիցիպալ կամերային նվագախումբ (տե՛ս տեսանյութը): Ուրեմն, հիշեցնելու կարիք չկա, որ Մարիուպոլը Դոնեցկի մարզի տուժած քաղաքներից է, այսօր այն կարող են գրավել աշխարհազորայինները, վաղը` հետ բերել իշխանական ուժերը: Բայց քաղաքն ունի իր մունիցիպալ կամերային նվագախումբը, ընդ որում` մակարդակով չի զիջում Հայաստանի պետական կամերային նվագախմբին:


Հայտնի է, որ Ուկրաինան իրեն դրսևորել է որպես աշխարհի ամենակոռումպացված, անկայուն ու չկայացած երկրներից մեկը: Մեր հայրենի գանձագողերն ուկրաինացիների համեմատ ընդամենը աշխատավարձով ապրող հարիֆներ են: Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել, որ, ասենք, նախագահ Սարգսյանը շան մսի գնով սեփականաշնորհի իր պաշտոնական նստավայրերից մեկը: Դա ցնդաբանություն է, բայց Վիկտոր Յանուկովիչի համար այդ անելը խնդիր չէր. Ուկրաինայի նախագահի պաշտոնում նա դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, իսկ փախուստից հետո` աշխարհի ամենահարուստ բոմժը, և հենց այդ կարգավիճակով էլ նրան պետք է ընդգրկել Գինեսի գրքում:


Բայց արի ու տես, որ աշխարհի բոլոր առումներով ամենաայլանդակ երկրներից մեկի փոքր քաղաքն ունի իր մունիցիպալ նվագախումբը: Սա մի քանի բան է փաստում: Նախ` Ուկրաինան իրոք եվրոպական երկիր է, իսկ երաժշտական մշակույթն ու երաժշտական կրթությունը, լինելով ռուսական մշակույթի բաղկացուցիչ մաս, աշխարհում միշտ ականավոր են եղել: Ասենք, որ Օդեսայում 100 տարուց ավելի գործող Ստոլյարսկու ջութակի դպրոցը տվել է 20-րդ դարի երկու խոշորագույն ջութակահարների` Դավիդ Օյստրախ և Նաթան Միլշտեյն: Կիևի կոնսերվատորիան անցած դարասկզբին աշխարհում լավագույններից էր (իհարկե, Մոսկվայից և Պետերբուրգից հետո): Դաշնամուր այնտեղ դասավանդում էր Ֆելիքս Բլումենֆելդը` համաշխարհային դաշնամուրային դպրոցի նահապետներից մեկը, որը 20-րդ դարի խոշորագույն դաշնակահար դարձրեց իր զարմիկին` հավերժ լեգենդ Վլադիմիր Հորովիցին: Ուկրաինայում են նաև ծնվել և սովորել լեգենդար Սվյատոսլավ Ռիխտերը, Էմիլ Գիլելսը, Լեոնիդ Կոգանը, անուններ, որոնք ոսկե տառերով են գրված համաշխարհային երաժշտական կատարողական արվեստի պանթեոնում:


Այսքանը՝ Ուկրաինայի երաժշտական արվեստի չափազանց հզոր ավանդույթների մասին: Եվ այսքանը վերլուծելիս չես զարմանում, որ կոռումպացված երկրի պատերազմական քաղաքում այսօր քաղաքի բյուջեի հաշվին գործում է եվրոպական մակարդակին համապատասխանող կամերային նվագախումբ:


Նվագախումբն այդ քաղաքում լուծում է բազում խնդիրներ, այդ թվում` սոցիալական: Օրինակ, Դոնեցկն ունի իր կոնսերվատորիան, որը հարյուրավոր շրջանավարտներ է տալիս, Դոնեցկում և Մարիուպոլում կան նաև երաժշտական որակյալ ուսումնարաններ: Եվ իհարկե, ճիշտ է, որ այդ երիտասարդները սովորելուց հետո աշխատանք են ունենում, կարողանում են իրենց օրվա հացը վաստակել իրենց գործով, հետն էլ աշխարհ տեսնել արտասահմանյան հյուրախաղերի մեկնելով:


Այժմ անդրադառնանք մեր երաժշտական աշխարհի խայտառակ վիճակին: Երևանի կոնսերվատորիան ԽՍՀՄ տարիներին աշխարհում ճանաչված բուհ էր, ԽՍՀՄ-ում երրորդ-չորրորդն էր իր մակարդակով, իսկ Հայաստանում այն պետք էր համարել առաջին ուսումնական հաստատություն, քանզի ԵՊՀ-ն կամ մեր մյուս բուհերը ԽՍՀՄ առաջին տասնյակի մեջ չէին էլ մտնում: Ինչևէ, առաջին բուհը կործանվեց, այսօր ԵՊԿ լավագույն պրոֆեսորները դասավանդում են աշխարհի լավագույն կոնսերվատորիայում` Մոսկվայում (ջութակահարներ Բոգդանյան, Հախնազարյան, դաշնակահար Հայրապետյան): Բայց ամենավտանգավորը սերնդափոխությունն է, որը կարող է և տեղի չունենալ ու փաստորեն կործանել 70 տարվա հսկայական բազան: Ինչևէ, Երևանի պետական կոնսերվատորիան այսօր էլ դեռ կարելի է համարել Եվրոպայի լավագույն երաժշտական բուհերից մեկը, որտեղ որակյալ կրթություն են ստանում հայ և արտասահմանցի ուսանողները:


Ակադեմիական կատարողական կրթությունն աշխարհում թանկ հաճույք է` տարեկան առնվազն 30.000 դոլար, Երևանում այն կոպեկներ արժե: Իսկ ի՞նչ են անում մեր շրջանավարտները: Մեկնում են Եվրոպա, մնացածները յոլա են գնում հայրենիքում կամ թողնում են երաժշտությունը: Դժվար է գտնել մի նվագախումբ Եվրոպայում, հատկապես Գերմանիայում և Իսպանիայում, որտեղ մի քանի երևանցի չլինի: Փաստորեն, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ եվրոպացիները մեզնից ձրի գնում են 200-250 հազար դոլարանոց ապրանք (եթե նկատի ունենանք, որ ակադեմիական ուսումը 7-8 տարի է, ապա հենց այդ գումարն է ստացվում): Ստացվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը գումար է ծախսում այն բանի վրա, ինչն իրեն պետք չէ, այսինքն` Հայաստանը պահում է իր կոնսերվատորիան, որպեսզի այն բավարարի եվրոպական պահանջարկը: Մի՞թե սա խելացի մոտեցում է: Ի՞նչ են մտածում պրն Աշոտյանը, նրա անմիջական ղեկավարները: Բա ափսոս չի՞ այս ամենը:


Բայց, իհարկե, պետությունից շատ բան չի կարելի պահանջել: Չի կարելի պահանջել որևէ բան նաև մեր մեկենասներից, որոնց կրթական և դաստիարակչական մակարդակը շատ ցածր է, որոնք լավագույն դեպքում եկեղեցի կկառուցեն` ի ցույց դնելով աշխարհին իրենց իբր հավատքը, կամ այնպիսի մի լպիրշ բան կանեն, որ ամոթից ամբողջ մի ժողովուրդ կարող է կաթվածի հասնել (ասենք, պրն Ճոյտի ֆիլմը, «Գարեգին Նժդեհ» ֆիլմը և այլն): Հետաքրքիր է, բայց աշխարհի առաջին միլիարդատեր և անգերազանցելի մեկենաս Ջոն Ռոքֆելերը կյանքում ոչ մի եկեղեցի չկառուցեց` նա բավարարվում էր, ասենք, Չիկագոյի համալսարանի կարգի նախագծերով:


Եթե պետությունն ու մեկենասներն անհույս են այս գործում, ապա այստեղ օգուտ կարող են բերել Հայաստանի մունիցիպալիտետները: Օրինակ կարող է ծառայել Տարոն Մարգարյանը: Ասենք, նա քաղաքապետարանի հաշվին տարեկան գնում է շուրջ 100 հազար դոլարի «Արարատ» կոնյակ: Ասենք, որ այդ գումարը լիովին բավարար է 20 հոգանոց կամերային նվագախմբի տարեկան աշխատավարձի ֆոնդի համար, հետո գործն առաջ կգնա. կգտնվեն հովանավորներ, կլինեն արտասահմանյան հյուրախաղեր և այլն: Ի՞նչ արդյունքի կհասնենք, եթե պրն Մարգարյանը հրաժարվի պետության հաշվին կոնյակ խմելուց և այսուհետ խմի իր հաշվին, իսկ այդ գումարը տրամադրի մունիցիպալ նվագախումբ ստեղծելուն: Նախ, գոնե 20 որակյալ կատարող կփրկվի արտագաղթից, կմնա այս երկրում, կսպառի Լֆիկ Սամոյի ներկրած և արտադրած սնունդը (իսկ դա տարեկան կտրվածքով լուրջ թիվ կկազմի): Երկրորդ, մի քիչ կաշխուժանա մայրաքաղաքի և Հայաստանի մշակութային կյանքը, իսկ դա հղի է ամենադրական հետևանքներով: Օրինակ, եթե պրն Առաքել Մովսիսյանը կյանքում գոնե երկու անգամ օպերային ներկայացում և կամերային երեկո հաճախեր, իհարկե, էլի՛ մարդ չէր դառնա, բայց գոնե կդառնար շարքային խուլիգան և պատգամավոր, այլ ոչ թե ամենայն հայոց բռնաբար: Նույնը կարելի է ասել էնցիկլոպեդիստ գիտնական Լիսկայի մասին. իհարկե, դասական արվեստի հետ չնչին շփումը նրան էլ փոքր-ինչ կդաստիարակեր: Էլ չեմ խոսում գեներալների, բոլոր երկրապահների և մյուս գողականների մասին: Թեպետև Չայկովսկուն ցիտելը ճիշտ չի ընկալվի մեր էլիտայի կողմից, քանզի նա միասեռական էր, բայց նա մի միտք ունի, որը պետք է կրկնել. «Искусство облагораживает души» («Արվեստն ազնվացնում է հոգիները»), իսկ ազնվացնելն արդեն վատ չէ...


Լեգենդար Լի Քուան Յուն բռի սինգապուրցիներից բռնի ուժով մարդ դարձրեց, իսկ սինգապուրցիները նրանք էին, որոնց օրենքի ուժով են արգելել խոզերի հետ ապրել բնակարաններում: Փառք Աստծո, հայերը սովորություն չունեն Հյուսիսային պողոտայի շենքերում խոզ պահել, հայերին, հատկապես հայ էլիտային, պետք է ուղղակի մի քիչ դաստիարակել մեղմ ուժով, և ամեն ինչ լավ կլինի: Եթե, իհարկե, Տարոն Մարգարյանը համաձայնի իր տարեկան կոնյակի փողը տրամադրել մեկ այլ բանի:


Իրոք, խոսում ենք լուրջ բանի մասին և հորդորում ենք քաղաքապետ Մարգարյանին գոնե մեկ օգտակար բան անել Երևանի համար: Փողը կա, կադրերը կան, մնում է միայն կամք դրսևորել, օրինակ վերցնել նախորդներից: Օրինակ, Արտաշես Գեղամյանը, որն իրեն խայտառակեց և վարկաբեկվեց Հանրապետական խմբակցություն մտնելով, ժամանակին ստեղծեց մունիցիպալ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ, ընդ որում՝ այն ժամանակ, երբ Հայաստանն արդեն շրջափակման մեջ էր: Նման գեղեցիկ բաներ արել է նաև Գրիգոր Հասրաթյանը: Ուրեմն, ավանդույթներ կան, պետք է ուղղակի ուսումնասիրել դրանք, սովորել, ցանկանալ և ամաչել ուկրաինացիներից: Հետո նոր խոսել նժդեհականությունից, գովերգել նախագահին, խմել նրա կենացը, զբաղվել այլ հարցերով...






Դիտումների քանակ 14975


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին - II

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին - II

Դեկտեմբերի 13, 2018


Հավանաբար, քչերն են մտածել այն մասին, թե ինչու, ասենք, գերմանացիները, շոտլանդացիները կամ անգլիացիները սփյուռք չունեն, և ինչու ա...

Փաշինյան Նիկոլը պետք է ԿԳԲ-ից զգուշանա

Փաշինյան Նիկոլը պետք է ԿԳԲ-ից զգուշանա

Դեկտեմբերի 3, 2018


Նախընտրական փուլում ամենամեծ դերը վերապահված է ԱԱԾ-ին: Այս կառույցը վերջին շրջանում շատ է ակտիվացել: Հետո կրկին պասիվանալու է: ...

Տարոնն արտագաղթեց

Տարոնն արտագաղթեց

Նոյեմբերի 16, 2018


Մեզ հասած ստույգ տեղեկությունների համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոնն ընդմիշտ լքել է Հայաստանը: Նրան տեսել են Մոսկվայի Շեր...

Կոնսերվատորիայի վերջն էլ տվեցին

Կոնսերվատորիայի վերջն էլ տվեցին

Նոյեմբերի 9, 2018


Փաշինյան Նիկոլի կառավարության կադրային քաղաքականությանը մենք շատ ենք անդրադարձել: Կարծում ենք, այն հիմնված է հետևյալ սկզբունքի ...

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Հուլիսի 9, 2018


Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Նա ուղերձով դիմեց Երևանի բնակիչներին, բայց քաղաքապետի վերջին խոսքն այլ...

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Հունիսի 27, 2018


Երևանի ավագանու վերջին նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր մասնակցում: Ասացին` հիվանդ է: Իսկ հետո լուրեր տարածվեցին, որ նա հր...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Մայիսի 16, 2018


Այսօր մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երևանի քաղաքապետարան: Նրանք պահանջում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարական...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Տարոնի վերջին հույսը

Տարոնի վերջին հույսը

Ապրիլի 27, 2018


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքն առանձին հայտարարությամբ պահանջեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, իսկ այսօր ընդ...

Բանը հասավ դիվանբաշուն

Բանը հասավ դիվանբաշուն

Ապրիլի 25, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր մի հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի...

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնին շտապ չոբան է պետք

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018


Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանմա...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Մարտի 29, 2018


Ավանդույթի ամբողջ հմայքն այն է, որ այն խախտել չի կարելի: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ բանը չի հասկանում: Այդպիսի ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Մտքի խավար, խավար քաղաք

Մտքի խավար, խավար քաղաք

Մարտի 12, 2018


Նրանք, ովքեր հաճախել են դպրոց, գիտեն, որ ձմռան օրերը կարճ են, իսկ գիշերները` երկար։ Օրինակ, ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությո...

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Մարտի 8, 2018


Մեր հայրենի չինովնիկների ամենասիրելի զբաղմունքներից մեկը տոն օրերին շնորհավորական ուղերձներ գրելն է: Այդ պաթոսախեղդ տեքստերի մի...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ու կրկին Սորոսը
Հունիսի 20, 2019


Ու կրկին Սորոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ