Սովորական խայտառակություն

Բա ո՞նց ենք ապրելու դրանից հետո

Ապրիլի 23, 2015
Բա ո՞նց ենք ապրելու դրանից հետո

Ազգագրագետ, կես հաստիքով արմատական ընդդիմադիր, «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Հրանուշ Խառատյանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին գնալու է Ծիծեռնակաբերդ, ապա ինքն անձամբ այդ օրը ոչ մի պարագայում չի գնա այնտեղ: Իր տարօրինակ բոյկոտը Խառատյանը հիմնավորել է նրանով, թե Պուտինը կգա ու դրանով կլեգիտիմացնի Ռուսաստանի մեղսակցության իրավունքը ցեղասպանությանը, «քանի որ Պուտինը իրավահաջորդ թագավորն է Խորհրդային Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի, մի երկրի, որը ստորագրել է Մոսկվայի, փաստացի՝ նաև Կարսի պայմանագրերը, Հայաստանից թողել է կես թոք, կես լյարդ, մի երիկամ, մեկական վերջույթ՝ մի ձեռք և մի ոտք, Լոզանի կոնֆերանսին ամեն ինչ արել է հայ փախստականների վերադարձը հայրենիք կանխելու համար և հետո, ութսուն տարի բացահայտ արգելել է Ցեղասպանության մասին հիշողությունն անգամ»:

 

Այնուհետև տիկին ազգագրագետը ընդարձակ պատմական էքսկուրս է կատարում` շատ դեպքերում փաստերը հարմարեցնելով իր ցանկություններին, որպեսզի վերջնականապես ստեղծի տպավորություն, թե ռուսներն ավելի ահավոր են, քան թուրքերը և 1915-ի կոտորածները մանկական խաղ է նրա համեմատ, ինչ արեցին սովետական մարդասպանները: Նրա խղճին թողնելով թե իրադարձային «սրբագրումները» և թե դրանցից բխող հետևությունները և բոլորովին ցանկություն չունենալով Պուտինին ու նրա նախորդներին սրբերի շարքը դասել, մենք ուզում ենք արձանագրել մեկ այլ բան, ինչը նույնքան կարևոր է, թեև առնչվում է ոչ թե հեռավոր անցյալին, այլ մեր ներկա օրերին ու ընթացիկ պատկերացումներին:


Մարդը, ով իր գործողությունները պայմանավորում է մեկ ուրիշի քայլերով, իրավունք ունի՞ համարվելու ինքնուրույն ու խելացի մարդ: Ի՞նչ կապ ունի Պուտինի գալ-չգալը ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Հազարավոր մարդիկ են այդ օրը ժամանելու Հայաստան: Ի՞նչ է, Խառատյանը պատրաստվում է դրանց բոլորի համար առանձին- առանձին պատմահոգեբանական ու բարոյական նկարագի՞ր կազմել, որ հետո ըստ արդյունքների` մեզ հարկադրի քայլեր ու վերաբերմունքների հաջորդականություն:


Քո ժողովրդի ողբերգության ու հիշատակի օրը դու հրաժարվում ես գլուխ խոնարհել սոսկ այն բանի համար, որ ինչ-որ մեկի ներկայությունը հաճելի չի: Եվ դա՞ է միակ բացատրությունն ու միակ անելիքդ:
Բա հիմա ո՞նց ենք ապրելու, էս երկրի ապագան ո՞նց է լինելու, որ դու, տիկին Խառատյան, Ծիծեռնակաբերդ չգնաս: Կորած ենք ազգովի, աստված վկա:


Իսկ եթե ճշմարտություն է պետք, ապա Խառատյանի մեջբերած սովետական պատմագրության կողքին մի փոքրիկ էջ էլ մենք կցենք` անկախ Հայաստանի նորօրյա պատմությունից, որտեղ տիկինը գլխավոր դերակատարում ունի: Իսկ պատմությունն այն մասին է, որ վերջին շրջանում Հրանուշ Խառատյանի հրապարակային ելույթների գերակշիռ մասը ունեցել են հակառուսական ուղղվածություն: Եթե այս իմաստով նա գոնե հավասարակշռություն պահպաներ, գոնե կստեղծեր անաչառության պատրանք` նույն պատմության էջերից դուրս կորզելով այն անթիվ վկայությունները, թե ինչեր են արել ու անում ոչ ռուսները, մենք գոնե տեսակետը չկիսելու պարագայում էլ ի գիտություն կընդունեինք այդ փաստերը: Բայց մենք հո գիտե՞նք, թե ինչպես է դա լինում, և Հայաստանում նստած ու ռուսներին հայհոյող Խառատյանը տվյալ պարագայում ու՞մ շահերն է պաշտպանում: Եվ դեռ փառք տանք նույն աստծուն, որ նա շարունակում է լուտանքներ հեղել հայերենով, այլ ոչ թե հոլիվուդյան ֆիլմերից սերտած հայհոյանքներով:

 

Հ. Գ.- Տեսնես` եթե Էրդողանը գար Երևան, Հրանուշ Խառատյանը կգնա՞ր Ծիծեռնակաբերդ:






Դիտումների քանակ 5421


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

«100 հազար տոնա»՝ գումարած Հայաստան. Հանթսմանի շոշափուկները Նիկոլ Փաշինյանի պալատում

Մայիսի 10, 2019


Հայկական VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (ՏՎԿ) հրապարակել է հոդված՝ «Ծուղակ Փաշինյանի համար՝ սիրով. ով է համակարգում հ...

Մեր երկրի վրա էլ Հրանուշները չեկան

Մեր երկրի վրա էլ Հրանուշները չեկան

Մայիսի 5, 2016


Իրավիճակները թելադրում են իրավիճակային լուծումներ, ծնունդ են տալիս զանազան գաղափարների՝ թե լավ, թե վատ: Բայց լինում են նաև գաղա...

ՀՀԿ-ական կանայք ուրախ են Եղեռնի համար

ՀՀԿ-ական կանայք ուրախ են Եղեռնի համար

Ապրիլի 4, 2015
1

Վիշտն ու ցավը իրենց դրսևորման բնական եղանակներն ունեն բոլոր նորմալ մարդկանց մոտ: Եվ սա կարող է արտառոց թվալ միայն նրանց համար, ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ