Տիեզերական խայտառակություն

Խայտառակություն. Ալիևը հրապարակավ Պուտինին բողոքել է Սարգսյանից նացիստներին հերոսացնելու համար

Մայիսի 1, 2015
Խայտառակություն. Ալիևը հրապարակավ Պուտինին բողոքել է Սարգսյանից նացիստներին հերոսացնելու համար

Քոչար Օսկանյան


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրը ծավալուն հարցազրույցով հանդես է եկել «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում (տե՛ս տեսանյութը)։ Հարևան պետության ղեկավարը խոսել է բարեկամության, եղբայրության, Հայրենական պատերազմում ընդհանուր հաղթանակի, Ադրբեջանի ներդրած ավանդի և այն մասին, որ իր հայրը մայիսի 9-ը վերականգնել է որպես պետական տոն։ Խոսել է Ադրբեջանի կողմից միջազգային ասպարեզում Ռուսաստանին աջակցության մասին, որ, ի տարբերություն Ռուսաստանի որոշ «դաշնակիցների», Ադրբեջանը միշտ իրեն պարկեշտ է պահում (նկատի ուներ հակառուսական բանաձևի քվեարկությունը ԵԽԽՎ-ում, որտեղ հայկական պատվիրակությունը ձեռնպահ էր մնացել, իսկ ադրբեջանցիները մի մարդու նման բռնել էին Ռուսաստանի կողմը)։ Հետո ափսոսանք էր հայտնել, որ աշխարհի որոշ երկրներում գլուխ են բարձրացնում ֆաշիզմը և նացիզմը։ Ալիևը նկատի ուներ եվրոպական մի շարք երկրներ և Ուկրաինան, թեև անվանապես չնշեց դրանք։ Դրանից հետո Ալիևը սահուն կերպով անցում կատարեց Հայաստանին. ասաց, որ Հայաստանում հերոսացվում են Հիտլերի կամակատարները, նրանց անուններով հրապարակներ ու փողոցներ են կոչում, նրանց պատվին ուզում են միջոցառումներ անցկացնել Ռուսաստանում և այլն։ Եվ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ռուսական կողմին տեղյակ է պահում հայ ընկերների խայտառակ վարմունքի մասին, տեղեկացրեց Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ակտիվության վերաբերյալ, որը, ինչպես երևում է, հաջողությամբ պայքարում է հայ նացիստների հերոսացման դեմ։

 

Ալիևը խոսել է զուսպ, ինչը հազվադեպ բան է. ոչ մի հիմարություն դուրս չտվեց, ոչ մի նացիոնալիստական, ռասիստական միտք չարտահայտեց, մի խոսքով՝ իրեն իսկական պետական գործչի պես էր պահում, ինչով, անշուշտ, կգրավի ռուսաստանյան լսարանի ուշադրությունը։ Իսկ թե կկարողանա արդյոք հայկական կողմը իրենից վանել Ադրբեջանի նախագահի արդարացի մեղադրանքները՝ հայտնի չէ։ Ավելի ճիշտ՝ հնարավոր չէ։ Քանզի Ալիևը ճիշտ էր ասում։

 

Իսկապես, Գարեգին Նժդեհը և Դրոն ծառայել են գերմանական նացիզմին, ավելին՝ Գարեգին Նժդեհը նացիզմի հայկական տարբերակի հեղինակն է, որը հիմնված է քրիստոնեության և հեթանոսության համադրության վրա՝ նացիոնալիզմի, ազգային գերազանցության գաղափարի զուգակցմամբ։ Ո՞վ կարող է հերքել սա։ Ոչ ոք։ Ավելին, ոչ ոք չի էլ ուզում հերքել։ Ընդհակառակը, Հայաստանում Գարեգին Նժդեհը հարգված կերպար է։ Լայն զանգվածները հարգում են նրան, որովհետև խուլիգան չէր՝ դաշնակցական խմբապետների նման, ավելի սակավաթիվ շերտերը Նժդեհին հարգում են նրա ուսմունքի համար։ Եվ մարդկանց շատ աննշան թվաքանակ իսկապես հանդիսանում է ցեղակրոնության գաղափարախոսության կրողը։ Լավ, ասենք թե Նժդեհի պարագան մի կերպ հասկանալի է։ Բա Դրո՞ն։ Չէ՞ որ դժվար է գերագնահատել նրա գործունեությունից Առաջին հանրապետության կրած վնասը, էլ չեմ ասում հետագա գործունեության մասին՝ որպես հիտլերյան եվնուխ, հայկական լեգեոնի հիմնադիր և այլն, և այլն։

 

Եկեք ճիշտն ու սխալը չփնտրենք Ալիևի խոսքերում, չմեղադրենք կամ չգովաբանենք Հայաստանի պաշտոնական կուռքերին։ Ասենք միայն, որ Գարեգին Նժդեհը և Դրաստամատ Կանայանը, նախ, Հայաստանի պաշտոնապես հայտարարված հերոսներ են, իսկ Նժդեհի գաղափարախոսությունը ընդունված է որպես կառավարող կուսակցության գաղափարախոսություն, երկրորդ՝ նրանք երկուսն էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել են թշնամական կողմին, երրորդ՝ Ռուսաստանում ակտիվ հայերի մի խումբ փորձում է կասկածելի միջոցառումներ կազմակերպել ի փառաբանություն Նժդեհի, Դրոյի և ուրիշների։

 

Սա արդեն խայտառակություն է։ Թշնամական պետության ղեկավարը, որին մենք հրապարակավ մեղադրում ենք այլատյացության, ռասիզմի, պատմության կեղծարարության ու այլ մեղքերի մեջ, այսօր դիպուկահարի ճշգրտությամբ մեղադրել է Հայաստանին և հայկական ղեկավարությանն ամենաահավոր մեղքերի մեջ, այն է՝ նացիստ գործիչների հերոսացում, նացիզմի վերականգնում և վերածնունդ։

 

Իհարկե, Ալիևը չխորացավ մանրամասների մեջ, չասաց, որ Հայաստանի կառավարող՝ Հանրապետական կուսակցությունը, որը գլխավորում է նախագահ Սարգսյանը, նացիզմ է դավանում, ընդ որում՝ պաշտոնապես, ինչն էլ ամրագրված է կուսակցության կանոնադրությունում։ Չասաց նաև, որ Հայաստանի իսկական դեմքը կարելի է տեսնել նացիստ Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղ կանգնած է... կոմունիստ Սուրեն Սպանդարյանի արձանը։ Հավանաբար, չգիտեր այս մանրամասնը, թե չէ մի բան կասեր...

 

Եվ այսպես, Ալիևն արեց իր քայլը՝ բողոքեց Ռուսաց հողի Խազեինին նախագահ Սարգսյանից՝ նացիստների հերոսացման և այլ չարաճճիությունների մասին։ Խոսքը հիմա Խազեինինն է։ Թե ինչպես կարձագանքի նա՝ հայտնի չէ։ Բայց արձագանք անպայման կլինի։ Դրա համար էլ հարկ է շտապ լուծել այս մարազմի հարցը, և ո՛չ հանուն Խազեինի կամ նրա ցասումից խուսափելու համար. դա հարկավոր է անել հանուն առողջ բանականության հաղթանակի այս երկրի վրա։ Իսկ ի՞նչ է պետք անել։

 

Նախ՝ հարկավոր է ՀՀԿ կանոնադրությունից դեն նետել Նժդեհի և նրա ուսմունքի մասին բոլոր դրույթները, գրել նոր կանոնադրություն, ավելի լավ է այն արտագրել «Եդինայա Ռոսիա»-ի փաստաթղթերից։ Երկրորդ՝ մոռացության մատնել Նժդեհին, Դրոյին և մյուսներին, առհասարակ չհիշատակել նրանց, չնշել ոչ ծննդյան օրերը, ոչ այլ հիշարժան օրեր, ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում վարվեցին Ստալինի հետ 1956-ից հետո։ Դա դժվար չէ անել, քանի որ պետության առաջին դեմքերն անտարբեր են ցանկացած գաղափարախոսության հանդեպ։ Իսկ եթե գտնվեն Նժդեհին երկրպագել ցանկացողներ, նրանք կարող են դա անել լուռ, այնպես, ինչպես առ այսօր պաշտում են Ստալինին հետխորհրդային տարածքում որոշ ողջախոհ մարդիկ։ Երրորդ՝ աստիճանաբար սկսել ոչ պիտանի պատմական հերոսների պատվին անվանակոչված փողոցների և հրապարակների վերանվանումը։ Չորրորդ՝ սկսել պարզապես ապրել, ապրել նորմալ կյանքով, առանց վիրավորվածության զգացումների և հիասթափությունների, առանց հիմար հիշողությունների պատմության մեջ տեղի չունեցածի մասին առ այն, թե Ռուսաստանն, իբր, Թուրքիային հայկական հողեր է հանձնել, և այլն, և այլն։        






Դիտումների քանակ 31519


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փետրվարի 22, 2020


Լև Տոլստոյն իր «Հաջի Մուրադում» նկարագրում է Շամիլի մուտքը Վեդենո ռուսների հետ հերթական բախումից հետո։ Իմամ Շամիլը իր վոտչինա է...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Դեկտեմբերի 30, 2019


Ադրբեջանում սպասվող իշխանության փոխանցումը փորձագետներին խորհրդածությունների հարուստ սնունդ է տվել։ Այս թեմայով մեկնաբանություն...

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Դեկտեմբերի 25, 2019


2019թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ճառով ելույթ ունեցավ Տաշքենդում, ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողով...

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Դեկտեմբերի 9, 2019


Թալանչի քոչարյան անդոն, որն այսօր աշխատում է Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ և գլխավորում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգ...

Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով

Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով

Դեկտեմբերի 6, 2019


Ազգամիջյան քաղաքականությունն ու ազգամիջյան հարաբերությունները, հատկապես բազմազգ երկրում, շատ նուրբ բան են։ Մի ժողովրդի հերոսներ...

Նախանձելի Ադրբեջանը

Նախանձելի Ադրբեջանը

Նոյեմբերի 29, 2019


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է եվրաինտեգրումից: Բաքվի համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևն ասել է. «Տն...

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Հոկտեմբերի 15, 2019


Ըստ երևույթին, Գարեգին Նժդեհի անվան շուրջ Ռուսաստանում մի սկանդալ էլ է բորբոքվում։ Կրասնոդարի երկրամասի ադրբեջանական համայնքի ն...

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

Հունիսի 18, 2019


Այսօր ՀՀ Ազգային ժողովը (ավելի ստույգ՝ Փաշինյան Նիկոլի խայտառակ խմբակցությունը) Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց ՀՀ ամենաա...

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Մայիսի 15, 2019


Համաձայն Ադրբեջանի նախագահ և հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ պաշտպանության նախարար...

 Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Մայիսի 6, 2019


Ջորջ Սորոսն աշխատել է նաև Ադրբեջանում։ Նրա ֆոնդը գործել է 1999-2010թթ.։ 2010թ. վերջին ներկայացուցչության գործունեությունը սահմա...

Փաշինյան Նիկոլի կետը

Փաշինյան Նիկոլի կետը

Ապրիլի 9, 2019


Հետաքրքիր բան է մանիպուլացիան: Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում ասաց, թե Ադրբեջանի հետ բանակցությունները չի սկսել Սերժ Սարգսյան...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը