Սովորական խայտառակություն

Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին

Հունիսի 17, 2015
Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին

Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գործերը շատ վատ են։ Այնքան վատ, որ նա սկսել է աշխատակիցների մասսայական կրճատումներ կատարել: Սրան էլ գումարած՝ մոտ 60 միլիոն դրամ տուգանվեց՝ հարկային պարտավորություններից խուսափելու համար, նրան պատկանող տոնավաճառի փակվելը, «Հրազդան» մարզադաշտի անհուսալի վիճակը: Կուսակից ընկերներն ու մտերիմները չեն շփվում նրա հետ, նույնիսկ իր հարազատը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է ձեռքերը լվացել ու հեռվից դիտում է, թե ինչպես է Բուռնաշն անդունդը գլորվում: Աղաբաբյանն ինքն էլ չի ժխտում, որ նեղացած է բոլորից, խորհրդարանի նիստերին չի հաճախում, գրեթե չի շփվում մարդկանց հետ: «Անվստահության մթնոլորտ կա»,- ասում է նա՝ ակնարկելով, որ խոսքը կարող է վերաբերել ներքին հակամարտություններին:


Եվ ահա այս դառնագին կացության մեջ հանկարծ լույսի շողի պես մի ժպիտ է լուսավորել Բուռնաշի դեմքը: Միայն մի անգամ՝ «Զվարթնոց» օդանավակայանում: Այդ բախտորոշ պահը անմահացրած լուսանկարներում հստակ երևում է, թե ինչպես է ճառագում հալածական Աշոտ Աղաբաբյանը, որքան սպասելիքներ ու ակնկալիքներ են գծագրվում նրա հուսահատ հայացքի վրա: Ո՞վ է այն փրկիչը, որ կարողացել էր միանգամից այդքան շատ ուրախություն բերել մղձավանջների մեջ ապրող Բուռնաշին: Ո՞վ էր նրա ազատարարը:


Չէ, հրեշտակները չէին, որ իջել էին երկնքից: Օդանավից իջել էր ընդամենը յոթ տարեկան մի տղա: Բայց ինչ տղա՝ օրենքով գող Պզոյի ժառանգը, քրեական հեղինակության որդին: Եվ նրան դիմավորելու համար օդանավակայան էին շտապել տասնյակ լուրջ-լուրջ դեմքեր, իսկ նրանց թվում՝ նաև Բուռնաշը: Իհարկե, նա շատ կցանկանար, որ ժամանողը ոչ թե երեխան լիներ, այլ նրա հայրը, սակայն, ըստ լուրերի, վերջինս Հայաստան կգա ավելի ուշ: Հիշեցնենք, որ Պզոյի Երևան գալու մասին հայկական մամուլում տեղեկություններ հրապարակվեցին մի քանի ամիս առաջ, երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո: Թերթերը գրում էին, որ նա կժամանի Հայաստան քրեական աշխարհում տեղի ունեցած այդ սպանության հետ կապված հարցերը պարզաբանելու համար:


Սակայն այս պահին Աշոտ Աղաբաբյանին հանգուցյալ Լյովիկը քիչ է մտահոգում: Իր վիճակը Լյովիկի վիճակից քիչ բանով է տարբերվում՝ մեռած է, թաղած չի: Ու հետո նա բոլորից լավ գիտի՝ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ հարցերը լուծվում են իրավական դաշտում, որտեղ արդար կողմը կարող է հաղթել ու փոխհատուցվել կրած վնասների համար: Այդ պատճառով էլ վազ տվեց օդանավակայան: Այնտեղից է գալիս փրկությունը: Քրեական աշխարհը, որ վաղուց է սերտաճել երկրի վերնախավին, այժմ ավելի հեշտ է կարգավորում խնդիրները: Դրա համար էլ ժպիտը եկել ու թառել է նրա դեմքին: Բուռնաշը կարող է երկրորդ շնչառություն ակնկալել, եթե Պզոն մի քիչ շուտ հասնի երկիր:






Դիտումների քանակ 27359


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բուռնաշը կդառնա՞ ահաբեկիչ

Բուռնաշը կդառնա՞ ահաբեկիչ

Մայիսի 29, 2017


Ինչպես հայտնի է, կառավարությունն օրերս հայտարարեց, որ սեփականաշնորհման է ներկայացվել մի քանի խոշոր ընկերություն, դրանց թվում նա...

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ապրիլի 18, 2017


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառի մի մասն անվճար հատկացնել գյուղացիներին, ...

Բուռնաշը որոշել է խորտակվել

Բուռնաշը որոշել է խորտակվել

Հունվարի 14, 2017


Մի քանի տարի շարունակ իր հարազատ կուսակցությունից խռով, աջուձախ ՀՀԿ-ից դժգոհած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վերջին օրերին քրիստոն...

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Հունվարի 12, 2017


ԱՄԿ-ականներին վերհիշելիս Մեֆիստոֆելի խոսքն է ականջդ դակում` «դևը դա կործանված հրեշտակն է»։ Նրանք վրեժխնդիր եղան սեփական ժողովրդ...

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հուլիսի 15, 2016


Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանին այնպես էին խեղճացրել, որ լացի ձայնն աշխարհն էր բռնել:...

Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները

Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները

Մարտի 15, 2016


Հայ պառլամենտարիզմի ամենավառ անհատականություններից մեկը` պրն Բուռնաշը, որին նաև Աշոտ Աղաբաբյան են ասում, որն արդեն տևական ժաման...

Գագոների վատությունը

Գագոների վատությունը

Դեկտեմբերի 21, 2015
1

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) վերջապես որոշել է, թե ովքեր են իր չուզողները: Առաջինը ֆինանսների նախարար ...

Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը

Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը

Սեպտեմբերի 8, 2015


Շատերի ականջների մեջ մինչ օրս էլ արձագանք են տալիս Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդների վանկարկումները. «Մենք ենք տերը մ...

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Հուլիսի 16, 2015


Հայտնի գործարար Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը պայքարի է ելել անարդարության դեմ: Պետք է կարծել, որ նա իր ահռելի ունեցվածքը ձեռք է բե...

Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜

Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜

Ապրիլի 28, 2015


Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկայի բացումը, և այս իրադարձությունը հատկանշական ...

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
1

Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լո...

Օլիգարխիան խժռում է իր զավակներին

Օլիգարխիան խժռում է իր զավակներին

Մարտի 26, 2015


Վերջին օրերին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը Ազգային ժողովում չի երևում: Նա, ով քիչ թե շատ պարտաճանաչ պատգամավոր...

Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը

Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը

Փետրվարի 13, 2015
2

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը) հրճվանքի մեջ է և ի սրտե կիսում է Սերժ Սարգսյանի...

Ոսկե ասֆալտ

Ոսկե ասֆալտ

Հունվարի 27, 2015


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 24-ին անսպասելի այցելեց Խորենացու փողոցի ոսկու շուկա: Վարչապետը տեսածից զարմացավ ու զայրացավ...

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Հունվարի 27, 2015
6

Բոլոր առումներով ՀՀԿ ամենաանհաջող տարրի` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հանդեպ Գագիկ Ծառուկյանի խոր զզվանքի մասին հայտնի է վաղուց: Ս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գժություն ՄԱԿ-ում
Հունիսի 3, 2017


Գժություն ՄԱԿ-ում

ՕՐՕ ճահիճը
Հունիսի 3, 2017


ՕՐՕ ճահիճը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ