Ազգային խայտառակություն
Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜
Ապրիլի 28, 2015
Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկայի բացումը, և այս իրադարձությունը հատկանշական է երկու առումով: Նախ՝ Ծառուկյանն իր «աքսորից» վերադառնում է իբրև գործարար-առևտրական, ինչը պիտի նշանակի, որ իշխանությունների կողմից մասնակի «համաներման» է արժանացել, և մյուս կողմից՝ այս քայլով հանգուցալուծվում է Աշոտ Աղաբաբյան-Գագիկ Ծառուկյան մրցակցությունը, որն ամիսներ շարունակ լարվածության մեջ էր պահում թե այդ երկուսին և թե նրանց ձեռքը գերի ընկած վաճառողներին:
Իսկ ամեն ինչ սկսեց այն պահից, երբ «Հրազդան» շուկայի սեփականատեր, ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը չբավարարվեց իր ունեցածով և կտրուկ բարձրացրեց տաղավարների վարձավճարները: Նկատելով, որ Բուռնաշը սայթաքել է, Ծառուկյանն անմիջապես պատասխան քայլ կատարեց՝ հայտարարելով, որ եթե «Հրազդան»-ի վաճառողները տեղափոխվեն իր մոտ՝ «Առինջ մոլ», ապա պատրաստ է տարածքը տրամադրել առանց որևէ գումարի: «Երբ որ դուք կաշխատեք՝ դա կլինի 1 տարի, 2, 3, 4 տարի, երբ ձեր վիճակը կլավանա, ես դեմ չեմ, որ, ասենք, 300 դոլար վճարեք: Բայց դա կլինի այն ժամանակ, երբ դուք վճարունակ կլինեք», - խոստացավ Ծառուկյանը՝ հրաշալի հասկանալով, թե իրականում ինչ է անում: Այդ երևույթին գործարար աշխարհում ասում են «քցոցի»:
Վիրավորված Բուռնաշը կատաղեց: Նա, ով դեռ երեկ պահանջում էր տաղավարների համար 300-350 հազար վճարել, հիմա արդեն պատրաստ էր զիջել դիրքերը, գինն իջեցնել, առևտրականներին սարեր խոստանալ, միայն թե նրանք մնային: Սակայն հենց այդ պահին «Հրազդանի» գլխին նոր ամպեր կուտակվեցին՝ այս անգամ հարկային ստուգումների, տույժ-տուգանքի ու ամեն տեսակ դատական հայցերի տեսքով: Ինչ-որ մեկի ազդեցիկ ձեռքը հստակ ուղղորդում է այդ մութ ամպերը դեպի Աշոտ Աղաբաբյանի գլխավերև:
Իսկ այսօր՝ «Առինջ մոլ» շուկայի բացումը պիտի դառնա մեսիջ այն մասին, թե կողմերից որ մեկին է նախապատվությունը տալիս «հզոր ձեռքը»: Արդեն ուշացած է Բուռնաշ Աշոտի լացն այն մասին, թե «Հրազդան» ստադիոնի ճակատագիրը շատ վատ է, որովհետև հասույթները կրճատվել են մոտավորապես 70%-ով՝ Աբովյանում նոր տոնավաճառ բացելու հետևանքով և, որ միայն տոնավաճառն էր կարողանում ստադիոնին ֆինանսական ներարկումներ անել: Այս օրերին նա նաև լուրեր է տարածում, թե հաշվի առնելով վարկային ծանր բեռն ու ստեղծված իրավիճակը, չի բացառում, որ կվաճառի «Հրազդան» տոնավաճառը:
Բայց կա մի մտավախություն էլ, որ օգտվելով Գագիկ Ծառուկանի ազատած տարածքից, Բուռնաշը հանկարծ կարող է նրա փոխարեն դառնալ ընդդիմադիր: Արդեն երեկ նա ակնարկել էր, թե պետք է ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին: Տեսնես, վաղը ի՞նչ կպահանջի: Գուցե իշխանափոխությու՞ն:
Պրն Բուռնաշը ՀՀ ամենահատկանշական դեմքերից է: Եթե մեկն ուզում է կռահել, թե ինչ է իրենից ներկայացնում նոր Հայաստանի հանրային բարոյականությունը, ապա Բուռնաշը դրա հայելային արտացոլումն է. մասամբ թալանչի, մասամբ գողական, մասամբ քաղաքական, մասամք հարկերից խուսափող, մասամբ էգոիստ` իրեն աշխարհի կենտրոն համարող, Հայաստանն իր շահի համար ամբողջովին կործանող: Եվ ուրախալի է, որ Բուռնաշի նմաններին երբեմն դասեր են տալիս, երբեմն նրանք տուժում են, զրկվում են գերշահույթից և ստիպված են լինում բավարարվել նորմալ մարդկանց շահույթով` իրենց ենթարկելով դժոխային տանջանքների...
Դիտումների քանակ 31649
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Նույն թեմայով
Բուռնաշի պատահաբարը
«Քուչի տղա» Բուռնաշը
Բուռնաշը կդառնա՞ ահաբեկիչ
Ձրի պանիրը միայն թակարդում է լինում
Բուռնաշը որոշել է խորտակվել
ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ
Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս
Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները
Գագոների վատությունը
Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը
Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ
Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին
Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը
Օլիգարխիան խժռում է իր զավակներին
Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը
Ոսկե ասֆալտ
Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը
Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է
Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը
ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ
Նիկոլը կփրկի Հայաստանի տնտեսությունը
Քննչական կոմիտեն ո՞ւմ է ազատ արձակել
Մեջների ամոթով տղեն
ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում
Սաքունցի սիրտը արյուն է ուզում
Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով
Թամարն ինչքան կուզի` թող գոռա
Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի
Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը
Ծռերը նորից ծռվեցին
Օրհնվի էն սհաթը
Լոքյանից Լենին չստացվեց
Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում
Փաշինյանը և մյուսները
Բուռնաշի պատահաբարը
Պետք էր սխալ գտնել` գտան
Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի
Շմայսը` հրեշտակի կերպարում
Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք...
Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին
Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ
Դավիթը դասականից էլ էր դժգոհ
Մարգոյի բերդի պաշարումը
Ծաղիկներ անծանոթ բարեկամից
Աբրահամյանին ի ցույց են դրել
Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս
Տարոնի կնոջ թուրքական հետքը
Ուրացել են Գագիկին
Ինչո՞ւ է աղմկում բաղնիքը
Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին
Պատրիարք Կիրիլի բիզնեսը սպառնում է հայ ժող...
Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով
Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատ...
Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք
Պատգամավոր Նովոն գժի թուղթ է ներկայացրել
Ծառուկյանը հիշեցնում է ապագա վարչապետին
Աթեշյանի տանիքը գտան
Սրանք ի՞նչ են ուզում
Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին
Տարոնի նվերը 100-ամյակին
Վարչապետն այլևս վարչապետ չէ
«Ելքի» կամ-կամ-ը
Կաթողիկոս, քեզ չեն լսի
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Գեներալների աշխարհճանաչողությունը
«Լուսավորի» մութ կողմերը
Դա ինչ բան է` խղճի մտոք
Երկիրը նախագահ չունի
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2...
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը
Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը
Ծառուկյանի դժվարին ընտրությունը
Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դ...
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծ...
Որտեղ է կռվել պրն Լֆիկը
Հայաստանում այսօր տոն չէ
Տարոնին շտապ չոբան է պետք
Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվե...
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա
Ազգային հարիֆության կապակցությամբ
Շմայս բռնաբարը գործ տվող է
Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ...
Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի ան...
Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին
ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը
Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապր...
Կոտորողների փոխարեն մեղադրում են փրկիչներին
Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը
Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճա...
Սպասենք դժբախտության
Նիկոլը փոշմանել է
Գումարելիների տեղերը փոխելիս
Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2...
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել
Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսա...
Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի
Դաշնակներին պետք է շտապ փոխանակել
Կլիմաքսն է շրջում Եվրոպայում
Մեր տեղական Դոն Քիշոտը
Մեր սուրճն Աթաթուրքի հետ խմենք
Սահմանին կանգնած հերոս Սահակյանը
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Դաշնակներին պետք է շտապ փոխանակել
Արա Աբրահամյանի խորովածանոցը
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին