Ազգային խայտառակություն

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Հունիսի 3, 2015
Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում իրականացված սպանդը, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ճակատագիրը, Ռուսաստանի գլխավոր դատախազությանն ուղարկված միջնորդագիրը և գործի հետ կապված մյուս անորոշությունները շարունակում են մնալ մեր հանրության ուշադրության կենտրոնում: Դեպքերի նման խճճված ընթացքը մշտապես մղում է այն մտքին, որ դեռևս կան մութ, անհայտ անկյուններ, կան իրադարձություններ ու անդրկուլիսյան զարգացումներ, որոնց բացահայտումը քիչ թե շատ լույս կսփռեր ինչպես բուն ողբերգության, այնպես էլ դրան հաջորդած խմորումների վրա:

 

Վստահելի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ նմանատիպ մի դրվագ, որի մանրամասները ներկայացնում ենք ստորև: Համաձայն այդ տեղեկությունների, Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան որոշել է Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակովի հանգամանքն օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու և իր համար նախընտրելի կադրային տեղաշարժեր իրականացնելու նպատակով: Իբրև այս նպատակի իրագործման առաջին քայլ, ռուս դատախազը դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով Գևորգ Կոստանյանին փոխարինել Աղվան Հովսեփյանով: Իր անսպասելի առաջարկը Չայկան հիմնավորել է՝ ասելով, թե իբր չի կարողանում աշխատել այդ երիտասարդի հետ և լավ կլիներ, եթե Հայաստանի նախկին գլխավոր դատախազը վերադառնար իր հին պաշտոնին: Չայկան միաժամանակ հարկ է համարել ընդգծել, որ իբրև սույն ցանկության կատարման երախտագիտական քայլ, նա պատրաստ է անմիջապես մտնել Վլադիմիր Պուտինի մոտ և նրանից ստանալ Պերմյակով-վիժվածքի ճակատագրի տնօրինումը հայերին հանձնելու համաձայնությունը:

 

Ասում են, որ հայկական կողմը կտրականապես մերժել է Չայկայի առաջարկած տարբերակը՝ հասկացնել տալով, որ անընդունելի է այդչափ աննրբանկատ ու անպարկեշտ միջամտությունը երկրի ներքին գործերին: Ստեղծված իրավիճակում Չայկային ուրիշ ոչինչ չի մնում, քան շարունակել Պերմյակովի «անձեռնմխելիությամբ» խաղալ հայաստանցիների ջղերի հետ:

 

Այժմ որևէ կապ, որևէ գործնական հարաբերություն չկա ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև: Չայկան սկզբունքային մարդ է և վիրավորված է հայկական կողմի մերժումից, հայկական կողմը վիրավորված է Չայկայի առաջարկից, իսկ տուժողը ընդհանուր գործն է: Իհարկե, գովելի, որ Հայաստանը սուվերենության  նշաններ է ցույց տալիս: Բայց արդյո՞ք կադրային հարցերում սուվերենությունն անհրաժեշտ է հայերին և Հայաստանին: Օրինակ, հանրապետականների խմբակցությունն ավելի լավը չէ՞ր լինի, եթե նախընտրական ցուցակը կազմվեր, ասենք, Մոսկվայում: Անշուշտ: Այդ դեպքում այնտեղ գոնե չէինք տեսնի պրն Շմայսին, պրն Նովոյին, գեներալ Մանվելին, մի շարք այլ հետաքրքիր դեմքերին:   






Դիտումների քանակ 7152


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Փետրվարի 26, 2019


Հին Հայաստանից Փաշինյան Նիկոլը մի խայտառակություն ժառանգեց` Վազգեն Ռշտունի անվամբ: Միայն այն հանգամանքը, որ սա կոստանյան գևորիկ...

Рыбак рыбака видит издалека

Рыбак рыбака видит издалека

Փետրվարի 7, 2019


ԱԺ փոխնախագահ սիմոնյան ալենը կոստանյան գևորիկի գովքն է անում: Զարմանալի չէ: Ռուսներն ասում են այս դեպքերում` рыбак рыбака видит...

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Հունվարի 30, 2019


Փաշինյան Նիկոլին կարելի է հասկանալ: Ճիշտ է, գրանտակերներն ի դեմս գժերի, միասեռականների, աղանդավորների և այլ փոքրամասնություններ...

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Նոյեմբերի 28, 2018


«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքերն առկա են։ Մեր մեղադրանքի ձևակերպում...

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Հոկտեմբերի 12, 2018


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Կոստանյան Գևորգը, մամուլի հրապարակումների համաձայն, անդառնալի և ծանր հարված է հասցրել իր կուսակցությա...

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

Սեպտեմբերի 26, 2018


Այսօր կայացավ ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գա...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

«Տիտանների» մենամարտը

«Տիտանների» մենամարտը

Մարտի 5, 2018


Այսօր Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ներկա գտնվողներին հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Կոստանյանի կուսակցական ապագան

Կոստանյանի կուսակցական ապագան

Հուլիսի 13, 2017


Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը դարձել է լրատվական աստղ: Օր չկա, որ հարցազրույցներ չտա, կա...

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Մայիսի 31, 2017


Անհավանական փոփոխություններ են կատարվել նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցությանպատգամավոր Գևորգ Կոստանյանի հետ: Նրա հայացքն...

Խաչ և ընտրություններ

Խաչ և ընտրություններ

Հունվարի 11, 2017


Երբ նախկին գլխավոր դատախազ, այժմ՝ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ժամանակին հիմնադրում էր «Նիգ-Ապարան» հայրենակցական ...

Աղվան Հովսեփյանն ի՞նքն է որոշում

Աղվան Հովսեփյանն ի՞նքն է որոշում

Դեկտեմբերի 22, 2016


Այսօր որոշ լրատվամիջոցներ որոշեցին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին վաստակած հանգստի ուղարկել: Գրել էին, թե իշխանությունն արդեն ...

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Նոյեմբերի 28, 2016


Կարելի է նկատել, որ Հայաստանը նախկին պաշտոնյաներին դեսպան նշանակելու ավանդույթը փոխառել է Խորհրդային Միությունից: Վրաստանում դե...

Ինչո՞ւ է լկտիանում Աղվան Գառնիկիչը

Ինչո՞ւ է լկտիանում Աղվան Գառնիկիչը

Նոյեմբերի 6, 2016


Կոչ ենք անում մեր հիանալի Գառնիկիչին սթափվել և հիշել, որ աշխարհը չոփով ծածկած չէ, իսկ ինքն էլ աշխարհի կենտրոնը չէ: Իրոք, չենք ո...

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016


«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրան...

Անպատասխան նամակի հետքերով

Անպատասխան նամակի հետքերով

Հուլիսի 7, 2016


Օրվա պաշտոնական լրահոսի անհետաքրքիր շղթայի մեջ մի լուր, այնուամենայնիվ, ուշադրություն գրավեց: Այստեղ խոսքն այն մասին էր, որ Մոս...

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Մայիսի 25, 2016
1

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռես...

Քննչական կոմիտեից սխալ տեղ են զանգել

Քննչական կոմիտեից սխալ տեղ են զանգել

Մայիսի 23, 2016
1

Այսօրվա երևանյան փոթորիկը շատ կեղտեր հանեց ջրի երես: Բայց դրանց շարքում ամենաինքնատիպը ՀՀ քննչական կոմիտեի հետ կատարվածն էր: Տա...

Քամակ քամակի վրա հաշիվ կա

Քամակ քամակի վրա հաշիվ կա

Հունվարի 22, 2016


Մամուլից տեղեկանում ենք, որ կառավարության մարմինների ներկայացրած 2016թ. գնումների պլանից պարզ է դառնում, որ Աղվան Հովսեփյանի ղե...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ