Սովորական խայտառակություն

Օլիգարխիան խժռում է իր զավակներին

Մարտի 26, 2015
Օլիգարխիան խժռում է իր զավակներին

Վերջին օրերին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը Ազգային ժողովում չի երևում: Նա, ով քիչ թե շատ պարտաճանաչ պատգամավոր էր համարվում և գոնե իր ֆիզիկական ներկայությունն ապահովում էր խորհրդարանի նիստերին, հիմա ընդհանրապես չի պատրատվում այնտեղ գնալ և նույնիսկ բացակայությունների համար պատժվելու վտանգը նրան ետ չի պահում իր ցուցադրական բողոքից: Իսկ բողոքի համար պատգամավորը լուրջ պատճառներ ունի, կարելի է նույնիսկ ասել` շատ թանկ պատճառ:


Բանն այն է, որ Ֆինանսների նախարարությունը համարձակվել է ստուգումներ իրականացրել Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում ու դրանց արդյունքում տուգանք սահմանել 60 մլն դրամի չափով: Սա այնքան է զայրացրել Բուռնաշին, որ նա դա ոչ միայն հիմնավորված չի համարում` հայտարարելով, թե չկան փաստեր ու փաստաթղթեր, ուղղակի փորձ են արել «գործ սարքել» իր գլխին, այլև պատրաստվում է հարցը վիճարկել դատարանում: «Չհիմնավորված բաների առաջ են դնում, չկան փաստեր, չեն համապատասխանում իրականությանը, և հենց դրա համար էլ դատի ենք տվել: Մենք այսօր հազիվ կարողանում էինք փակել այն վարկը, որը վերցրել ենք ստադիոնը վերականգնելու համար: Այսօր դարձրեցին մեծ պրոբլեմ: Այսօր մենք հարկայինի փողը չենք տալիս, որ բանկի փողը տանք: Այ այս իրավիճակի մեջ ենք հայտնվել»,- իր դարդերն է պատմում գործադուլ հայտարարած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:


Նա, իհարկե, գնացել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մոտ, նրանից «աչոտ» է պահանջել լկտի ոտնձգության համար, բայց նախարարը աչքերը բարձրացրել է վերև ու շշուկով Բուռնաշի ականջին ասել է. «Կարծում է, որ այդ հարցով պետք է դիմել նախագահին»:


Աշոտ Աղաբաբյանը չի համարձակվի այդ հարցով դիմել Սերժ Սարգսյանին` կռահելով դրա հնարավոր հետևանքները: Բայց կարող է ցուցադրել, որ ինքը խոցված ու վիրավորված է: Եվ հիմա խռովկան Բուռնաշը անում է առաջին քայլը` չի գնում Ազգային ժողով ու չի սեղմում իր բաժին կոճակը` ակնարկելով, որ այդ գործողությունը թանկ արժե` նվազագույնը 60 միլիոն:


Իսկ այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ պրն Բուռնաշը չի գիտակցում, որ իր վերջն եկել է: Հայաստանի Հանապետությունը Բուռնաշն ու իր բուռնաշատիպ ընկերները այն օրին են հասցրել, որ փող վերցնելու տեղ այլևս չի մնացել` ինչպես ասում են, «олигархия пожирает своих детей»: Բռնաբարեցին փոքր ու միջին բիզնեսը, և պարզվեց, որ երկիրը դրանով պահել հնարավոր չէ: Եվ հերթը հասել է Ազգային ժողովին: Դե, պրն Գալուստ Սահակյան, պրն Բուռնաշի «կոխած» փողերի հիմնական շահառու. դիմացիր այս վշտին… Բայց մի մտածիր, որ քո քյաբաբի գործը կկանգնի, քանզի դրա համար պետք է առնվազն մի 50 հատ Բուռնաշ մատաղ անել...






Դիտումների քանակ 27689


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բուռնաշը որոշել է խորտակվել

Բուռնաշը որոշել է խորտակվել

Հունվարի 14, 2017


Մի քանի տարի շարունակ իր հարազատ կուսակցությունից խռով, աջուձախ ՀՀԿ-ից դժգոհած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վերջին օրերին քրիստոն...

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Հունվարի 12, 2017


ԱՄԿ-ականներին վերհիշելիս Մեֆիստոֆելի խոսքն է ականջդ դակում` «դևը դա կործանված հրեշտակն է»։ Նրանք վրեժխնդիր եղան սեփական ժողովրդ...

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հուլիսի 15, 2016


Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանին այնպես էին խեղճացրել, որ լացի ձայնն աշխարհն էր բռնել:...

Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները

Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները

Մարտի 15, 2016


Հայ պառլամենտարիզմի ամենավառ անհատականություններից մեկը` պրն Բուռնաշը, որին նաև Աշոտ Աղաբաբյան են ասում, որն արդեն տևական ժաման...

Գագոների վատությունը

Գագոների վատությունը

Դեկտեմբերի 21, 2015
1

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) վերջապես որոշել է, թե ովքեր են իր չուզողները: Առաջինը ֆինանսների նախարար ...

Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը

Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը

Սեպտեմբերի 8, 2015


Շատերի ականջների մեջ մինչ օրս էլ արձագանք են տալիս Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդների վանկարկումները. «Մենք ենք տերը մ...

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Հուլիսի 16, 2015


Հայտնի գործարար Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը պայքարի է ելել անարդարության դեմ: Պետք է կարծել, որ նա իր ահռելի ունեցվածքը ձեռք է բե...

Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին

Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին

Հունիսի 17, 2015


Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գործերը շատ վատ են։ Այնքան վատ, որ նա սկսել է աշխատակիցների մասսայական կրճատումներ կատարել...

Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜

Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜

Ապրիլի 28, 2015


Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկայի բացումը, և այս իրադարձությունը հատկանշական ...

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
1

Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լո...

Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը

Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը

Փետրվարի 13, 2015
2

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը) հրճվանքի մեջ է և ի սրտե կիսում է Սերժ Սարգսյանի...

Ոսկե ասֆալտ

Ոսկե ասֆալտ

Հունվարի 27, 2015


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 24-ին անսպասելի այցելեց Խորենացու փողոցի ոսկու շուկա: Վարչապետը տեսածից զարմացավ ու զայրացավ...

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Հունվարի 27, 2015
6

Բոլոր առումներով ՀՀԿ ամենաանհաջող տարրի` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հանդեպ Գագիկ Ծառուկյանի խոր զզվանքի մասին հայտնի է վաղուց: Ս...

Մնաց 48 տոկոսը
23.01.2017 | 15:29


Մնաց 48 տոկոսը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Սաակաշվիլին թփերում
Հունվարի 22, 2017


Սաակաշվիլին թփերում

Մնաց 48 տոկոսը
Հունվարի 23, 2017


Մնաց 48 տոկոսը

Սաակաշվիլին թփերում
Հունվարի 22, 2017


Սաակաշվիլին թփերում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ