Տիեզերական խայտառակություն

Ռոբերտ Քոչարյան` աղետ ամենայն հայոց

Հունիսի 29, 2015
Ռոբերտ Քոչարյան` աղետ ամենայն հայոց

Օսկան Քոչարյան



Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին և հայ ժողովրդին վնաս պատճառածների ցանկում գրավում է յուրահատուկ տեղ: Նրան այս գործում քչերն են գերազանցել, իսկ շատ-շատերը պարզապես խամրում են նրա առջև: Օրինակ, պարսից շահ Աբասը, որը 1604 թվականին Արևելյան Հայաստանից 300.000 հայ տարհանեց դեպի Պարսկաստան, որոնք մնացին այնտեղ մինչև 1828 թվականը և կարողացան վերադառնալ միայն ռուսաց արքա Նիկոլայ Առաջինի որոշմամբ` Ալեքսանդր Գրիբոյեդովի ջանքերով: Իհարկե, Աբասը լակոտ է Քոչարյանի համեմատ. 2րդ.am-ը ավելի շատ հայ տարհանեց Հայաստանից, իսկ մնացածներին էլ պղծեց. 1998-ի և 2008-ի հայերի միջև ահռելի տարբերություն կա: 1998 թվականին հայերը չգիտեին, թե ինչ են ինքնավաճառքը, «բոշությունը» և կաշառակերությունը ընտրական կամպանիաներում, այն ժամանակ իշխանությունն ընտրությունները կեղծում էր բռնի ուժով, իսկ Քոչարյանը նրանց սովորեցրեց փող վերցնել և համակերպվել դառն իրականության հետ: Հայի տեսակը փչացավ` հայերը զրկվեցին հպարտությունից, արժանապատվությունից, համակերպվեցին քոչարյանական բարքերի հետ: Ով հնարավորություն ուներ և այլևս չէր հանդուրժում Քոչարյանի բարոյալքումը` հեռացավ Հայաստանից, ովքեր որ մնացին` հիմնականում բարոյալքվեցին:


Այսօր Հայաստանը կրկին փորձության առջև է, իսկ գլխավոր մեղավորը` Ռոբերտ Քոչարյանը, լուռ վեր է ընկած, սպասում է ինչ-որ մի պահի, որ ձուկ բռնի պղտոր ջրում: Էլ փորձանք չէր մնացել, որ չբերի իր հաջորդի գլխին՝ ողբալի տնտեսական կացությունից մինչև Մարտի 1-ը։ Այժմ նախագահ Սարգսյանը պարտավորված է մարսել Քոչարյանի լափածը: Իսկ սա անազնիվ է. մի՞թե ցուցարարները չեն հասկանում, թե որն է ՀԷՑ կործանման պատճառը, և իրենց բողոքը չեն ուղղում դրա դեմ: Իսկ ՀԷՑ և նրա ծնած ճգնաժամն ունեն մեկ հայր ու մեկ մայր, նրանց անունն է՝ Ռոբերտ Քոչարյան:


Հենց նրա օրոք վաճառվեց ՀԷՑ-ը, վաճառվեց շան մսի գնով Հարություն Փամբուկյանին պատկանող ինչ-որ մի կասկածելի օֆշորային ընկերության, որը մի քանի տարի հետո այն 8 անգամ թանկ վերավաճառեց Չուբայսի ղեկավարած «ՌԱՕ ԵԷՍ»-ին: Դրախտային ժամանակներ սկսվեցին ռուս և հայ թալանչիների համար, սրանք կարգախոս ընտրեցին` լափել, լափել մինչև վերջ: Եվ լափեցին: Լափեցին թե՛ գողության, թե՛ միջոցներ վատնելու, թե՛ շքեղ պայմաններ ստեղծելու ձևերով: Բայց Քոչարյանը Քոչարյան չէր լինի, եթե սրանով բավարարվեր։ Պետք էր նաև այնպես անել, որ մեր հաշվին իր հարազատներն էլ լափեին, ներառյալ խնամին՝ Վոլոդյա Բադալյանը և նրա եղբայրը։ Առաջ ՀԷՑ մալուխները նորոգում էին ընկերությունում, բայց Քոչարյանը դա անարդար համարեց. հիմա մալուխները նորոգում են շատ ավելի բարձր գնով՝ խնամու ձեռնարկությունում։ Իսկ հիմա երկիրը կանգնած է պայթյունի վտանգի առջև։ Էլ ինչպե՞ս պայթյուն չլինի, եթե Աստված ՀԷՑ-ը ստեղծել է հատուկ այն բանի համար, որ այն խժռեն Քոչարյանն ու նրա մարդիկ, ավելի ճիշտ՝ Քոչարյանն ու նրա մարդիկ մտածում էին, թե ՀԷՑ-ը երկնային պարգև է իրենց համար։


Հավանաբար, իրոք անհնար է հոսանքի սակագինը թողնել նույնը, իսկ բարձրացնելը հղի է լուրջ հետևանքներով նախագահ Սարգսյանի ռեժիմի համար, որն արդեն չունի հանրային հենարանի որևէ նշույլ, փոխարենն ունի մի միլիոն դարդ, որոնց 90 տոկոսը ժառանգել է իր նախորդից:


Նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի դերն ու հեղինակային իրավունքն այս ճգնաժամում՝ առաջարկում ենք ցուցարարներին իրենց ակցիան տեղափոխել Քոչարյանի առանձնատուն և նրանից պահանջել կոմպենսացիա: Մանավանդ որ Սեդրակիչի հարսն էլ է միացել շարժմանը, այնպես որ՝ բոլորին հարմար կլինի: Պետք է բարիկադներ կառուցել Քոչարյանի տան մոտ և պահել այնքան, մինչև որ նա կամավոր կամ բռնի ուժի ներքո համաձայնի կոմպենսացնել իր թալանածի հաշվին խեղճուկրակ ժողովրդի կրած վնասը:


Սրա գրասենյակի ղեկավարն ասում է մամուլին, թե, իբր, «Ռոբերտ Քոչարյանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նա առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։ Սակայն առաջիկայում նախագահ Քոչարյանն անպայման կներկայացնի իր տեսակետը ինչպես այս, այնպես էլ կուտակված այլ խնդիրների վերաբերյալ»։ Վիկտոր Սողոմոնյանի միջոցով Ռոբերտ Քոչարյանին հաղորդենք, որ լավ կլինի, որ նա ընդհանրապես իր կարծիքը չհայտնի, տեղը նստի, մարդկանց չնյարդայնացնի: Եվ սպասի այն պայծառ օրվան, երբ մի առավոտ իր տան մոտ բարիկադներ կտեսնի:






Դիտումների քանակ 9299


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Հոկտեմբերի 7, 2019


Շենգավիթի վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը: Գործող անձինք նույնն են...

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Հոկտեմբերի 1, 2019


Փաշինյան Նիկոլի արդարադատությունն արդեն սրտխառնոց է առաջացնում իր ծայրահեղ բթության, ստորության, պրիմիտիվության, բարոյալքվածութ...

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Սեպտեմբերի 28, 2019


Նման վերնագրով Սթիվեն Սփիլբերգը հոյակապ ֆիլմ ունի: Հայաստանն էլ դարձել է մի հսկայական և անվերջ ֆիլմի նկարահանման բացօթյա տաղավա...

Անմեղ օրիորդը և վատ հասկացող հանրությունը

Անմեղ օրիորդը և վատ հասկացող հանրությունը

Սեպտեմբերի 20, 2019


Դատավորուհի Դանիբեկյան Աննան այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, և երկրորդ նախագա...

Փաշինյան Նիկոլի խոսքն օրենք է

Փաշինյան Նիկոլի խոսքն օրենք է

Սեպտեմբերի 17, 2019


Փաշինյան Նիկոլի բեմադրած հնդկական սերիալը Ռոբերտ Քոչարյանի գործով շարունակվում է: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ...

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Սեպտեմբերի 15, 2019


Բաքուն, պաշտոնական մակարդակով հանդես գալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի արտահայտած դիրքորոշման քն...

Չէ, Հոռոմ գեղը Հին Հռոմը չէ

Չէ, Հոռոմ գեղը Հին Հռոմը չէ

Սեպտեմբերի 9, 2019


Հին Հռոմում իրավունքը պոզիտիվ դարձավ, այսինքն՝ օրենքը սկսեց կիրառվել միանման բոլոր դեպքերում և հանգամանքներում: Մինչ այդ, Հին Ա...

Փաշինյան Նիկոլը նախընտրում է հնդկական կինոարվեստ

Փաշինյան Նիկոլը նախընտրում է հնդկական կինոարվեստ

Սեպտեմբերի 4, 2019


Հայաստանը դեռ երկու օր հանգիստ կյանք կունենա, մինչև ՍԴ վճռի հրապարակումը, որը պիտի տեղի ունենա եռօրյա ժամկետում: Դրանից հետո կս...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Մի պառվաբոզի գրառման կապակցությամբ

Մի պառվաբոզի գրառման կապակցությամբ

Հունիսի 28, 2019


Պառվաբոզը լավ բան չէ, ավելի ստույգ՝ խայտառակ բան է: Եվ զարմանալի չէ, որ հայ ազգի բոլոր պառվաբոզերը բացառապես լևոնական են ու նիկ...

Ո՞վ է Դանիելյան Արմենը

Ո՞վ է Դանիելյան Արմենը

Հունիսի 26, 2019


«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը քրքրել է դատավոր Դանիելյան Արմենի անցյալը և պարզել, որ այն խայտառակ...

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

Փաշինյան Նիկոլի ռեժիմը՝ ալեքսանդր մատրոսովների բուծարան

Փաշինյան Նիկոլի ռեժիմը՝ ալեքսանդր մատրոսովների բուծարան

Հունիսի 19, 2019


Ամբողջ անձնակազմով Փաշինյան Նիկոլին ծառայության անցած գլխավոր դատախազությունը Դավթյան Արտակի գլխավորությամբ այսօր Վերաքննիչ դատ...

Մոդեստ Կոլերովը՝ աբաջյան գոհարի մարդու մասին

Մոդեստ Կոլերովը՝ աբաջյան գոհարի մարդու մասին

Հունիսի 19, 2019


REGNUM գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն ազդեցիկ մարդ է Մոսկվայում, ժամանակին գլխավորել է ՌԴ նախագահի աշխատակազմի ...

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Հունիսի 13, 2019


Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց իրենց հայցից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, երբ վերջինիս փաստաբանը հայտարարեց, ...

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Հունիսի 12, 2019


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցով առաջին նիստը, որը եղավ վերջինը: Հիշեցնենք, որ ժողովրդի վարչապետը Փարի...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ