Ազգային խայտառակություն

Բիբինի ժպիտը՝ Նազարյանի արցունքների միջից

Հունիսի 17, 2015
Բիբինի ժպիտը՝ Նազարյանի արցունքների միջից

Евгений не опомнился


Պատմական օր էր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ էր գումարել՝ քննարկելու ՀԷՑ-ի ներկայացրած հայտը, դրսում ցուցարարները ձվեր ու զուգարանի թուղթ էին նետում շենքի վրա, իսկ հետո հայտնի դարձավ, որ նիստում մասնակի բավարարվել է հայտը, որով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6,93 դրամով: ՀԾԿՀ աշխատակազմի դիրքորոշումը դրվել էր քվեարկության, որոշումն ընդունվել էր միաձայն:


Իրենք քննարկեցին, իրենք ընդունեցին, սակայն կարելի էր մեղքը բարդել մեկ ուրիշի վրա, և ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանը հենց այդպես էլ վարվեց՝ հարվածն ուղղելով այս անգամ էլ բացակայող ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի վրա: Նախօրեին ՀԾԿՀ-ն Բիբինից մի վիրավորական նամակ էր ստացել, որտեղ ասվում էր. «Հայտնում եմ 17.06 ՀԾԿՀ նիստին մասնակցելու անհնարինության մասին մի շարք հանգամանքներով: Խնդրում եմ երեկ ՀԾԿՀ ուղարկած գրությունը ընդունել որպես պաշտոնական դիրքորոշում։ Հարգանքով` Բիբին»:


Ռոբերտ Նազարյանն այս նամակն ընթերցեց տխուր դեմքով, իսկ հետո ասաց. «Ես չեմ կարողանում որևէ գնահատական տալ Բիբինի այս քայլին, քանի որ սա աննախադեպ երևութ է: Անհասկանալի, է որ ՀԵՑ-ը կարող է էլեկտրաէներգիայի թանկացման 17 դրամի հայտ ներկայացնել, բայց չներկայանալ քննարկմանը»: Նազարյանը չցանկացավ բառերով նկարագրել Բիբինի քայլը, քանի որ բարձրաձայնելու պարագայում, այն կոռեկտ չէր լինի: «Եթե Բիբինը ցանկանում է շանտաժի լեզվով խոսել, մենք նրան կապացուցենք, որ ՀԾԿՀ-ն իր իրավասությունների սահմաններում կարող է պատասխանել նրան»:


Ռոբերտ Նազարյանը բացահայտորեն գլուխ էր գովում: Նա այն մարդը չէ, ով ընդունակ է արժանի պատասխաններ տալու, մինչդեռ Բիբինի շանտաժը գործեց: Նա գրոհել ու հաղթել էր: Նա մինչ այդ գրություն էր ուղարկել, որով հանձնաժողովին մեղադրել էր ոչ համակարգված գործունեության մեջ: Նրա թե նամակը, թե չներկայանալը նշանակում էր, որ իր խնդիրների լուծման բանալին ոչ Հայաստանում է, ոչ էլ առավել ևս ՀԾԿՀ-ում: Եվ ռուս գործարարը փաստացի ճիշտ դուրս եկավ, որովհետև նրան արձագանքելու միակ իրական տարբերակը դարձավ 6,93 դրամ թանկացումը: ՀԷՑ-ի պահանջած 17 դրամը մերժելն այս պարագայում էական նշանակություն չունի: Առավել կարևոր է սակագնի աճը, ինչը ոչ միայն նշանակում է, որ Բիբինն արդարացված է, այլև կնշանակի, որ մի քանի ամսից նա կարող է դարձյալ նման պահանջով դիմել ՀԾԿՀ և կտոր-կտոր ստանալ իր 17-ը:


Պարծենկոտ Նազարյանը, որ բառերով սպառնում է, թե Բիբինին արժանի պատասխան կտա, ընդամենը կարող է արդարանալ նրա առաջ ու իր քայլերի համար: Նա կարող է սոսկ ասել. «Մենք պետք է օրենքով մեզ վերապահված գործառույթն իրականացնենք և չանենք այնպիսի մի բան, որը կդառնա անդառնալի և անշտկելի: Մենք քաղաքականացված մարմին չենք, որ քաղաքական խնդիր չենք լուծում, որևէ մեկի շահերը չենք պաշտպանում: Իհարկե՛, մեզ համար դժվար է սակագնի վերանայման ժամանակ քվեարկել՝ որոշակի ձևով հասկանալով, որ դա բեռ է դառնում մեր յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի վրա: Սա մեր խաչն է, պետք է տանենք: Ինչ-որ մեկը պետք է այս գործն անի»:


Հազիվ թե վերջին շրջանում որևէ մեկը լսած լիներ առավել դեմագոգիկ ելույթ, քան սա է: Որևէ մեկի շահերը չպաշտպանող Նազարյանը, որ հպարտանում է դրանով, իրականում պարտավոր է ու կոչված է պաշտպանել իր երկրի շահը: Բայց Նազարյանը դա չի գիտակցում: Մինչդեռ Բիբինը գիտակցեց ու հաղթեց:






Դիտումների քանակ 15559


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Դեկտեմբերի 28, 2017


Կառավարության նիստին շտապող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տհաճ իրավիճակում է հայտն...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Մարտի 17, 2017


Նախընտրական թոհուբոհի մեջ քաղաքական առանձին ուժերի առավել հաճախ խաղարկվող խոստումներից մեկը վերաբերում է էներգակիրների գների նվ...

Անհարմար բան է ստացվում

Անհարմար բան է ստացվում

Սեպտեմբերի 15, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը շարքային քաղաքացիների համար ուրախալի մի լուր հնչեցրեց՝ հանձնարարական տա...

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Հուլիսի 12, 2016
1

Զուգարանի մասով կդժվարանանք առարկություններ ներկայացնել, քանի որ մարդիկ ինչքան շատ են ուտում, այնքան հաճախ եմ հոգում իրենց բնակ...

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Մայիսի 18, 2016
1

Արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյա...

5-ը տալիս են, 50-ը վերցնում են

5-ը տալիս են, 50-ը վերցնում են

Ապրիլի 13, 2016


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 5 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին՝...

Պարտք տուր, որ պարտք տամ

Պարտք տուր, որ պարտք տամ

Ապրիլի 11, 2016


Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից կրկին փող է խնդրում: Սա էլ տալիս է: Հայաստանի ֆինանսների նախարարը և Համաշխարհային բան...

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Հոկտեմբերի 5, 2015


«Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի գործարքին, փայլուն...

Աուդիտ, թե՞ քաղտեխնոլոգիա

Աուդիտ, թե՞ քաղտեխնոլոգիա

Հոկտեմբերի 1, 2015


Այս տեսակետը դեռ կարելի է վիճարկման նյութ դարձնել: Սակայն խնդիրը միայն դա չէ, այլ այն, որ «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը գերազ...

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Սեպտեմբերի 29, 2015


Քանի պողոտան ձերն է, մենք ձեր խոնարհ ծառան ենք, երբ պողոտան մերն է` դուք մեր տանձին չեք: Հետաքրքիր է` ինչպե՞ս կպատժի նախագահ Սա...

ՀԷՑ-ը և ամերիկացիների անհեռատեսությունը

ՀԷՑ-ը և ամերիկացիների անհեռատեսությունը

Սեպտեմբերի 18, 2015


Այն, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը հայտնվել է ծանր դրության մեջ և ստիպված էր մշտապես բարձրացնել սակագները վերջին տ...

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Սեպտեմբերի 17, 2015


Հատկանշական է նաև, որ նախկինում Նազարյանը երբեք չի խոսել այն մասին, թե առաջներում ինչ նվերներ էր ստանում նույն Բիբինից: Կասկածի...

Օֆշոր Տիկոն տեղը կասի

Օֆշոր Տիկոն տեղը կասի

Սեպտեմբերի 17, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կարող են վաճառել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության: ՀՀ էներգետիկայի և բնական...

Օտարների համար փող հեշտ է գտնվում

Օտարների համար փող հեշտ է գտնվում

Հուլիսի 27, 2015


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հրավեր է ուղարկել էլեկտրաէներգի...

Էլետրահարված պատկերացումներ արևմտյան կողմնորոշման մասին

Էլետրահարված պատկերացումներ արևմտյան կողմնորոշման մասին

Հուլիսի 24, 2015


Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալված բուռն իրադարձություններից հետո հայերիս համար շատ հետաքրքիր է իմանա...

Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը

Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը

Հուլիսի 7, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ավելի վատը չէ, քան Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավո...

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Հուլիսի 3, 2015


Օրինակ, անձնապես նա մշապես կախված է եղել սրանից-նրանից: Դեռ բոլորովին վերջերս նա բավականին հաջող կախ էր ընկել Գագիկ Ծառուկյանից...

Գեներալ Մանվելը դեմ է իր գլուխը ջարդելուն

Գեներալ Մանվելը դեմ է իր գլուխը ջարդելուն

Հուլիսի 2, 2015
1

Գեներալ և ազգի հերոս Մանվել Գրիգորյանը, որը համարում է, որ հայ ժողովուրդն իրեն պարտական է, իսկ հայ ժողովուրդն էլ նրա ձեռքը կրակ...

Ոչ թե Բիբին, այլ «յան»-ով վերջացող ազգանուններ

Ոչ թե Բիբին, այլ «յան»-ով վերջացող ազգանուններ

Հուլիսի 1, 2015


«Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը գտել է Հայաստանում տիրող իրավիճակի հիմնական մեղավորներին: Եվ այդ ցանկում ոչ Բիբի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ