Տիեզերական խայտառակություն

Խզմալյանն ուզում է, որ ադրբեջանցիները գան ու մեզ փրկեն

Մայիսի 13, 2015
Խզմալյանն ուզում է, որ ադրբեջանցիները գան ու մեզ փրկեն

Օսկան Քոչարյան


Իրեն կինոռեժիսոր և հասարակական գործիչ համարող Տիգրան Խզմալյանը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին: Սովորաբար, այդպես են ասում՝ տվել է: Բայց սա այն դեպքերից մեկն է, երբ նրանից վերցրել են: Այսինքն, ադրբեջանցիները հստակ իմացել են, թե ում դիմեն, որպեսզի ստանան իրենց անհրաժեշտ պատասխանները: Եվ Խզմալյանն էլ չի հիասթափեցրել իր բարեկամ լրագրողներին, բավարարել է նրանց պահանջներն ու ցանկությունները:


Հայաստանում արդեն նույնիսկ նորածին երեխաները գիտեն, որ վերջին 25 տարվա ընթացքում ադրբեջանական որևէ լրատվամիջոց Հայաստանի մասին շահեկան կամ գոնե նույնիսկ չեզոք դիրքորոշմամբ նյութ չի հրապարակել: Հայաստանի մսուր-մանկապարտեզի սաներն էլ արդեն հասկանում են, որ եթե ադրբեջանցին զրուցում է հայաստանցու հետ, այդ զրույցները ծառայեցվելու են միայն ու միայն ադրբեջանական շահերին: Սակայն Հայաստանում կան նաև բարձրագույն ավարտած, գիտակից մարդիկ, ովքեր պատրատ են անձամբ ծառայություններ մատուցել թշնամուն՝ դրանով իսկ մեկ այլ ծառայություն էլ հրամցնելով երրորդ կողմին: Խզմալյանը դրանցից մեկն է:


Կարելի է լինել ազատ մտածողության տեր, կարելի է ունենալ մյուսներից տարբերվող տեսակետ: Սա շատերին է հատուկ: Բայց այլակարծությունն ու դավաճանությունը հոմանիշ դարձնելը քչերին է վերապահված: Տիգրան Խզմալյանին հաջողվեց իրագործել դրանց համատեղումը: Այս «վերափոխման» առաջին սաղմերը նրա մոտ ձևավորվեցին դեռ այն ժամանակ, երբ որոշեց մի ֆիլմ նկարել Սարդարապատի ճակատամարտի մասին և դրա մասնակիցներին գրեթե հավասարեցնել ազգի դավաճանների: Այն ժամանակ հասարակությունն ինչպես հարկն է՝ չարձագանքեց նրա արարքին, և հիմա, խնդրեմ, արժանացավ ավելիին:


Ի՞նչ է սրա ուզածը: Ընդհանրապես, ի՞նչ էր նա ուզում ասել ադրբեջանցիներին: Այն, որ մեր երկիրը շատ վատն է, երկիրը գտնվում է ծանր տնտեսական իրավիճակում, բռնապետություն է տիրում, կա կոռուպցիա, ռեպրեսիաներ, քաղաքացիական ազատությունները բռնաբարված են և դրա համար մեղավոր են ինչպեսիշխանությունը, այնպես էլ հասարակությունը, որը «կուլ է տալիս այդ բոլոր ստորացումները` հանունանվտանգության պատրանքի»: Միակ անմեղը Տիգրան Խզմալյանն է և այդ պատճառով էլ միայն նա իրավունք ունի շփվել ադրբեջանցիների հետ:


Հիմա եկեք հասկանանք, թե ինչու է նա այդ բոլորի մասին տեղեկացնում թշնամական երկրի լրագրողին: Որ ի՞նչ լինի: Ի՞նչ հետևանք է ակնկալում Խզմալյանն իր այս հարցազրույցից: Նա ուզում է, որ ադրբեջանցիները գան ու մեզ փրկե՞ն, ազատագրե՞ն, ինչպես ինքն է ասում, «ֆեոդալա-ոստիկանական բռնապետությունից ևղարաբաղյան կլանից»: Պատկերացրեք, որ այո: Հայաստանի փրկությունն այս մարդու պատկերացմամբ, գտնվում է միայն Ադրբեջանի ձեռքում: «Մենք այլ պատմական ընտրություն չունենք,- համոզված պնդում է Խզմալյանը:- Սակայն դրա համար պետք է ազատվել այդ բռնապետությունից»:


Լավ, մի պահ եկեք պատկերացնենք, որ այս դավաճանը բացեց երկրի դռները, թշնամին էլ ներս եկավ ու միայն իրեն հայտնի մեթոդներով ազատագրեց մեզ բռնապետությունից: Սրանից հետո արդեն կռահել է պետք, թե ում համար էր նա այդ բանն անում, արդյո՞ք ազատ Հայաստանի տեսլականը կյանքի կոչելու ազնիվ մղումների թելադրանք էր այդ ստորությունը: Պարզվում է, որ ոչ: Խզմալյանն ուրիշ տեր ունի՝ եվրոպականքաղաքակրթության միասեռական և միասեռականների համար խելքները կորցնող ջոջերը: Այդ նրանց հանձնարարականն է՝ ամեն գնով ազատվել Ռուսաստանի ազդեցությունից: Իսկ «ամեն գնով»-ը Խզմալյանը հասկացել է բառացի իմաստով: Այսինքն, կարելի է Հայաստանի իշխանություններից ու Մոսկվայի հետ կապերից ազատագրվել նաև Ալիևի օգնությամբ: Իսկ թե ինչո՞ւ, հանուն ո՞ր ապագայի, սրա պատասխանն ու օրինակը նրա համար վաղուց կա: «Վրաստանի և Ուկրաինայի օրինակը մեր աչքի առաջ է: Ստրուկների միջևբարեկամություն չի կարող լինել, դա հատուկ է ազատ ժողովուրդներին»,- բոլորիս աչքերը բացում է Տիգրան Խզմալյանը: Հիմա պա՞րզ է, թե ինչպիսի ապագա է սա ցանկանում Հայաստանին: Դժվար է հասկանալ, թե ինչն է հրապուրում արևմտյան հանրության կողմից կործանված այս երկու հետխորհրդային պետությունների մեջ արվեստագետ Տիգրանին...


Մենք էլ համարձակություն ժողովենք և փորձենք մի հարցում էլ ինքներս նրա աչքերը բացել՝ ասելով. «Ստրուկը միշտ չէ, որ ստրուկ է, մի օր նա կարող է ազատագրվել: Իսկ տականքը և ոչխարը տականք և ոչխար են բոլոր ժամանակների համար և բոլոր իշխանությունների օրոք»:


Հետգրություն


Թեպետ, գուցեև չարժե շատ խորը բաներ փնտրել Խզմալյանի հարցազրույցի մեջ: Հնարավոր է` մարդն ուղղակի ուշադրության կարիք ուներ և այլ տարբերակ չգտավ հանրության ուշադրությունն իր վրա հրավիրելու: Ո՞վ է գլուխ հանում մեր ինտելիգենտ ու չկայացած արվեստագետներից, որոնցից ամեն մեկը մի Ֆելինի է իր համար: Կամ` առնվազն Անտոնիոնի... 






Դիտումների քանակ 19535


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսում և ցուցադրում են գրանտակերները

Խոսում և ցուցադրում են գրանտակերները

Հունվարի 17, 2020


Երևանում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին, որն, ըստ ամենայնի, ինքնասպանություն է գործել, և այս ողբեր...

խզմալյան տիկոն armexit-է անում

խզմալյան տիկոն armexit-է անում

Հոկտեմբերի 1, 2019


Կառավարության դիմաց մի խումբ թափթփուկներ հակառուսական ակցիա է կազմակերպել ընդդեմ ԵՏՄ գագաթաժողովի անցկացման, Ռուսաստանի նախագահ...

Փաշինյան Նիկոլը խայտառակ նշանակումներ է կատարում

Փաշինյան Նիկոլը խայտառակ նշանակումներ է կատարում

Հունիսի 4, 2019


Փաշինյան Նիկոլը հավատարիմ է իր ոգուն: Կադրային հարցերում նա առաջնորդվում է բացառապես հակառուսական մոտիվներով: Այսպես, այսօր ժող...

Չգրանցված լակոտակուսակցությունը պատմական պայմանագրեր է վերանայում

Չգրանցված լակոտակուսակցությունը պատմական պայմանագրեր է վերանայում

Մարտի 16, 2019


Լակոտահավաք էր այսօր Երևանում: Չկայացած ռեժիսոր խզմալյան տիգրանն իր չգրանցված կուսակցության 15 թափթփուկներով ցույց էր կազմակերպ...

բարսեղյան լևոնը վտանգավոր է գյումրեցիների համար

բարսեղյան լևոնը վտանգավոր է գյումրեցիների համար

Հունվարի 12, 2019


Իմացեք, որ 102-րդ ռազմակայանն ավելի քիչ վտանգ է ներկայացնում ձեզ համար, քան գրանտակեր բարսեղյան լևոնը: Հիշեք, որ նա սրբապիղծ է,...

խզմալյան տիկոն չի արդարացնում եվրոպացիների իղձերը

խզմալյան տիկոն չի արդարացնում եվրոպացիների իղձերը

Հունվարի 9, 2019


Հունվարի 12-ին՝ Ավետիսյան ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի և Ջուլիետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը, Հայաստանի Եվրոպական կու...

Հայաստանին Ռուսաստանի պարտքի վերաբերյալ

Հայաստանին Ռուսաստանի պարտքի վերաբերյալ

Նոյեմբերի 9, 2018


Փաշինյան Նիկոլին սպասարկող մի խայտառակ պարբերական նյութ է հրապարակել, անունն էլ դրել է «Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավա...

Խզմալյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Խզմալյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Նոյեմբերի 7, 2018


Հայաստանում ևս մեկ խայտառակ հակազգային կուսակցություն ստեղծվեց. արևմտամետ և լիբերալ համարվող Տիգրան Խզմալյանը ստեղծում է «Եվրոպ...

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Հուլիսի 25, 2018


«Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դեռ չեն ստեղծել իրենց խոստացած կուսակցությունը, բայց արդեն ձեռնամուխ են եղել նախընտրական...

Տեսակետի ձեռքը կրակն են ընկել

Տեսակետի ձեռքը կրակն են ընկել

Հուլիսի 20, 2018


Վերջին օրերի աննախադեպ շոգերը շատ ծանր են անդրադարձել «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամների վրա: Մեկը մյուսի հետևից նրանք անսպասել...

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Հունիսի 21, 2018


Դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով հերթական նիստի ժամանակ օրերս հրապարակվեց խմբի անդամներից երկուսի խոսակցության ձայնագրությունը:...

Ո՞ւմ դեմ է բողոքում Չուգասզյանը

Ո՞ւմ դեմ է բողոքում Չուգասզյանը

Մայիսի 10, 2018


«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ, ապրիլի 24-ին ձերբակալված Գարեգին Չուգասզյանն արդեն 15-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Այսմասին հայտ...

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Հունվարի 29, 2018


Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրակ...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Մեր օրերի Օթելլոն

Մեր օրերի Օթելլոն

Սեպտեմբերի 11, 2017


«Հայաստանի Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր, երդվյալ արևմտամետ Տիգրան Խզմալյանը, ով վստահեցնում է, թե...

Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերին

Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերին

Սեպտեմբերի 6, 2017


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը այսօր հայտարարել է, թե սեպտեմբերին քաղաքական նախաձեռնություններ են սպասվում, իսկ...

Խզմալյանը նորից խզարում է

Խզմալյանը նորից խզարում է

Սեպտեմբերի 4, 2017


Արևմտամետ և, բնականաբար, ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գլխում հերթական ապոկալիպսիսն է հասունացել, որտեղ շատ արյուն կա, իսկ...

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Մայիսի 1, 2017


«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը հերթական անգամ միջազգային ծավալների դավադրություն է բացահայտել:...

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Մարտի 29, 2017


Վարչապետ Կարապետյանի նախաձեռնությամբ «Ներդրողների ակումբի» ստեղծումն օր ու արև չի տալիս հայրենի ընդդիմադիրների արևմտամետ թևին: ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը