Միջազգային խայտառակություն

Ամերիկացու աչքին պատերազմի պատմության մեջ ԽՍՀՄ-ը գրեթե տեղ չունի

Մայիսի 9, 2015
Ամերիկացու աչքին պատերազմի պատմության մեջ ԽՍՀՄ-ը գրեթե տեղ չունի

Պատմությունը գրում են հաղթողները, բայց մեկին դա ավելի լավ է հաջողվում, քան մյուսներին։ Սոցհարցումները վկայում են. յուրաքանչյուր նոր սերնդի հետ Արևմուտքում ավելի քիչ են մնում նրանք, ովքեր ԽՍՀՄ ավանդը Հիտլերին հաղթելու մեջ վճռական են համարում։ Սրա արմատները ԱՄՆ-ից եկող գլոբալ մշակույթի մեջ են, որտեղ փորձում են չնկատել Ռուսաստանը։ Բայց դե ընդհանուր առմամբ Ռուսաստանի բախտը դեռ բերել է։


Գրեթե ամեն մի երկրի դպրոցական ծրագիրը նախևառաջ կենտրոնացած է ազգային պատմության ուսումնասիրման վրա, ինչը տրամաբանական է։ Այս համատեքստում արդեն այնքան էլ վատ չեն թվում ICM Research-ի աղմուկ հանած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Ֆրանսիայի և Գերմանիայի բնակիչները, համապատասխանաբար՝ 61% և 52%, կարևորագույն են համարել ամերիկյան բանակի զորակազմի գործողությունները Եվրոպայի ազատագրման համար։ Եթե ֆրանսիացիները մանկուց անգիր սերտում են քաջարի գեներալ դը Գոլի, վատ մարշալ Պետենի և Նորմանդիայում դաշնակիցների ափհանման մասին դասերը, ապա տարօրինակ կլիներ նրանցից սպասել այնպիսի պատասխան, թե Եվրոպան ազատագրել է Կարմիր բանակը։ Ֆրանսիան որ ԲԳԿԲ-ն չի ազատագրել, և Գերմանիայի մեծ մասն էլ հայտնվել է դաշնակիցների օկուպացիայի գոտում։


Իրենք՝ ամերիկացիները, պակաս մոլեռանդությամբ չեն սևեռված իրենց վրա և ԱՄՆ պատանի քաղաքացուն մանկուց են վերցնում «շրջանառության» մեջ։ Դպրոցական ծրագրերը կարող են լրջորեն տարբերվել՝ կախված նահանգից և ուսումնական հաստատությունից. կոնկրետ դասագիրքը մի քանի տասնյակ գրքերից բաղկացած երկար ցանկից, որպես կանոն, ընտրում են այն խորհրդում, որտեղ ներկայացված են ուսուցիչներ և ծնողներ։ Բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի պարագայում դա ընտրություն է Pepsi-ի և Coca-Cola-ի միջև։


Ընդհանրապես, Երկրորդ համաշխարհայինին մասնակցությունն Ամերիկայի համար խիստ կարճ մի ժամանակաշրջան է՝ չորս տարի այն չորս հարյուրից, որոնք անցել են Պլիմուտի (Մասաչուսեթս) և Ջեյմսթաունի (Վիրջինիա) հիմնադրման ժամանակներից։ Եվ այդ շրջանին համապատասխան ժամանակ է հատկացվել, ընդ որում՝ հասկանալի է, որ Հավայներում թեման ավելի մանրամասն են ուսումնասիրում, քան Վայոմինգում։ Օրինակի համար վերցնենք 4-6-րդ դասարանների (9-11 տարեկան) դասագիրքը՝ Everything You Need To Know About American History («Այն ամենը, ինչ պետք է իմանաք ամերիկյան պատմության մասին»), որի հեղինակներն են Anne Zeman-ը և Kate Kelly-ն։ 140 էջանոց գիրքն ընդգրկում է ամերիկյան աշխարհամասում հնդկացիների բնակություն հաստատելու շրջանը և ընդհուպ մինչև մեր օրերը։ Նկարազարդումները, քարտեզները շատ են, տեղեկատվությունը հիմնականում մատուցվում է ինֆոգրաֆիկայով, լեզուն շատ պարզ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմին սույն դասագրքում ուղիղ ինը էջ է հատկացված։


Դրանցից երկուսը հատկացված է «կարևոր անհատներին», որտեղ թվարկված է տասը մարդ. չորս ամերիկացի, երկու բրիտանացի, մի գերմանացի (դե, եթե ավելի ստույգ՝ մի ավստրիացի), մի իտալացի, մի ճապոնացի և Խորհրդային Միության մի քաղաքացի. ԽՍՀՄ-ը ներկայացնելու պատիվը, ինքնըստինքյան, բաժին է հասել Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինին։ Գերագույն գլխավոր հրամանատարին տրված է հետևյալ բնութագիրը. «Ռուս հեղափոխական, որը պայքարել է ցար Նիկոլայ II-ի դեմ և դարձել Խորհրդային Միության բռնապետ։ Նա ընտրել է Ստալին անունը, որը ռուսերեն պողպատ բառից է («сталь»)։ Անգութ մարդ, որը սկզբում փորձում էր գործարք կնքել Հիտլերի հետ, իսկ հետո միացավ դաշնակիցներին, երբ Հիտլերը հարձակվեց Խորհրդային Միության վրա»։


Միևնույն ժամանակ, ԽՍՀՄ-ը ներկայացված է միանգամից երկու աղյուսակում. «մինչև 1941թ.» նշումով, այն երկրների Առանցքում, որտեղ էին Ճապոնիան, Իտալիան և Գերմանիան, և դաշնակիցների թվում՝ «1941-ից հետո» նշումով։


Թե որն էր Ստալինի և Հիտլերի գործարքի էությունը՝ որոշել էին դրանով չլցնել տասը տարեկանների գլուխը։ Իրադարձությունների կարճ ժամանակագրության մեջ, որը զբաղեցնում է այս բաժնի մեծ հատվածը, տառացիորեն տեղ չի գտնվել այնպիսի կետի համար, ինչպիսին է, ասենք, «խորհրդային զորքերի ներխուժումը Լեհաստան»։ Փոխարենը չգիտես ինչու նշված է, որ 1939թ. նոյեմբերի 30-ին Միությունը հարձակվել է Ֆինլանդիայի վրա։ Միևնույն ժամանակ, հեղինակները որոշել են հաշվարկն սկսել սեպտեմբերի 1-ից, այլ ոչ թե մարտի 15-ից. «Հիտլերն օկուպացրել էր Չեխոսլովակիան և այն դարձրել Գերմանիայի մի մասը»։ Այստեղ Ռուսաստանում Արևմուտքի բազմաթիվ քննադատները, թերևս, կհամաձայնեին ամերիկացիների հետ։


Ժամանակագրության մեջ նշված է ընդամենը 120 ամսաթիվ, որոնցից միայն տասն է նվիրված Արևելյան ճակատին։ Հիտլերը հարձակվել է, հետո գրավել Կիևը, հասել մինչև Մոսկվա, գերմանացիները հանձնվում են Ստալինգրադի մատույցներում («Պատերազմի շրջադարձային կետ դաշնակիցների համար,- անկեղծորեն խոստովանում են հեղինակները), խորհրդային զորքերը մտնում են Լեհաստան, շրջապատում Բեռլինը, գրավում Բեռլինը։ Ուռա՛։ Մենք հաղթեցինք։ Հետո նշված է ևս չորս ամսաթիվ. Օկինավայի զավթումը, Հիրոսիմա, Նագասակի, Ճապոնիան հանձնվեց։


Ոչ այն մասին, թե «ինչպես Առանցքի երկու երկրները՝ Ճապոնիան և ԽՍՀՄ-ը, պայքարեցին Խալխին-գոլում 1939-ին, ոչ Լենինգրադի պաշարման, ոչ Ճապոնիայի դեմ 1945թ. ԽՍՀՄ պատերազմի մասին ոչ մի խոսք չկա։ Դրա փոխարեն, Խաղաղօվկիանոսյան պատերազմական թատերաբեմի և Եվրոպայի ազատագրման գործին ԱՄՆ մասնակցության վերաբերյալ նշված է համարյա թե ամեն մի ճակատամարտ՝ քիչ թե շատ նշանակալի ցանկացած մառանի համար։ Եվ սա բավական լավ դասագիրք է, կան նաև այնպիսիները, որտեղ Արևելյան ճակատին ընդհանրապես տեղ հատկացված չէ։


Հասկանալի է, որ սա տասը տարեկան երեխաների առաջին հայացքն է պատերազմին։ Հետո նրանց պատերազմի մասին պատմելու են նաև և՛ միջին, և՛ ավագ դպրոցներում։ Տեղեկատվության ծավալը կախված է կոնկրետ ուսումնական պլանից, բայց համամասնությունը մոտավորապես նույնն է լինելու. 55%՝ ԱՄՆ մասնակցության, 30%՝ Անգլիայի և Ֆրանսիայի, 10%՝ Խորհրդային Միության, 5%՝ Չինաստանի (որը կռվում էր Ճապոնիայի դեմ՝ ըստ մի ժամանակագրության՝ 1931-ից, ըստ մեկ այլ ժամանակագրության՝ 1937-ից, և ընդհանուր մարդկային կորուստների գծով գտնվում է երկրորդ տեղում ԽՍՀՄ-ից հետո) մասնակցության մասին։


Նման համամասնություն մենք կարող ենք տեսնել նաև ԱՄՆ ծագում ունեցող ցանկացած այլ «արտադրանքի» մեջ. գրքեր, կոմիքսներ, ֆիլմեր, մամուլ և այլն։ Երեխաները մեծացել են և սկսել ֆիլմ նկարահանել՝ սովորեցնելով պատանի ամերիկացիների հաջորդ սերնդին։ Որպեսզի նրանք իմանան, որ Հիտլերին հաղթել է անձամբ Կապիտան Ամերիկան։


Ռուսաստան գոյություն չունի


Չէ, ոչ ոք մեզնից չի խլում հաղթանակն այդ բառի ուղիղ մաստով։ Հազիվ թե կարելի լինի գտնել մի դասագիրք կամ ֆիլմ, որտեղ խոսվի այն մասին, թե Բեռլինը վերցրել են ամերիկացիները (եթե դա ֆանտաստիկ ստեղծագործություն չէ՝ համապատասխան անոտացիայով, կամ էլ պոստմոդեռնիստ Տարանտինոյի կինոն)։ Պարզապես ամերիկացիներին առաջին հերթին հետաքրքիր է իրենց պատմությունը, իսկ Արևելյան ճակատը նրանց հետաքրքրում է ոչ ավելի, քան մեզ՝ Ռոմելի աֆրիկյան արկածները։ Արդենի օպերացիան մեդիա-դաշտում հավասարեցվում է Բեռլինի գործողությանը, ափհանումը Նորմանդիայում՝ Ստալինգրադին, դե, իսկ Մանջուրիայում 1945թ. ռուսներին առհասարակ ոչ ոք չի տեսել։


«Որովհետև ռուսներ չեն լինում,- ծանրակշիռ ասաց միոտանին։- Նրանք կան իրենք իրենց համար։ Ուրիշ ոչ մի տեղ նրանք չկան։ Եվ ոչ մեկին նրանք պետք չեն։ Այն ժամանակվանից, ինչ մեր տեր Իվան Ահեղն անգլիական թագուհուն զզվելի կնիկ անվանեց, ռուսների վրա վերջնականապես թքեցին ու մոռացան»։


Սա պատմությունը նորից գրել չէ, այլ դրա մասշտաբայնացում։ Մենք գրեթե մնում ենք կադրի սահմաններից դուրս։ Չինաստանի և Կորեայի բախտն այս առումով ավելի քիչ է բերել։


Հաղթանակը ոչ ոք չի գողացել, որովհետև չկա նա, ումից պետք է գողանալ։ Մենք գոյություն չունենք։ Եղել է նման մի բռնապետ՝ Ստալին, որը ժամանակավորապես, Երկրորդ համաշխարհայինի տարիներին, եղել է մեր «շան որդին»։ Եթե հետո Միությունը համաշխարհային տիրակալության չձգտեր (բայց ժամանակին դեմն առավ խիզախ Ամերիկան), ապա նույնիսկ չարժեր հիշատակել նրան։ Ինչպես չեն հիշատակում Կիմ Իր Սենին, որը ոչ միայն դարձավ Կիմերի դինաստիայի հիմնադիրը, այլև բավական հաջող պղտորեց ճապոնացիների արյունը Կորեական թերակղզու օկուպացիայի ժամանակ։ Եվ իր բավական պատկառելի ավանդն էլ ունեցավ այն հաղթանակի մեջ, որը մեկն էր բոլորի համար։


Ինչ վերաբերում է «պատերազմի առաջին փուլում Ստալինի և Հիտլերի տխրահռչակ դաշինքին», ապա այս հարցում ամերիկացիները, ճիշտն ասած, զզվելիորեն հետևողական են։ The New York Times-ը անցած տարվա սեպտեմբերին հետաքրքիր նախագիծ մտածեց. ամեն օր ցանցում տեղադրվում են International Herald Tribune-ի 1939-1945թթ. տեքստեր, ամեն օր (IHT-ն 1967-ից պատկանում է NYT-ին, իսկ թայմսականներն, անկեղծ ասած, այս իմաստով կեցցեն, նրանց կայքում կարելի է գտնել իրենց բոլոր տեքստերը 1851 թվականից սկսած)։ Դժվար չէ հաշվել, որ հասել են արդեն 1940թ. մայիսին։ WWII տեգով տեղադրվել է արդեն ավելի քան հարյուր հոդված։ Հիմա բոլոր ցանկացողները կարող են վայելել որոշ տեքստերի քանակություն Ձմեռային պատերազմի և Խալխին-գոլի մասին, իսկ հետագայում՝ նաև Մեծ հայրենականի վերաբերյալ ամերիկացիների մոտեցումները։


Եթե հետ գնանք մինչև 1939, կարելի է հայտնաբերել հետևյալը. ամերիկացիներն այն ժամանակ էլ էին ասում, թե դա «Լեհաստանի խորհրդային օկուպացիա է», «բաժանում» և «ներխուժում», և հիմա էլ կրկնում են դա։ Ոչ մի երկակի չափորոշիչ այդ հարցի վերաբերյալ (ի տարբերություն, ի դեպ, Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշման)։ Եվ ինչպե՞ս եք առաջարկում վիճել այն դիրքորոշման հետ, որն արդեն 75 տարի գերիշխում է ամերիկյան գիտակցության մեջ։


Գլոբալացված աշխարհում միայն մեկ ազգ տեղ ունի, և ներկա պահին դա բնավ ռուսները չեն։ Եվ քանի դեռ «Կատաղություն» ֆիլմը պրոկատում 210 միլիոն դոլար է հավաքում, «Իմիտացիայի խաղը»՝ 220, իսկ հերթական «մեծ կինոն մեծ պատերազմի մասին»՝ 8 միլիոն, ԱՄՆ հայացքը պատերազմի մասին լինելու է մոտավորապես 25 անգամ ավելի պոպուլյար, քան Նիկիտա Սերգեևիչ Միխալկովինը։ Եվ բանն ամենևին էլ բյուջեն չէ, այլ արտադրանքը ներկայացնելն ու դրա որակը. «Իմիտացիայի խաղի» բյուջեն երեք անգամ ավելի քիչ է, քան «Արևից հոգնածների» երրորդ մասինը։


Այս իմաստով արժեր ամերիկացիներից օրինակ վերցնել. սքանավորել «Իզվեստիա»-ի արխիվային համարները, դրամարկղային ֆիլմեր նկարել (Մշակույթի նախարարության փողերով վիճելի ինքնարտահայտմամբ զբաղվելու փոխարեն), հրատարակել լավ, գեղեցիկ դասագրքեր, որտեղ հարմար ձևով հավաքված լինի տեղեկատվության անհրաժեշտ նվազագույնը փոքր երեխայի համար։ Այդ թվում Իսպանիայում քաղաքացիական պատերազմի և 1937-ից Չինաստանին օգնության վերաբերյալ։ Սերունդների համար դա կլիներ լրացուցիչ և բավական վառ ապացույցն այն բանի, որ ոչ մի դաշնակից էլ Հիտլերն ու Ստալինը չեն եղել։


Ներկա սերունդը պատերազմի մասին դեռ գիտի տատիկների ու պապիկների պատմություններից։ Հաջորդը դրա մասին կիմանա արտասահմանյան ֆիլմերից։ Վատագույն դեպքում նրանք կիմանան այն մասին, թե ինչպես են ամերիկացիները Նորմանդիայում ափ ելնելով հաղթել Հիտլերին։ Լավագույն դեպքում՝ այն մասին, որ պատերազմն ընթանում էր 1937-1945թթ. և հաղթանակը տարել է անձամբ ընկեր Մաոն Խորհրդային Միության հանձնակատար աջակցությամբ։


Աղբյուրը՝ http://vzglyad.ru/world/2015/5/8/744016.html

 






Դիտումների քանակ 3600


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Ֆաշի՞ստ, թե՞ կարմիրգվարդիական. Փաշինյանի պապի մասին բանակռիվները ցնցել են Կովկասը

Ֆաշի՞ստ, թե՞ կարմիրգվարդիական. Փաշինյանի պապի մասին բանակռիվները ցնցել են Կովկասը

Մայիսի 16, 2020


Մայիսի 9-ից Հարավային Կովկասում հրահրվել են դաժան վեճեր այն մասին, թե ում կողմից է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել Հայաս...

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

Մայիսի 13, 2020


Մայիսի 1-ին Tert.am պարբերականի հարցմամբ Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են կենսաբանական անվտանգության ռուս-հայկական հուշագրի ստոր...

Պեդերաստների բախտը բերում է տարիներ անց

Պեդերաստների բախտը բերում է տարիներ անց

Մայիսի 9, 2020


Այսօր՝ Մեծ հաղթանակի փառավոր հոբելյանի առիթով, ուզում եմ անդրադառնալ նացիզմին ու արդի Եվրոպային փոքր-ինչ այլ ռակուրսից: Նախ՝ մի...

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Մայիսի 8, 2020


Մայիսի 9-ին ընդառաջ Արևմուտքից նորից հնչում են բառեր, թե Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, իբր, մարտի դաշտում բախվել են բռնատիրակ...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Մարտի 17, 2020


1981թ. ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցը գրել է «Մթի աչքերը» վեպը։ Վեպում նկարագրվում է վարակիչ հիվանդության՝ վիրուսային թոքաբո...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Հունվարի 29, 2020


Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը Լեհաստանում ազատագրել են ամերիկյան զորքերը, ասվում է ամերիկյան դեսպանության Twitter-ի գրառման...

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Հունվարի 24, 2020


Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Հունվարի 13, 2020


Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը, հայտարարելով Սիրիայից դուրս գալու մասին, մի փոքր միտքը փոխել է. հոկտեմբերին Թրամփը ԱՄՆ զինվորա...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020


Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ