Սովորական խայտառակություն

Քո թանկագին խաթեր համար

Մարտի 24, 2015
Քո թանկագին խաթեր համար

Նախկին ԲՀԿ-ական, պատգամավոր Ռուստամ Գասպարյանին շարունակում է հանգիստ չտալ իր անորոշ, չպատճառաբանված կարգավիճակը: Հանգիստ չեն տալիս նաև հետաքրքրասերները, որոնք ջանում են պարզել, թե ո՞ր ուղղությամբ է պատրաստվում իր ընթացքը շարունակել բեղ-մորուքով օրենսդիրը և ո՞րն էր կուսակցությունից դուրս գալու իրական պատճառը: «Սև հովազը», ով այս օրերին ակնհայտորեն գունաթափված է, ստիպված է եղել խոստովանել, որ ինքը կուսակցության անդամ էր դարձել ԲՀԿ Գագիկ Ծառուկյանի «խաթեր», բայց այսօր նա կուսակցությունում չէ, և իր` այնտեղ մնալն արդեն ավելորդ կլինի: «Ես անձի կողքին էի կանգնած, իսկ այսօր անձը չկա: Իմ ու Ծառուկյանի հարաբերությունները մինչև կուսակցություն ստեղծելը եղել են շատ ընկերական, մտերիմ ենք եղել, նաև բարեկամական կապ կար: Դա էր պատճառը, որ ես համաձայնեցի նրա կողքին լինել»,- բացատրել է Գասպարյանը:


Այս մարդն առանց գիտակցելու (դրանում խորապես համոզված ենք) ասում է մի մեծ ու ցավալի ճշմարտություն: Եվ այդ պարզ բառերի մեջ է թաքնված ոչ միայն Ծառուկյանի ձախորդությունը, ոչ միայն Ռուստամ Գասպարյանի տվայտանքը, այլև ամբողջ երկրի ողբերգությունը: Իսկ Հայաստանի մեծագույն դժբախտություններից մեկը գոնե վերջին 25 տարիների ընթացքում եղել ու շարունակում են մնալ հենց այս մարդիկ, ովքեր ընդունակ և պատրատ են ծառայել միայն ու միայն անձերին, բայց ոչ երբեք գաղափարին կամ նպատակին: Ծառուկյանի «խաթեր», ֆլանի «խաթեր», ֆստանի «խաթեր»… Սրա ու նրա «խաթեր համար»-ը վերածվել է շարժիչ ուժի և կյանքի նպատակի: Դրա մեջ է ամփոփվել գոյության իմաստը:


Սակայն սրանք ոչ թե սովորական հպատակներ են, այլ մակաբույծներ, որոնք կպչում են որևէ պարարտ մարմնի և սկսում են ծծել կենսահյութն այնքան ժամանակ, քանի դեռ մարմինը չի սմքել: Իսկ հետո հանգիստ խղճով հեռանում են` մեկ ուրիշին գտնելու հույսով և նրա խաթեր «մարտնչելու» համար: Այնպես որ Ռուստամ Գասպարյանը պարապ մնալու առիթ չի ունենա: Շատ շուտով կհայտնվի մեկը, ում խաթեր համար նա կսկսի դարձյալ բարգավաճել ու կերակրվել նոր տիրոջ ամանից:






Դիտումների քանակ 5204


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Սև հովազի սուտի կյանքը

Սև հովազի սուտի կյանքը

Մայիսի 27, 2017


Եթե նախկին ԲՀԿ–ական պատգամավոր, «Սև հովազ» ազատամարտիկների ՀԿ–ի նախագահ Ռուստամ Գասպարյանին հարցնեն, թե վերջին տարիների ընթացքո...

Ռուստամ Գասպարյանի ուրույն կարծիքը Հայրենիքի մասին

Ռուստամ Գասպարյանի ուրույն կարծիքը Հայրենիքի մասին

Մայիսի 25, 2016


ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, որոշ վերապահումով, կրկնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ «ամայի» և...

Եվս մեկ հաղթանակ հայ ժողովուրդը չի մարսի

Եվս մեկ հաղթանակ հայ ժողովուրդը չի մարսի

Սեպտեմբերի 11, 2015


Նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը հայտարարել է, որ որոշել է լքել «Ազատամարտիկների դաշինք» հասարակական կազմակերպությունը: Մինչև...

Ռուստամն էլ գունափոխվեց

Ռուստամն էլ գունափոխվեց

Սեպտեմբերի 4, 2015


Դեռ շաբաթներ առաջ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հիմնադրած «Ազատամարտիկների դաշինքը» դեմ էր արտահայտվել սահմանադրական փոփոխու...

ԲՀԿ լավ տղերքը` նախագահի ոտքերի տակ

ԲՀԿ լավ տղերքը` նախագահի ոտքերի տակ

Հուլիսի 27, 2015


Իհարկե, այս լուրն ուրախացնում է, քանզի նախագահ Սարգսյանն աղբաման է ուղարկել ԲՀԿ վեցնյակին: Հենց սրան էին դրանք արժանի: Բայց մի ...

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Հուլիսի 3, 2015


Օրինակ, անձնապես նա մշապես կախված է եղել սրանից-նրանից: Դեռ բոլորովին վերջերս նա բավականին հաջող կախ էր ընկել Գագիկ Ծառուկյանից...

Վճարովի հայրենասերներն անփող են մնացել

Վճարովի հայրենասերներն անփող են մնացել

Մարտի 11, 2015


Քանի-քանիսի գործին «վայիս եղավ» Գագիկ Ծառուկյանը` քաղաքական դաշտը լքելով: Քանի-քանիսն են հիմա դատարկ տաշտակի առաջ նստած ողբում ...

«Սև հովազը» դարձավ բ… նապաստակ

«Սև հովազը» դարձավ բ… նապաստակ

Մարտի 3, 2015


ԲՀԿ խմբակցությունը Ազգային ժողովում ազգային, տիեզերական և սովորական խայտառակությունների մի հավաքածու էր: Մինչև Ծառուկյանի կապիտ...

ԲՀԿ-ի Բարդուղիմեոսյան գիշերը

ԲՀԿ-ի Բարդուղիմեոսյան գիշերը

Փետրվարի 17, 2015


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների համար այս գիշերը ծանր եղավ: Անընդհատ տեղեկություններ էին հաղորդվում, որ մի շարք հար...

Երկրապահից մինչև զուգարանի թուղթ

Երկրապահից մինչև զուգարանի թուղթ

Նոյեմբերի 8, 2014


Տարանջատված երկարապահների երկու թևերը, կամ, ինչպես այժմ ընդունված է ասել` ՀՀԿ–ի երկրապահն ու ԲՀԿ– ի երկրապահը անցել են բացահայտ...

«Սև հովազի» ինքնուրույն թռի՞չք, թե՞ ինքնապահպանման բնազդ

«Սև հովազի» ինքնուրույն թռի՞չք, թե՞ ինքնապահպանման բնազդ

Սեպտեմբերի 14, 2014
6

ԲՀԿ-ին իսկապես ծանր օրեր են սպասում, այնքան ծանր, որ նույնիսկ այս կուսակցության ամենազոր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կկորանա այդ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ