Սովորական խայտառակություն

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Հունիսի 22, 2015
Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Բնապահպան Սիլվա Ադամյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ահազանգել է այն մասին, թե Համաշխարհային բանկը գրավի տակ է վերցրել Սևանա լիճը: Երկիրը, որտեղ գրավադրված հաստատությունների ու տարածքների թիվը վաղուց հատել է թույլատրելի բոլոր սահմանները, Սևանի դեպքը թեև արտառոց, սակայն կարող է նաև զարմանք չպատճառել: Ճիշտ է, տեղեկատվությունն ապացուցող փաստեր դեռ չկան և սպասվում է, որ փաստի առիթով կատարվելու է հետաքննություն, բայց ներկա պահին էականը ոչ այնքան դրա հստակեցումն է, որքան երևույթն ինքը և դրա չբացառումը:


Պատմությունը հնչեղություն է ստացել այն պահից, երբ Սևանի ավազանի մի բնակիչ ահազանգել է, որ այս օրերին մեծ թվով արտասահմանցիներ ինչ-որ ուսումնասիրություններ են անցկացնում Սևանա լճում, ուղղաթիռներով նկարում են այն և այլն: Այն, որ շարքային բնակչի մտքով միայն վատ բան կարող էր անցնել, դա բնակչի մեղքը չէ: Մարդիկ շատ վաղուց են դադարել լավատես լինել, օտարների թռիչքները լճի վրայով կարող են ընդամենը բացասական կասկածների ու հետևությունների տեղիք տալ, իսկ ավելի հաճախ դրանք պարզապես կարող են նշանակել, որ պետությունը նորից պարտքեր է կուտակել, չի կարողանում դրանք մարել և ստիպված գրավադրել է իր վերջին ունեցածը՝ Սևանա լիճը:


Ինչ վերաբերում է մտահոգված բնապահպանին, ապա վերջինս պարզաբանել է, թե ցանկությունը մեկն է՝ ԶԼՄ-ների օգնությամբ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի, եթե այդպիսի բան կա՝ կարողանանք կանխել: Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում: Բոլորի հիշողության մեջ թարմ են տասնյակ համանման իրավիճակներ, երբ որևէ գործարք բացահայտվել ու հնչեղություն է ստացել միայն այն ժամանակ, երբ դրա մասին տեղեկացրել և այնուհետև հետամուտ են եղել լրագրողներն ու հասարակական կազմակերպությունները: Այնպես որ, եթե վաղը ինչ-որ մեկը ձեզ ասի, որ վաճառքի է դրված Արագած լեռը, մի լավ ծիծաղելուց առաջ վատ չէր լինի, որ այնուամենայնիվ այդ մասին հայտնեիք համապատասխան կառույցներին: Ով գիտի, թե ինչեր կարող են պատահել:






Դիտումների քանակ 7520


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նախարարին հանձնեցին ջրին

Նախարարին հանձնեցին ջրին

Հուլիսի 30, 2018


Ինչպես հայտնի է, Սևանա լճում ավելացել է կապտականաչավուն ջրիմուռների քանակը, որն ազդել է ոչ միայն լճի գույնի, այլև ջրի որակի վրա...

ՀԲ-ն ինքն էլ չի հավատում իր տոկոսներին

ՀԲ-ն ինքն էլ չի հավատում իր տոկոսներին

Հունիսի 6, 2018


Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը, որը Հայաստանի տնտեսության համար 2018 թվականի...

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Մայիսի 16, 2018


Այսօր ամբողջ մայրաքաղաքը հեղեղված էր ցուցարարներով: Նաիրիտցիները նախագահականի դիմաց էին, տաքսիստները փակել էին Բաղրամյան պողոտա...

Դրսում մեզ չեն հավատում

Դրսում մեզ չեն հավատում

Փետրվարի 6, 2018


Մեր տնտեսության պատասխանատուները երկու օրվա մեջ երկու ծանր հարված ստացան: Առաջին հարվածը եկավ Համաշխարհային բանկից, երկրորդը` F...

Որքան քիչ, այնքան լավ

Որքան քիչ, այնքան լավ

Հունվարի 31, 2018


Մեր կառավարության ամենանվիրական ցանկություններից մեկն է ամեն օր զեկուցել, որ երկրի վիճակը դեպի լավն է գնում, և նոր ձեռքբերումնե...

Ցամաքած Սևանն ավելի անվտանգ կլինի

Ցամաքած Սևանն ավելի անվտանգ կլինի

Հուլիսի 28, 2017


Սևանա լիճը միշտ էլ համարվել է վտանգավոր այնտեղ լողացողների համար: Իր փոփոխականությամբ, կլիմայական կտրուկ անցումներով լիճը պարբե...

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

Հուլիսի 24, 2017


Կար ժամանակ, երբ Հայաստանում ջուրը բոլորին բավականացնում էր: Հետո սկսեց չբավականացնել: Իսկ թե ո՞ւր էր անհետանում ջուրը, դրա մաս...

Արամ Հարությունյանը վտանգավոր է երկրի համար

Արամ Հարությունյանը վտանգավոր է երկրի համար

Հուլիսի 4, 2017


Այսօր համացանցում օգտատերերը տեղադրել էին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ Շորժայից դեպ...

Թերացումները կջրեն Սևանի ջրերով

Թերացումները կջրեն Սևանի ջրերով

Հունիսի 23, 2017


Կառավարության այսօրվա նիստում հաստատման ներկայացվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրմանև օգտագործման ...

Լավատեսների մրցույթը

Լավատեսների մրցույթը

Մայիսի 15, 2017


Երբ օրերս Համաշխարհային բանկը հրապարակեց «Առևտուրն անցումային փուլում» զեկույցը, որտեղ Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ մ...

Վարչապետը Սևանի դատավճիռն է կարդում

Վարչապետը Սևանի դատավճիռն է կարդում

Մայիսի 13, 2017


«Սևանը պետք է կապիտալիզացնել»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Առաջին հայացքից ձևակերպումը ...

Ի՞նչ կապ կա Շարմազանովի և Սևանի բենզին սրսկվողների միջև

Ի՞նչ կապ կա Շարմազանովի և Սևանի բենզին սրսկվողների միջև

Սեպտեմբերի 27, 2016


Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պարզվում է, «ժուչոկագործի» հսկայական ստաժ ու փորձ ունի: Ըստ օպերատիվ տվյալների` ժամանակի...

Ո՞ւմ քամակից կմտցնեն և ո՞ւմ քամակից դուրս կբերեն Սևանում թալանած խողովակները

Ո՞ւմ քամակից կմտցնեն և ո՞ւմ քամակից դուրս կբերեն Սևանում թալանած խողովակները

Սեպտեմբերի 23, 2016


Ըստ օպերատիվ տեղեկությունների` Ռաֆիկ Գրիգորյանը նաև Բարսեղ Բեգլարյանի սեփականատերն է: Համենայն դեպս, նա ասում է. «Բարսեղն իմ ֆլ...

Սևանի քաղաքապետի գողական գնալը կասեցվել է

Սևանի քաղաքապետի գողական գնալը կասեցվել է

Սեպտեմբերի 23, 2016


Եթե Ռուդիկ Ղուկասյանը փոքր ինչ հասկացող լիներ, նախագահ Սարգսյանին և նրա խոսքը սեփական հորից շատ հարգեր ու գնահատեր, այն է` չառ...

Գեներալ Բաղմամյանն ընդդեմ հայ գյուղացիների

Գեներալ Բաղմամյանն ընդդեմ հայ գյուղացիների

Մայիսի 3, 2016
3

Այս օրերին, երբ ռազմաճակատում մարտեր են ընթանում ու մարդիկ են զոհվում, փառապանծ գեներալի ողջ ուշադրությունը կենտրոնացած է կապու...

Մենք, Հայիթին, Նեպալը...

Մենք, Հայիթին, Նեպալը...

Ապրիլի 1, 2015


Համաշխարհային բանկը իր հերթական զեկույցն է հրապարակել մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախման մեջ գտնվող երկրների մասին: Համաձ...

Քանի՞ ձուկ է սիրում Արամայիս Գրիգորյանին

Քանի՞ ձուկ է սիրում Արամայիս Գրիգորյանին

Դեկտեմբերի 5, 2014


Գեղարքունիքի մարզպետարանում այսօր կայացած հանդիպում-քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրապարակել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ