Սովորական խայտառակություն

Խաչատուրովի հրաժեշտի աչքալուսանքին սպասելով

Հունիսի 18, 2015
Խաչատուրովի հրաժեշտի աչքալուսանքին սպասելով

ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին Հայաստան բերելու, նրան ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու ամբողջ պատմության ընթացքում ավելի հաճախ հիշատակվեց Շտաբի պետ Յուրի Խաչատուրովը անունը, քան Հակոբյանի: Եվ սա հասկանալի է, քանի որ շատերի համար այդ տեղաշարժը նախ և առաջ կարևորություն պիտի ունենար, եթե եզրափակվեր ասպարեզից Խաչատուրովի հեռացմամբ: 

 

Կար ժամանակ, եր բ մարդիկ հույսեր էին փայփայում, որ եթե ոչ պաշտոնանկությամբ, ապա գոնե թոշակի անցնելու պատրվակով կարելի կլինի հրաժեշտ տալ նրան: Բայց հույսերն ի դերև ելան այն պահին, երբ 2013 թվականին ստորագրված հրամանագրով Խաչատուրովի պաշտոնավարումը երկարաձգվեց մինչև 2017 թվականի մայիսի 1-ը, այսինքն թոշակառու Խաչատուրովը շարունակեց իր ծերությունն անցկացնել նույն աթոռի վրա:


Հիմա պատկերը փոքր-ինչ այլ է: Որքան էլ վստահեցնեն, թե Մովսես Հակոբյանի տեղափոխման մեջ որևէ հետին միտք չկա, սակայն Յուրի Խաչատուրովն այնուամենայնիվ պիտի անհանգստանա: Եվ այդ տագնապները միայն նրա անձի վրա չեն տարածվում, այլև նրա ազդեցիկ շրջապատի, որ տարիների ընթացքում բանակային համակարգում վերածվել է լուրջ կաստայի ու եղանակ է թելադրում: Գեներալ-գնդապետի հեռացումը նրանց համար նույնանում է բարեկեցիկ կյանքի ու իշխանական լծակների փլուզման հետ: Ինչքան էլ ոմանց համար հանգստացուցիչ դեղամիջոց լինի 2017 թվականի մայիսի 1-ի ամսաթիվը, բոլորն էլ հասկանում են, որ ցանկացած հրաման հնարավոր է վաղաժամ կասեցնել: Այնպես որ, լուրջ երաշխիքներ այլևս չկան, փոխարենը առկա է այն անձը, ով կարող է զբաղեցնել Խաչատուրովի տեղը:


Նման իրավիճակը առիթ է դարձել ամեն կարգի հավաստի ու մտացածին լուրերի շրջանառման համար: Դրանցից մեկի համաձայն, Խաչատուրովի և նախարար Սեյրան Օհանյանի հարաբերությունները լարված են, և Սեյրան Օհանյանը ԶՈՒ շտաբի պետի պաշտոնին մշտապես ցանկացել է տեսնել իր համար ընդունելի թեկնածուի: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ՝ Խաչատուրովի թիմակիցներ, արդեն ճամպրուկներն են կապում: Բանակային սպայակազմի մի մասն էլ լուրեր է տարածում, որ Մովսես Հակոբյանը առանձնապես փայլուն զինվորական չէ, Հայաստանում նա ընդհանրապես ձախողվելու է, և նրա տեղափոխումը նշանակում է «մրից ելնել, մրջուրն ընկնել»:


Մեկ ուրիշ պատմություն էլ է հայտնվել մամուլի էջերում, համաձայն որի ի սկզբանե մտադրություն է եղել Մ. Հակոբյանին Արցախից բերել և միանգամից Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել՝ այդ պաշտոնից ազատելով գեներալ Յուրի Խաչատուրովին: Սակայն Խաչատուրովի ռուս գործընկերները կտրուկ դեմ են արտահայտվել նրա պաշտոնանկության գաղափարին, ինչի պատճառով հարցը առկախվել է:


Ինչ էլ ասեն ու խոսեն այս օրերին, մի բան հստակ է. բոլոր հնարավոր տարբերակներում թիրախի տակ Խաչատուրովի անձն է, և վաղ թե ուշ վրա է հասնելու նրա հրաժեշտի պահը: Իսկ դա կլինի աչքալուսանքի առիթ բոլոր նրանց համար, ովքեր քիչ թե շատ ծանոթ են կոռումպացված գեներալի աշխատաոճին, ճաշակել են նրա որդու և հարազատների «քաջագործությունների» պտուղները և ոչ մի կերպ գլուխ չեն հանել, թե ում և ինչ նպատակների համար է պետք այդպիսի մարդուն պահել բանակային համակարգում և դեռ վստահել ամենավերին պաշտոններից մեկը:

 






Դիտումների քանակ 7532


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ին. Փաշինյանին վերածում են Սաակաշվիլո՞ւ

Ինչո՞ւ Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ին. Փաշինյանին վերածում են Սաակաշվիլո՞ւ

Սեպտեմբերի 25, 2018


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կցված ամերիկյան խորհրդականները նպատակաուղղված և հետևողականորեն խարխլում են հայ հասարակությա...

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

Սեպտեմբերի 12, 2018


Իշխանությունը Հայաստանում փոխվեց ուղիղ չորս ամիս առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում ե...

Կրեմլը անբավարար նշանակեց ՀՀ ԱԳՆ-ին

Կրեմլը անբավարար նշանակեց ՀՀ ԱԳՆ-ին

Հուլիսի 28, 2018


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սկսելուց առաջ մեր երկրի իշխանություններն այնքան էին շտապել, որ ...

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Ապրիլի 2, 2018


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ մեր բանակը ոչ...

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Մարտի 22, 2018


Գեներալ Հայկազ Բաղմանյանի մասին այսօր հրապարակված տեղեկությունը շատերին զարմանք պատճառեց: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի...

Շտաբի պետի լեզվական դիվերսիան

Շտաբի պետի լեզվական դիվերսիան

Սեպտեմբերի 18, 2017


Վերջին օրերին հաճախ են գրում այն մասին, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն առաջիկայում հրաժարական է տալու: ...

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Սեպտեմբերի 13, 2017


Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուղղակի փայլում էր իր լավատեսությա...

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

Ապրիլի 14, 2017


Այսօր շատ հետաքրքիր մի լուր ստացվեց. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվ...

Դաշնակ Բադասյանի հաջողության երաշխիքը Հայաստանում միասեռականության օրինականացումն է

Դաշնակ Բադասյանի հաջողության երաշխիքը Հայաստանում միասեռականության օրինականացումն է

Հոկտեմբերի 27, 2016


Ապրիլյան պատերազմից հետո հայ հանրությանը ներկայացավ Վահան Բադասյանը: Նա մեզ դուր եկավ իր անկեղծությամբ, ազնվությամբ և գեներալ Մ...

Խաչատուրովի ճողվածքը և Լիսկայի թոքաբորբը

Խաչատուրովի ճողվածքը և Լիսկայի թոքաբորբը

Հունիսի 3, 2016


Շատ աշխատելը երբեմն վատ հետևանքների է հանգեցնում: Մարդը չի խնայում իրեն, այրվում է գործի մեջ ու մեկ էլ հանկարծ տեսնում է, որ օր...

Որտե՞ղ են Մովսես Հակոբյանի բեղերը

Որտե՞ղ են Մովսես Հակոբյանի բեղերը

Մայիսի 21, 2016


Երեկ, ՀՀ նախագահի հրամանագրով, Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեխակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ...

Ու՞ր գնալ՝ խաղատո՞ւն, թե՞ Հաղթանակի զբոսայգի

Ու՞ր գնալ՝ խաղատո՞ւն, թե՞ Հաղթանակի զբոսայգի

Մայիսի 9, 2016


ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խսչատուրովն այսօր խաղատուն չէր գնացել: Խաղատուն նա սովորաբար գնում է պատերազմական օրերին: Օրինակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ