Սովորական խայտառակություն

Չայկային` շախմատ, Կոստանյանին` օղի

Ապրիլի 15, 2015
Չայկային` շախմատ, Կոստանյանին` օղի

Այսօր Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրեցին: Ակտիվիստների պահանջը նույնն էր՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վ.Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Դրա հետ մեկտեղ նրանք իրենց հետ բերել էին մի փաթեթ, որը ցանկանում էին հանձնել Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային իբրև նվեր: Փակ փաթեթին կցված էր հետևյալ գրությունը. «Հարգելի պրն Չայկա, ընդունեք այս նվերը՝ ի նշան երկու երկրների բարեկամության, լցրեք Ձեր պարապությունը, կամ պատասխանեք Ձեր հայ գործընկերոջ նամակին: Սխալ մտածված քայլերը կարող են լարվածություն առաջացնել հայ և ռուս ժողովուրդների բարիդրացիական հարաբերություներում»:


Ինչպես պարզվեց ավելի ուշ, նվերը սովորական շախմատ էր: Հյուպատոսարանից դուրս եկած ներկայացուցիչը ընդունեց նամակը, իսկ շախմատը հրաժարվեց ներս տանել՝ պատճառաբանելով, որ նվերներ վերցնելու իրավունք չունի: Բայց եթե նույնիսկ Չայկան չստանա հայկական շախմատը, նա հազիվ թե առաջիկայում իր ազատ ժամանակը նվիրի հայ գործընկեր Գևորգ Կոստանյանին նամակ գրելուն:


Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է 3 ամիս, մարդկանց արդարացի պահանջների կատարման ուղղությամբ ոչինչ չի արվել: Եվ եթե այսօր վրդովված գյումրեցիները դեռ ջանում են առավելագույնս զուսպ գտնվել` սահմանափակվելով ընդամենը նվերների առաքմամբ, նախազգուշացումներով և հիշեցումներով այն մասին, որ Գյումրիում ամենօրյա համակեցություն կա հայերի ու ռուսների միջև և ամեն օր փողոցում որևէ ռուս զինվորականի տեսնելիս մարդիկ հիշում են անարգանքն ու արհամարհանքն իրենց հանդեպ, ապա սա պիտի նախազգուշացում լինի այն մասին, որ սխալ քայլերը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Սակայն այդ նախազգուշացման հասցեատերը Չայկան չէ, այլ Կոստանյանը:


Որքան էլ անկեղծ ու ազնիվ մղումներով առաջնորդվեն հայ ակտիվիստները, նրանց հավաքատեղին այսօր պիտի դառնար ոչ թե հյուպատոսարանը, այլ ՀՀ գլխավոր դատախազության շենքը: Իսկ Կոստանյանին շախմատ նվիրել պետք չէր (նա ոչինչ չի հասկանում ինտելեկտուալ խաղերից): Փոխարենը վատ չէր լինի դատախազին փոխանցել կես շիշ օղի, որ նա ժամանակ առ ժամանակ փոքրիկ գավաթներով կուլ տար` ի պետս քաջութան: Եվ այս դոպինգն ընդունելուց հետո գուցե թե կարողանար հավաքել այնքան համարձակություն, որ ինքը պահանջեր իր նամակների պատասխանը, այլ ոչ թե հույսը դներ գյումրեցի երիտասարդների վրա, որոնց կարողանում է միայն ահաբեկել ու ձերբակալել արդար պահանջներ հնչեցնելու համար, սակայն ոչ մի կերպ չի կարողանում փոքր-ինչ նմանվել այդ տղաներին: Տղամարդկության պակաս կա:






Դիտումների քանակ 6148


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Փետրվարի 26, 2019


Հին Հայաստանից Փաշինյան Նիկոլը մի խայտառակություն ժառանգեց` Վազգեն Ռշտունի անվամբ: Միայն այն հանգամանքը, որ սա կոստանյան գևորիկ...

Рыбак рыбака видит издалека

Рыбак рыбака видит издалека

Փետրվարի 7, 2019


ԱԺ փոխնախագահ սիմոնյան ալենը կոստանյան գևորիկի գովքն է անում: Զարմանալի չէ: Ռուսներն ասում են այս դեպքերում` рыбак рыбака видит...

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Հունվարի 30, 2019


Փաշինյան Նիկոլին կարելի է հասկանալ: Ճիշտ է, գրանտակերներն ի դեմս գժերի, միասեռականների, աղանդավորների և այլ փոքրամասնություններ...

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Նոյեմբերի 28, 2018


«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքերն առկա են։ Մեր մեղադրանքի ձևակերպում...

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Հոկտեմբերի 12, 2018


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Կոստանյան Գևորգը, մամուլի հրապարակումների համաձայն, անդառնալի և ծանր հարված է հասցրել իր կուսակցությա...

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

Սեպտեմբերի 26, 2018


Այսօր կայացավ ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գա...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

«Տիտանների» մենամարտը

«Տիտանների» մենամարտը

Մարտի 5, 2018


Այսօր Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ներկա գտնվողներին հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Կոստանյանի կուսակցական ապագան

Կոստանյանի կուսակցական ապագան

Հուլիսի 13, 2017


Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը դարձել է լրատվական աստղ: Օր չկա, որ հարցազրույցներ չտա, կա...

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Մայիսի 31, 2017


Անհավանական փոփոխություններ են կատարվել նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցությանպատգամավոր Գևորգ Կոստանյանի հետ: Նրա հայացքն...

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Նոյեմբերի 28, 2016


Կարելի է նկատել, որ Հայաստանը նախկին պաշտոնյաներին դեսպան նշանակելու ավանդույթը փոխառել է Խորհրդային Միությունից: Վրաստանում դե...

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016


«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրան...

Անպատասխան նամակի հետքերով

Անպատասխան նամակի հետքերով

Հուլիսի 7, 2016


Օրվա պաշտոնական լրահոսի անհետաքրքիր շղթայի մեջ մի լուր, այնուամենայնիվ, ուշադրություն գրավեց: Այստեղ խոսքն այն մասին էր, որ Մոս...

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Մայիսի 25, 2016
1

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռես...

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Հոկտեմբերի 19, 2015
2

Հայաստանում ընդդիմադիր ավանդույթներն ավելի քան 20 տարվա պատմություն ունեն։ Ընդդիմության օբյեկտիվ պահանջն այստեղ ի հայտ եկավ այն...

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Հունիսի 3, 2015
1

Այժմ որևէ կապ, որևէ գործնական հարաբերություն չկա ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև: Չայկան սկզբունքային մարդ է և վիրավորված է հայ...

Սկզբում Ավետիսյաններին սպանեցին, հիմա սպանում են գործը

Սկզբում Ավետիսյաններին սպանեցին, հիմա սպանում են գործը

Մայիսի 12, 2015


Ուղիղ 4 ամիս է անցել այն օրից, երբ Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը: Եվ արդեն իրականություն են...

Վիշտ և մարազմ

Վիշտ և մարազմ

Ապրիլի 20, 2015


Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների անմարդկային սպանությունը ցնցեց ամենքին: Դա իսկապես համազգային վիշտ...

Քաղաքակրթությունների բախում

Քաղաքակրթությունների բախում

Մարտի 19, 2015
1

Մենք հակված ենք այն կարծիքին, որ երկրում յուրաքանչյուր երևույթի, ցանկացած բացասական դեպքի համար պատասխանատու է պետության առաջին...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ