Ազգային խայտառակություն

Հայրենասերը (քնարական պատմվածք)

Ապրիլի 30, 2015
Հայրենասերը (քնարական պատմվածք)

Աշխեն Մելիք-Մարտիրոսյան, համալսարանի դասախոս  (Քոնեքթիկուտ)

 

 

Նվիրվում է խմբագրության կողմից տարոնականներին, նժդեհականներին, դաշնակներին, այլ նացիոնալիստների, կոռումպացվածներին և չկոռումպացվածներին (հնարավություններ չունենալու պատճառով)


Կար-չկար մի հայրենասեր։ Հայրենասիրաց հայրենասերն էր։ Մարդկային լեզվով խոսել չգիտեր։ Անգամ ամենահասարակ խոսակցությունները լի էին հուռա-հայրենասիրական կարգախոսներով։ Ասենք, օրինակ, թեյ է ուզում, և կնոջն ասում է. «Կին, ինձ մի հատ թեյ լցրու։ Մենք՝ հին ու քաղաքակիրթ ժողովուրդս, պետք է միայն հին ու ազնիվ ըմպելիքներ խմենք, որոնք բարձրացնում են տոնուսը և թույլ տալիս մեզ էլ ավելի հայրենասեր ու Հայրենիքին նվիրված լինել»։ Տնեցիներն արդեն վարժվել էին և դրան ուշադրություն չէին դարձնում։ Ի՜նչ կարող ես անել՝ ազգականներին չեն ընտրում։ Նրանց էլ ահա այսպիսի հայրենասեր էր բաժին ընկել։ Ուզես, թե չուզես՝ պիտի լսես նրա ծրագրային ելույթները։


Դրան վարժվել էին արդեն բոլոր հարևաններն ու ծանոթները։ Նրան հյուր է գալիս, ասենք, հարևանն ու առաջարկում նարդի խաղալ։ Մինչև հայրենասերը բացի նարդին՝ խաղն սկսելու համար, արտասանում է հերթական վսեմաշուք ճառը. «Մենք՝ հին ու բարձր մշակույթ ունեցող ժողովուրդս, դարեր շարունակ խաղում ենք այս զվարճալի խաղը, որը հնարամտություն է պահանջում, ինչն այնքան բնորոշ է մեր մեծ, խելացի ժողովրդին։ Եվ մենք պետք է շարունակենք այս հնագույն ավանդույթը և այն փոխանցենք մեր սերունդներին, որպեսզի նրանք էլ փոխանցեն իրենց սերունդներին, իսկ նրանք էլ՝ իրենցիններին։ Հանուն մեր հնագույն և բարձր ու քաղաքակիրթ Հայրենիքի բարգավաճման»։ Երբեմն հարևանը չէր դիմանում նման նախերգանքին և ցանկացած պատրվակով փախչում էր դեռ մինչև խաղն սկսվելը։ Իսկ երբեմն էլ, եթե շատ էր ուզում խաղալ, մնում էր։ Ի՜նչ կարող ես անել՝ նրան էլ այսպիսի հարևան էր բաժին ընկել։ Փոխարենը նարդի վատ չէր խաղում։


Խնջույքների ժամանակ հայրենասերը հաճախ պնդում էր, իր ինքը լինի թամադան։ Երբ դա տեղի էր ունենում, բոլոր սեղանակիցները ստոիկաբար լսում էին նրա երկարաշունչ հայրենասիրական կենացները, որոնք միշտ հանգում էին նրան, որ սեղանի շուրջ հավաքվել են մեծ երկրի մեծ հայրենասերներ իր՝ ամենահայրենասեր թամադայի գլխավորությամբ, և իրենց փառահեղ խնջույքով նրանք նպաստում են Հայրենիքի հետագա բարգավաճմանը։ Նրա ամեն մի կենացը շատ երկար էր տևում, և հյուրերն արդեն նզովում էին իրենց բախտը, որ ընդունել էին հրավերը։


Հայրենասերը ճառ էր ասում ոչ միայն տանը կամ հյուրընկալվելիս, այլ որտեղ ասես և երբ ասես։ Աշխատավայրում շատ գործընկերներ, հեռվից նրան տեսնելով, փորձում էին որքան հնարավոր է շուտ թեքել ճանապարհը կամ մի այլ աշխատասենյակ մտնել, միայն թե մի ավելորդ անգամ չհանդիպեին նրան ու չլսեին նրա հռետորական արվեստի հերթական «գլուխգործոցը։ Ի դեպ, աշխատավայրում ոչ ոք պատկերացում անգամ չուներ, թե ինչով է զբաղվում հայրենասերը, որ բաժնում է աշխատում, և առհասարակ ով է նրան վերցրել այստեղ աշխատանքի։ Միայն կադրերի բաժնի վարիչը գիտեր, որ հայրենասերն իրականում այնտեղ չի աշխատում, այլ պարզապես ամեն օր գալիս է այստեղ, որպեսզի մի տեղ ունենա, որ ճառ ասի։ Բայց հայրենասերին մերկացնել կադրերի բաժնի վարիչը չէր շտապում. չէր ուզում անգամ նրա հետ գործ ունենալ. իր վրա թանկ կնստեր։ Դե, ահա, լռում էր։


Հայրենասերը միշտ ինչ-որ հոդվածներ էր հրապարակում ամեն տեսակ ամսագրերում ու թերթերում, որոնցում, իհարկե, գովերգում էր իր մեծ հայրենիքն ու, բնականաբար, իրեն՝ հայրենասիրաց հայրենասերին, իսկ հետո ռացիոնալ առաջարկություններ էր անում առ այն, թե ինչպես էլ ավելի պանծացնի հայրենիքը, և ինչպես իր համաքաղաքացիներն ավելի խոր հասկանան ու ավելի բարձր գնահատեն իր անզուգական հայրենասիրությունը։ Թե ինչպես և ինչու էին խմբագիրները համաձայնում տպագրել այս աղբը՝ ոչ ոք չգիտեր։ Հավանաբար, ինչպեսև կադրերի բաժնի վարիչը, նրանք հասկանում էին, որ դրանք հրապարակելուց հրաժարվելը կնշանակեր քաշքշուկ հայրենասերի հետ, իսկ դա նրանց վրա թանկ կնստեր։ Դե, ահա, հրապարակում էին։ Եվ նույնիսկ վճարում էին բավական պատկառելի հոնորարներ։


Երբ ինտերնետն աշխարհ եկավ, հայրենասերի գործունեության դաշտն անասելի չափերով ընդլայնվեց։ Հիմա նա կարող էր հրապարակվել բոլոր կայքերում, անգամ պոռնոգրաֆիական՝ իրեն հրապարակավ հռչակելով իր ամենա-ամենահայրենիքի ամենա-ամենահայրենասերը։


Հայրենասերի գլուխգործոցը հակաէմիգրանտական պասկվիլներն էին։ Իր հայրենասիրական հոգու բոլոր թելերով նա ատում էր էմիգրանտներին և այդ ատելության մասին գոռգոռում էր յուրաքանչյուր իրական և վիրտուալ անկյունում։ Բոլորին հերթով, նրանց մասին ոչինչ չիմանալով, կնքում էր որպես Հայրենիքի դավաճաններ, որ վաճառվել են մի կտոր ոչհայրենասիրական երշիկի ու ոչհայրենասիրական մի բաժակ վիսկիի համար։ Իսկական հայրենասերները, ինչպիսին ինքն է, չլքեցին Հայրենիքը խառնակ անցումային տարիներին, մնացին ու կերան հայրենասիրական բաստուրման՝ այն թրջելով հայրենասիրական կոնյակով։ Եվ բոլորից շատ ու բոլորից լավ դա անում էր, բնականաբար, ինքը՝ հայրենասիրաց հայրենասերը։ Էմիգրանտները նույնպես, ինչպեսև ազգականները, հարևանները, գործընկերներն ու խմբագիրները, արդեն վաղուց վարժվել էին հայրենասերի ելույթներին ու նրան կարեկցանքով էին նայում. հայրենակիցները տարբեր են լինում, նաև նրա պես ապուշներ, դե, ինչ կարող ես անել։ Նրանք արդեն չէին էլ պատասխանում նրա մեղադրական ճառերին, որովհետև դրանից օգուտ չկար։ Բայց հայրենասերն անընդհատ մարտի էր նետվում և համառորեն շարունակում իր հայրենասիրա-հրապարակախոսական գործունեությունը։ Երբեմն նրա հայրենասիրական ճղճղոցից հոգնում էին ձայնալարերն, ու ձայնը դառնում էր խռպոտ։ Այդ ժամանակ հայրենասերը խմում էր հայրենի կոնյակը՝ այն համտեսելով հարազատ բաստուրմայով, և ամեն ինչ արագ անցնում էր, ու նա նորից պատրաստ էր հռետորական նոր սխրանքներ գործելու։


Նա խցկվում էր բոլոր խոսակցությունների ու քննարկումների մեջ, իրական, թե վիրտուալ, և անկախ թեմայից՝ համառորեն առաջարկում էր բոլոր մասնակիցներին կարդալ 20 տարի առաջ ամսագրերից մեկում հրապարակված, բայց արդիականությունը չկորցրած իր «Էմիգրանտը՝ Հայրենիքի դավաճան» հոդվածը։ Նա իր հոդվածով ամենից շատ խցկվում էր իր ամենագլխավոր գաղափարական հակառակորդների ՝ էմիգրանտների մոտ՝ փորձելով նրանց ներշնչել, թե այն կարդալուց հետո նրանց գիտակցության մեջ անմիջապես վիթխարի տեղաշարժ կկատարվի, և նրանք՝ այդ անիծյալ էմիգրանտները, որ իրենց չգիտես թե ում տեղն են դրել, անհապաղ կդառնան ամենահավատարիմ հայրենասերները։ Նրանք մի կողմ կթողնեն ամեն բան ու կվերադառնան Հայրենիք, այնտեղ հեղաշրջում կիրականացնեն, կքշեն կոռումպացված կառավարությանը, և կսկսվի նոր, հիանալի կյանք։ Էմիգրանտները հիմար մարդիկ չեն, իրենց հերթին հայրենասերից հետաքրքրվում էին, թե արդյոք զանգվածների այդ առաջնորդն ու քաջալերողն ունի գործողությունների կոնկրետ ծրագիր։ Նա կգլխավորի՞ հեղափոխությունը և ժողովրդին կտանի՞ դեպի պայծառ ապագա։ Իսկ մինչ ամեն բան ընթացքի մեջ մտնի, ի՞նչ կլինի հայրենիքի ու նրա համեստ բյուջեի հետ, եթե վերադառնան բոլոր նրանք, ովքեր շատ տարիներ աշխատելով արտասահմանում՝ կերակրել ու սնել են հազարավոր ընտանիքներ հայրենիքում, զգալի ներդրումներ են արել հայրենիքի տնտեսությունում, որն առայժմ չի կարող աշխատանքով ապահովել իր բնակչության մեծ մասին։ Որտե՞ղ են նրանք աշխատելու և ապրելու։ Ո՞վ և ինչպե՞ս է պահելու նրանց ընտանիքները և այն ընտանիքները, որոնց նրանք պահում են հիմա՝ ապրելով և աշխատելով էմիգրացիայի մեջ։ Եթե հայրենասերն ունի հստակ հեղափոխական պլան, ապա ինչո՞ւ հենց հիմա այն չի ներկայացնում։ Այս հարցերը հայրենասերը բնավ չէր սիրում և խոսակցությունն անմիջապես տեղափոխում էր մի այլ հունով։ Երբեմն ի պատասխան կատաղում էր, երբեմն էլ՝ պարզապես փախչում։


Մի անգամ հայրենասերը հերթական հայրենասիրական ճառն էր «բրթում» քաղաքի հրապարակներից մեկում։ Շուրջը ավարաների բազմություն էր հավաքվել։ Երկար ոչ ոք չէր մնում։ Հայրենասերը դիմում էր համաքաղաքացիներին՝ կոչ անելով կիսել իր ատելությունն էմիգրանտների հանդեպ, դատապարտել նրանց ոչ հայրենասիրությունը և հանրագիր ստորագրել, որով էմիգրանտները պաշտոնապես կվերանվանվեին «հայդավ»՝ հայրենիքի դավաճաններ։ Նա՝ հայրենասիրաց հայրենասերը, նորաբանություն էր հորինել՝ «հայդավ»՝ «հայրենիքի դավաճան»-ի կրճատված ձևը։ Նա շատ էր հպարտանում իր լեզվաբանական հայտնագործությամբ և բարձրաձայն տեղեկացնում էր, որ իր հանրագիրը կշրջի աշխարհը և կկասեցնի այնպիսի հանցավոր երևույթ, ինչպսին էմիգրացիան է։ Նրա կոչերը, չգիտես ինչու, աշխույժ արձագանք չէին գտնում շրջապատողների մեջ, և հանրագրի տակ առայժմ ընդամենը մի ստորագրություն կար՝ իր սեփականը։ Մարդիկ անցնում էին կողքով։ Եվ միայն հինգ տարեկան մի աղջիկ, որ կանգնած էր մի փոքր հեռվում, մայրիկի հետ, վազեց դեպի հայրենասերն ու գոռալով (որպեսզի հայրենասերի ձայնից բարձր լինի, որ լսվի) հարցրեց. «Քեռի՛, դու հիմա՞ր ես»։


Այդ երեկո տանը հայրենասերը լուռ էր, ինչը շատ զարմացրեց կնոջը։ Թեյ էլ չուզեց։ Դրա փոխարեն հայրենասերը խմեց հայրենասիրական կոնյակ ու անգամ հայրենասիրական բաստուրմայով էլ բերնի համը չփոխեց...






Դիտումների քանակ 9593


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ ժողովուրդը չիմացավ Փաշինյան Նիկոլի ղադրը

Հայ ժողովուրդը չիմացավ Փաշինյան Նիկոլի ղադրը

Հուլիսի 23, 2019


Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշ...

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հունվարի 31, 2019


Ոմն Մազմանյան Մհեր, որը ժամանակին իբր կալանավորվել է «Սասնա ծռերին» աջակցելու համար և իրեն ազատամարտիկ է համարում, Քաշաթաղի զին...

Հեռանալու դիալեկտիկան

Հեռանալու դիալեկտիկան

Հունիսի 29, 2017


Արտագաղթը շարունակվում է: Եվ այն էլ` բավական տագնապալի տեմպերով: Ինչ էլ ասի պաշտոնական վիճակագրությունը, որքան էլ փորձեն համոզե...

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Հուլիսի 14, 2016


Ոչ ոք չի լսել, որ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երբևէ դժգոհի, թե տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Եգանյանը նաև ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Արտագաղթում են արդեն գնդապետները, հերթը գեներալներինն է

Արտագաղթում են արդեն գնդապետները, հերթը գեներալներինն է

Հոկտեմբերի 21, 2015


Սայաթ Շիրինյանը, երկար տարիներ ոստիկանությունում բարձր պաշտոններում և վերջին մեկ տարին ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայու...

Պատգամավորները հաշվեցին ու արցունքոտվեցին

Պատգամավորները հաշվեցին ու արցունքոտվեցին

Սեպտեմբերի 9, 2014


Մինչ ժողովրդական ընտրյալները Հայաստանի համար ձգձգված ճգնաժամից դուրս գալու ելք էին փնտրում, ժողովուրդը երկու ելք գտավ. օդանավաս...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ