Սովորական խայտառակություն

Վարդան Այվազյանը «Գազպրոմի» փաստաբանն է

Հունիսի 5, 2015
Վարդան Այվազյանը «Գազպրոմի» փաստաբանն է

Այսօր Ազգային ժողովում նորից կռիվ էր: Պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Արամ Մանուկյանն իրար ինչ ասես, որ չասացին՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Իսկ պատճառն այն էր, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Մանուկյանն առաջարկել էր գազի հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտած չարաշահումների ու խախտումների մասին նյութերն ուղարկել դատախազություն:


Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կտրականապես դեմ էր, ինչպես բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմության ներկայացուցիչը որևէ առաջարկ է հնչեցնում: Հիմա էլ Այվազյանը պնդում էր, որ դատախազությունը իր նախաձեռնությամբ կարող է ուսումնասիրել հանձնաժողովի աշխատանքների եզրակացությունը, քանի որ այն տեղադրված է ԱԺ կայքում:


Ընդհանուր առմամբ, այդ ամբողջ վիճաբանությունը, որը փաստացի վերածվեց հանձնաժողովի նիստի բովանդակության, իրենից այլ բան չէր ներկայացնում, քան մեկի պարզ ցանկությունը և մյուսի պարզ մերժումը: Արամ Մանուկյանը համառորեն կրկնում էր, որ խախտումներն ու չարաշահումներն համարյա կասկած չեն հարուցում, և հանձնաժողովը պետք է որոշում կայացնի գործերն ուղարկել դատախազություն: «Սա չի նշանակում, որ մարդկանց մեղադրում ենք հանցագործության մեջ: Կան կասկածելի փաստեր, մենք ուղարկում ենք՝ քննարկելու օրենսդիր մարմնի կասկածները»,- բացատրում էր նա: Իսկ Վարդան Այվազյանն անմիջապես հակադարձում էր՝ հորդորելով հանձնաժողովի անդամներին վատ դրության մեջ չդնել. «Ես, օրինակ, դեմ եմ, որովհետեւ անիմաստ գործողություն է: Եթե բաներ ունեք ասելու, Ձեր խոսքերը հաղորդում տվեք դատախազություն:»:


Եթե անաչառ հայացքով գնահատենք պահանջն ու մերժումը, ապա ակնհայտ է, որ Մանուկյանի առաջարկի մեջ որևէ աշխարհացունց բան չկա և ցանկության դեպքում հանձնաժողովը հանգիստ կարող էր բավարարել նրա խնդրանքը: Ի վերջո, Մանուկյանն իրավացի է, երբ ասում էր, թե իրեն որևէ բան չի խանգարում ուղարկել դա դատախազություն, բայց տարբերություն կա, երբ 1 պատգամավոր է դիմում ու երբ ԱԺ-ն է դիմում: Իսկ ահա Այվազյանի ժխտողական պահվածքի տակ անհնար է չնկատել այլ շերտեր ոչ միայն այն պատճառով, որ վերջինս գրեթե հակափաստարկներ չուներ, այլ նաև նրա համար, որ բացահայտ ագրեսիվությամբ հանդերձ նա ավելի շատ հիշեցնում էր «Գազպրոմի» փաստաբանի, քան ԱԺ հանձնաժողովի նախագահի: Այդ պատճառով էլ նրա խոսքը պարբերաբար ընդհատվում էր հիստերիկ ճիչերով ու բացականչություններով:


Այստեղ ավելորդ չի լինի վերհիշել, որ ժամանակին նույն պատկերը կրկնվեց ԱԺ-ում, երբ աջ ու ձախ բոլոր ընդդիմախոսներին լռեցնելու մարտավարության արդյունքում գազի սակագինը բարձրացավ, թեև իրական հնարավորություններ կային հանդես բերել հետևողականություն և մինչև թանկացումներին անցնելը նախ պարզել, թե ինչն էր հանգեցնում գնի վերանայմանը: Թերևս սխալված չենք լինի, եթե պնդենք, որ գազի նախադեպը առիթ տվեց հոսանքի գնի վերանայմանը, որովհետև եթե մեկին հաջողում է, ինչու՞ մյուսի բախտն էլ չի կարող չբերել:


Այսօր Վարդան Այվազյանը նեղանում է իրեն հասցեագրված մեղադրանքների համար և դրանք գնահատում է ոչ այլ կերպ, քան քաղաքական շահարկումներ: Փոխարենը նա կարողացավ այնպես անել, որ 3 դեմ և 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով Արամ Մանուկյանի առաջարկը չընդունվեր: Արամ Մանուկյանն էլ ասաց՝ «սա դեռ սկիզբն է», լքեց նիստը:


Իսկ սա, ցավոք, սկիզբը չէ: Սա վերջն է: Վերջ՝ բոլորի համար:






Դիտումների քանակ 3013


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

Հունիսի 29, 2018


Հայ ազգային կոնգրեսն արդեն ունի վերջնական որոշում` մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մնում է միայն հստակեցնել...

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Հունիսի 18, 2018


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը շատերին է տեղաշարժել իրենց անշարժ ու պասիվ վիճակներից: Նման «վերազարթոնք» ապր...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Փետրվարի 8, 2018


Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ թեժացող բանավեճն արդեն իսկ փաստել է, որ քանդակը վատն է, և ա...

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Փետրվարի 3, 2018


Այն պահից ի վեր, երբ շրջանառության մեջ դրվեց Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի էսքիզ- նախագծի լուսանկարը, մ...

Երբ հավատալ և երբ չհավատալ

Երբ հավատալ և երբ չհավատալ

Ապրիլի 4, 2017


Այս ընտրությունների ժամանակ խոշոր ձախողումների շարքում անպայման պետք է ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանի անուն...

Թալանը ևս կարող է նշանակալի ավանդ համարվել

Թալանը ևս կարող է նշանակալի ավանդ համարվել

Դեկտեմբերի 28, 2016


Վաստակը կարևոր բան է: Միայն թե տարբեր մարդիկ դա ընկալում են տարբեր կերպ: Օրինակ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հա...

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր ա...

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

Նոյեմբերի 25, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայ ազգային կոնգրեսը հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ նրա վարկանիշը չափազա...

Սև ծովն ու Վարդան Այվազյանը

Սև ծովն ու Վարդան Այվազյանը

Մայիսի 30, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, էկոնոմիկայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չի հասկանում, թե ինչու պ...

Մեղավոր և անմեղ նախարարների տարբերությունը

Մեղավոր և անմեղ նախարարների տարբերությունը

Մայիսի 30, 2016


Խորհրդարանում նոր բարքեր են ձևավորվում: Ինչ-որ պահից սկսած օրենդիր մարմինը, հավանաբար, կտարանջատի մեղքն անմեղությունից և դա առա...

Այվազյանը պահանջում է, որ իրեն կախեն

Այվազյանը պահանջում է, որ իրեն կախեն

Ապրիլի 11, 2016


Պատերազմական իրավիճակները դառը ճշմարտություններ բացահայտելու, քողարկված փաստերը ջրի երես հանելու հատկություն ունեն: Եվ եթե մենք...

Երբ բանավիճում են փչացողն ու փչացնողը

Երբ բանավիճում են փչացողն ու փչացնողը

Մարտի 10, 2016


Հայաստանի ոչ իշխանական քաղաքական ուժերը մի զարմանալի հատկություն ունեն՝ իրենց բոլոր անհաջողությունները պայմանավորում են իշխանակ...

Արամ Մանուկյանն ընդդեմ նորահայ «ինտելիգենտության»

Արամ Մանուկյանն ընդդեմ նորահայ «ինտելիգենտության»

Փետրվարի 23, 2016


Կարծես աշխարհի բոլոր հոգսերը հոգացել էին, բոլոր երգերը երգված էին, այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ...

Աշոտյանն ու հավատարմությունը

Աշոտյանն ու հավատարմությունը

Փետրվարի 2, 2016


Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև ծավալված վիճաբանությունը խիստ հատկ...

Թուղթուգիրը` ՀԱԿ նոր ռազմավարություն

Թուղթուգիրը` ՀԱԿ նոր ռազմավարություն

Դեկտեմբերի 11, 2015


Երբ որևէ կուսակցություն զրկվում է գաղափարախոսությունից, մարգինալանում և հասկանում է, որ եկել է իր վախճանը, նրան այլ բան չի մնու...

Անկախության և ստրկության սիմվոլների դաժան պայքարը նույն խմբակցության սահմաններում

Անկախության և ստրկության սիմվոլների դաժան պայքարը նույն խմբակցության սահմաններում

Նոյեմբերի 6, 2015


Ասում են, ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունում լուրջ տարաձայնություններ են առաջացել խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և նույն...

Բարոյական Լիսկան՝ Վարդան Այվազյանի կուռքը

Բարոյական Լիսկան՝ Վարդան Այվազյանի կուռքը

Հուլիսի 29, 2015


Անդրադառնալով Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ձերբակալմանը և այն հարցին, թե արդյո՞ք կատարվածից հետո Սուրիկ Խաչատրյան...

Փոքր խաբեությունն ու մեծ խաբերությունը

Փոքր խաբեությունն ու մեծ խաբերությունը

Հուլիսի 28, 2015


«Նաիրիտ» գործարանի հետագա շահագործման, տեխնիկական ու ֆինանսական կենսունակությանը նվիրված խորհրդարանական լսումներն այսօր դեռ չսկ...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ