Ազգային խայտառակություն

Խաչիկ Ասրյանը խայտառակեց նախագահ Սարգսյանին

Հուլիսի 1, 2015
Խաչիկ Ասրյանը խայտառակեց նախագահ Սարգսյանին

Նախագահ Սարգսյանը երեկ ստացավ երևի թե իր ամենախայտառակ շնորհավորանքը ծննդյան օրվա կապակցությամբ: Խաչիկ Ասրյանը՝ ինչ-որ կասկածելի «արծիվների» կազմակերպության նախագահը, մի տեքստ է հղել նախագահին, որը, նախ` նորմալ մարդը չէր անի, երկրորդ՝ հասցեատերը պետք է որ զզվանք զգացած լինի։ Թե ինչ զզվանք է զգացել Սարգսյանը` չենք կարող ասել, կարող ենք մեջբերել պրն Ասրյանի ուղերձը, որպեսզի զզվանք առաջացնենք ընթերցողի մեջ:


«Շնորհավո՛ր ծնունդդ, հայոց հայրենատեր ՆԱԽԱԳԱՀ


Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն ՆԱԽԱԳԱՀ,


«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, շուրջ 46.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 61-րդ տարեդարձը, և մաղթում քաջ առողջություն, ընտանեկան անսահման երջանկություն և նույնքան բեղմնավոր ու ազգօգուտ աշխատանքների շարունակականություն ու հայոց պետականաշինության կողքին մշտապես լինելու աստվածային օրհնություն:


Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի և Գերագույն Գլխավոր հրամանատարի՝ թող Ձեր իմաստությունն ու փորձը անպակաս լինի հայկական Բարձրավանդակից՝ միշտ կայուն ու անխոցելի պահելով հայոց պետականությունն ու հայոց հողը:


Աշխարհաքաղաքական և տարածքային կառավարման բարդ ու հակասական համաշխարհային նոր իրավիճակներում, Դուք, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի, կարողացաք Ձեր բազմափորձ դիվանագիտական հմտությունների շնորհիվ կայուն և անխոցելի պահել երկու հայկական հանրապետությունները՝ զորավիգ լինելով մեր ազգային նպատակասլացությանն ու երկրի ապագային:


Արցախյան ազատագրական պայքարի օրհասական օրերին Դուք իրական հայրենասերի վճռականությամբ Ձեզ նվիրեցիք անհավասար պայքարի պայմաններում իր ազատության համար ոտքի ելած պատմական Արցախի ժողովրդի անկախության սուրբ գործին՝ ղեկավարելով ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն...


Ձեր և մեծանուն հայ հերոսների վճռականության, անկոտրում ոգու, հայրենապաշտության արժեքային համակարգի անկասելի գործադրմամբ հինավուրց հայ ժողովուրդը ազգային-ազատագրական հաղթանակ տարավ 20-րդ դարասկզբին խառնածին ցեղերի միավորման արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի դեմ: Հայ ժողովուրդը հերոսացվեց նորագույն պատմության մեջ, և Դուք նույնպես արժանացաք Արցախի հերոսի կոչմանը...


Արցախյան վերազարթոնքի փառավոր հերոսամարտից մինչև պետականաշինության խնդրահարույց ներկա օրերը Ձեր խոհեմությունը, լրջամտությունն ու ազգային-պետական-հայրենասիրական շահերի օգտին ցուցաբերվող սթափությունը ուժ ու համարձակություն է ներշնչում հայրենատեր քաղաքացիներին, հանձինս մեզ` «Հայոց Արծիվներիս»` մշտապես Ձեր, հայոց անպարտելի ժողովրդի, ազգային բանակի, հայոց պետականության կողքին լինելու, մեր դժվար ձեռքբերումները պահպանելու համար:


«Հայոց Արծիվներս» եղել և մնալու ենք «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» եռամիասնության արժեքային համակարգի կրողն ու ջատագովը և պատրաստ ենք այն փոխանցել գալիք սերունդներին, որպես համայն հայության միասնության հիմք:


Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մեր անմնացորդ նվիրումն ու աջակցությունն ենք հայտնում Ձեզ՝ հայոց պետականաշինության բոլոր բնագավառներում:


Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան:


Խորին հարգանքով` «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան»:


Հետգրություն


Թե ովքեր են այդ 46.000 անդամներն այս կազմակերպության, թե ինչ է նշանակում «հայրենատեր նախագահ», թե կարելի է արդյոք 21-րդ դարում, այն էլ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում նման բաներ գրել` դատեք ինքներդ: Բայց ուրախ ենք, որ շուտով Ասրյանի «եռամիասնությունը» կփլուզվի. առաջիկայում նախագահի պաշտոնը Հայաստանում կդառնա չորրորդական, իսկ թե ինչ կլինի «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» եռամիասնության հետ` կարելի է միայն գուշակել:






Դիտումների քանակ 32588


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սերժ Սարգսյանի զարմանալի որոշման կապակցությամբ

Սերժ Սարգսյանի զարմանալի որոշման կապակցությամբ

Ապրիլի 7, 2020


Եթե Սերժ Սարգսյանը ճանաչում է Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի ներկայացուցիչների մարդ լինելն այն դեպքում, երբ նրանք պարազիտ են, ե...

 քոչարյան անդրանիկի գործը բարդանում է՝ երկրում ալկոգել շատ կա

քոչարյան անդրանիկի գործը բարդանում է՝ երկրում ալկոգել շատ կա

Ապրիլի 6, 2020


Ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա կեղտ բռնելու պառլամենտական հանձնաժողովի նախագահ քոչարյան անդոն երազանքներով ապրող տղա է: Եր...

քոչարյան անդո. կեղտ, կեղտ և միայն կեղտ («պայքար, պայքար մինչև վերջ» լևոնական շարքից)

քոչարյան անդո. կեղտ, կեղտ և միայն կեղտ («պայքար, պայքար մինչև վերջ» լևոնական շարքից)

Մարտի 31, 2020


Ինչպես հայտնի է, 2019թ. մայիսի 20-ին, Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ազատվելուց հետո, Փաշինյան Նիկոլը, բացի դատարանները շրջափակելուց,...

Ժողվարչապետի իշխանությունը 30 օրով երկարաձգվեց

Ժողվարչապետի իշխանությունը 30 օրով երկարաձգվեց

Մարտի 18, 2020


Ասում են՝ չկա չարիք առանց բարիք: Փաշինյան Նիկոլի համար կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը միաժամանակ չարիք էր և բարիք, քանի ո...

Լեգիտիմ քոչարյան անդոն խորհում է կեղտ բռնելու մասին

Լեգիտիմ քոչարյան անդոն խորհում է կեղտ բռնելու մասին

Մարտի 17, 2020


Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և այլնի հանձնաժողովի նախագահ քոչարյան անդրանիկը շատ է սիրում հարցազրույցի գնալ բաբա...

Զարմանում է բաբաջանյան արմանը

Զարմանում է բաբաջանյան արմանը

Մարտի 6, 2020


Անկախ և միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանը դժգոհ է, որ դատարանը թույլ է տվել Սերժ Սարգսյանին մեկնել երկրից: Հիշեցնենք, որ ...

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

Փետրվարի 29, 2020


բաբաջանյան արմանի մոտ գարնանային սրացում է սկսվել, հավանաբար, կանանցից բացի, դա պեդերաստներին բնորոշ սրացում է, որը հանգեցնում ...

Ասրյան Խաչիկը՝ գյուղատնտեսության խթան

Ասրյան Խաչիկը՝ գյուղատնտեսության խթան

Փետրվարի 27, 2020


Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պրն Ասրյան Խաչիկը սովորում էր Գորիսի ինչ-որ համալսարանում: Ուրեմն, պրն Ասրյանը գնացել էր քննության բ...

Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է

Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է

Փետրվարի 26, 2020


Անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հերթական հանդիպումն ունեցավ Ռուսաստանի Դաշնության Սահմա...

Դատարանն արդարացնում է Փաշինյան Նիկոլի վստահությունը

Դատարանն արդարացնում է Փաշինյան Նիկոլի վստահությունը

Փետրվարի 26, 2020


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպեսև սպասվում էր, մերժեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Մարտիրոս...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատական սերիալը

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատական սերիալը

Փետրվարի 25, 2020


Մինչ Ադրբեջանը հզորացնում է իր դիրքերը բանակցային գործընթացում, Հայաստանը հրաժարվում է նախորդ ձեռքբերումներից՝ հասնելով նրան, ո...

Փաշինյան Նիկոլի օրերը հաշված են

Փաշինյան Նիկոլի օրերը հաշված են

Փետրվարի 20, 2020


Մինչ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վանեցյան Արթուրը, դաշնակներն ու շատերը մտածում են, թե ոնց կարելի է փրկել Հայաստանն ու հա...

Փետրվարի 25. հերոսի ծնո՞ւնդ, թե՞ ազգային խայտառակության օր

Փետրվարի 25. հերոսի ծնո՞ւնդ, թե՞ ազգային խայտառակության օր

Փետրվարի 20, 2020


Փետրվարի 25-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է որպես նախադեպը չունեցող օր՝ նույն օրը տարբեր դատարաններում են լինելու նորանկախ...

հովակիմյան վահագն՝ Ջիանի Բուքիքիո, պրն Գռզո՝ Սերժ Սարգսյան

հովակիմյան վահագն՝ Ջիանի Բուքիքիո, պրն Գռզո՝ Սերժ Սարգսյան

Փետրվարի 11, 2020


Փաշինյան Նիկոլի աշխատող հովակիմյան վահագնը, որը խայտառակ հանրաքվեի գաղափարի հիմնական ջատագովներից է, Վենետիկյան հանձնաժողովի նա...

Շիզոֆրենիան վարակիչ է ժողովրդի վարչապետի շրջապատում

Շիզոֆրենիան վարակիչ է ժողովրդի վարչապետի շրջապատում

Հունվարի 30, 2020


Մի քանի օր առաջ Արարատի դեգեներատ մարզետն ասաց, թե Փաշինյան Նիկոլը փրկել է Սերժ Սարգսյանի կյանքն իր հեղափոխությամբ: Այն ժամանակ...

Դեգեներատ կոկորդիլոսասերը նաև իսկական շիզոֆրենիկ է

Դեգեներատ կոկորդիլոսասերը նաև իսկական շիզոֆրենիկ է

Հունվարի 27, 2020


«Ուղիղ 4 տարի առաջ իմ գաղափարակից ընկերների՝ Hakob Simidyanի, Նիկոլ Փաշինյանի և Zaven Margarianի հետ շրջում էինք Արարատի մարզի ...

Քոչարյանի հարցը լուծված է

Քոչարյանի հարցը լուծված է

Հունվարի 26, 2020


Բելա, Սեդրակ, Լևոն, Գայանե Քոչարյանները, նրանց զարմիկներ Վալերի և Իրինա Քոչարյանները, նրանց խնամիներ Վոլոդյա Բադալյանն ու Մարին...

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Դեկտեմբերի 21, 2019


Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ սիրում էր մարդկանց տներ քանդել: Ավելի ճիշտ՝ ոչ թե սիրում էր, այլ շատ հաճախ քանդում էր, ...

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Դեկտեմբերի 15, 2019


Սուքիասյան Խաչատուրը արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին: Արձագանքեց զուտ լևոնա-ՀՀՇ-ական ձևով: Նա գրել է...

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Դեկտեմբերի 12, 2019


Եվ այսպես, 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում աշխատանքը կսկսի Լազարյան ակումբի երրորդ նիստը։ Օրակարգում մեկ հարց է. «Ռուսաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը