Ազգային խայտառակություն

Կեղծված կենսագրություն, կեղծ անհատականություն. Արթուր Բաղդասարյանը ծնվել է գարեջրատանը

Մայիսի 3, 2015
Կեղծված կենսագրություն, կեղծ անհատականություն. Արթուր Բաղդասարյանը ծնվել է գարեջրատանը

Ջհանգիր Լֆիկյան

 

(Հաջորդիվ)


Մենք շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել ազատ, անկախ Հայաստանի ամենախայտառակ դեմքերից մեկի` պ-ն Արթուր Բաղդասարյանի անիմաստ և անբարոյական կերպարը: Անցած անգամ մենք գրել էինք նրա բազում կենսաբանական ծնողների մասին և եկել էինք այն եզրակացության, որ հենց ՀՀԿ տատիկն է նրա կենսաբանական մայրը: Սակայն մեկ հոդվածի շրջանակում անհնար է հետազոտել և ըստ պատշաճի հանրությանը ներկայացնել այնպիսի մի բարդ կերպար, ինչպիսին է պ-ն Բաղդասարյանը: Սրա կերպարի բարդությունն այն է, որ երբ մարդ խորշում է որևէ բարոյական նորմից, երբ մարդ կյանքում իրեն զգում է այնպես, կարծես թե չկան և չեն եղել աշխարհում նամուս, շնորհք, պատիվ, արժանապատվություն, բարոյականություն, ուրեմն այդպիսի մարդիկ հետազոտողի համար իսկական գլխացավանք են: Այնուամենայնիվ, մենք չենք խուսափում այդ գլխացավից և արիաբար շարունակում ենք մեր հետազոտությունը: Եվ ուրեմն, տեսնենք, թե ինչի կհանգեցնի մեր միտքն այսօր պ-ն Բաղդասարյանի չափազանց բարդ և հարուստ էության մեջ թափանցելիս:

 

Գնանք մի քիչ հեռուն, դեպի լուսավոր խորհրդային դարաշրջան: Շատերն են հիշում, թե ինչ էր նշանակում բուֆետի կամ ճաշարանի աշխատակից լինել ԽՍՀՄ-ում (թե՛ բուֆետի, թե՛ ճաշարանի, թե՛ ռեստորանի բոլոր բարձր պաշտոնյաներին այն ժամանակ անվանում էին «բուֆետչիկ»։ Օրինակ, նախկին վարչապետ Արմենչիկ Դարբինյանի հայրը շարքային բուֆետչիկից դարձավ ճաշարանների տրեստի կառավարիչ, այնուհետև` Երևանի մսի կոմբինատի տնօրեն, և այնուամենայնիվ, թե՛ ինքը մնաց հոգով բուֆետչիկ, թե՛ իր անունը մնաց բուֆետչիկ, չնայած կյանքում ձեռք բերած տիեզերական հաջողություններին): Առաջին հերթին դա ենթադրում էր սննդամթերքի անսահման գողոն: ԽՍՀՄ բուֆետները  հիմնականում չէին փայլում մթերքների առատությամբ: Այնտեղ մատուցվում էին նրբերշիկ, լիմոնադ, լավագույն դեպքում` պանիր: Բուֆետի հաճախորդներին մեկ-մեկ հաջողվում էր, իհարկե՝ «բուֆետչիկ»-ի իմացությամբ, լիմոնադի շշով օղի կամ սպիրտ բերել: Սա սովորական, բանվորական բուֆետների մասին է, որոնք հիմնականում գտնվում էին այս կամ այն գործարանի տարածքում: Կային նաև էլիտար բուֆետներ, որոնք գործում էին պետական կամ կուսակցական նշանակության շենքերում: Այդտեղ գտնվող բուֆետներն ունեին սովորական բուֆետներից տարբերվող մթերային տեսականի: Կուսակցական բուֆետներում կարելի էր համտեսել ձկնկիթ, կարագ, կարկանդակներ: Խորհրդային բուֆետների նիստուկացն, ինչպես նաև կադրերը, մեծ ազդեցություն են թողել անկախ Հայաստանի քաղաքական մտքի վրա, քանի որ բուֆետներից և այդտեղի աշխատակիցներից են սերվել այնպիսի հանճարեղ քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Արթուր Բաղդասարյանը, Արմեն Դարբինյանը, պ-ն Նեմեցը, պ-ն Բուռնաշը և շատ-շատերը (ի դեպ, հետագայում մտադիր ենք հիմնարար հետազոտություն կատարել` «Բուֆետը և նրա հետևանքները Հայաստանի Հանրապետության համար»։ Կարծում ենք՝ այդօրինակ հետազոտական աշխատանքը պահանջված է արդի Հայաստանի հասարակության կողմից, քանզի այն առ այսօր չի կարող ըմբռնել, թե որն է պատճառը, որ տաղանդավոր ժողովրդի երիտասարդ պետությունը լրիվ այլ ուղղությամբ զարգացավ և մեզ բացարձակ այլ աշխարհ տեղափոխեց): Առաջին երեքի ծնողներն էին բուֆետչիկ, իսկ պ-ն Բուռնաշը հենց ինքն էր աշխատում կոմսոմոլի բուֆետում: Շատ դժվար է պատկերացնել, թե ինչքան դատարկ կլիներ հայաստանյան քաղաքական դաշտն առանց խորհրդային բուֆետի վկաների, առանց խորհրդային բուֆետում դաստիարակություն ստացած և այնտեղի գողոնով մեծացած կադրերի:

 

Ահա այսպիսի սովորական՝ խորհրդային բուֆետչիկի ընտանիքում 1968թ. նոյեմբերի 8-ին ծնվեց Արթուր Բաղդասարյանը: Սա է, թերևս, միակ կենսագրական փաստը, որն Արթուր Բաղդասարյանը չի կեղծել: Պետությունից գողացված նրբերշիկով և լիմոնադով մեծացած Արթուրի գեներում էր կեղծարարությունը: Նրա կողմից հանրությանը ներկայացված կենսագրությունը կեղծ է սկզբից մինչև վերջ:

 

1985-1986թթ. նա չի սովորել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, թեպետ այդ մասին գրում է իր կեղծ կենսագրության մեջ, այն պարզ պատճառով, որ ի պատասխան մեր հարցման՝ համալսարանից պարզաբանել են, որ ոչ մի Արթուր Բաղդասարյան իրենց մոտ այդ թվերին չի սովորել: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից՝ չէր կարող Մոսկվայի համալսարանում սովորել մեկը, ով չի տիրապետում բանավոր և գրավոր ռուսերենին:

 

1986-1992թթ., սովորելով ԵՊՀ-ում, Արթուր Բաղդասարյանը միաժամանակ հասցրել է ծառայել բանակում և աշխատել կոմսոմոլի «Ավանգարդ» թերթում: Ինչ վերաբերում է բանակում ծառայելուն, ապա իր հետ Կիրովականում համածառայողները պատմում են, որ նա՝ որոշակի գումարի դիմաց, տանն էր ծառայում, իսկ մինչև այսօր տպագրվող «Ավանգարդ» թերթից մեզ ասացին, որ Արթուր Բաղդասարյանն իրենց մոտ ոչ լրագրող, ոչ էլ բաժնի պետ չի եղել: Նա «Ավանգարդ»-ի խմբագրություն է գործուղվել բուֆետում աշխատող հոր ջանքերով՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով (ԽՍՀՄ ապամոնտաժման տարիներին կոմսոմոլների փողերի լվացման խնդիր կար):

 

ՀՀ Ազգային արխիվից մեզ տրամադրեցին Շենգավիթի շրջխորհրդի 110 հոգուց կազմված պատգամավորների ցուցակ, որտեղ չկար Արթուր Բաղդասարյան անուն-ազգանունով պատգամավոր:

 

Մեր հերոսը սիրում է հիշատակել, որ այս կամ այն պաշտոնում նա ամենաերիտասարդն է եղել: Դա ևս սուտ է, քանզի ՀՀ պատմության մեջ բարձրագույն օրենսդիր մարմնի ամենաերիտասարդ ներկայացուցիչն էր Տիգրան Կյուրեղյանը, որը 1990-ին  23 տարեկան էր: Նման ստերն Արթուր Բաղդասարյանի հրապարակված կենսագրությունում այնքան շատ են, որ դրանց անդրադառնալն անիմաստ է և կծանրաբեռնի ընթերցողներին: Կանդրադառնանք միայն այն կարևոր իրադարձություններին, որոնց միջոցով կամ, եթե կուզեք, հետևանքով ծնվեց Արթուր Բաղդասարյանը:

 

Ինչպես արդեն նշեցինք, նա չէր ծնվի, եթե հայրը չաշխատեր խորհրդային բուֆետում: Բաղդասարյան ընտանիքի եկամուտի միակ աղբյուրը բուֆետի գողոնն էր: Արթուրը չէր ծնվի, քանի որ, եթե չլիներ բուֆետը, Բաղդասարյան Վահանը՝ Արթուրի հայրը, չէր կարող այլ տեղ աշխատել, անգործ կմնար և, հետևաբար, չէր ամուսնանա՝ հասարակությանը զերծ պահելով Արթուր Բաղդասարյան կերպարից: Անցնենք առաջ և նշենք, որ նա չէր երևա ասպարեզում, եթե չլիներ Շենգավիթի շրջգործկոմի նախագահ, ՀՀՇ-ական Յուրա Հարությունյանը, որն ավելի հայտնի է «յաշչիկ մխող» մականվամբ (խորհրդային տարիներին աշխատում  էր պոմպերի գործարանում՝ որպես փաթեթավորող-բանվոր), և որն ինչ-ինչ բարիքների կամ միգուցե բնամթերքի դիմաց Արթուրին չտեղավորեր աշխատանքի՝ իր տեղակալի պաշտոնում: Տվյալ պարագայում՝ բուֆետչիկ-յաշչիկ մխող տանդեմը պտուղ տվեց և առաջացրեց խայտառակ երևույթ:

 

1995 թվականը բեկումնային էր Արթուր Բաղդասարյանի համար: Երրորդ մասի գարեջրատներից մեկից սկսվեց նրա քաղաքական արշավը: Գարեջրատան «նայող», Արթուրի ազգական Գոքորը ծեծուջարդով, կեղծիքներով «կազմակերպեց» Արթուր Բաղդասարյանի «ընտրվելը» ՀՀ ԱԺ: Այդ «ընտրությունը» խայտառակ էր նաև նրանով, որ առաջադրված 16 թեկնածուներից, Արթուր Բաղդասարյանի, այն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Ջհանգիրյանի (այդ պաշտոնում նրա գործունեությանն առաջիկայում կանդրադառնանք) և տարատեսակ գոքորների ջանքերով, պատգամավորի թեկնածուներ գրանցվեցին միայն չորսը: Չգրանցվածների շարքում էին հեղինակություն վայելող երրորդմասցի Սքեն, ՀՅԴ և մի շարք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Այնուամենայնիվ, գարեջրատնից ղեկավարվող ընտրության արդյունքում Արթուր Բաղդասարյանը պարտվեց Դումանյանին, սակայն… դարձավ պատգամավոր: Որպես շնորհակալություն Արթուր Բաղդասարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին գիրք գրեց: Գարեջրատան Գոքորի առաջխաղացումը նույնպես ապահովված էր: Եվ եթե իր կենսաբանական ծնունդով Արթուր Բաղդասարյանը պարտական է խորհրդային բուֆետին, ապա քաղաքականապես նա ծնվեց անկախ Հայաստանի գարեջրատանը:

 

(Շարունակելի)







Դիտումների քանակ 14793


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Բաղդասարյանը` դավաճան, Քոչարյանը` ստախոս մատնի՞չ

Բաղդասարյանը` դավաճան, Քոչարյանը` ստախոս մատնի՞չ

Հունիսի 10, 2015


Որքան ավելի ես ճանաչում Արթուր Բաղդասարյանին, խորանում նրա կենսագրության և գործունեության ոլորաններում, այդքան հասկանում ես, որ...

Բաղդասարյանի տանիքը տարել է, կամ` հաղորդում Պուտինին, Չայկային և Պատրուշևին

Բաղդասարյանի տանիքը տարել է, կամ` հաղորդում Պուտինին, Չայկային և Պատրուշևին

Մայիսի 29, 2015


Բուֆետչիկից և ՀՀԿ տատիկից գարեջրատանը ծնված, կենսագրությունը, պարգևներն ու կոչումները կեղծած, սվինգեր-ակումբներում քարշ եկող Ար...

Խայտառակ կենսագրության մութ «եվրաէջեր». Արթուր Բաղդասարյան` սերիալը շարունակվում է

Խայտառակ կենսագրության մութ «եվրաէջեր». Արթուր Բաղդասարյան` սերիալը շարունակվում է

Մայիսի 15, 2015


Հայրենի ընթերցողի անկեղծ և բազում խնդրանքներով շարունակում ենք հետազոտել նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հազվագյուտ կերպարը: Քան...

Կեղծված կենսագրության կեղծ կոչումներն ու պարգևները. Արթուր Բաղդասարյան` սերիալը շարունակվում է

Կեղծված կենսագրության կեղծ կոչումներն ու պարգևները. Արթուր Բաղդասարյան` սերիալը շարունակվում է

Մայիսի 9, 2015


Նախորդ հոդվածներում մանրամասն նկարագրել էինք Արթուր Բաղդասարյանի կենսաբանական ծնողների մասին մեր վարկածը, ինչպես նաև նրա ծննդյա...

ՀՀԿ-ի տատիկը` Արթուր Բաղդասարյանի կենսաբանական մա՞յր

ՀՀԿ-ի տատիկը` Արթուր Բաղդասարյանի կենսաբանական մա՞յր

Ապրիլի 14, 2015


Աշխարհում երեք կենսաբանական ծնող ունեցող առաջին երեխան կարող է լույս աշխարհ գալ Մեծ Բրիտանիայում, և դա կարող է տեղի ունենալ արդ...

Նույն թեմայով

Լավ սուտը գործի կեսն է

Լավ սուտը գործի կեսն է

Հուլիսի 20, 2018


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերջնականապես որոշել է, որ ինքը կրկին պիտի ինքնադրսևորվի և արդեն հասցրել է հայտարարել, որ իր ք...

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Հուլիսի 6, 2018


Թեև խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ոչ մի հստակ որոշում դեռ չկա, բայց Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը արդեն նախընտրակ...

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Հունիսի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ է ոգևորված վերջին շրջանի իրադարձություններով: Նա համոզված է, որ նո...

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Հունիսի 20, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դարձել է կամիկաձե: Կյանքից ձեռք քաշած մարդու համարձակությամբ նա արդեն գնում է հրապարակային ասու...

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Հունիսի 14, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ մի գնով չի հանդարտվում: Իրեն հեղափոխական հռչակած Արթուրիկը հիմա էլ ...

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Մայիսի 25, 2018


ՕԵԿ-ը ծաղիկ հասակում մեռնել չի ուզում: Բայց ապրելու համար էլ նրան կենսական տարածքներ են անհրաժեշտ, որոնք այս պահին չկան: Սպառել...

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Մայիսի 21, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին արդեն մի քանի անգամ վռնդել են հեղափոխականների շրջապատից: Բայց նա համառում է: Այս համառությունն...

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Մայիսի 17, 2018


Արթուր Բաղդասարյանին և նրա շահերը պաշտպանող ՕԵԿ-ին երբևէ չի անհանգստացրել «Սասնա ծռեր» խմբավորման ճակատագիրը թե այն օրերին, երբ...

Որտեղ կնստեն Նիկոլն ու Արմենչիկը

Որտեղ կնստեն Նիկոլն ու Արմենչիկը

Մայիսի 8, 2018


Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը հավանաբար ապրեց իր կյանքի ամենադժվարին ամիսներից մեկը: Ճիշտ մեկ ամիս առաջ նա ջերմորեն շնորհավո...

Արթուրիկը խցկվում է արանքում

Արթուրիկը խցկվում է արանքում

Ապրիլի 27, 2018


Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտ...

Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին

Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին

Ապրիլի 25, 2018


Այն, որ ցանկացած հեղեղ իր հետ ինչ աղբ ու զիբիլ ասես, որ չի բերում, դա կռահելի ու ենթադրելի է հենց սկզբից: Բայց նույնիսկ աղբի պա...

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Ապրիլի 12, 2018


ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բացահայտորեն ակնարկում է այն մասին, որ շատ լավ կլի...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ