Սովորական խայտառակություն

Ծառուկյանը գնաց, Շերիֆը եկավ

Մայիսի 13, 2015
Ծառուկյանը գնաց, Շերիֆը եկավ

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, ով մոտ մեկ տարի առաջ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց պատգամավորի մանդատից և մեկնեց արտերկիր՝ բուժվելու, վերադարձել է: Իրականում նոր չի վերադարձել, վաղուց է Հայաստանում, պարզապես նրան հարմար էր ձև անել, թե ինքը տեղում չի: Իսկ հիմա արդեն ոչ միայն տեղում է, այլև տարածքում է, քանի որ Շերիֆի օդերը նորից որոշել են բացել ու լայն ասպարեզ է ստեղծվում նրա համար: Իսկ Շերիֆն էլ իր հերթին միանգամից առողջացել է և պատրաստվում է որպես ԲՀԿ-ական ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել:


Հիմա նրա մասին ասում են, թե ոչ միայն ԲՀԿ քաղխորհրդի անդամ է, այլև եղել ու մնում է ամենաակտիվ կուսակցականներից է: Սակայն մեկ տարի առաջ վերաբերմունքը բոլորովին այլ էր: Խոսում էին, որ հատկապես Գագիկ Ծառուկյանն էր պարտադրել Գրիգորյանին մանդատից հրաժարվելու դիմում գրել, իսկ վերջիններիս հարաբերությունները լարվել էին Շերիֆի պատգամավոր դառնալուց անմիջապես հետո: Բանն այն է, որ Ծառուկյանը դժգոհ էր Արարատում Գրիգորյանի գործունեությունից: Սա մի տեսակ երկիմաստ խաղ էր խաղում, ինչը շատ ակնհայտ էր: Օրինակ, պատահում էին դեպքեր, երբ Ծառուկյանն այցելում էր մարզ, սակայն Գրիգորյանը նրան չէր դիմավորում: Դա դեռ քիչ էր, Գրիգորյանը անհրաժեշտ մարդաքանակն էլ չէր ապահովում, և ԲՀԿ-ականները մտածում էին, թե այդ անտարբերությունը միտումնավոր է: Ու երբ լարվածությունը հասավ իր գագաթնակետին, Ծառուկյանը Շերիֆին մնաս բարով ասաց: Մանդատից հրաժարվելը բացատրվեց առողջական պատճառներով: Այն, որ Գրիգոր Գրիգորյանը իսկապես առղջական խնդիրներ ուներ՝ կապված թոքերի հետ, հայտնի էր շատերին: Սակայն նա դրանից առաջ էլ տևական բուժում էր ստացել արտասահմանում՝ առանց պատգամավորի լիազորությունները վայր դնելու: Եվ նույնն էլ կարող էր անել հետո, եթե չլիներ Ծառուկյանի պահանջը:


Ի դեպ, անցած մեկ տարվա ընթացքում Շերիֆն ավելի շատ Հայաստանում էր, քան դրսում: Եթե նույնիսկ ժամանակ առ ժամանակ մեկնում էր երկրից, ապա ոչ թե բուժվելու, այլ իր շինարարական բիզնեսի հարցերով: Իսկ երբ նա լսեց, որ Ծառուկյանին վերջնականապես հեռացրել են ասպարեզից, այդ պահից ի վեր հայրենիքի հանդեպ սերն ու կապվածությունն առավել ամրապնդվեցին: Վերջին օրերի ամենացցուն դրսևորումներից մեկը դարձավ այն, որ Շերիֆը որոշեց իր հայրենի գյուղում Ցեղասպանության զոհերի հուշարձան կանգնեցնել: Ճիշտ կլինի ասել՝ նա այդ արարողությունը հմտորեն վերագրեց իրեն, քանի որ հուշարձանը քանդակագործի ձրի նվերն էր գյուղին, իսկ Գրիգոր Գրիգորյանը հայտնվեց միայն այն պահին, երբ պետք էր տեսախցիկների առաջ կանգնած կտրել կարմիր ժապավենը: Հավաքվածների մեջ կանգնածներից շատերը առիթ ունեցան վերհիշելու, որ զոհերի հիշատակը հարգող Շերիֆն այն նույն մարդն էր, ով 2008-ի մարտի 1-ին, իբրև ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար ու փոխոստիկանապետ, հրամայել էր ժողովրդի նկատմամբ ուժ կիրառել և կրակ բացել անզեն մարդկանց վրա:


Մեկ ուրիշ բան էլ հիշելու առիթ եղավ: Հենց նույն այս Գրիգոր Գրիգորյանն է, որ ժամանակին հրապարակավ հայտարարեց. «Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի, կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար: Ես Քոչարյանի հետ շուրջ տասը տարի աշխատել եմ` իր ենթակայության տակ, և համարում եմ նրան լավ նախագահ»:


Հիմա Քոչարյանը դեռ չի վերադարձել: Սակայն վերադարձել է նրա երկրպագու Շերիֆը: Եվ արդեն հեշտ է կռահել, թե առաջիկայում որն է լինելու Ծառուկյանի լծից ձերբազատված Գրիգոր Գրիգորյանի առաքելությունը:






Դիտումների քանակ 4963


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լեյշմանիոզը՝ Փաշինյանի հեղափոխության և կարգին հայկոյի հերթական ձեռքբերում

Լեյշմանիոզը՝ Փաշինյանի հեղափոխության և կարգին հայկոյի հերթական ձեռքբերում

Հուլիսի 30, 2019


Տեղեկանք. լեյշմանիոզները վարակիչ բնաօջախային, հիմնականում զոոնոզ, փոխանցվող հիվանդությունների խումբ են, որոնք տարածված են արևադ...

Մասնագետը՝ մեզ սպառնացող համաճարակների մասին

Մասնագետը՝ մեզ սպառնացող համաճարակների մասին

Հուլիսի 26, 2019


«Հայաստանում այսօր սանիտարահամաճարակային ու անասնահամաճարակային վիճակը պայթյունավտանգ է, բայց պետական մարմինները ոչ մի քայլ չեն...

Ինչո՞ւ է հեռանում Շերիֆը

Ինչո՞ւ է հեռանում Շերիֆը

Հունվարի 30, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ