Տիեզերական խայտառակություն

Խայտառակ կենսագրության մութ «եվրաէջեր». Արթուր Բաղդասարյան` սերիալը շարունակվում է

Մայիսի 15, 2015
Խայտառակ կենսագրության մութ «եվրաէջեր». Արթուր Բաղդասարյան` սերիալը շարունակվում է

Ջհանգիր Լֆիկյան


(Հաջորդիվ)


Հայրենի ընթերցողի անկեղծ և բազում խնդրանքներով շարունակում ենք հետազոտել նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հազվագյուտ կերպարը: Քանի գնում` համոզվում ենք, որ սա նորանկախ Հայաստանի պատմության, թերևս, ամենախայտառակ երևույթն է: Իհարկե, մեր երկիրը խայտառակությունների պակաս չի զգում, սակայն սա անցել է բոլոր հնարավոր սահմանները: Նախորդ հոդվածներում մանրամասն ներկայացրել էինք Արթուր Բաղդասարյանի կերպարը՝ հանգելով այն եզրակացության, որ մի շարք կենսաբանական ծնողներից նրա էությանն ավելի հոգեհարազատ են բուֆետչիկ-հայրը և ՀՀԿ տատիկ-մայրը: Պարզել էինք նաև, որ Արթուրը ծնվել է գարեջրատանը և լիարժեք կեղծել է կենսագրությունը: Խոստացել էինք անդրադառնալ Բաղդասարյանի՝ հասարակությանն անհայտ կյանքին և որոշ մանրամասներ ի հայտ բերել:


Այնպես, ինչպես մարդկության մեծ մասը, Արթուր Բաղդասարյանն ունի ընտանիք՝ կին և երեխաներ: Խնդիրը դա չէ: Պարզվում է, որ նա ունի յուրահատուկ նախասիրություններ, որոնցով հրապուրվել է դեռ այն ժամանակներից, երբ խոսում էր Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին և ընդհանրապես Արևմուտքին Հայաստանի ինտեգրվելու օբյեկտիվ անհրաժեշտության մասին (9 տարի առաջ): Մի խոսքով, բարի և հավաստի լեզուներն ավետում են, որ Արթուր Բաղդասարյանը սվինգեր է: Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով:


Սվինգը երկու և ավելի կայացած զույգերի խմբակային սեքսն է, որտեղ զույգերը փոխանակվում են զուգընկերներով: Սվինգի երկրպագուներն իրենց սվինգերներ են անվանում: Միմյանց գտնելու և հեշտ շփվելու համար սվինգերները միավորվում են և ստեղծում սվինգ-ակումբներ: Նրանք պնդում են, որ իրենց նախընտրած ինտիմ կյանքը թույլ է տալիս խուսափել դավաճանությունից, դա ընդամենը կյանքի ոճ է` ըստ նորագույն եվրարժեքների: Օպերատիվ տվյալներ կան, որ սվինգերությունը Հայաստանում տարածվել է դեռևս 2004-2005թթ., և որ այդ ժամանակահատվածում Երևանում բացվել է ընդհատակյա առաջին սվինգ-ակումբը: Տեղյակ չենք, թե ինչ ապագա ունեցավ կամ կունենա սվինգերությունը Հայաստանում, սակայն փաստ է, որ նման տիպի ցանկացած խոսակցություն կապվում է Արթուր Բաղդասարյան անձի հետ:


28.10.2014թ. hraparak.am կայքը գրել էր, որ «մեր հատուկ ծառայությունները չեն բավարարվում հայաստանյան սահմաններում և կազինոներում քաղաքական գործիչներին նկարելով և կոմպրոմատներ հավաքելով, սկսել են օգտագործել նաև Եվրասիական միության գործընկերների հնարավորությունները: Մեր տեղեկություններով, վերջերս նկարահանել են մեր գործիչներից մեկին, կնոջ հետ՝ Մինսկում գտնվող ընդհատակյա սվինգ-ակումբում: Բնականաբար, այդ նյութերը հիմա չեն օգտագործվի, այլ այն ժամանակ, երբ թեթև ընդդիմադիր խաղեր տվող այդ գործիչն անցնի ավելի ակտիվ գործողությունների: Հիշեցնենք, որ սվինգ-ակումբներում ամուսնական զույգերը փոխում են պարտնյորներին» (http://www.hraparak.am/?p=65698&l=am/svinger+akumbum+mer+gorcichneric+mekin+en+nkarahanel


Մենք փորձեցինք վերլուծել և հրապարակման հետ կապված ճշտումներ կատարել: Նախ, հատուկ ծառայություններին ավելի շատ կհետաքրքրի խոշոր տրամաչափի քաղաքական գործիչ, օրինակ՝ ազդեցիկ կուսակցության ղեկավար կամ բարձր պետական պաշտոն զբաղեցնող, որին նրանք կցանկանային լիարժեք վերահսկել: Ընդ որում, այդ գործիչը պետք է գոնե արտաքնապես չասոցիացվի ներկայիս իշխանությունների հետ: Այսինքն՝ վստահաբար կարելի է պնդել, որ Մինսկում հատուկ ծառայությունների ասպարեզում հայտնված գործիչը մեծ « տրամաչափ» ունի և իշխող կուսակցությունից չէ, քանզի նա գտնվում է «թեթև ընդդիմադիր խաղերի մեջ»: Դրանից հետևում է, որ հոդվածի հերոսին պետք չէ որոնել ընդդիմության շարքերում, քանի որ ընդդիմության էությունն է իշխանությանն ընդդիմանալը, այլ ոչ թեթև խաղեր տալը: Եվ հետո, Հայաստանում կան ընդդիմությանը լռեցնելու շատ ավելի արդյունավետ միջոցներ: Հայաստանի քաղաքական դաշտում «թեթև ընդդիմադիր խաղեր» տալու ավանդական վարպետներն են ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը (հոդվածը հրապարակվելու պահին ԲՀԿ-ն արդեն «ծանր խաղեր»-ի մեջ էր): Սակայն հարկ է նշել, որ ՀՅԴ պարագայում, չնայած միշտ առկա են եղել «թեթև ընդդիմադիր» կեցվածքը և «խաղեր տալու» ավանդույթը, չկա խոշոր տրամաչափի քաղաքական գործիչ: Իհարկե, չպետք է նվազեցնել ՀՅԴ պատգամավորական խմբի քաղաքական հնարավորությունները, սակայն հարկավոր է փաստել, որ, համենայնդեպս, 2014թ. հոկտեմբերին՝ հոդվածի հրապարակման պահին և դրանից առաջ, ՀՅԴ-ն չուներ բարձր պետական պաշտոն զբաղեցնող կուսակցական: Ստացվում է, որ մնաց ՕԵԿ-ը՝ հանձին Արթուր Բաղդասարյանի: Ի դեպ, 2014թ. ապրիլի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և անմիջապես դրանից հետո սկսեց «թեթև ընդդիմադիր» խաղեր տալ: Ավելին, ՕԵԿ քաղաքական խաղերն ակտիվացան հենց հոդվածի լույս տեսնելու նախօրեին: Ուրեմն ի՞նչ: Խայտառակ կերպարին ավելացավ ևս մեկ բիծ՝ Արթուր Բաղդասարյանը սվինգեր է: Սա մենք չենք ասում, սա մեզ հուշում է «Հրապարակը», այնպես որ՝ բոլոր դժգոհությունները մեր այս նյութի կապակցությամբ պետք է հղել «Հրապարակի» ղեկավարությանն ու նրա ինֆորմացիոն աղբյուրներին:


Հետգրություն


«Հրապարակ» թերթը հայտնի է ՀՀ ոստիկանության մի քանի վարչությունների և ԱԱԾ-ի հետ իր տեղեկատվական կապերով: Հայտնի է նաև ՀՅԴ խմբակցության հետ իր ջերմ, հարազատ կապերով: Հետևաբար, չի կարող Մինսկից ստացված տեղեկությունը սուտ լինել, և չի կարող այդ տեղեկության հերոսը դաշնակ լինել: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...


(Շարունակելի)






Դիտումների քանակ 18853


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Բաղդասարյանը` դավաճան, Քոչարյանը` ստախոս մատնի՞չ

Բաղդասարյանը` դավաճան, Քոչարյանը` ստախոս մատնի՞չ

Հունիսի 10, 2015


Որքան ավելի ես ճանաչում Արթուր Բաղդասարյանին, խորանում նրա կենսագրության և գործունեության ոլորաններում, այդքան հասկանում ես, որ...

Բաղդասարյանի տանիքը տարել է, կամ` հաղորդում Պուտինին, Չայկային և Պատրուշևին

Բաղդասարյանի տանիքը տարել է, կամ` հաղորդում Պուտինին, Չայկային և Պատրուշևին

Մայիսի 29, 2015


Բուֆետչիկից և ՀՀԿ տատիկից գարեջրատանը ծնված, կենսագրությունը, պարգևներն ու կոչումները կեղծած, սվինգեր-ակումբներում քարշ եկող Ար...

Կեղծված կենսագրության կեղծ կոչումներն ու պարգևները. Արթուր Բաղդասարյան` սերիալը շարունակվում է

Կեղծված կենսագրության կեղծ կոչումներն ու պարգևները. Արթուր Բաղդասարյան` սերիալը շարունակվում է

Մայիսի 9, 2015


Նախորդ հոդվածներում մանրամասն նկարագրել էինք Արթուր Բաղդասարյանի կենսաբանական ծնողների մասին մեր վարկածը, ինչպես նաև նրա ծննդյա...

Կեղծված կենսագրություն, կեղծ անհատականություն. Արթուր Բաղդասարյանը ծնվել է գարեջրատանը

Կեղծված կենսագրություն, կեղծ անհատականություն. Արթուր Բաղդասարյանը ծնվել է գարեջրատանը

Մայիսի 3, 2015
2

Մենք շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել ազատ, անկախ Հայաստանի ամենախայտառակ դեմքերից մեկի` պ-ն Արթուր Բաղդասարյա...

ՀՀԿ-ի տատիկը` Արթուր Բաղդասարյանի կենսաբանական մա՞յր

ՀՀԿ-ի տատիկը` Արթուր Բաղդասարյանի կենսաբանական մա՞յր

Ապրիլի 14, 2015


Աշխարհում երեք կենսաբանական ծնող ունեցող առաջին երեխան կարող է լույս աշխարհ գալ Մեծ Բրիտանիայում, և դա կարող է տեղի ունենալ արդ...

Նույն թեմայով

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Նոյեմբերի 18, 2019


Բաղդասարյան Արթուրը 22 տարի նստեց պառլամենտում, աշխատեց ԱԺ նախագահ, ԱԱԽՔ, 10 անգամ ընդդիմացավ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյա...

Այսօր Արթուր Բաղդասարյանի ծնունդն է

Այսօր Արթուր Բաղդասարյանի ծնունդն է

Նոյեմբերի 8, 2018


Այսօր հայաստանյան արդի իրականության ամենախայտառակ երևույթներից մեկի`Արթուր Բաղդասարյանի ծննդյան 50-ամյակն է: Սա նշանակում է, որ...

Փաշինյան – Բաղդասարյան. գենետիկ դաշինք

Փաշինյան – Բաղդասարյան. գենետիկ դաշինք

Սեպտեմբերի 19, 2018


Փաշինյանն ու Բաղդասարյանը ՀՀ ամենահոգեհարազատ ու իրար նման գործիչներն են: Երկուսն էլ «ամենայն հայոց» են, մեկն՝ ամենայն հայոց աղ...

Բաղդասարյանի մեռած հոգիները

Բաղդասարյանի մեռած հոգիները

Սեպտեմբերի 4, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի` Փաշինյանի թիմին կցվելու և այդ գնով ջրի երեսին մնալու բոլոր ջանքերն ա...

Լավ սուտը գործի կեսն է

Լավ սուտը գործի կեսն է

Հուլիսի 20, 2018


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերջնականապես որոշել է, որ ինքը կրկին պիտի ինքնադրսևորվի և արդեն հասցրել է հայտարարել, որ իր ք...

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Հուլիսի 6, 2018


Թեև խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ոչ մի հստակ որոշում դեռ չկա, բայց Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը արդեն նախընտրակ...

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Հունիսի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ է ոգևորված վերջին շրջանի իրադարձություններով: Նա համոզված է, որ նո...

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Հունիսի 20, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դարձել է կամիկաձե: Կյանքից ձեռք քաշած մարդու համարձակությամբ նա արդեն գնում է հրապարակային ասու...

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Հունիսի 14, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ մի գնով չի հանդարտվում: Իրեն հեղափոխական հռչակած Արթուրիկը հիմա էլ ...

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Մայիսի 25, 2018


ՕԵԿ-ը ծաղիկ հասակում մեռնել չի ուզում: Բայց ապրելու համար էլ նրան կենսական տարածքներ են անհրաժեշտ, որոնք այս պահին չկան: Սպառել...

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Մայիսի 21, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին արդեն մի քանի անգամ վռնդել են հեղափոխականների շրջապատից: Բայց նա համառում է: Այս համառությունն...

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Մայիսի 17, 2018


Արթուր Բաղդասարյանին և նրա շահերը պաշտպանող ՕԵԿ-ին երբևէ չի անհանգստացրել «Սասնա ծռեր» խմբավորման ճակատագիրը թե այն օրերին, երբ...

Արթուրիկը խցկվում է արանքում

Արթուրիկը խցկվում է արանքում

Ապրիլի 27, 2018


Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտ...

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը