Ազգային խայտառակություն

Խոսնակների համաճարակ. լո՞ւծ, թե՞ ավելի լուրջ երևույթ

Ապրիլի 2, 2015
Խոսնակների համաճարակ. լո՞ւծ, թե՞ ավելի լուրջ երևույթ

Ջհանգիր Լֆիկյան


Հայաստանում նոր մոդա է ընկել, ավելի ճիշտ` այնքան էլ նոր չէ, սակայն մոդան արդեն ձանձրացնում է: Խոսքը խոսնակների մոդայի մասին է: Ով ասես խոսնակ չունի: Գործն անգամ չի սահմանափակվում նախարարներով` խոսնակներ ունեն նաև նախարարությունների վարչությունները, բաժինները, մի խոսքով՝ ով ասես:

 

Ի՞նչ բան է խոսնակը: Պետք է ենթադրել, որ դա պետք է լինի մի անձնավորություն, որը հանդես է գալիս հանրության առջև իր ղեկավարի անունից, ներկայացնում է նրա տեսակետներն այս կամ այն հարցի շուրջ: Խոսնակի առկայության դեպքում հանրությանը ղեկավարի ներկայանալն էլ է դառնում ավելորդ` նա խոսում է նրա փոխարեն: Ասենք, ի՞նչ կարիք կա, որ Ջոն Քերին պարբերաբար հանդես գա հայտարարություններով, ներկայացնի իր դիրքորոշումները, եթե կա Ջեն Փսակին (այն, որ այդ կինն ապուշ է, այս հարցում էական չէ. էականն այն է, որ այդ կինը պարբերաբար իր պետության արտաքին քաղաքականությունն է մեկնաբանում` անմիջական ղեկավարի փոխարեն): Կամ վերցնենք Դմիտրի Պեսկովին` ՌԴ նախագահ Պուտինի խոսնակին: Կարծում ենք, եթե Պուտինը տարիներով  չերևա, որևէ մեկը նրա կարիքը չի զգա. Պեսկովն է խոսում նրա անունից, Պեսկովն է ներկայացնում ռուս առաջնորդի տեսակետները համաշխարհային հանրությանը:

 

Երբևէ մեկը տեսե՞լ է, որ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հանդես գա մի ինչ-որ հայտարարությունով, կարծիքով, մեկնաբանությամբ: Ոչ: Պրն Արման Սաղաթելյանը դրանով չի զբաղվում. նրա զբաղմունքը պետական Toyota-ի վայելումն է, բարձր աշխատավարձ և այլ եկամուտներ ստանալը: Տեսնենք, թե ինչով են զբաղված մյուս ղեկավարների խոսնակները: Նստած են իրենց աշխատասենյակներում Նելին, Մերին, Հասմիկը և այլ անուններով հաճելի աղջիկները: Ինչո՞վ են նրանք զբաղված: Ոչ մի բանով: Նրանց բախտն ուղղակի բերել է, որ նրանց ղեկավարներին ինչ-որ մեկն ասել է, թե, իբր, խոսնակը լավ բան է, սրանք էլ պահում են խոսնակներ, ապահովում են աշխատավարձով (մեր հաշվին) և ամսական «ծրարներով» (իրենց այլ եկամուտների հաշվին):

 

Թե ինչու են լռում խոսնակները հայ ժողովրդի ղեկավարների` հայտնի է քչերին: Որպես այս հարցում տեղեկացված՝ ասենք, որ նրանք ուղղակի ասելիք չունեն, իսկ ասելիք չունեն նրա համար, որ, մեղմ ասած, ուղեղ չունեն: Օրինակ, ի՞նչ է ասելու ՀՀ նախագահի խոսնակը: Իհարկե, ոչ մի բան: Դրա համար էլ չի ասում: Բայց դե մոդան հզոր բան է: Եթե Պուտինը Պեսկով է պահում, բա մեր Խաչատրյան Գագոն Նելի չպահի՞, մանավանդ որ, ըստ մամուլի տեղեկությունների, մեր Գագոն շատ չի զիջում Պուտինին անձնական ունեցվածքով, հարգանք-պատվով, «դեմը խաղ չունենալով»: Ջհանդամ, թե Նելիից խեր չկա, «զատո» կասեն, թե Գագոն էլ իր Պեսկովը կամ Ջեն Փսակին ունի…

 

Այս հարցը մեզ չէր հետաքրքրի, եթե հայ ազգի խոսնակների «ջառմեն» կիսով չափ մենք չքաշեինք: Բայց քանի որ մենք ենք քաշում, արդարացի ենք համարում, որպեսզի խոսնակների, այլ հայեցողական պաշտոնների հարցը քննարկվի ՀՀ նախագահի մակարդակով: Եվ պարտադրվի ամենաբարձր մակարդակով, որպեսզի հայ իշխանավորները բուժվեն խոսնակների լուծից (ասենք, կարելի է օգտագործել իզոֆենին դեղամիջոցի հակառակ էֆեկտի հասցնող տեսակը, դեղագործները կիմանան ավելի ստույգ) և հասկանան, որ դրա կարիքն ուղղակի չկա: Եվ քանի որ հայ իշխանավորներն այլ կարգի օգուտ չեն կարող տալ հայ ժողովրդին և նրա պետությանը, գոնե թող հրաժարվեն պետության հաշվին խոսնակներ պահելուց` դրանով իրենց լուման ներդնելով խեղճուկրակ Հայաստանի կիսակործանված տնտեսության բարելավման գործում:






Դիտումների քանակ 8377


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Հունվարի 9, 2019


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հ...

Ուրացել են Գագիկին

Ուրացել են Գագիկին

Ապրիլի 11, 2018


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այս օրերին խոր դեպրեսիայի և թախծի ճիրաններում հայտնվելու լուրջ հիմքեր ունի: Բանն այն է, որ ...

Գագիկ Խաչատրյանի քաղցրացած բերանը

Գագիկ Խաչատրյանի քաղցրացած բերանը

Ապրիլի 2, 2018


Այն օրից ի վեր, ինչ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը զրկվեց իր փառահեղ աթոռից, նա իր տեղը չի գտնում: Կար մի պահ, երբ ...

Պարարտացված Գագիկ Խաչատրյանը օրենքից վեր է

Պարարտացված Գագիկ Խաչատրյանը օրենքից վեր է

Հունվարի 26, 2018


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողագործի հոգսերով զբաղվելու ժամանակ չունի: Նախարարությունը հիմա ավելի կարևոր բան է անում:...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

Լռելու բարերար ազդեցությունը

Լռելու բարերար ազդեցությունը

Հունիսի 7, 2017


Կարո՞ղ է մամլո խոսնակի աշխատանքը խիստ եկամտաբեր պաշտոն համարվել: Միամիտները կասեն` ոչ, փորձառուները կպատասխանեն. «Նայած, թե որտ...

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է,...

Գագիկ Խաչատրյանն Աստվածաշունչն է կարդացել

Գագիկ Խաչատրյանն Աստվածաշունչն է կարդացել

Հունիսի 5, 2017


Այսօր աներևակայելի մի նորություն ստացվեց Արցախի Հանրապետությունից: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն իր որդու հետ մ...

Գագիկ Խաչատրյանին կսովորեցնեն վճարել

Գագիկ Խաչատրյանին կսովորեցնեն վճարել

Մարտի 3, 2017


Արդարություն և օրինականություն պահանջող հասարակությունը մեկ ցանկություն ունի` տեսնել, որ պատժվում են նրանք, ովքեր յուրացրել են ...

Գագիկ Խաչատրյանի փորացավը

Գագիկ Խաչատրյանի փորացավը

Հունվարի 20, 2017


Բոլոր հայ պաշտոնյանները առողջական զարմանալի հատկանիշներով են օժտված: Քանի դեռ նրանք թամբի վրա են, և գործերը լավ են գնում, ընկու...

Գագիկ Խաչատրյանը փախել է երկրից

Գագիկ Խաչատրյանը փախել է երկրից

Դեկտեմբերի 5, 2016


ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ֆիսկալ համակարգի նախկին տնօրինող Գագիկ Խաչատրյանը Հայաստանում չէ` նա փախել է Հայրենիքից և հանգ...

Գագիկ Խաչատրյանի տեղը բանտում է

Գագիկ Խաչատրյանի տեղը բանտում է

Հոկտեմբերի 26, 2016


Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի «արքայական ֆազենդան»՝ ֆինանսների նախարարության «Դիլիջան» ուսումնական կենտրոնը, որի մ...

Վերցրել է հանրապետության փողերը ու հայդե…

Վերցրել է հանրապետության փողերը ու հայդե…

Հոկտեմբերի 7, 2016


Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, որի պաշտոնանկությունը պահանջվում էր տարիներ շարունակ, աշխատանքից ազատվելուց անմիջապ...

Գագիկ Խաչատրյանի կյանքը վտանգված է

Գագիկ Խաչատրյանի կյանքը վտանգված է

Սեպտեմբերի 2, 2016


Առաջին հայացքից փոքր-ինչ տարօրինակ է հնչում այս տեղեկությունը, բայց փաստը մնում է փաստ. ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ...

Ազգասեր Խաչատրյանի ազգուրաց միլիոնները

Ազգասեր Խաչատրյանի ազգուրաց միլիոնները

Հուլիսի 28, 2016


Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը արդեն քանի շաբաթ է՝ կաշվից դուրս է գալիս ապացուցելու, որ իր և որդիների կուտակած միլիոնները ...

Խաչատրյանի փրկարար կրակները

Խաչատրյանի փրկարար կրակները

Հուլիսի 11, 2016


Գիշերը մի քանի ժամ շարունակ այրվում էր ֆինանսների նախարության շենքը: Մինչ 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառա...

Անհայրենիք մարդու մտածողությունը

Անհայրենիք մարդու մտածողությունը

Հուլիսի 1, 2016


Օրերս հետաքննող լրագրողների նոր բացահայտումները ի հայտ բերեցին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անսահման հարստության ևս մ...

Ինքն իր դեմ չի պայքարի

Ինքն իր դեմ չի պայքարի

Հունիսի 16, 2016


Կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն խորհրդի նիստը, որն այս անգամ աչքի է ընկել իր մասնակիցների բազմազանությամբ:...

Հայաստանյան միջուկային ինտրիգները և Գագիկ Խաչատրյանի հնարավոր դերակատարումը դրանց մեջ

Հայաստանյան միջուկային ինտրիգները և Գագիկ Խաչատրյանի հնարավոր դերակատարումը դրանց մեջ

Մայիսի 31, 2016


Վրաստանը լուրջ պայքար է սկսել ռադիոակտիվ և միջուկային նյութերի ապօրինի շրջանառության և վաճառքի դեմ: Ոստիկանապետ Գեորգի Մհեբրիշվ...

Գագիկ Խաչատրյանը չի կրակել

Գագիկ Խաչատրյանը չի կրակել

Մայիսի 25, 2016


Արմավիրի մարզում ուժգին կարկտահարությունից 17 գյուղերի բերքն ամբողջովին ոչնչացվել է: Կարելի էր կրկին մեղքը բարդել բնության վրա ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ