Ազգային խայտառակություն

Սահմանադրական դատարանը վճարում է իր նախագահի անձնական սածիլների դիմաց

Մայիսի 29, 2015
Սահմանադրական դատարանը վճարում է իր նախագահի անձնական սածիլների դիմաց

Թվում էր, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ համընդհանուր ուշադրությունն ու տարակարծությունները պիտի Սահմանադրական դատարանին ստիպեին այդ խնդիրը վերածել ամենօրյա գլխավոր զբաղմունքի՝ ներառյալ բոլոր այն դեպքերը, որոնք առնչվում են հիմնական օրենքի այս կամ այն պահանջի ոտնահարմանը: Գոնե դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պարբերաբար վստահեցնում է, թե օրնիբուն իրենք լծված են երկրի ճակատագրի մտահոգություններով պայմանավորված հարցերին և դատարանի պրոֆեսիոնալ թիմի յուրաքանչյուր անդամ իր ավանդն է ներդնում իրավական պետության կայացման գործում:


Բայց ահա պարզվում է, որ Սահմանադրական դատարանում վերջին շրջանում նկատվում են այլ հակումներ ու սևեռումներ: Այդ փաստն է գաղտնազերծում տեղեկությունն այն մասին, որ դատարանն ապրիլին պայմանագիր է կնքել «Աննա Հովիկյան» ԱՁ-ի հետ, որի հիման վրա ձեռք են բերել 400 սածիլ:


Այն, որ մեր օրենսգետները բնության սիրահարներ են, սա, անշուշտ, գովելի փաստ է: Բայց որ նրանք կարող են իրենց նվիրել գյուղատնտեսական ու հողագործական զբաղմունքին, միանգամայն նորություն է և այն էլ ցնցող նորություն:


Ցավոք, սույն տեղեկատվության մեջ ոչ մի խոսք չի ասվում այն մասին, թե հատկապես ինչ բուսատեսակներ են ձեռք բերել սահմանադիրները և որտե՞ղ է կայացել դրանց սածիլման արարողությունը: Դրանց մասին որոշակի բան իմանալու պարագայում, հավանաբար, հնարավոր կլիներ կռահել, թե նախասիրությունների ու հակումների ինչպիսի շրջանակ ունեն Գագիկ Հարությունյանն ու նրա ենթակաները: Օրինակ, երբ վերջերս պարզ դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ևս սածիլների սիրահար է ու առավելապես մեծ սեր է տածում կանեփաբույսի նկատմամբ, մարդիկ անմիջապես հանգստացան ու ավելորդ հարցեր այլևս չտվեցին: Իսկ Գագիկ Հարությունյանը դեռ հանրությանը միառժամանակ էլ կպահի անորոշության մեջ, ինչպես որ վարվում է նորացվող Սահմանադրության դեպքում:


Իսկ այսքանից հետո մեզ ուրիշ բան չի մնում, քան լինել օպտիմիստ և հուսալ, որ 160 հազարով ձեռք բերված բույսերը ժողովրդավարության, արդարության և օրինականության սածիլներն են ու մի գեղեցիկ օր դրանք վերջնականապես կգտնեն բարեբեր հող՝ արմատներ նետելու և բերք տալու համար: Բայց, ցավոք, իրականությունն այլ է. Գագիկ Հարությանը հայտնի և հզոր մեղրապահ է, և այդ սածիլներն, ըստ ամենայնի, նրա մեղրագործությանն են անհրաժեշտ եղել: Դե, իսկ Հարությունյանն էլ, լինելով արտոնյա անձնավորություն, իր արժանապատվությունից ցածր է համարում անձնական ծախսերն հոգալ իր հաշվին և, բնականաբար, նախընտրում է օգտվել պետության գրպանից:






Դիտումների քանակ 7820


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

գրիգորյան վահեն ինքն է որ կա

գրիգորյան վահեն ինքն է որ կա

Հունիսի 5, 2019


Փաշինյան Նիկոլը հիացած է իր գրիգորյան վահեով, որի անունը մեծատառով գրել չի կարելի: գրիգորյան վահեն դառնում է Սահմանադրական դատա...

Մեկնարկեց Սահմանադրական դատարանի պղծման կարևոր գործընթացը

Մեկնարկեց Սահմանադրական դատարանի պղծման կարևոր գործընթացը

Մայիսի 31, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ իր մուրազին՝ նախագահ Սարգսյան Արմենը սահմանադրական դատավորի թեկնածու առաջադրեց գրանտակեր փաստաբան գրիգորյ...

Գագիկ Հարությունյանի եղբայրն էլ հեռացավ

Գագիկ Հարությունյանի եղբայրն էլ հեռացավ

Մայիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլն ազատվեց նաև Գագիկ Հարությունյանի եղբորից՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից, որը քիչ առաջ հրաժարական...

Գագիկ Հարությունյանն էլ հեռացավ

Գագիկ Հարությունյանն էլ հեռացավ

Մայիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլը շարունակում է երկրի դատական համակարգի քայքայման և լակոտացման գործը: Այսօր նա ազատվեց Գագիկ Հարությունյանից՝ Բար...

Ինչքա՞ն յոնջա պետք կգա Հրայր Թովմասյանին

Ինչքա՞ն յոնջա պետք կգա Հրայր Թովմասյանին

Մայիսի 20, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր քամակ ճղեց, որ ՀՀ դատարանների բոլոր որոշումները համընկնեն իր անձնական ճաշակի և պատկերացումների հետ, կատար...

Վռնդում են դռնից՝ պատուհանից է ներս մտնում, և հակառակը

Վռնդում են դռնից՝ պատուհանից է ներս մտնում, և հակառակը

Մայիսի 3, 2019


ՍԴ դատավորի պաշտոնի համար ՀՀ նախագահի աշխատակազմ է դիմել 9 մարդթեկնածու՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Կարեն Կարա...

Ինչո՞ւ է գալիք ողբերգությունն ուրախացնում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է գալիք ողբերգությունն ուրախացնում Փաշինյան Նիկոլին

Դեկտեմբերի 24, 2018


Փաշինյան Նիկոլն հավատարիմ է իր էությանը: Հանրությանը խաբելն ու իրականությունից շեղելու փորձերը կարծես դառնում են լակոտակրատիայի...

Վենդետան թափ է հավաքում

Վենդետան թափ է հավաքում

Դեկտեմբերի 13, 2018


Կոռուպցիան Հայաստանում այն բանն է, որ ցանկության դեպքում կարելի է դրանով պատասխանատվության կանչել բոլորին, անգամ Փաշինյան Նիկոլ...

Վահե Գրիգորյանը` հերթական սաբոտաժի զոհ

Վահե Գրիգորյանը` հերթական սաբոտաժի զոհ

Հոկտեմբերի 23, 2018


Այսօր Ազգային ժողովը ևս մեկ սաբոտաժ արեց` ժողովրդի վարչապետի թեկնածու Վահե Գրիգորյանին չնշանակեց Սահմանադրական դատարանի դատավոր...

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Սեպտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլի թերթը, այսինքն` անձամբ ինքը, դժգոհ է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից: Այնտեղ գրում են, http://armtimes.com/hy/a...

Գագիկ Հարությունյանը նաև բրոքեր էր

Գագիկ Հարությունյանը նաև բրոքեր էր

Մայիսի 17, 2018


Մի քանի օր առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սերիալասեր հանրությանն էր զվարճացնում` ուղիղ եթեր մտնելով, խոսեց ն...

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Մարտի 23, 2018


Սահմանադրական դատարանի սրահներից մեկն այսօր անվանակոչվեց Սահմանադրական դատարանի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի անունով: ՍԴ...

Ցմահ Թովմասյանը

Ցմահ Թովմասյանը

Մարտի 13, 2018


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել...

Չկարողացավ դավաճանել իր սովորությանը

Չկարողացավ դավաճանել իր սովորությանը

Փետրվարի 28, 2018


Այսօր Ազգային ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, և ինչպես ցանկացած այլ ընտրություն, այս մեկն էլ առանց միջադե...

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Դեկտեմբերի 18, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը Վանաձորում արտահերթ ընտրություններ ա...

Գագիկ Հարությունյանի տոմարագիտությունը

Գագիկ Հարությունյանի տոմարագիտությունը

Դեկտեմբերի 11, 2017


Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պատկանում է այն անձանց թվին, ովքեր սիրում են ցուցադրել, թե իրենք գիտեն իրեն...

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

Նոյեմբերի 10, 2017


Վանաձորում կայացած ավագանու և քաղաքապետի ընտրություններից մեկ ու կես տարի հետո միայն Սահմանադրական դատարանը որոշեց քննել «Տեղակ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

Հոկտեմբերի 2, 2017


Մեկ տարի է անցել այն օրից, երբ Վանաձորում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և քաղաքապետ ընտրվեց հ...

Երկու չարիք, տարբեր բանտախցեր

Երկու չարիք, տարբեր բանտախցեր

Ապրիլի 28, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, Սահմանադրական դատարանն ու այդ դատարանի նախագահ ...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ