Ազգային խայտառակություն

Դոլարը Եվրո նշանակվեց

Հունիսի 16, 2015
Դոլարը Եվրո նշանակվեց

Մեզ ավետիս Փարիզից. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին:


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի հաղորդագրության համաձայն, քվեարկության արդյունքում Հարությունյանը Լիանա Հակոբյանի նկատմամբ փոքր առավելության է հասել:


Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրվել են Արմեն Խաչատրյանը, Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը: Եվրադատարանում Հայաստանի դատավորը վերջնականապես ընտրվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի քվեարկությամբ:


Հիշեցնենք նաև ամենակարևոր բանի մասին. Արմեն Հարությունյանի մականունը Դոլար է, այդ հպարտ անունը վաստակել է վաղուց` հավատարիմ մնալով հայրենի կաշառակերության այնպիսի սկզունքներին, ինչպիսին են, օրինակ, հարազատ հոր համար առանց փողի գործ չանելը: Արմեն Հարությունյանն իր այդ սկզբունքները կիրառել է բոլոր զբաղեցրած պաշտոններում, սկսած Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնից: Նշենք նաև, որ Արմեն Հարությունյանը ճանաչվել է նախագահ Քոչարյանի ամենաանհաջող «կադրային որոշում» (ըստ երկրորդ նախագահի խոստովանման):


Սակայն գլխավոր հարցն է մնում անպատասխան. արդյո՞ք Արմեն Հարությունյանը կվերանվանվի Դոլարից Եվրո, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա աշխատելու է Եվրոպայում և, հետևաբար, բոլոր գործարքները իրականացնելու է եվրոյով:

 






Դիտումների քանակ 10335


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թշնամու ազատությունը ո՞րն է

Թշնամու ազատությունը ո՞րն է

Մարտի 11, 2018


Առաջին անգամը չէ, որ ահազանգ է հնչեցվում Հայաստանում վտանգավոր աղանդավորական կառույցների կազմաքանդիչ գործունեության մասին, և պա...

Եհովան կպահի մեր սահմանը

Եհովան կպահի մեր սահմանը

Հոկտեմբերի 12, 2017


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածա...

Քոչարյանի անհաջող կադրը վիրավորվում է

Քոչարյանի անհաջող կադրը վիրավորվում է

Հուլիսի 13, 2015


Հայաստանի նախկին օմբուդսմեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր ընտրված Արմեն Հարությունյանն նոր աշխատանքին է անց...

160 հազար եվրո նետեց ջուրը

160 հազար եվրո նետեց ջուրը

Մայիսի 12, 2015


Կրկին Հայաստանին փաստի առաջ են կանգնեցրել: Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի ՀՀ արդարադատության նախարարությանը 160 հազար...

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Հունվարի 29, 2015
8

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվեցին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումները, որտեղ որպ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ