Ազգային խայտառակություն

Փուչիկը, Շարմազանովն ու Աշոտյանը Պալաչի հանրահավաքո՞ւմ

Մայիսի 16, 2015
Փուչիկը, Շարմազանովն ու Աշոտյանը Պալաչի հանրահավաքո՞ւմ

Ջհանգիր Լֆիկյան


Գագիկ Ծառուկյանի սանիկ, ներկայումս նրա հակառակորդներից մեկը՝ պրն Պալաչը (անձնագրով` Արթուր Հարությունյան), որը Ծառուկյանի կամքին հակառակ վճռել է առաջադրվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, որոշել է այսօր Աբովյանում համաքաղաքային հանրահավաք կազմակերպել՝ այն անվանելով «Արժանապատվության հանրահավաք»: Պրն Պալաչի մտահղացմամբ` Աբովյանի փողոցներ պետք է դուրս գան մինչև երեք հազար ցուցարարներ, ովքեր պիտի բողոքեն Ծառուկյանի անվճար երթուղային ավտոբուսների դեմ: Այդ ավտոբուսներն անվճար ուղևորափոխադրումներ են իրականացնում Երևանից Աբովյան և հակառակ ուղղությամբ՝ դրանով հսկայական նյութական վնաս պատճառելով պրն Պալաչին, որը Երևան-Աբովյան երթուղու տերն ու շահագործողն է: Ըստ Պալաչի փայլուն մտահղացման` աբովյանցիները Ծառուկյանից պետք է պահանջեն դադարեցնել բարեգործական երթուղու շահագործումը, քանի որ իրենք մուրացկաններ չեն և կարող են վճարել իրենց ուղեվարձը, այսինքն՝ վճարել պրն Պալաչին:
Եթե մարդը կատարյալ անասուն չէ, հասկանում է, որ արժանապատվություն ունեցող մարդը ոչ թե հանրահավաք է անում անվճար ավտոբուսի դեմ, այլ ուղղակի չի նստում այդ անվճար ավտոբուսը: Բայց քանի որ Հայաստանում շնորհիվ հզոր բարեգործներ Ծառուկյանի և նրա սանիկների աղքատությունը հասցված է այն աստիճանի, որ արժանապատվության մասին խոսելը համարվում է անիմաստ ժամանցի դրսևորում, ապա պարզ է, որ անվճար ավտոբուսների դեմ կարող է բողոքել միայն պրն Պալաչն իր ավտոբուսի վարորդների հետ, ովքեր ուզում են ավելի շատ փող աշխատել: Բայց Պալաչին նման ակցիայի կազմակերպումը չի խանգարի, որովհետև եթե նա քաղաքապետ չդառնա էլ, կարող է Ծառուկյանի հետ պայմանավորվել, որ ընտրություններից հետո վերջինը դադարեցնի անվճար երթուղու շահագործումը: Խեղճ պրն Պալաչն այս ընտրություններից գոնե օգուտով դուրս կգա և ընտրություններից հետո ավելի շատ փող կաշխատի: Ծառուկյանն էլ ավելի քիչ փող կծախսի՝ հրաժարվելով անվճար երթուղիները ֆինանսավորելուց:


Ասվածից չպետք է ենթադրել, որ պրն Պալաչի կազմակերպած սույն արժանապատվության հանրահավաքը չպետք է կայանա: Ընդհակառակը, հանրահավաքի կայացումն ինչ-որ տեղ նույնիսկ պարտադիր է, և դրան պետք է մասնակցեն նաև հյուրեր Երևանից, ովքեր Աբովյան կհասնեն ոչ թե Ծառուկյանի անվճար ավտոբուսներով, այլ, ի համերաշխություն պրն Պալաչի` նրա վճարովի ավտոբուսներով: Իսկ քանի որ, մեր մեջ ասած, ելույթ ունեցողների ինտելեկտուալ մակարդակը ցածր է, այդ բացը լրացնելու նպատակով Երևանից Աբովյան են ժամանելու Փուչիկ Կարենը (Կարեն Ավագյան), Արմեն Աշոտյանը, Գալուստ Գրիգորիչի տեղապահ Շարմազանովը և մյուս այն հանրապետականները, ովքեր փետրվարի 12-ին հերթ էին կանգնել, որպեսզի արտասանեն «Դոդի Գագո» բառակապակցությունը: Հիմա նրանց կարիքը պրն Պալաչը շատ է զգում: Օրինակ, Աշոտյանը կարող է ասել, որ ինքը մերժում է օլիգոֆրեն Ծառուկյանի անվճար ավտոբուսները և նախընտրում ինտելեկտի մարմնացում Պալաչի վճարովի փոխադրամիջոցը, Փուչիկ Կարենը կարող է կրկնել իր հուզումնախառն տեքստը, այո, հենց «Դոդի Գագո» բացականչությունով, իսկ Շարմազանովը կարող է պահանջել, որ Ծառուկյանը դադարի զբաղվել ուղևորափոխադրումներով և այդ նպատակով ամեն ամիս հատկացվող գումարը փոխանցի անձամբ իրեն: Կամ ընդհանրապես և վերջնականապես դուրս գա քաղաքականությունից:


Ցավոք, այս հանրապետականները չեն ժամանի այսօր Աբովյան, հակառակ դեպքում սա իդեալական տարբերակ կլիներ, և բնականաբար, մենք դրա ականատեսը չենք լինի: Իսկ ինչո՞ւ: Որովհետև հանրապետականների ինտելեկտուալ երիտթևին հրահանգված է պաշտպանել օլիգոֆրեն Ծառուկյանի, կներեք` հենց Դոդի Գագոյի պաշտպանած թեկնածուին: Եվ դրա համար մենք, հնարավոր է, նշյալ հանրապետականներին տեսնենք մեկ շաբաթ հետո կազմակերպվելիք մեկ այլ հանրահավաքում, որը կլինի ի պաշտպանություն Ծառուկյանի թեկնածու Վահագն Գևորգյանի: Աշոտյանը, Փուչիկն ու Շարմազանովը շատ հիմնավոր կներկայացնեն, թե ինչ մեծ բարերար է Ծառուկյանը, և թե ինչու աբովյանցիները պետք է իրենց ձայնը տան Ծառուկյանի ընտրյալին, ով, հոգալով աբովյանցիների մասին, նրանց համար կազմակերպում է անվճար ուղևորափոխադրումներ և ոչ թե այդ փողը դնում բարձի կամ մատրասի տակ: Իսկ հանրապետական գեներալ Մանվելն էլ, հարթակից դիմելով Ծառուկյանին, կասի. թագավոր ախպեր, մեխն էլ ա քո ձեռքը, նալն էլ, չագուչն էլ, ում կուզես` նրան էլ նալի: Նա էլ, բնականաբար, կհետևի այդ կոչին...


Կեցցե՛ն հանրապետականները, ամենասկզբունքային կուսակցականներն ամբողջ աշխարհում: Ուռա՛։






Դիտումների քանակ 8988


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարմազանովն ընդդեմ Բերիայի ու լակոտակրատիայի

Շարմազանովն ընդդեմ Բերիայի ու լակոտակրատիայի

Մարտի 4, 2020


Էդուարդ Շարմազանովը, խոսելով ռեպրեսիաների հանդեպ Փաշինյան Նիկոլի սիրո մասին, ասում է, թե լակոտակրատիան կդառնա Բերիա (այլ անձանց...

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Հուլիսի 5, 2019


Սահմանադրության օրվա առիթով հնարավոր չէ չխոսել ՀՀ սահմանադրության երաշխավորի՝ ՀՀ նախագահ Սարգսյան Արմենի մասին: Եվ մարդիկ խոսու...

Ե՞րբ իսկական գործով կզբաղվի Շարմազանովը

Ե՞րբ իսկական գործով կզբաղվի Շարմազանովը

Հունիսի 27, 2019


«Փաշինյանի ապաշնորհ քայլերի արդյունքում ոչ միայն թուլացել են հայկական կողմի դիրքերը բանակցություններում, ոչ միայն լիֆտի ընկերնե...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Շարմազանովը սրբացնում է Փաշինյան Նիկոլին

Շարմազանովը սրբացնում է Փաշինյան Նիկոլին

Հունիսի 10, 2019


ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել իր էջում՝ Փաշինյան Նիկոլին նվիրված: Նա գրել է.

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Հունվարի 7, 2019


Վարդանանց պատերազմից մինչև Արցախյան գոյամարտ ազգի գոյության շարունակականությունն հնարավոր է եղել ապահովել, քանի որ երկրում չի ե...

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Դեկտեմբերի 6, 2018


Ինչ ասես, որ չտեսանք այս նախընտրական շրջանում: Ինչ հնարավոր է տեղավորել մարդկային ուղեղում, այս օրերին դրա ականատեսն եղանք: Այս...

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Դեկտեմբերի 3, 2018


ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Շարմազանովն ասում է. «Փաշինյան Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներո...

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Նոյեմբերի 28, 2018


Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Փաշինյան Նիկոլի՝ Լոռու մարզում նախընտրական ելույթին, ասել է. «Երեկ հյուրընկալ Լոռիում մարդ է...

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Նոյեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլը, հավանաբար, հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստա...

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Նոյեմբերի 15, 2018


Դիմելով Մարուքյան Էդմոնին՝ ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովը նրան կողմնորոշվելու կոչ արեց: Մասնավորապես նա ասաց. «Էդմոն Մարուքյանին ...

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Նոյեմբերի 8, 2018


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՙեթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի`կկորեք սաղդ՚: Տրամաբանական է, որ այդ արտա...

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Հոկտեմբերի 17, 2018


Փոխվարչապետ միրզոյան արարատը, որը կյանքում չկայացած անձնավորություն է, իրենից ոչինչ չներկայացնող, որի միակ ձեռքբերումը աբաջյան ...

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Սեպտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր դարձյալ իր տարերքի մեջ էր. միտինգ էր անում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քանի որ վերջին օրերին ФСБ-ն...

Մեկ փուչիկ, երկու փուչիկ

Մեկ փուչիկ, երկու փուչիկ

Հունիսի 1, 2018


Այսօր մի շատ զարմանալի տեղեկության ականջալուր եղանք: Քննչական կոմիտեն փոխանցում էր, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեու...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Հեղափոխության ապագա զոհերը

Հեղափոխության ապագա զոհերը

Ապրիլի 25, 2018


Այսօր դեռ չի խոսվում Փաշինյան Նիկոլի հրահրած հեղափոխության զոհերի մասին: Սակայն դրանք անպայման կլինեն, անկախ նրանից՝ խոսում են ...

Փուչիկ Կարեն, կողմնորոշվի՛ր

Փուչիկ Կարեն, կողմնորոշվի՛ր

Ապրիլի 20, 2018


Այս օրերին Հայաստանում ծավալվող իրադարձությունները շատ-շատերին են անհանգստացրել: Բայց կան մարդիկ, ովքեր դրանից կարգին վախեցել ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ