Ազգային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ջհանգիր Լֆիկյան


Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լուսանկարներում առկայծեց ևս մեկի դեմքը` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանինը: Եվ սա անսպասելի չէր: Հենց Սահակյանն էր, որ ստանձնել էր երգի ձայնագրությունն իրեն պատկանող «Արդինի» ստուդիայում և դրանով մեկ անգամ ևս փաստել էր իր իսկական կոչումը` DJ Արման, ձախողված դերասան, անհաջողակ շոումեն, հավերժ պապայի բալա, որ արժեք ունի այնքան ժամանակ, քանի դեռ իր անվան կողքին հնչեցնելու է մեկ ուրիշի անունը:


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կրտսեր որդին չափահաս դառնալուց մինչև օրս տառապել և տառապում է ինքնահաստատման բարդույթով: Կար ժամանակ, երբ նա սեփական անձը կարևորելու կամ գործերը կարգավորելու համար ներկայանում էր ոչ թե հոր անունից, այլ հարազատ քեռու` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի): Այն օրերին` տխրահռչակ 1990-ականներին, Գալուստը դեռ ոչինչ էր, իսկ Բուռնաշի սուրը կտրում էր աջ ու ձախ` ժամանակի ոգուն համապատասխան: Եվ պատանի Արմանն իսկույն գլխի ընկավ, թե որ մեկին պիտի նախապատվություն տա: Օրինակ, երբ վրա հասավ հայրենիքին պարտքը տալու ժամը, նորակոչիկ Արմանը միայն քեռու շնորհիվ կարողացավ իր ողջ ծառայությունը տանը անցկացնել` իբրև շարքային հաշվառված լինելով պաշտպանության նախարարության վարչություններից մեկում, որպեսզի հետո կենսագրության մեջ հպարտորեն գրեր. «Ծառայել է ազգային բանակում»: (Մեր մեջ ասած, հայրենիքը տանը վեր ընկած պաշտպանելը հայ էլիտարների բալեքի յուրահատկությունն է: Տանը նստած են հայրենիքի համար մարտնչել Լևոն Տեր-Պետրոսյանի զավակը, Ռոբերտ Քոչարյանի երկու հրաշքները, էլ չենք խոսում մյուս էլիտարների մասին, որոնց համար նախագահների օրինակին հետևելը սրբազան պարտականություն է): Ի դեպ, այս անբասիր ծառայության համար ավելի ուշ նա պիտի պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեր «Վազգենն Սարգսյան» մեդալով և արժանանար «Հայաստանի երկրապահ» հուշամեդալին:


Սա` հետո: Իսկ մինչ այդ նրա ոչ այնքան երկար կյանքի առաջին հատվածը անցավ քեռու շվաքի տակ:


Իշխանություններին մատուցած իր անգնահատելի նվիրվածության դիմաց «Հրազդան» մարզադաշտն ու տոնավաճառը պարգև ստացած Բուռնաշը քրոջ տղային տարավ իր մոտ` նշանակելով «Հրազդան» մարզահամալիրում մարզաթատերական միջոցառումների սեկտորի վարիչ, ինչն ընդամենը երկարաշունչ անվանում էր, բայց տակը ոչինչ չկար: Իսկ երբ բացվեց «Դար 21» հեռուստաընկերությունը, Արման Սահակյանը դարձավ «Արդինի» ստուդիայի տնօրեն, որտեղ պրոֆեսիոնալ երաժիշտները ձայնագրություններ էին անում, իսկ Արմանը լկստվում էր չկայացած երգչուհի-աստղիկների հետ: Երբ մի փոքր համը հանեց, Բուռնաշը նրան նոր գործի դրեց` «Հրազդան»-ում հետազոտական բաժնի վարիչ։ Թե ստադիոնում ինչ էր հետազոտում Գալուստի տղան, ոչ մեկին առանձնապես չէր մտահոգում: Նա ամեն կարգի աշխատանքների անմասնակից էր նաև այն ժամանակ, երբ դարձավ «Հրազդան մարզաթատերական համալիր» ՓԲԸ-ի փոխտնօրենը։ Կարևորն այն էր, որ 25 տարին բոլորած երիտասարդն արդեն յուրացրել էր իր կյանքի դասերից գլխավորը. լավ ապրելու համար պարտադիր չէ լինել խելացի ու աշխատասեր:


Եվ այսքանից հետո ինչո՞ւ զարմանալ, որ մի գեղեցիկ ու լուսապայծառ օր Արման Սահակյանը դարձավ… Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դարձավ: Երբեք չեք կռահի: Նա դարձավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն։ Այդ օրն իրենց գերեզմաններում ցավից ու վշտից շուռումուռ եկան Չուխաջյանը, Տիգրանյանը, Սպենդիարյանը, Խաչատրյանը, երաժշտության մյուս հսկաները: Բայց նրանք արդեն չկային, իսկ Արման Սահակյանը կար ու ոչ ոք չէր էլ փորձում խոչընդոտել նրա հաղթական թռիչքը: Երկրի մշակութային սրբության սրբոցում հայտնվել էր մեկը, ով նույնիսկ «սուրբ» բառն առանց տառասխալի գրել չէր կարող: Ու այդ կամարների տակ նա այս անգամ սերտեց իր երկրորդ կարևոր դասը` նա, ով կարող է օպերայում կառավարման մեներգ ունենալ, կկարողանա նաև սեփական արիան կատարել քաղաքական բեմի վրա: Ու հոր հեռատեսության շնորհիվ ՀՀԿ անդամ դարձած Արմանի համար որոշեցին նշանակետ ընտրել քաղաքապետարանը:


Օպերայի մթնոլորտում թրծված տղան ուրիշ ի՞նչ կարող էր նշանակվել, եթե ոչ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի վարչության պետ։ Դրանից վերև փոխքաղաքապետի աթոռն էր, որին նա տիրացավ երկու տարի անց` մնալով այնտեղ մինչև 2006 թվականը: Միակ բանը, որ քաղաքապետարանում վստահում էին Արման Սահակյանին, զանազան զվարճալի հանդեսների ու Էրեբունի-Երևան տոնակատարության կազմակերպումն էր: Ասել, թե նա էշը ցեխից հանում էր, սխալ կլինի: Նույնիսկ մի անգամ հնագետները զայրացած բողոքեցին, որ Գալուստի զավակը ոտատակ է տալիս Էրեբունի հնավայրի պատմական տարածքները, և սրան մի կերպ ցած բերեցին ամրոցից` որոշելով այլևս ոչ մի գործ չհանձնարարել:


Սակայն այստեղ արժե մի կարճ դադար տալ` պատմելու համար Աջափնյակի ոդիսականի մասին, քանի որ ինչ-որ մի պահի Սահակյանների ընտանիքը որոշեց, որ Աջափնյակը կարող է դառնալ իրենց պապենական կալվածքը և կերակրել բազմանդամ ու մեծաբերան տոհմին: Դրա համար շատ բան անհրաժեշտ չէր. պետք էր, որ իրենցից մեկը դառնար թաղապետ: Առաջին փորձը կատարեց Գալուստ Սահակյանը` 1997 թվականին: Ու տապալվեց: Երկրորդ փորձը կատարեց Աղաբաբյան Աշոտը` 1999 թվականին: Ու սա էլ տապալվեց: Երրորդ փորձի համար որոշեցին ասպարեց նետել թարմ արյուն` Արման Սահակյանին: 2003-ին սա առաջադրվեց ու խայտառակ կերպով ձախողվեց: Բայց մարդը, ում կյանքում ամեն ինչ ստացվում էր առանց ավելորդ ջանք ու եռանդի, ոչ մի կերպ չհասկացավ, թե որն է անհաջողության պատճառը, սկսեց աղաղակել, թե ընտրությունները կեղծվել են ու պատրաստվեց գնալ ռևանշի: Դա 2006 թվականին էր: Նա վարչապետ Անդրանիկ Մարգարյանին քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատման դիմում գրեց` պատճառաբանելով, որ հոկտեմբերին մտադիր է առաջադրվել Աջափնյակի թաղապետի թեկնածու: «Այս անգամ միանշանակ հաղթելու եմ»,- հպարտ-հպարտ հայտարարում էր նա ու մոբիլիզացնում յուրայիններին: Ընտրությունները կայացան և ավարտվեցին ամոթալի ֆիասկոյով: Էլի չհաղթեց ու էլի ասաց, թե եղել են կեղծիքներ: Աղվեսի նման, որի դունչը խաղողին չէր հասել` նա աջուձախ մեղադրում էր մրցակցին, թեև բոլորն արդեն տեսել ու գիտեին, թե նրա մարդիկ ինչպես էին անձնագրեր հավաքում, ինչպես էին նույնիսկ կանաչի ու սեմուշկա վաճառողներին գումարներ բաժանում` ձայներ գնելու ակնկալիքով: Արմանի քիթն առել էր գետնին ու սաստիկ ցավում էր: Հայրն այդ օրերին մխիթարում էր զավակին` խոստանալով լավ ապագա և հիշեցնելով, որ վիճակն այնքան էլ վատ չի: Եվ իսկապես, տխրելու պատճառ քիչ կար: Բավական է հիշել հենց միայն այն փաստը, որ ըստ հայտարարագրի, աշխատավարձով ապրող Արման Սահակյանի բանկային հաշվում 2007-ի հունվարի 1-ի դրությամբ 49 միլիոն դրամ կար: Իսկ հայտարարագրից դու՞րս: Քաղաքապետարանից հետո նա ուներ «Արդինի» ստուդիան, պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա, ուղևորափոխադրումների բիզնես ուներ, «Սալոն-սրահ» Երևանի Արզումանյան փողոցում, 2 հազար 378 քառակուսի մետր մակերեսով հողակտոր, և այլն, և այլն...


Ամեն դեպքում, Գալուստ Սահակյանն իր խոստումը կատարեց և 2007-ի խորհրդարանական ընտրություընների ժամանակ որդու անունը խցկեց ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Եթե մարդը սեփական ուժերով ընտրվել չի կարող` կընտրվի ուրիշների ուժերի հաշվին:


Պատգամավոր Արման Սահակյանի մասին որևէ հատկանշական բան ասել չենք կարող: Նա կար ու չկար: Դահլիճում նստած շնչավորն առանձնապես գլուխ էլ չէր հանում, թե ինչ պիտի աներ օրենսդիրը: Հիշում էր միայն, որ կոճակ պիտի սեղմի և ճիշտ սեղմելու դեպքում կշարունակի մնալ իշխանությունների աչքի լույսն ու հայրիկի սիրասուն զավակը: Երկրում մարտի 1 եղավ, նախագահ փոխվեց, վարչապետ փոխվեց, իսկ նա սեղմում ու սեղմում էր: Խորհրդարանում լուռ, ոչնչով աչքի չընկնող տղան անմիջապես վերափոխվում էր, երբ փողոց էր դուրս գալիս: Դրսում նա արդեն ոչ թե հավասարներից մեկն էր, այլ զգում էր իր առավելությունը հազարավորների նկատմամբ: Եվ հենց այդ զգացողությունն էլ նրան մղում էր մեծ ու փոքր քաջագործությունների:


Օրինակ, մի անգամ Արման Սահակյանն ու իր ավագ եղբայր` բժիշկ Տիգրանը, «Արմենիա» բժշկական կենտրոնի նախասրահում մարդ ծեծեցին: Բազմաթիվ ականատեսների աչքի առաջ նրանք հաշվեհարդար տեսան մի հիվանդի հետ, իսկ արդյունքում դեպքի վայր հասած ոստիկանները բերման ենթարկեցին տուժածին` ոչինչ չասելով երկու եղբայրներին: Այդ բարի վերաբերմունքից ոգևորված Սահակյանները, չնայած ականատեսների ներկայությանը, մեկ օր անց արդեն հերքելով հերքում էին փաստը և հոգու խորքում հպարտանում իրենց անպատժելիությամբ:


Ահա այսպես գլորվում էին օրերը, պատգամավոր Արմանը նորանոր բիզնեսներ էր գումարում արդեն եղածին, միայն թե այդ բոլորը նրան առանձնապես մեծ ուրախություն չէր պարգևում: Նա բարձր պաշտոն էր երազում, այնպիսի մի տեղ, որտեղ ոչ թե իրեն, այլ ինքն ուրիշներին կթելադրեր ու կկարգադրեր: Ու նրա սպասումը ձգվեց մինչև 2011-ի ամառը, երբ վերջապես վարչապետ Տիգրան Սարգսյանը Գալուստ Սահակյանի աղաչանք-պաղատանքներից հետո որոշեց Արմանի տնօրինությանը հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի աթոռը: Նորանշանակ պետին ներկայացնելիս Տիգրան Սարգսյանը ներկաներին ասաց, թե «Արման Սահակյանը փորձառու գործիչ է, ունի կառավարման հարուստ փորձ, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, և դա այն բանի գրավականն է, որ նոր պաշտոնում նա կկարողանա արդյունավետ կազմակերպել և իրականացնել աշխատանքները»: Հավաքվածները հազիվ զսպեցին իրենց ծիծաղը, սակայն համակերպվեցին այդ մտքի հետ` այդպես էլ չիմանալով, որ միակ մարդը, որ դժգոհ էր այդ նշանակումից, հենց Արման Սահակյանն էր:


Այո, նա դժգոհ էր: Նա ավելին էր ցանկանում: Այդ օրերին արդեն շշուկներ էին տարածվել, որ Գալուստը մի քանի անգամ մոտեցել էր նախագահ Սերժ Սարգսյանին ու որդու համար խնդրել էր մշակույթի նախարարի աթոռը: Նախագահը կտրականապես մերժել էր` ակնարկելով, որ քյաբաբն ու մշակույթը անհամատեղելի երևույթներ են: Եվ այս պատմությունից մինչև հոգու խորքը վիրավորված Արմանը հետագա օրերին պնդում էր, թե նման բան չկա, իսկ հետո զայրացած հավելում էր. «Պետք է նախարար լինե՞ս միայն, որ բարձր պաշտոնյա քեզ պատկերացնեն»: Այն հարցին, թե իրեն մշակույթի նախարարի պաշտոնում պատկերացնո՞ւմ է, Սահակյանը պատասխանում էր, որ իրեն բոլոր պաշտոններում էլ պատկերացնում է:


Իր այս պատասխանում նա լիովին անկեղծ էր: Իսկ ինչո՞ւ չպատկերացներ: Չէ՞ որ մինչ այժմ եղածներից յուրաքանչյուրը դեմ էր տրամաբանությանն ու բնության օրենքներին, բայց նրան նշանակեցին: Ուրեմն մարդն իրավունք ուներ իրեն տեսնելու այլ տեղերում և ավելի բարձր աստիճանների վրա: Մարդն իրավունք ուներ նաև իր անձը տեղավորելու գիտության ասպարեզում` մյուսներից ետ չմնալու համար: Ու դերասան Արմանը այդ քայլն էլ կատարեց իրեն յուրահատուկ ձևով: Հանկարծ հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը թեկնածուական թեզ է պաշտպանել։ Թեման՝ «Պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում»: Հավաստիացումներն այն մասին, թե պաշտպանությունն ընթացել է սովորական ընթացակարգով, արագ հերքվեցին: Պարզվեց, որ դա կատարվել է ոչ միայն փակ դռների ետևում, օտար աչքերից ու ականջներից հեռու, այլև տնտեսագիտության ոլորտում իր ավանդը ներդրած ատենախոսը գիտական ղեկավար էր դարձրել իր անմիջական տեղակալին` Աշոտ Մարկոսյանին: Սա մեծ նորարարություն էր, բայց Արմանը դա էլ հաղթահարեց:


Ոգևորված սեփական մտքի գիտական թռիչքներով` Գալուստի տղան իր հաջորդ քայլով որոշեց տնտեսագիտության մեջ նոր ուղղություն հայտնագործել: Ու դա էլ գլուխ եկավ: Նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ համագործակցության պայմանագիր ստորագրեց «Պետական գույքի կառավարումը» որպես մասնագիտություն բուհական համակարգում ներառելու համար: Թե ինչով կարող է տարբերվել տնտեսագիտության տեսակետից պետական գույքի կառավարումը այլ կարգի գույքի, բաժնետիրական ընկերությունների և տնտեսվարող սուբյեկտների կառավարումից, մնաց անհայտ:


Հարազատ աշխատավայրում ևս նվաճումներն ու փորձարկումները հաջորդում էին մեկը մյուսին: Նրա անվան հետ են կապված ամենասկանդալային ու ամենաձախողված նախագծերը` «Դվին» հյուրանոցը, պայթեցված կրկեսը, ԱԳՆ շենքի չկայացած վաճառքը: Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԳՆ շենքի վաճառքին՝ Արման Սահակյանն առանց աչք թարթելու հայտարարեց, որ ցանկացած շենք ենթակա է վաճառքի, եթե դրան լավ գին տան։ Ցավոք, նա չհասցրեց պատասխանել հարցին, թե որը կհամարվի այն լավ գինը, որով Սահակյանը կհամաձայնի վաճառել, ասենք, Մատենադարանը։ Բայց որ կվաճառի, դրանում այլևս կասկած չկա: Փողը, շահը, հարստությունը, իշխանության փափագն այս ընտանիքի արյան մեջ են ու ժառանգաբար փոխանցվում է հորից որդուն: Ճիշտ է, Գալուստ Սահակյանը` հին վախերը դեռ չհաղթահարած, շարունակում է դա հերքել, բայց նրան հիմա ոչ ոք չի հավատում:


Մի անգամ Գալուստին հարցրեցին, թե որդիներն ի՞նչ բիզնեսով են զբաղվում, որովհետև Արման Սահակյանն, օրինակ, հայտարարագրել էր 24 մլն դրամից ավելի եկամուտ ու հաշվի վրա ուներ մոտ 95 մլն դրամի գումար, իսկ դա աշխատավարձով հնարավոր չէ ունենալ: Գալուստ Սահակյանն անմիջապես երդվեց, որ իր տղաները բիզնես չունեն. «Իմ որդիները առավոտը գնում են աշխատանքի, ժամը 9-ին, 10-ին նոր տուն են գալիս: Բիզնեսով չեն զբաղվում: Իհարկե, չեմ կարող ասել, բաժնետեր հնարավոր է լինեն»,- պնդեց նա: Մինչդեռ որդին ոչ էլ հերքում է: Նա արդեն հասցրել է հաստատել, որ մայրաքաղաքում իրեն են պատկանում 57 համարի և 64 համարի երթուղու գծերը, որ հսկա տարածքներ է վարձակալությամբ տրամադրում, որ էլի մի քանի տեղերում «փայ է մտնում»: Նույն կերպ Գալուստը կարող է համոզել, թե մյուս որդին` Տիգրանն իր խելքով դարձավ առողջապահության փոխնախարար, իսկ, օրինակ, հարսին բոլորովին պատահաբար նշանակեցին Երևանի հայտնի մանկապարտեզներից մեկի տնօրեն: Նրա այս պնդումներին հավատ կընծայենք նույնքան հեշտությամբ, որքան հավատում ենք, թե Գալուստ Սահակյանը Ազգային ժողովի նախագահ է բացառապես իր ինտելեկտուալ կարողությունների համար: Իսկ վերադառնալով կրտսեր որդուն, ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու վաղը պիտի ընկալենք իբրև մի պապայի բալա, որի ձեռքբերումներից և ոչ մեկը սեփական ուժերի ու կարողությունների հաշվին չէ: Սա ամենքը գիտեն` թե յուրայինները, թե օտարները: Եվ սա անհերքելի փաստ է:


Արման Սահակյանի կերպարն ամբողջացնելու համար մեր շարադրանքն ավարտենք մի փոքրիկ դրվագով, որը լավագույնս պատկերում է շրջապատի վերաբերմունքը նրա հանդեպ: Մի անգամ, երբ ԱԺ-ում ընթանում էր «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը և ամբիոնի մոտ ելույթ էր ունենում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, խորհրդարանի հսկա դահլիճում նստած էր… միայն մեկ հոգի: Սա էլ` երևի թյուրիմացաբար...


Այսպիսին է Արման Սահակյանը` հայ էլիտայի նոր դեմքը, նրա ապագան: Գեղեցիկ, հայրենիքը տանը պաշտպանած, վունդերկինդ, որևէ ունակությունից զուրկ, բայց գենետիկ հսկայական առավելությամբ:






Դիտումների քանակ 49259


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Խայտառակ դիմանկարներ. Կարինե Խոդիկյանի խաղերը կեղտոտ բանջարանոցում

Խայտառակ դիմանկարներ. Կարինե Խոդիկյանի խաղերը կեղտոտ բանջարանոցում

Սեպտեմբերի 15, 2016


«Գրական թերթը» գրողների միության պաշտոնաթերթն է, բայց միաժամանակ (վերջին հնգամյակում) այն գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի, գավ...

Խայտառակ դիմանկարներ. Կարապետիչը հեղաշրջման խթանի՞չ

Խայտառակ դիմանկարներ. Կարապետիչը հեղաշրջման խթանի՞չ

Հուլիսի 27, 2016
1

Իհարկե, դժվար է Հայաստանում հայտնաբերել գեթ մեկ մարդու, ում անծանոթ է այս դղրդուն անունը` Կարապետիչ, նույն ինքը քաղաքագետ և կու...

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Հուլիսի 25, 2016
3

Երկրի մեծագույն ողբերգությունների շարքում երևի թե ազգային ջոջի քամելեոնացված տեսականին է։ Նրանց համար չկա հայրենիք։ Նրանց համար...

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Հունիսի 11, 2016
1

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) հունիսի 17-ին անցկացվելու է ռեկտորի թափուր պաշտոնի ...

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն...

Հոկտեմբերի 20, 2015


Իրականում Հայաստանը ոչ միայն խայտառակությունների, այլև բնակչության մեկ շնչին ընկնող խայտառակությունների քանակով համաշխարհային ռ...

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ո...

Խայտառակ դիմանկարներ. Հրանուշ Հակոբյան` լեգենդ ամենայն հայոց

Խայտառակ դիմանկարներ. Հրանուշ Հակոբյան` լեգենդ ամենայն հայոց

Հունիսի 2, 2015
31

Սա երջանիկ կին է: Կյանքում չի ստեղծել որևէ նյութական կամ հոգևոր բարիք, բայց կյանքից ստացել է ամեն ինչ: Կյանքում սա զբաղվել է մի...

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Մայիսի 11, 2015
21

Բոլորովին վերջերս ականատես եղանք այսպիսի մի իրավիճակի: Մի քանի բաժանորդներ համացանցում իրենց դժգոհությունն արտահայտեցին Վիվասել...

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն...

Մայիսի 4, 2015
6

Սա նորմալ մարդ չէ: Սրա գլուխը դատարկ է, անգամ կենսաբանական փորձաքննության միջոցով հնարավոր չէ սրա գանգի մեջ գտնել ուղեղ հիշեցնո...

Խայտառակ դիմանկարներ. Հայկ Բաբուխանյան` հակահիգիենիկ սեքս Ազգային ժողովում

Խայտառակ դիմանկարներ. Հայկ Բաբուխանյան` հակահիգիենիկ սեքս Ազգային ժողովում...

Ապրիլի 20, 2015
2

Մի անգամ «ArmComedy»-ն լուսանկարների շարք էր հրապարակել, որտեղ մեր երկրի քիչ թե շատ ճանաչված մարդիկ ներկայացված էին իրենց նմանա...

Խայտառակ դիմանկարներ. Կարեն Փուչիկ Ավագյանը` ՀՀԿ-ի շակալը

Խայտառակ դիմանկարներ. Կարեն Փուչիկ Ավագյանը` ՀՀԿ-ի շակալը

Ապրիլի 3, 2015
1

«Դոդի Գագո» էր նա ասում Ծառուկյանին… Այդ օրը Կարեն Ավագյանը դարձրեց ՀՀ քաղաքական պատմության ամենագարշելի օրը, երբ ողջ քաղաքական...

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Ապրիլի 1, 2015
4

Մեր հանրային դաշտի ակնառու դերակատարների ցանկում երբեք բացակա չեն եղել վեղարավորները: Հոգևոր դասը մշտապես հիշեցրել է իր գոյությ...

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Այվազյանը` իշխանության «շուստրին»

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Այվազյանը` իշխանության «շուստրին»

Մարտի 27, 2015
1

«Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված նաիրիտցիները պահանջում էին իրենց փողերը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Ա...

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Մարտի 17, 2015
1

Այն օրը, երբ Բաղրամյան 26-ում քաղաքական ուժերի ստուգատես էր սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների անվան տակ, որն արդ...

Խայտառակ դիմանկարներ. Կարամելի Հարութ` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

Խայտառակ դիմանկարներ. Կարամելի Հարութ` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել...

Մարտի 9, 2015
1

Նա ոչինչ չի կարդացել: Նա ոչ մի տեղ չի սովորել: Նա տառաճանաչ չէ: Նրան չեն դաստիարակել։ Համացանցում սակավ է ներկայացված։ Նրա մասի...

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Օսկանյան` անհույս հույսեր, իմաստազուրկ ճակատագիր

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Օսկանյան` անհույս հույսեր, իմաստազուրկ ճակատագիր...

Մարտի 5, 2015


Վարդան Օսկանյան… Հմայիչ նախկին երիտասարդ, Ռոբերտ Քոչարյանի աշխատուժ, պատգամավոր, նախկին նախարար և այլն: Իր կյանքում խաբել է երկ...

Խայտառակ դիմանկարներ. Գագիկ Խաչատրյան` անսահման հարուստ և անսահման ագահ

Խայտառակ դիմանկարներ. Գագիկ Խաչատրյան` անսահման հարուստ և անսահման ագահ...

Մարտի 1, 2015
6

Օրերս, երբ կառավարությունը որոշում կայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծելու մասին, որը կկոչվի «Կոռուպցիայի դեմ պայ...

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Փետրվարի 12, 2015
9

Երևանը Հայաստանի ամենազարգացած, առաջադեմ և մեծ քաղաքն է, հայերի պարծանքը: Այլ կերպ ասած` Հայաստանում Երևանից վեր բան չկա, Հայաս...

Խայտառակ դիմանկարներ. Մարտին Սարգսյան

Խայտառակ դիմանկարներ. Մարտին Սարգսյան

Հոկտեմբերի 23, 2014


Այս հոդվածով մենք նոր շարք ենք սկսում՝ նվիրված մեր երկրի ամենախայտառակ դեմքերին, որոնք հիմնականում Ազգային ժողովում կամ գործադի...

Նույն թեմայով

Գալուստ Սահակյանը թերթի խմբագիր է

Գալուստ Սահակյանը թերթի խմբագիր է

Մայիսի 18, 2017


Մեզ համար դժվար պիտի լինի պատկերացնել, թե այսօր` վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահին ընտրելիս, ինչպիսի զգացումներ է ունեցե...

Մեսրոպ Մաշտոցը դեմ կլիներ Գալուստին

Մեսրոպ Մաշտոցը դեմ կլիներ Գալուստին

Մայիսի 8, 2017


Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահա...

Սահակյանների աստղը մարում է

Սահակյանների աստղը մարում է

Ապրիլի 20, 2017


Արդեն մի քանի առիթներով գրվել է այն մասին, որ կառավարության նիստերն առանց Կարապետյան-Սահակյան մենամարտերի չեն ավարտվում: Եվ հիմ...

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ապրիլի 18, 2017


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառի մի մասն անվճար հատկացնել գյուղացիներին, ...

Պաշտոնը ուզելով չեն տալիս

Պաշտոնը ուզելով չեն տալիս

Ապրիլի 11, 2017


Այն պահից ի վեր, երբ հայր ու որդի Սահակյանները վաստակեցին Ազգային ժողովում լինելու մանդատը, նրանց ճանապարհները կտրուկ տարանջատվ...

Կնոջ հույսին մնացած Արմանը

Կնոջ հույսին մնացած Արմանը

Փետրվարի 23, 2017


Գալուստ Սահակյանի որդին` Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պնդում է, թե մամուլն իրեն զրպարտում է: Ավելի ...

Լեզվի գերեզմանափորի ուղերձը

Լեզվի գերեզմանափորի ուղերձը

Փետրվարի 21, 2017


Երկիրը Մայրենի լեզվի օրն է նշում: Հնչում են շնորհավորանքի ու գնահատման խոսքեր: Եվ ահա դրանց որոշել է միանալ նաև ՀՀ ԱԺ նախագահ Գ...

Ողնաշարների ջարդը հետաձգվում է

Ողնաշարների ջարդը հետաձգվում է

Հունվարի 31, 2017


Շատերի վրա տպավորություն գործեց վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքը, ով կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, դի...

Հայաստան պետությունը գնում է արձակուրդ

Հայաստան պետությունը գնում է արձակուրդ

Հունվարի 28, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գնում է արձակուրդ մինչ...

Հիրոսիմայից հետո հիմա էլ Գալո՞ւստը

Հիրոսիմայից հետո հիմա էլ Գալո՞ւստը

Հունվարի 27, 2017


Ընդամենը երեկ Հանրապետական կուսակցությունը հատուկ Գալուստ Սահակյանի համար փոփոխություն կատարեց իր կանոնադրության մեջ ու մի որոշ...

Բուռնաշը որոշել է խորտակվել

Բուռնաշը որոշել է խորտակվել

Հունվարի 14, 2017


Մի քանի տարի շարունակ իր հարազատ կուսակցությունից խռով, աջուձախ ՀՀԿ-ից դժգոհած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վերջին օրերին քրիստոն...

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Հունվարի 12, 2017


ԱՄԿ-ականներին վերհիշելիս Մեֆիստոֆելի խոսքն է ականջդ դակում` «դևը դա կործանված հրեշտակն է»։ Նրանք վրեժխնդիր եղան սեփական ժողովրդ...

Գալուստ Սահակյանը կիսատ է թողնում

Գալուստ Սահակյանը կիսատ է թողնում

Դեկտեմբերի 27, 2016


Նախատոնական տրամադրություններին ամենաարագը ադապտացվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Գուցե նաև այն պատճառով, որ նրա համար տարվ...

Գալուստն անմահ է, նրա որդին՝ մահկանացու

Գալուստն անմահ է, նրա որդին՝ մահկանացու

Դեկտեմբերի 17, 2016


ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասում է, որ իր հայրը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան...

Տիգրան Մեծից մինչև Գալուստ Սահակյան

Տիգրան Մեծից մինչև Գալուստ Սահակյան

Նոյեմբերի 18, 2016


Հայաստանյան օլիգարխիայի և բարձրաստիճան պաշտոնյաների համար սեփական հնարավորությունների և կարողությունների ցուցադրման լավագույն ձ...

Գալուստ Սահակյանը՝ ահաբեկիչների հովանավոր

Գալուստ Սահակյանը՝ ահաբեկիչների հովանավոր

Հոկտեմբերի 27, 2016


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի վրա շատ ծանր ազդեցություն է թողել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Այնքան...

Սոված ժողովուրդ և կուշտ Գալուստ Սահակյան

Սոված ժողովուրդ և կուշտ Գալուստ Սահակյան

Հոկտեմբերի 25, 2016


Եթե լուրջ մոտենանք Գալուստ Սահակյանի ասածին, ապա պետք է ասենք, որ քաղաքակիրթ աշխարհի երկրներում դեռ ոչ մի քաղաքական ղեկավար այս...

Ջաղինյանի կայուն լսարանը

Ջաղինյանի կայուն լսարանը

Սեպտեմբերի 29, 2016


Հանրային հեռուստատեսության կողմից եթեր հեռարձակվող նոր երաժշտական նախագիծը, որ սկսել է մատուցել անճաշակություն և հարուցել է հաս...

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հուլիսի 15, 2016


Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանին այնպես էին խեղճացրել, որ լացի ձայնն աշխարհն էր բռնել:...

Ծիծաղող ԱԺ-ն և ծիծաղելի ԱԺ-ն

Ծիծաղող ԱԺ-ն և ծիծաղելի ԱԺ-ն

Հունիսի 30, 2016


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վերջին շրջանում այնքան հաճախ է լինում Գերմանիայում, որ նույնիսկ աշխարհագրական տեղանունների հարցում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ