Սովորական խայտառակություն

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հունիսի 8, 2015
Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Կիրակին ընտրությունների մեծ օր էր: Հայաստանցիները Ալավերդիում, Աբովյանում և Արտաշատում քաղաքապետեր էին ընտրում: Ընտրության արդյունքներն այս պահի դրությամբ հայտնի են, Արտաշատից Արգամ Աբրահամյանը, Աբովյանից Վահագն Գևորգյանը, Ալավերդիից Կարեն Փարեմուզյանը արդեն շնորհավորանքներ են ստանում: Սակայն խոսքն այս պահին ոչ ընտրապայքարի և ոչ էլ դրանց արդյունքների մասին է: Ընթացիկ ընտրությունների գլխավոր հատկանիշն այլ բան էր՝ այն, որ հանրապետության ընդդիմադիր կամ ոչ իշխանական կուսակցություններից և ոչ մեկը թեկնածու չէր առաջադրել: Փաստացի պայքարն ընթանում էր իշխանության առանձին ճյուղերի և կլանների միջև, իսկ այս պարագայում յուրաքանչյուր արդյունք քիչ թե շատ չափով նախընտրելի էր լինելու նրանց համար՝ լավ յուրային ու վատ յուրային տարբերությամբ:


Եթե համարենք, որ ցանկացած քաղաքական ուժ այսպես թե այնպես մղվում է դեպի իշխանություն, ապա ընտրությունները ժողովրդավարական երկրներում այդ նպատակին հասնելու եթե ոչ լավագույն, ապա նախընտրելի տարբերակներից մեկն են: Իսկ տարիներ շարունակ իշխանափոխության համար պայքարող ընդդիմությունը պիտի հատկապես օգտվեր նման հնարավորությունից: Սակայն, ինչպես տեսնում ենք, նման բան չկատարվեց: Փոխարենը հայ ընտրողները մեկ այլ աբսուրդային իրավիճակի ականատեսը դարձան, երբ Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր պրն Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, և նրա կողմից էին դրսևորվում այն քայլերը, որոնք սովորաբար բնորոշում էին ընդդիմադիրներին: Իսկ այսպիսի տարօրինակ կացության դեպքում ուրիշ ոչինչ չի մնում մտածել, քան այն, որ Հայաստանի ընդդիմությունը դիակ է, մեռած մարմին, անշունչ օրգանիզմ և նրանից այլևս որևէ լուրջ տեղաշարժ ակնկալելն անմտություն պիտի լինի:


Ի դեպ, հենց երեկ ընտրություններ էին նաև մեր հարևան և այնքան չսիրված Թուրքիայում: Եվ ինչի՞ ականատեսը դարձանք. պարզվեց, որ խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը կարողացավ հավաքել ընդամենը 40,8 տոկոս՝ բազմաթիվ մանդատներ զիջելով քրդամետ և ընդդիմադիր ուժերին: Փաստացի մարդիկ պայքարեցին և նշանակալի արդյունքների հասան՝ հայաստանցի քաղաքական գործիչներին հեռվից հեռու գերազանց դասեր տալով: Իսկ մեր արմատականները, լիբերալներն ու հեղափոխականները շարունակում են դատարկ ճառերից այն կողմ չգնալ և շատ նմանվել են այն երգիծական հերոսին, ով սիրում էր անվերջ կրկնել. «Ես մաս-մաս կվերցնեի, բայց ինձ միանգամից է պետք»:


Հիմա ոչ ամբողջն ունեն, ոչ էլ մասը:






Դիտումների քանակ 4369


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանցագործները կփրկեն հանցագործությունից

Հանցագործները կփրկեն հանցագործությունից

Փետրվարի 15, 2018


Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, կասեր մեծն Սարոյանը, բայց բոլորովին այլ առիթով: Իսկ մեր մտահոգության նյութն այն նոր ու վտանգավոր ...

Մեկ քառորդով քաղաքապետ

Մեկ քառորդով քաղաքապետ

Նոյեմբերի 6, 2017


Երեկ հանրապետության 69 համայնքում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արդյունքներն արդեն հայտնի են: Ըստ ...

Ժողովրդի ծոցի գերիները

Ժողովրդի ծոցի գերիները

Հոկտեմբերի 12, 2017


Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանո...

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Հուլիսի 12, 2016
1

Զավեշտն այն է, որ Նալբանդյանի որոշումն իսկապես սողոմոնյան է: Միանշանակ կարելի է ասել, որ Ալավերդու բնակիչների կյանքում ոչինչ չի...

Գառնիի անկախ հանրապետությունը

Գառնիի անկախ հանրապետությունը

Մայիսի 20, 2016
1

Այն, ինչ արդեն տևական ժամանակ կատարվում է Գառնի գյուղում, մեկ այլ իրավիճակում առավել ուշադրության կարժանանար, եթե չլինեին այն խ...

Սինայի ժողովրդական հանրապետությունն իրականություն է դառնում

Սինայի ժողովրդական հանրապետությունն իրականություն է դառնում

Նոյեմբերի 7, 2015


Համաձայն ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ Եգիպտոսի Սինայ թերակղզում այժմ գտնվում է մոտ 55-60 հազար ռուսաստանցի: Նրանք հա...

Ամեն մի Սպարտակ կհանդիպի իր Պոմպեոսին

Ամեն մի Սպարտակ կհանդիպի իր Պոմպեոսին

Հունիսի 8, 2015


Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ փողին հաղթում է մեծ փողը, իսկ մեծ փողին` ավելի մեծ փողը՝ գումարած իշխանությ...

Կրկեսային հյուրախաղեր Աբովյանում

Կրկեսային հյուրախաղեր Աբովյանում

Հունիսի 1, 2015


Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանը մի իսկական կրկեսի է վերածվել՝ իր ծաղրածուներով, ակրոբատներով, ձեռնածունե...

Պալաչի կլոնավորումից մինչև ՀՀԿ-ի վախերը

Պալաչի կլոնավորումից մինչև ՀՀԿ-ի վախերը

Մայիսի 19, 2015


Հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրությունները արդեն խոստանում են դառնալ դիտարժան և աղմկահարույց: Այնպես չէ, որ նոր...

Փուչիկը, Շարմազանովն ու Աշոտյանը Պալաչի հանրահավաքո՞ւմ

Փուչիկը, Շարմազանովն ու Աշոտյանը Պալաչի հանրահավաքո՞ւմ

Մայիսի 16, 2015


Գագիկ Ծառուկյանի սանիկ, ներկայումս նրա հակառակորդներից մեկը՝ պրն Պալաչը (անձնագրով` Արթուր Հարությունյան), որը Ծառուկյանի կամքի...

ՀՀԿ զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

ՀՀԿ զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

Մայիսի 13, 2015


Այսօր ՀՀԿ-ից «քաշվածների» թիվն ավելացավ ևս մեկով: Հայտնի դարձավ, որ կուսակցության շարքերից հեռացվել է Արթուր Հարությունյանը, նո...

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Փետրվարի 14, 2015
2

Աշխարհագրական քարտեզը փոխվում է: Փոփոխությունները շատ արագ են ընթանում: Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի փլուզումներին հա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ