Սովորական խայտառակություն

Մի շիմպանզեի չափ իրավունք

Ապրիլի 22, 2015
Մի շիմպանզեի չափ իրավունք

Իրավունք, ազատություն, արդարություն: Ինչպիսի բարձրագույն արժեքներ: Տեսնես ի՞նչ է պետք այս վերին պարգևին արժանանալու համար: Հայաստանի պայմաններում անչափ դժվար պիտի լինի մատնանշել դրանց տիրելու նախապայմանները: Իսկ ահա որոշ երկրներում, պարզվում է, խնդիրը լուծելու չափազանց կարճ ճանապարհ գոյություն ունի: Պետք է դառնալ շիմպանզե: Այո, այո, հենց շինպանզե, այլ ոչ թե մարդ: Եվ այդ հանգամանքը փաստել է ամերիկյան դատարանը, որն իր պատմության մեջ առաջին անգամ ճանաչել է շիմպանզեի որոշ իրավունքներ, որոնք մինչ այժմ պատկանել են միայն մարդուն:

 

Պատմությունն այսպիսին է. երկու մարդանման կաթնասուններին, որոնք ներկայում օգտագործվում են Սթոուն Բրուքի համալսարանում բժշկակենսաբանական փորձարկումների համար, երաշխավորվել է անձնական ազատության իրավունք, այդպիսով՝ նրանց անազատության մեջ պահելը դառնում է անօրինական: Շիմպանզեների փաստաբաններն իրենց հերթին վկայել են, թե այդ կենդանիներն ունեն բարձր ինտելեկտ ու իրենց ճանաչում են որպես անձ՝ ունակ բարձր հույզերի, ու արժանի են հիմնարար իրավունքների, այդ թվում՝ ոչ մարդասիրական վերաբերմունքից ազատության իրավունքի:


Առակս զինչ կցուցանե: Հայաստանում անօրինական կարգով անազատության մեջ գտնվողների և նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանողների համար մտածումների նոր նյութ են տվել ամերիկացի իրավագետները: Վերջիններս անուղղակիորեն հաստատել են, որ մարդն այս երկրում մի չորքոտանու արժեք չունի և նրա իրավունքները ստորադասված են այն աստիճան, որ կարելի է նախանձով նայել շիմպանզեների բախտին:

 






Դիտումների քանակ 3591


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հիշողություններ Աբրահամյան Արամի լուսավոր անցյալից

Հիշողություններ Աբրահամյան Արամի լուսավոր անցյալից

Սեպտեմբերի 25, 2019


Աբրահամյանը այն որակեց որպես իր թերթը՝ «Առավոտ»-ը հեղինակազրկելու կոպիտ փորձ: Մուքոյանը արժանացավ համընդհանուր դատապարտման եւ հ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ