Ազգային խայտառակություն

160 հազար եվրո նետեց ջուրը

Մայիսի 12, 2015
160 հազար եվրո նետեց ջուրը

Կրկին Հայաստանին փաստի առաջ են կանգնեցրել: Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի ՀՀ արդարադատության նախարարությանը 160 հազար եվրո հատկանցնելու հարցը: Բայց այս անգամ ոչ նախարարը, ոչ դատավորները ուրախանալու առիթ չեն ունենա, քանի որ փողերն այլ ուղղությամբ են հոսելու: Նշված գումարով կառավարությունն ի դեմս նախարարության, պետք է փոխհատուցի պետական գերակա շահ ճանաչված Բուզանդի 25 հասցեի մի շարք սեփականատերերին պատճառված վնասը: Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով: Բոլոր երեք գործերով դիմումատուները անշարժ գույքի սեփականատերեր են: Նրանք, ովքեր ժամանակին այս մարդկանց դուրս էին հանում իրենց բնակարաններից և դրա դիմաց չնչին գումարներ էին առաջարկում, հրաշալի գիտեին, որ մի օր վրա է հասնելու այս պահը: Սակայն ոչ այն ժամանակ, ոչ հիմա դա այդ պատասխանատուների համար անհանգստության պատճառ չի եղել: Մեր երկրում չկա նման պրակտիկա, որ պաշտոնյան կամ դատավորը պատժվեն իրենց սխալ որոշումների ու վճիռների համար: Փոխարենը միշտ էլ լայնորեն բացված է պետության ծակ գրպանը, այսինքն հարկատուների դրամապանակը, որից մարդիկ վճարում են իրենք իրենց այն բանի համար, որ թալանվել են: Եվ նույնիսկ այդ «բախտավորները» եզակիներ են՝ իրենց համառությամբ ու հետևողականությամբ, այլապես դա էլ չէին ունենա, ինչպես որ չունեցան այն հարյուրավոր ընտանիքները, ովքեր ժամանակին ստիպված էին համաձայնել կառավարության կողմից արված փոխհատուցման առաջարկներին:


Հիմա փաստաբանները կարծում են, որ ՄԻԵԴ-ի վճիռները վերջնական դառնալուց հետո Հայաստանում կայացված դատական ակտերը նոր հանգամանքներով պետք է վերանայվեն և գործերի նոր քննության արդյունքում դիմողներից խլված տների իրական շուկայական արժեքները փոխհատուցելու հարցը ավելի քան առարկայական կդառնան: Լավատես են մեր փաստաբանները: Ավելի շուտ մեր դատավորներն իրենց ազգությունը կփոխեն, քան բնույթն ու էությունը: Այնպես որ, սա ոչ առաջին, ոչ էլ վերջին 160 հազարն է, որ նետվելու է ջուրը:






Դիտումների քանակ 7503


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թշնամու ազատությունը ո՞րն է

Թշնամու ազատությունը ո՞րն է

Մարտի 11, 2018


Առաջին անգամը չէ, որ ահազանգ է հնչեցվում Հայաստանում վտանգավոր աղանդավորական կառույցների կազմաքանդիչ գործունեության մասին, և պա...

Եհովան կպահի մեր սահմանը

Եհովան կպահի մեր սահմանը

Հոկտեմբերի 12, 2017


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածա...

Դոլարը Եվրո նշանակվեց

Դոլարը Եվրո նշանակվեց

Հունիսի 16, 2015


Այդ հպարտ անունը նա վաստակել է վաղուց` հավատարիմ մնալով հայրենի կաշառակերության այնպիսի սկզունքներին, ինչպիսին են, օրինակ, հարա...

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Հունվարի 29, 2015
8

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվեցին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումները, որտեղ որպ...

Կոստանյանը գնում է սեռափոխվելու

Կոստանյանը գնում է սեռափոխվելու

Հունվարի 27, 2015
14

Երեկ հայկական մի բազմամարդ պատվիրակություն Երևանից ուղղություն վերցրեց դեպի Եվրոպայի սիրտը: Նրանք գնացին մասնակցելու հունվարի 2...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ