Սովորական խայտառակություն

Պալաչի կլոնավորումից մինչև ՀՀԿ-ի վախերը

Մայիսի 19, 2015
Պալաչի կլոնավորումից մինչև ՀՀԿ-ի վախերը

Օսկան Քոչարյան



Հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրությունները արդեն խոստանում են դառնալ դիտարժան և աղմկահարույց: Այնպես չէ, որ նորընտիր քաղաքապետից է կախված լինելու հայ ժողովրդի ճակատագիրը: Պարզապես հանկարծ ստացվեց այնպես, որ մի կետում խաչվեցին միանգամից մի քանի շահեր, և կծիկը սպասվածից ավելի մեծացավ ու խճճվեց: Իսկ եթե ասվածին էլ գումարենք այն փաստը, որ առաջիկա դրամատիկ իրադարձությունների գլխավոր հերոսը լինելու է Պալաչը՝ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը, ապա դժվար չէ գուշակել «դահճային» մեթոդների գործադրման հնարավորությունը ինչպես նրա հանդեպ, այնպես էլ նրա կողմից: Ասենք, արդեն մի այդպիսի բան եղել է. Պալաչին վտարեցին Հանրապետական կուսակցությունից, ինչ է թե սա համարձակվել էր իր թեկնածությունն առաջադրել՝ հաշվի չառնելով, որ ՀՀԿ-ի սիրելին այս անգամ ոչ թե ինքն է, այլ անկուսակցական Վահագն Գևորգյանը:


Այն, որ կուսակցությունն իր անդամին սատարելու փոխարեն նախընտրում է անկուսակցականի, սա մի աբսուրդ է: Հաջորդն էլ ավելի ցնցող էր ու անսպասելի, նույնիսկ կարելի է ասել՝ ՀՀԿ-ն գերազանցեց ինքն իրեն՝ կիրառելով մի քայլ, որն աննախադեպ է, եթե չասենք՝ ստորության գագաթնակետն է: Հանրապետականները վերջին պահին գտան անկապ մեկին Ակունք գյուղում ապրող մի անասնապահի, ով ունի նույն անուն-ազգանունը և նույնիսկ հայրանունը, ինչ որ Պալաչը՝ Արթուր Գեղամի Հարությունյան: Եվ ահա այդ Պալաչի կլոնավորված տարբերակը պիտի իր անվան համընկնումով ձայներ խլի մրցակցից՝ շահարկելով այն հանգամանքը, որ ընտրողների մի մասը պարզապես կարող է շփոթության մեջ ընկնել: Նման վարվեցողությունը նույնիսկ ընտրական տեխնոլոգիա էլ չես անվանի, այլ ամոթալի խայտառակություն, ինչը վկայում է այն մասին, թե ՀՀԿ-ն ներկա պահին որքան է սարսափած Պալաչի առավելություններից: Բայց արդյո՞ք տագնապները միայն ՀՀԿ-ինն են:


Եվ հենց այստեղ սկսվում է առավել հետաքրքիր հատվածը: Պարզվում է, որ Վահագն Գևորգյանը ոչ այնքան ՀՀԿ-ի, որքան ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածուն է: Իշխանություններն այս դեպքում պարզապես փաղաքշում են Ծառուկյանին իր խելոք ու ենթարկվող պահվածքի համար, իսկ Ծառուկյանն էլ իր հերթին որոշել է նրանց ձեռքերով հաշվեհարդար տեսնել հին հակառակորդի հետ: Եվ Պալաչի անվանակցի թեկնածությունն էլ հենց առաջադրել է Ծառուկյանը՝ օգտվելով «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի ծառայություններից, քանի որ ակունքցի անասնապահը Մանվելի մորաքրոջ տղան է: Ուրեմն, Ծառուկյանի հեղինակությունն ու ազդեցությունն Աբովյանում այնպիսի խայտառակ ու աղետալի անկում է արձանագրել, որ նրան այլ ելք չի մնացել, քան լույս աշխարհ բերել Պալաչ-2-ին: Եվ եթե նույնիսկ «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը այս ընտրություններում հաղթանակ չտանի, նա կարող է հանգիստ գլուխ գովել, որ մի լավ վախեցրել է առյուծասիրտ Ծառուկյանին: Իսկ, ինչպես հայտնի է, երկու վախը մի մահ է:


Բայց կրկին վերադառնանք ՀՀԿ-ին, որովհետև եթե Ծառուկյանի հարցում ամեն ինչ պարզ է, ապա Հանրապետականի պահվածքն իր խորքում բազում չպայթած ականներ ունի: Ոչ հեռու անցյալում, երբ իշխանությունները խնդիրներ ունեին Գագիկ Ծառուկյանի հետ, օգտագործեցին Պալաչի հետ հակասությունները նրա դեմ, իսկ հիմա, երբ իրենք արդեն հաշտվել են, Պալաչն իրենց այլևս պետք չէ ու նրան կարելի է մի կողմ նետել: Արթուր Հարությունյանն ինքն էլ այս բանը գերազանց է հասկանում, երբ ասում է. «Թե ՀՀԿ-ն ինձ ինչ է տվել և ես ՀՀԿ-ին ինչ եմ տվել՝ թողնում եմ մեր քաղաքի բնակչության դատողությանը, չեմ ուզում ՀՀԿ մասին խոսել, ես փոքր մարդ եմ, թող իրենք պատասխանեն այդ հարցին, թե ինչո՞ւ են ինձ հեռացրել: Հեռացնողները լավ գիտեն՝ ես ինչ եմ արել Աբովյան քաղաքում իրենց համար, ու ես էլ արդեն լավ իմացա՝ իրենք ինձ համար ինչ արեցին»:


Սակայն այս բանը կարող է հասկանալ ոչ միան Պալաչը: Սա հասկանալի կլինի մյուս բոլոր հանրապետականների համար, և Աբովյանի ընտրությունները նրանց համար կարող են ահազանգ լինել, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ արժե հարազատ կուսակցության համար ու վաղ թե ուշ ինչ ճակատագիր է սպասվում ամեն մեկին:






Դիտումների քանակ 3773


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գառնիի անկախ հանրապետությունը

Գառնիի անկախ հանրապետությունը

Մայիսի 20, 2016
1

Այն, ինչ արդեն տևական ժամանակ կատարվում է Գառնի գյուղում, մեկ այլ իրավիճակում առավել ուշադրության կարժանանար, եթե չլինեին այն խ...

Սինայի ժողովրդական հանրապետությունն իրականություն է դառնում

Սինայի ժողովրդական հանրապետությունն իրականություն է դառնում

Նոյեմբերի 7, 2015


Համաձայն ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ Եգիպտոսի Սինայ թերակղզում այժմ գտնվում է մոտ 55-60 հազար ռուսաստանցի: Նրանք հա...

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հունիսի 8, 2015


Մեր արմատականները, լիբերալներն ու հեղափոխականները շարունակում են դատարկ ճառերից այն կողմ չգնալ և շատ նմանվել են այն երգիծական հ...

Ամեն մի Սպարտակ կհանդիպի իր Պոմպեոսին

Ամեն մի Սպարտակ կհանդիպի իր Պոմպեոսին

Հունիսի 8, 2015


Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ փողին հաղթում է մեծ փողը, իսկ մեծ փողին` ավելի մեծ փողը՝ գումարած իշխանությ...

Կրկեսային հյուրախաղեր Աբովյանում

Կրկեսային հյուրախաղեր Աբովյանում

Հունիսի 1, 2015


Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանը մի իսկական կրկեսի է վերածվել՝ իր ծաղրածուներով, ակրոբատներով, ձեռնածունե...

Փուչիկը, Շարմազանովն ու Աշոտյանը Պալաչի հանրահավաքո՞ւմ

Փուչիկը, Շարմազանովն ու Աշոտյանը Պալաչի հանրահավաքո՞ւմ

Մայիսի 16, 2015


Գագիկ Ծառուկյանի սանիկ, ներկայումս նրա հակառակորդներից մեկը՝ պրն Պալաչը (անձնագրով` Արթուր Հարությունյան), որը Ծառուկյանի կամքի...

ՀՀԿ զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

ՀՀԿ զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

Մայիսի 13, 2015


Այսօր ՀՀԿ-ից «քաշվածների» թիվն ավելացավ ևս մեկով: Հայտնի դարձավ, որ կուսակցության շարքերից հեռացվել է Արթուր Հարությունյանը, նո...

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Փետրվարի 14, 2015
2

Աշխարհագրական քարտեզը փոխվում է: Փոփոխությունները շատ արագ են ընթանում: Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի փլուզումներին հա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ