Ազգային խայտառակություն

ՀՀԿ զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

Մայիսի 13, 2015
ՀՀԿ զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

Ջհանգիր Լֆիկյան


Այսօր ՀՀԿ-ից «քաշվածների» թիվն ավելացավ ևս մեկով: Հայտնի դարձավ, որ կուսակցության շարքերից հեռացվել է Արթուր Հարությունյանը, նույն ինքը` Պալաչը: Պալաչի մեղքն այն է, որ նա հանդգնել է հայտարարել, թե մտադիր է թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի՝ մայիսի 31-ին նշանակված ընտրություններում: Պալաչը ժամանակին անդամագրվել էր ՀՀԿ-ին և ՀՀԿ-ականների կողմից օգտագործվել Ծառուկյանի դեմ պայքարում: Հիմա ՀՀԿ առաջնորդը Ծառուկյանին ստորացնելուց և նվաստացնելուց հետո որոշել է որպես ողորմություն նրան շպրտել Աբովյանի քաղաքապետի պաշտոնը: Ծառուկյանն էլ, իր հերթին, այդ պաշտոնի համար առաջադրել է իր օգնական Վահագն Գևորգյանին, որին աբովյանցիները չեն ճանաչում և գիտեն որպես Ծառուկյանի դրածո:


Դե ինչ, կարող ենք ընդամենը ցավակցել պարոն Պալաչին, որ հույսը դրել էր ՀՀԿ-ի վրա և հույս ունեցել, որ ինչպես ինքն է ժամանակին աջակցել ՀՀԿ-ին Ծառուկյանի դեմ պայքարում, այնպես էլ ՀՀԿ-ն պետք եկած տեղը կաջակցի իրեն` Ծառուկյանի դեմ պայքարում: Նման միամտությունը հատուկ է ոչ միայն Ծառուկյանի նախկին «ախրաննիկ» Պալաչին, այլ նաև բազմաթիվ նախկին ու դեռ ներկա այլ ՀՀԿ-ականների: ՀՀԿ-ում հավաքված են բացառիկ կոմերսանտներ, որոնց համար կոմերցիոն շահերի հետապնդումն ավելի կարևոր է, քան ցանկացած սկզբունք կամ կուսակցական համերաշխություն: Եվ քանի որ Ծառուկյանն ավելի շատ փող ունի, ուրեմն ՀՀԿ-ն նպատակահարմար է համարել պաշտպանել ոչ թե իր կուսակցին, այլ կոմերսանտ Ծառուկյանի կոմերսանտ օգնականին: Պալաչը մինչև առաջադրվելը պետք է դրա մասին իմանար և հասկանար, որ ընտրությունը հենց այս սկզբունքով էլ կատարվելու է, և իզուր իրեն հիմար վիճակի մեջ չդներ:


Դրա մասին դժվար չէր գլխի ընկնել՝ նկատի ունենալով, որ առաջին անգամ չէ, երբ ՀՀԿ-ն թեկնածուների միջև մրցույթում հաղթող է ճանաչում ամենահարուստին, և ըստ էության մինչև ընտրությունը տեղի է ունենում պաշտոնի աճուրդ ու, ինչպես ցանկացած աճուրդում, հաղթող է ճանաչվում ամենամեծ գին վճարողը: Օրինակ, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հավատարմորեն ծառայեց ՀՀԿ-ին, նույնիսկ քիչ էր մնացել կյանքից զրկվեր. նրա դեմ կազմակերպված մահափորձից հետո նրա կյանքը մազից էր կախված, իսկ նրա մերձավոր շրջապատից չորս հոգի սպանվեց: Բայց երբ եկավ Գյումրու քաղաքապետի ընտրությունների օրը, ՀՀԿ-ն վերցրեց ու որոշեց, որ պաշտպանելու է ոչ թե իր կուսակցին, այլ ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանին: Ինչո՞ւ, որովհետև Բալասանյանն ավելի շատ փող ուներ, քան Ղուկասյանը, կամ նման մեկ այլ պրագմատիկ հաշվարկ:


Նույնը տեղի ունեցավ պարոն Ճոյտի պարագայում: Երբ նա հարուստ էր ու իսկական օլիգարխ, ՀՀԿ-ն պատրաստ էր պաշտպանել նրա թեկնածությունը, և նա հաղթում էր ընտրություններում՝ դառնալով պատգամավոր: Բայց բավական էր, որ Ճոյտին ունեզրկեին ու նրա ֆինանսական հնարավորությունները սահմանափակվեին, և ՀՀԿ-ականները միանգամից իրենց հայացքն ուղղեցին դեպի այլ տեղ և գտան Սեյրան Սարոյանին: Անգամ այն ժամանակ, երբ գեներալ Մանվելը դավաճանել էր ՀՀԿ ղեկավարին և անցել Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «համաժողովրդական շարժման» կողմը, Ճոյտին չհաջողվեց վրեժխնդիր լինել գեներալից և Էջմիածնի քաղաքապետ ընտրվել: Ճիշտ է, ՀՀԿ-ն որոշել էր պաշտպանել Հակոբյանի թեկնածությունը, բայց ընտրություններից մի քանի օր առաջ գեներալ Մանվելը գտել էր դեպի ՀՀԿ սիրտը տանող ճանապարհը և կարողացել փոխել քաղաքական որոշումը հօգուտ իր թառլան որդու:


Այնպես որ, բոլոր այն ՀՀԿ-ականները, ովքեր համարում են, որ այդ կուսակցությունում ինչ-որ բան են նշանակում, չարաչար սխալվում են: Իրենք գոյություն ունեն ընդամենը որպես թակարդի պանիր: Իրենց դնում են թակարդի վրա, որ մուկը վազի, գա ընկնի թակարդը, որից հետո իրենց հանում ու շպրտում են աղբաման, քանի որ նույն խայծին հաջորդ անգամ մուկը դժվար թե վրա գա: Իրենք պետք են այնքան ժամանակ, քանի դեռ ենթակա են օգտագործման: Էսքան բան, ու եթե չեն ուզում օգտագործվել, պետք է հենց այդպես էլ վարվեն, չցանկանան անիմաստ տեղը քաղաքապետ ու պատգամավոր դառնալ: Բայց քանի որ սրանց ուղեղի տեղը դարման է ու սրանց միշտ «քսի» տվող կա, սրանք հավերժ օգտագործվելու են՝ մեծագույն հաճույք պատճառելով օգտագործողներին:


Այնպես որ, թասիբից ոչ զուրկ հարգարժան ՀՀԿ-ականներ, լքեք ձեր նժդեհական կուսակցությունը, հաշվի առեք Վարդան Ղուկասյանի, Հակոբ Հակոբյանի, Արթուր Հարությունյանի դառը ճակատագրերը: Մեղք եք դուք: Եվ յուրահատուկ մեղք կլինեք, երբ ուշացումով հասկանաք, որ այլևս աղբանոց եք գործուղված` ձեր կուսակիցների կողմից:






Դիտումների քանակ 4415


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գառնիի անկախ հանրապետությունը

Գառնիի անկախ հանրապետությունը

Մայիսի 20, 2016
1

Այն, ինչ արդեն տևական ժամանակ կատարվում է Գառնի գյուղում, մեկ այլ իրավիճակում առավել ուշադրության կարժանանար, եթե չլինեին այն խ...

Սինայի ժողովրդական հանրապետությունն իրականություն է դառնում

Սինայի ժողովրդական հանրապետությունն իրականություն է դառնում

Նոյեմբերի 7, 2015


Համաձայն ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ Եգիպտոսի Սինայ թերակղզում այժմ գտնվում է մոտ 55-60 հազար ռուսաստանցի: Նրանք հա...

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հունիսի 8, 2015


Մեր արմատականները, լիբերալներն ու հեղափոխականները շարունակում են դատարկ ճառերից այն կողմ չգնալ և շատ նմանվել են այն երգիծական հ...

Ամեն մի Սպարտակ կհանդիպի իր Պոմպեոսին

Ամեն մի Սպարտակ կհանդիպի իր Պոմպեոսին

Հունիսի 8, 2015


Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ փողին հաղթում է մեծ փողը, իսկ մեծ փողին` ավելի մեծ փողը՝ գումարած իշխանությ...

Կրկեսային հյուրախաղեր Աբովյանում

Կրկեսային հյուրախաղեր Աբովյանում

Հունիսի 1, 2015


Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանը մի իսկական կրկեսի է վերածվել՝ իր ծաղրածուներով, ակրոբատներով, ձեռնածունե...

Պալաչի կլոնավորումից մինչև ՀՀԿ-ի վախերը

Պալաչի կլոնավորումից մինչև ՀՀԿ-ի վախերը

Մայիսի 19, 2015


Հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրությունները արդեն խոստանում են դառնալ դիտարժան և աղմկահարույց: Այնպես չէ, որ նոր...

Փուչիկը, Շարմազանովն ու Աշոտյանը Պալաչի հանրահավաքո՞ւմ

Փուչիկը, Շարմազանովն ու Աշոտյանը Պալաչի հանրահավաքո՞ւմ

Մայիսի 16, 2015


Գագիկ Ծառուկյանի սանիկ, ներկայումս նրա հակառակորդներից մեկը՝ պրն Պալաչը (անձնագրով` Արթուր Հարությունյան), որը Ծառուկյանի կամքի...

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Փետրվարի 14, 2015
2

Աշխարհագրական քարտեզը փոխվում է: Փոփոխությունները շատ արագ են ընթանում: Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի փլուզումներին հա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ