Սովորական խայտառակություն

Ուրիխանյանի գենետիկան և Հմայակի ականջները

Հունիսի 6, 2015
Ուրիխանյանի գենետիկան և Հմայակի ականջները

Ստացվել է այնպես, որ նորածին «Ալյանս» կուսակցության առաջին քայլերը նմանվում են սադիստական մտադրությունների: Մասնավորապես, նրանք պատրաստվում են կտրել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ականջները: Այդ մասին շատ հստակ ասվում է «Ալյանսի» տարածած հաղորդագրության մեջ, որտեղ հայհոյանքների թվաքանակը գերազանցում է կոռեկտ արտահայտությունների թվին: Ակնհայտ է , որ Հմայակին հաջողվել է լրջորեն զայրացնել Տիգրան Ուրիխանյանին և կամ էլ մատը դնել այնպիսի մի ցավոտ կետի վրա, որից առաջացած ճիչը բառերի ընտրություն չի կատարում:


Իսկ որ Հմայակ Հովհաննիսյանն ընդունակ է ցանկացած մարդու համբերության հունից դուրս բերել, դա բոլորին է հայտնի: Նրա երկարատև քաղաքական գործունեությունն այլ բան չէ, քան աջ ու ձախ խայթելու, փնովելու, վարկաբեկելու պարբերական ընթացք, որտեղ թիրախի տակ են հայտնվում անխտիր բոլորը՝ նայած հանգամանքների ու իրավիճակների: Հիմա էլ «Ալյանսն» է հայտնվել ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամին: Եվ Հմայակն էլ ձեռնարկել է իր գործը: Վերջինս հայտարարել է, թե ինչպես մարդը չի կարող շեղվել իր գենետիկական կոդից, այնպես էլ ԲՀԿ-ն և նրա բեկորները չեն կարող շեղվել իրենց ծագումնաբանական էությունից՝ ստանձնել ինչ-որ նոր դերակատարում: Եվ ուրեմն, «Ալյանսը» չի կարող դառնալ այլ բան, քան հայտնի ուժերի շահերը սպասարկող հերթական գործիք: Հետո էլի մեղադրանքներ են հնչել աջուձախ, և ահա Ուրիխանյանը նրան պատասխանում է. «Եթե «Ալյանս» կուսակցությունն ու Տիգրան Ուրիխանյանը անձամբ բոլորի աչքի առաջ պայքար են ծավալում իշխանությունների վարած կուրսի դեմ, երկրում տեղի ունեցող առանձին վերցված և ընդհանուր բոլոր ապօրինությունների, լկտիության, գողության ու թալանի դեմ և այդ ժամանակ ինչ-որ մեկը անձնական վիրավորանք է հասցնում Ուրիխանյանին ու փորձում վարկաբեկել «Ալյանսին», ուրեմն պարզ է ՝ ում է դա ձեռնտու և ում պատվերն է: Խոսքը այս պահին գնում է իբր քաղաքագետ, ժամանակին «կոպերատիվ» ընդդիմադիր աշխատած Հմայակ Հովհաննիսյանի մասին»: Այնուհետև հայտարարության հեղինակները բացահայտորեն սպառնում են, որ ցանկացած պահի կհայտնվի այն արժանապատիվ մարդը, ով ժողովրդի շահը պաշտպանողին իշխանությունների պատվերով անձնապես վիրավորելու համար «կկտրի Հմայակի նման ժողովրդին դավաճանած շան ականջները»:


Ասել, թե Հմայակի ականջների հետագա ճակատագիրը շատերին է մտահոգում, այնքան էլ ճիշտ չի լինի: Բայց որ Ուրիխանյանի խոսքերի մեջ հնչում են քաջ հայտնի երանգներ ու հնչյուններ, դա միանգամից աչքի է զարնում: Նման գործելաոճը, դրա հետևանքներն ու այն շրջանակները, որտեղ ծնունդ են առնում փողոցային լեքսիկոնն ու ահաբեկման մեխանիզմները, մեր ժողովրդին վաղուց են ծանոթ: Ու եթե նորաստեղծ «Ալյանսը» հարմար է գտնում մաս կազմել այդ խմբին, այդ դեպքում ինչո՞վ իրավացի չի Հմայակը, երբ հիշեցնում է գենետիկայի օրենքները:


Դե, իսկ գենետիկայից բացի աշխարհում կա նաև ժողովրդագրական խնդիր, հատկապես Հայաստանում, որտեղ այն ծայրահեղ ծավալների է հասել: Եվ ամեն մի քաղաքացի այսօր թանկ պետք է լինի ՀՀ ղեկավարության համար: Դա է պատճառը, որ դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և տեղեկացնում նրան, որ «Ալյանս» կուսակցության խոսքը գործ է, հետևաբար, Հմայակ Հովհաննիսյանի կյանքը վտանգի տակ է: Կարճ ասած, առաջարկում ենք Կոստանյանին ընդունել սույն հրապարակումը որպես հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին:






Դիտումների քանակ 8754


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սեպտեմբերի 26, 2019


Ամեն ինչ գնում է նրան, որ Սերժ Սարգսյանին պարգևատրեն արիության, տղամարդկության, բարոյականության, մարդկայնության, «լավ տղայությա...

Գանդոնի վերադարձն ու արդարացումը

Գանդոնի վերադարձն ու արդարացումը

Սեպտեմբերի 6, 2019


Տիեզերքի կենտրոն, տաղանդաց տաղանդ, հանճարաց հանճար, վունդերկինդաց վունդերկինդ, գեղեցկուհյաց գեղեցկուհի (այսքանը՝ ըստ նրա), բայց...

Անառակ բոզի վաստակի հերթական վերադարձը

Անառակ բոզի վաստակի հերթական վերադարձը

Հուլիսի 13, 2019


Գագիկ Ծառուկյանի բախտը չբերեց իր վաստակների հետ: Օրինակ, Ուրիխանյան Տիկոյի փոխարեն նա որ մի չորս հատ Սորոսի վաստակ ունենար, ավե...

Օհանյան Արմինեն ծաղրում է փեսայի զինակիցներին ու ընկերներին

Օհանյան Արմինեն ծաղրում է փեսայի զինակիցներին ու ընկերներին

Հունիսի 29, 2019


սիմոնյան ալենի զոքանչ Օհանյան Արմինեն, որը հիմնադրել և առ այսօր գլխավորում է «Հրապարակ» օրաթերթը, հավանաբար, ծաղրում է հարազատ ...

Զգուշացե՛ք Նիկոլ Փաշինյանի պայքարակից ԼԳԲՏ-ականներից

Զգուշացե՛ք Նիկոլ Փաշինյանի պայքարակից ԼԳԲՏ-ականներից

Հունիսի 21, 2019


«Իրավունք» թերթի հունիսի 19-ի համարում ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի հետ...

Ուրիխանյան Տիգրանը, հավանաբար, ինքնասպան կլինի

Ուրիխանյան Տիգրանը, հավանաբար, ինքնասպան կլինի

Հունիսի 20, 2019


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այս օրերին բուռն քննարկում է իրականացվում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում` իրենց խմբակցության անդամ Ու...

Ուրիխանյան Տիգրանը չի ուզում հեռանալ կյանքից

Ուրիխանյան Տիգրանը չի ուզում հեռանալ կյանքից

Հունիսի 18, 2019


Հունիսի 14-ին հայ գենոֆոնդի ամենաանհաջող, անբարոյական ու անտաղանդ պրոդուկտը՝ Ուրիխանյան Տիգրանը, հայտարարեց, թե իբր դուրս է գալ...

Կյանքից հեռացավ Ուրիխանյան Տիգրանը

Կյանքից հեռացավ Ուրիխանյան Տիգրանը

Հունիսի 14, 2019


Հայ ժողովուրդը մեծ կորուստ կրեց՝ չկա այլևս Ուրիխանյան Տիգրանը: Ֆիզիկապես նա դեռ կենդանի է, բայց դա հաշիվ չէ, քանզի Ուրիխանյան Տ...

Հիմա էլ Հովհաննիսյան Հմայակն ընդդեմ Ծառուկյանի

Հիմա էլ Հովհաննիսյան Հմայակն ընդդեմ Ծառուկյանի

Մայիսի 6, 2019


Գագիկ Ծառուկյանի պրոբլեմները շատանում են: Նրա ընդդիմախոսների բանակն աճում է ժամ առ ժամ, բայց խայտառակությունն այն է, որ պրն Ծառ...

Փաշինյան Նիկոլի Ուրիխանյան Տիկոն

Փաշինյան Նիկոլի Ուրիխանյան Տիկոն

Ապրիլի 29, 2019


Բագրատյան Սերգեյի և Վայոց ձորի փոխմարզպետ տոնոյան ռազմիկի միջև տեղի ունեցածի կապակցությամբ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյ...

Նորից է խոսում Հովհաննիսյան Հմայակը

Նորից է խոսում Հովհաննիսյան Հմայակը

Ապրիլի 16, 2019


ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հովհաննիսյան Հմայակը կրկին խոսել է, դարակազմիկ մտքեր արտահայտել: Թիրախները նույնն են՝ Ծառուկյ...

Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Ապրիլի 16, 2019


Երեկ, օվկիանոսից անդին ֆինանսավորվող 1in.am կայքում ԼԳԲՏ հանրույթի խամրած աստղ, հայտնի ճամբարափոխ, անձամբ ճանաչված որպես ստահակ...

Երբ միասեռականը միասեռականին հեռվից է տեսնում…

Երբ միասեռականը միասեռականին հեռվից է տեսնում…

Մարտի 19, 2019


Լազարյան ակումբը բաբաջանյան արմանը չսիրեց: Անձամբ լինելով կեղտ՝ նա ջանք չի խնայում կեղտ լցնել ակումբի ու նրա հիմնադիր Կոնստանտի...

Ուրիխանյանը՝ ԲՀԿ նախագահ (եթե չզոհվի)

Ուրիխանյանը՝ ԲՀԿ նախագահ (եթե չզոհվի)

Մարտի 14, 2019


Երևանի քաղաքապետ կարգին հայկոյի կողմից հրահրված բախումների պատճառով այսօր Օպերայի հարակից տարածքում վնասվել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հ...

Ուրիխանյանը թալանի է պատրաստվում

Ուրիխանյանը թալանի է պատրաստվում

Փետրվարի 18, 2019


ԱԺ ամենախայտառակ պատգամավորներից մեկը` Ուրիխանյան Տիգրանը բարեգործական հիմնադրամ է բացում: Անունն էլ դրել է «Բարի գործ» հիմնադր...

Տիտանների պայքար

Տիտանների պայքար

Դեկտեմբերի 15, 2018


Նոր Հայաստանը երկու խայտառակություն ժառանգեց Հին Հայաստանից` Ուրիխանյան Տիկոյին ու Մարուքյան Էդմոնին: Սրանք երկուսն էլ չկայացած...

Գողը գողից գողացավ

Գողը գողից գողացավ

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր գողության մասին խոսեց տխրահռչակ ուրիխանյան տիգրանը: Սա ԲՀԿ-ից ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել ...

տիգրան ուրիխանյանը հիվանդացել է

տիգրան ուրիխանյանը հիվանդացել է

Նոյեմբերի 14, 2018


Մեր երկրում «Ալյանս» անվանմամբ մի խումբ կա: Սրանք իրենց կուսակցություն են կոչում: Սրանց ղեկավարը հայտնի խայտառակություն ուրիխան...

Ֆինանսների նախարարը՝ մեղադրյալ, տիգրան ուրիխանյանը` վկա

Ֆինանսների նախարարը՝ մեղադրյալ, տիգրան ուրիխանյանը` վկա

Նոյեմբերի 13, 2018


Ըստ տիգրան ուրիխանյանի, վերջին 1-2 շաբաթում ՀՀ ֆինանսական ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման իմ...

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Ուրիխանյան Տիգրանն այսօր Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլին իր կյանքի ամենախելոք հարցը տվեց: «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս 5-6 ա...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ