Ազգային խայտառակություն

Ամեն մի Սպարտակ կհանդիպի իր Պոմպեոսին

Հունիսի 8, 2015
Ամեն մի Սպարտակ կհանդիպի իր Պոմպեոսին

Օսկան Քոչարյան

 

Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ փողին հաղթում է մեծ փողը, իսկ մեծ փողին` ավելի մեծ փողը՝ գումարած իշխանությունը: Պաշտոնապես անկուսակցական Վահագն Գևորգյանը հաղթեց նախկին ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանին` Պալաչին, Ծառուկյանի սանիկին ու նախկին թիկնապահին: Արթուր Հարությունյանը կարող էր դառնալ Աբովյանի քաղաքապետ, բայց նա ըմբոստացել էր տիրոջ դեմ և որոշել էր ինքնուրույն խաղալ: Բայց, ինչպես հայտնի է պատմությունից, նույնիսկ Սպարտակին չհաջողվեց հաղթական ավարտի հասցնել ստրուկների ապստամբությունը, որովհետև չի կարող այնպես ստացվել, որ ստրուկը հաղթի տիրոջը, ինչը կարող է վատ նախադեպ դառնալ և ոգևորել այլ ստրուկների: Ընդհակառակը, հլու հնազանդ ստրկությունը միշտ խրախուսվել և պարգևատրվել է, ինչի օրինակները պատմության մեջ բազմաթիվ են:


Եվ դա չի վերաբերում միայն պրն Պալաչին, որովհետև Հայաստանում ստրկությունը բազմաստիճան է, կա լուրջ հիերարխիա: Եթե Պալաչը Ծառուկյանի ստրուկն էր, ապա Ծառուկյանն էլ՝ Սերժ Սարգսյանինը: Ծառուկյանն էլ էր երեք ամիս առաջ որոշել ընդդիմանալ տիրոջ դեմ և ղեկավարել ստրուկների ապստամբությունը։ Բայց ի տարբերություն Պալաչի, Ծառուկյանը հասկացավ իր քայլի վտանգավորությունը և կամավոր վերադարձավ ստրկատիրոջ գիրկը՝ նրան հավատարմության և հնազանդության երդում տալով: Սարգսյանն էլ ներեց իր ըմբոստացած ստրուկին և նրան հնարավորություն տվեց վերադառնալ իր նախկին կալվածքների ու ստրուկների կառավարմանը: Ամեն ինչ լավ ստացվեց, և ամենակարևորը` պատմության բանականությանը համահունչ:


Ծառուկյանն իրեն տրված տարածքում լիակատար իշխանություն ունի, և նա որոշեց իր ծառաներից մեկին նշանակել Աբովյանի քաղաքապետ: Վահագն Գևորգյանին նույնիսկ Ծառուկյանը չէր հովանավորում, այլ նրա գլադիատորների ղեկավարը` «Դոդի Էդոն», որովհետև համարում էր, որ իր համար նվաստացուցիչ է ինչ-որ քաղաքապետի նշանակել: Հիմա Աբովյանի քաղաքապետը ոչ թե Վահագն Գևորգյանն է, այլ Էդոն, որովհետև նա է դպրոցի տնօրեններին ու մյուս ստրուկներին բացատրել, թե որն է տիրոջ կամքը, և թե ում է նա ցանկանում տեսնել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում: Եվ որքան էլ ասեն, որ Վահագն Գևորգյանը կիրթ և գրագետ տղա է, միևնույն է՝ նա իրեն կամավոր կամ պարտադրված (դա միայն ինքը կիմանա) դրել է Ծառուկյանից և նրա գլխավոր գլադիատորից ստրկական կախվածության մեջ: Այնքան ժամանակ, քանի դեռ նա հլու հնազանդ կծառայի տերերին, որևէ խնդիր չի ունենա և կմնա իր պաշտոնում, իսկ եթե օրերից մի օր որոշի ըմբոստանալ տերերի դեմ, նրան կսպառնա այն նույն ճակատագիրը, ինչին ականատես եղանք պրն Պալաչի դեպքում:


Չնայած, մյուս կողմից, պետք է ողջունել ստրուկների ցանկացած ըմբոստություն, քանի որ դա ավելի հետաքրքրական է դարձնում մեր կյանքը և հնարավորություն է տալիս սուր զգացողություններ ունենալ՝ փոխելով մեր միապաղաղ առօրյան: Պետությանը որևէ վտանգ ստրուկների որևէ ըմբոստությունից չի սպառնա, քանզի ամեն մի Սպարտակի համար կգտնվեն մեկական Պոմպեոս և Կրասոս: Այս է ամենը: Ամեն:






Դիտումների քանակ 6291


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Քայլելը չօգնեց Փաշինյան Նիկոլին

Քայլելը չօգնեց Փաշինյան Նիկոլին

Հունիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլը երեկ պարտվեց Աբովյանում: Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ լինելով Գագիկ Ծառուկյանի թեկնածու, հաղթեց ժողովրդի ...

Գառնիի անկախ հանրապետությունը

Գառնիի անկախ հանրապետությունը

Մայիսի 20, 2016
1

Այն, ինչ արդեն տևական ժամանակ կատարվում է Գառնի գյուղում, մեկ այլ իրավիճակում առավել ուշադրության կարժանանար, եթե չլինեին այն խ...

Սինայի ժողովրդական հանրապետությունն իրականություն է դառնում

Սինայի ժողովրդական հանրապետությունն իրականություն է դառնում

Նոյեմբերի 7, 2015


Համաձայն ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ Եգիպտոսի Սինայ թերակղզում այժմ գտնվում է մոտ 55-60 հազար ռուսաստանցի: Նրանք հա...

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հունիսի 8, 2015


Մեր արմատականները, լիբերալներն ու հեղափոխականները շարունակում են դատարկ ճառերից այն կողմ չգնալ և շատ նմանվել են այն երգիծական հ...

Կրկեսային հյուրախաղեր Աբովյանում

Կրկեսային հյուրախաղեր Աբովյանում

Հունիսի 1, 2015


Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանը մի իսկական կրկեսի է վերածվել՝ իր ծաղրածուներով, ակրոբատներով, ձեռնածունե...

Պալաչի կլոնավորումից մինչև ՀՀԿ-ի վախերը

Պալաչի կլոնավորումից մինչև ՀՀԿ-ի վախերը

Մայիսի 19, 2015


Հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրությունները արդեն խոստանում են դառնալ դիտարժան և աղմկահարույց: Այնպես չէ, որ նոր...

Փուչիկը, Շարմազանովն ու Աշոտյանը Պալաչի հանրահավաքո՞ւմ

Փուչիկը, Շարմազանովն ու Աշոտյանը Պալաչի հանրահավաքո՞ւմ

Մայիսի 16, 2015


Գագիկ Ծառուկյանի սանիկ, ներկայումս նրա հակառակորդներից մեկը՝ պրն Պալաչը (անձնագրով` Արթուր Հարությունյան), որը Ծառուկյանի կամքի...

ՀՀԿ զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

ՀՀԿ զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

Մայիսի 13, 2015


Այսօր ՀՀԿ-ից «քաշվածների» թիվն ավելացավ ևս մեկով: Հայտնի դարձավ, որ կուսակցության շարքերից հեռացվել է Արթուր Հարությունյանը, նո...

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Փետրվարի 14, 2015
2

Աշխարհագրական քարտեզը փոխվում է: Փոփոխությունները շատ արագ են ընթանում: Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի փլուզումներին հա...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ