Սովորական խայտառակություն

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Մարտի 26, 2015
Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

«Հայաստանի այն բնակիչներին, որոնք չեն կարողանում մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, աշխատանքի նախարարությունը կփորձի զբաղվածությամբ ապահովել Հայաստանում»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է: Այսինքն Հայաստանի կառավարության ներկայացուցիչը, ում գործառույթների մեջ է մտնում երկրի քաղաքացիների համար աշխատատեղերի ապահովումը, այժմ կարծում է, որ այլընտրանքային տարբերակ առաջարկելով` մեծ լավություն է անում գործազուրկ մարդկանց, թեև բնականը այն կլիներ, որ նրանք գնային Ռուսաստան, այլ կերպ ասած` քաղաքացիների զբաղվածության խնդիրը մեր իշխանությունները էն գլխից նախատեսել էին լուծել արտագնա աշխատանքի հաշվին, բայց քանի որ պատահեց վատթարագույնը` Ռուսաստանում վիճակը բարդացավ, այժմ ի վիճակի են ընդամենը կարճաժամկետ լուծումներ առաջարկել, մինչև տեսնեն, թե ինչ է լինելու: «Կփորձենք նրանց ներգրավել սեզոնային զբաղվածության ծրագրերում: Դրանք կարող են լինել նաև հասարակական աշխատանքներ, մի շարք նպատակային ծրագրեր»,- իր միտքն է շարունակում նախարարը` ոչ մի հույս չտալով մշտական ու կայուն աշխատանք ունենալու համար: 

 

Հույս տալ, բնականաբար չի հաջողվի, քանի որ այն գոյություն չունի: Հայաստանի կառավարության ընթացիկ ծրագրերում և բյուջեում ոչինչ ասված չէ և ոչինչ նախատեսված չէ նոր աշխատատեղերի ստեղծման մասով: Սա աննախադեպ երևույթ է, որովհետև նույնիսկ ամենածանր տարիներին այդ մասին գոնե փորձում էին մտահոգվել` եղած ու չեղած հնարավորությունների շրջանակում: Իսկ հիմա վերջնականապես որոշեցին, որ դա այլևս իրենց խնդիրը չէ: Թող այդ մասին Ռուսաստանը մտածի: Թող ռուսների սոցապ նախարարը գլուխ կոտրի, թե հազարավոր հայերի որտեղ է տեղավորելու և ինչ է վճարելու: Իսկ Արտեմ Ասատրյանը լավագույն դեպքում խոստումներ կտա մի բանի մասին, ինչը նույնքան անորոշ է, որքան այս երկրի ապագան, որովհետև նույնիսկ սեզոնային բնույթի աշխատանքի համար դաշտն աղետալիորեն նեղ է: Շինարարությունն իսպառ մեռած է, արտադրական ձեռնարկությունները փակվում են մեկը մյուսի ետևից, գյուղատնտեսությունը խնդիրներից ու պրոբլեմներից բացի ուրիշ ոչինչ չի խոստանում, իսկ այդ ընթացքում Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը շարունակում է ահազանգել, թե ռիսկի խմբում են Հայաստանի մոտ 50-60 հազար քաղաքացիներ, որոնց մուտքը ՌԴ տարածք արգելված է: Եվ սա` դեռ պաշտոնական տվյալներով: Իսկ թե քանի-քանի հազարներն են Եգանյանի ցուցակներից դուրս, որոնք Ռուսաստան չեն գնալու ոչ թե արգելքի պատճառով, այլ որովհետև արտագնա աշխատանքն այլևս ձեռնտու չէ, սրա վիճակագրությունը չկա: Բայց կա դրա ահռելի ծանրությունը, որ շուտով իրենց պարանոցի վրա կզգան Աատրյանը, Եգանյանը և մյուսները:






Դիտումների քանակ 8224


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ ժողովուրդը չիմացավ Փաշինյան Նիկոլի ղադրը

Հայ ժողովուրդը չիմացավ Փաշինյան Նիկոլի ղադրը

Հուլիսի 23, 2019


Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշ...

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հունվարի 31, 2019


Ոմն Մազմանյան Մհեր, որը ժամանակին իբր կալանավորվել է «Սասնա ծռերին» աջակցելու համար և իրեն ազատամարտիկ է համարում, Քաշաթաղի զին...

Գործազրկություն և անամոթություն

Գործազրկություն և անամոթություն

Դեկտեմբերի 19, 2017


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շատ է սիրում խոսել աշխատաշուկայի կարգավորման մասին: Դա գալիս է կառավա...

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Նոյեմբերի 25, 2017


Հանրահայտ հեքիաթում ոսկե ձկնիկը պատրաստ է կատարել երեք գլխավոր ցանկությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աս...

Տոնավաճառում առաջարկվում էր… գործազրկություն

Տոնավաճառում առաջարկվում էր… գործազրկություն

Հոկտեմբերի 9, 2017


Ամեն տարվա պես այսօր էլ Երևանում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառում 60 գործատուներ ներկայացնում էին շուրջ 1000 թափո...

Խելքից հաշմանդամների նախագիծը

Խելքից հաշմանդամների նախագիծը

Հոկտեմբերի 5, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որոշել է հետ չմնալ կառավարության մյուս անդամներից ու շտապել է ինքն էլ նե...

Նախարարը սկսել է տեսնել

Նախարարը սկսել է տեսնել

Հուլիսի 25, 2017


Փարոսը մի բան է, որը լույս է տարածում, որպեսզի մոլորվածները դա տեսնեն: Այս մասին գիտեն անխտիր բոլորը: Իսկ ահա աշխատանքի և սոցիա...

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Հուլիսի 14, 2016


Ոչ ոք չի լսել, որ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երբևէ դժգոհի, թե տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Եգանյանը նաև ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Ողբերգությունը ձեռքբերում են համարում

Ողբերգությունը ձեռքբերում են համարում

Մայիսի 26, 2016


Այսօր Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համ...

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Նոյեմբերի 25, 2014


«Օղորմածիկ» Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արեց, որ «Հայկական աշխարհը» համալրվի մոտ 300 հազար ՀՀ քաղաքացիներով: Հիմա, ահա, եկել է «ա...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ