Սովորական խայտառակություն

Կարասինը գիտի այն, ինչ չգիտի Նազարյանը

Հունիսի 24, 2015
Կարասինը գիտի այն, ինչ չգիտի Նազարյանը

Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի արձագանքները հնչում են աշխարհի տարբեր անկյուններից, կոմպետենտ և հավակնոտ անձանց շուրթերից, անաչառ և կողմնակալ լրատվամիջոցների կողմից: Սակայն դրանց շարքում մեկը գերազանցեց բոլոր սպասելիքները: Եվ այդ զարմանք հարուցող հայտարարության հեղինակը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն էր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը և ցուցարարները կհասնեն փոխզիջման: «Մենք ուշադրությամբ հետևում ենք վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հույս ենք հայտնում, որ այդ ամենը դուրս չի գա օրենքի սահմաններից: Մենք հավատում ենք Հայաստանի ղեկավարության առողջ բանականությանը և խելամտությանը»,- նշել է Կարասինը, չնշելով, թե ով, որտեղ և երբ է տեսել «Հայաստանի ղեկավարության բանականությունն ու խելամտությունը», իսկ հետո արտասանել է ամենացնցող նախադասությունը. «Մեր տվյալներով՝ կարելի է հուսալ, որ ցուցարարների կողմից բարձրացվող հարցերի վերաբերյալ կարող է ինչ-որ փոխզիջումային որոշում ընդունվել»:


Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդում է, թե իրենց ձեռքի տակ կան այնպիսի տվյալներ, որոնք կարող են հաշտություն բերել Հայաստանին: Իսկ եթե հաշվի առնենք, որ իրավիճակի սրման համար կա միայն մեկ խնդիր՝ հոսանքի գինը, ապա մնում է ենթադրել, որ Կարասինի խոսքերը վերաբերում են այդ սակագնի նվազեցման հնարավորությանը:


Այն, որ սա ասում է ռուս, այլ ոչ թե հայ պաշտոնյան, ընդհանրապես այլ օպերայից է: Բայց արի ու տես, որ հենց այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը բոլորովին այլ երգ էր հնչեցնում, երբ դուրս եկավ կառավարության շենքից: Նազարյանը նախկինի պես շարունակում էր պնդել, որ իրենց որոշման հիմքում տնտեսագիտորեն հիմնավորված փաստեր են։ «Սա նշանակում է, որ նաև տնտեսագիտորեն հավասարակշռվել է և՛ մատակարարի, և՛ սպառողների շահերը։ Հանձնաժողովի կողմից սահմանվել է այն նվազագույն շեմը, որից ցածր այլևս անհնար կլիներ ՀԷՑ-ի կամ էներգետիկայի համակարգի արտադրող կայանների անխափան, հուսալի շահագործումը»։ Իսկ այնուհետև Նազարյանն արտասանեց Կարասինից ոչ պակաս ազդեցիկ մի միտք. «Եթե սակագինը մեկ լումայով իջեցնելու հնարավորություն գտնեինք, կանեինք դա»:


Մի իսկական աբսուրդ: Ռուսն ասում է, թե հույս ունի, վերջնական որոշումը կբավարարի թե՚ Հայաստանի իշխանություններին, թե՚ ցուցարարներին, հայը պնդում է, որ այդ բանը լինել չի կարող: Ստացվում է, որ կամ Կարասինը գիտի այն, ինչ չգիտի Նազարյանը, կամ Նազարյանը պնդում է մի բան, որը հաշվի չի առել Կարասինը: Այլ կերպ ասած՝ հնարավորություններ ունենալը դեռ քիչ է, պիտի նաև ցանկություն լինի: Ակնհայտորեն ինչ-որ մեկը դեռ այդ ցանկությունը չունի:


Բայց, հաշվի առնելով այն, որ Կարասինն ավելի լուրջ մարդ է, քան ցանկացաշ հայ պաշտոնյա, և այն, որ ի վերոջո ազգային փորձանք դարձած ՀԵՑ-ը ռուսական սեփականություն է, կարելի է ենթադրել, որ հարցը կլուծվի Ռուսաստանի հաշվին: Օրինակ, հնարավոր է ՀԵՑ-ի կուտակած պարտքերի վճարումը հանձնարարել ԻՆՏԵՌ-ՌԱՕ կորպորացիային...






Դիտումների քանակ 15578


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Դեկտեմբերի 28, 2017


Կառավարության նիստին շտապող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տհաճ իրավիճակում է հայտն...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Մարտի 17, 2017


Նախընտրական թոհուբոհի մեջ քաղաքական առանձին ուժերի առավել հաճախ խաղարկվող խոստումներից մեկը վերաբերում է էներգակիրների գների նվ...

Անհարմար բան է ստացվում

Անհարմար բան է ստացվում

Սեպտեմբերի 15, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը շարքային քաղաքացիների համար ուրախալի մի լուր հնչեցրեց՝ հանձնարարական տա...

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Հուլիսի 12, 2016
1

Զուգարանի մասով կդժվարանանք առարկություններ ներկայացնել, քանի որ մարդիկ ինչքան շատ են ուտում, այնքան հաճախ եմ հոգում իրենց բնակ...

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Մայիսի 18, 2016
1

Արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյա...

5-ը տալիս են, 50-ը վերցնում են

5-ը տալիս են, 50-ը վերցնում են

Ապրիլի 13, 2016


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 5 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին՝...

Պարտք տուր, որ պարտք տամ

Պարտք տուր, որ պարտք տամ

Ապրիլի 11, 2016


Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից կրկին փող է խնդրում: Սա էլ տալիս է: Հայաստանի ֆինանսների նախարարը և Համաշխարհային բան...

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Հոկտեմբերի 5, 2015


«Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի գործարքին, փայլուն...

Աուդիտ, թե՞ քաղտեխնոլոգիա

Աուդիտ, թե՞ քաղտեխնոլոգիա

Հոկտեմբերի 1, 2015


Այս տեսակետը դեռ կարելի է վիճարկման նյութ դարձնել: Սակայն խնդիրը միայն դա չէ, այլ այն, որ «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը գերազ...

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Սեպտեմբերի 29, 2015


Քանի պողոտան ձերն է, մենք ձեր խոնարհ ծառան ենք, երբ պողոտան մերն է` դուք մեր տանձին չեք: Հետաքրքիր է` ինչպե՞ս կպատժի նախագահ Սա...

ՀԷՑ-ը և ամերիկացիների անհեռատեսությունը

ՀԷՑ-ը և ամերիկացիների անհեռատեսությունը

Սեպտեմբերի 18, 2015


Այն, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը հայտնվել է ծանր դրության մեջ և ստիպված էր մշտապես բարձրացնել սակագները վերջին տ...

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Սեպտեմբերի 17, 2015


Հատկանշական է նաև, որ նախկինում Նազարյանը երբեք չի խոսել այն մասին, թե առաջներում ինչ նվերներ էր ստանում նույն Բիբինից: Կասկածի...

Օֆշոր Տիկոն տեղը կասի

Օֆշոր Տիկոն տեղը կասի

Սեպտեմբերի 17, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կարող են վաճառել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության: ՀՀ էներգետիկայի և բնական...

Օտարների համար փող հեշտ է գտնվում

Օտարների համար փող հեշտ է գտնվում

Հուլիսի 27, 2015


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հրավեր է ուղարկել էլեկտրաէներգի...

Էլետրահարված պատկերացումներ արևմտյան կողմնորոշման մասին

Էլետրահարված պատկերացումներ արևմտյան կողմնորոշման մասին

Հուլիսի 24, 2015


Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալված բուռն իրադարձություններից հետո հայերիս համար շատ հետաքրքիր է իմանա...

Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը

Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը

Հուլիսի 7, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ավելի վատը չէ, քան Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավո...

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Հուլիսի 3, 2015


Օրինակ, անձնապես նա մշապես կախված է եղել սրանից-նրանից: Դեռ բոլորովին վերջերս նա բավականին հաջող կախ էր ընկել Գագիկ Ծառուկյանից...

Գեներալ Մանվելը դեմ է իր գլուխը ջարդելուն

Գեներալ Մանվելը դեմ է իր գլուխը ջարդելուն

Հուլիսի 2, 2015
1

Գեներալ և ազգի հերոս Մանվել Գրիգորյանը, որը համարում է, որ հայ ժողովուրդն իրեն պարտական է, իսկ հայ ժողովուրդն էլ նրա ձեռքը կրակ...

Վահրամ Բաղդասարյանը բժշկական դեպք է

Վահրամ Բաղդասարյանը բժշկական դեպք է

Հունիսի 27, 2015


Մեծ կոմբինատոր Օստապ Բենդերը պնդում էր, թե մարդիկ ամենաշատը վախենում են անհասկանալի բաներից: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ