Սովորական խայտառակություն

Խաչիկի նոր ավտոն` SS-ի տարբերանշանով և «Հայոց արծիվ» Պուտինը

Մարտի 19, 2015
Խաչիկի նոր ավտոն` SS-ի տարբերանշանով և «Հայոց արծիվ» Պուտինը

Սովորաբար ոչ թե պետության ղեկավարն է նվերներ տալիս, այլ նրան են նվիրում: Սակայն Սերժ Սարգսյանն այս անգամ եզակի բացառություն է արել և որոշել է իր նվիրյալ հպատակներից մեկին պարգևատրել: Նախագահը թանկարժեք ավտոմեքենա է նվիրել «Սյունյաց արծիվներ» ՀԿ նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին։


Նացիստ Խաչիկին խրախուսելը տրամաբանությունից դուրս չէ: Նրա նմաններն արժանի են ընդգծված ուշադրության, քանի որ ներկա իշխանությանն ի վերջո պետք են այնպիսի հենարաններ, որոնք եթե նույնիսկ հավատարմությունը վերածում են միմոսության, բայց և այնպես համարվում են ավելի վստահելի, քան փոքրիկ ցնցումներից անմիջապես դավաճանության ճամփան բռնողները: Եվ ահա Սերժ Սարգսյանի սիրելին իր վարձատրությունը ստացել է նոր ավտոմեքենայի տեսքով, որը խիստ սիմվոլիկ համարանիշ ունի` 888ՏՏ11: SS-ի առկայությունը, որն ուղղակի ակնարկ է նացիստական դավանանքի հետ պատմական աղերսների մասին, հատկանշական դրվագ է, միայն հայտնի չէ` սա նախագահի՞ մտահղացումն է, թե՞ Խաչիկն ինքնուրույն է համարն ընտրել: Բոլոր դեպքերում, մեքենան արդեն ծառայում է տիրոջը և ասում են, թե Խաչիկը դա ստացել է ծննդյան օրվա կապակցությամբ:


Բայց կա մի ուրիշ վարկած ևս, որը պակաս հետաքրքիր չէ: Ինչպես հայտնի է, ապրիլին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Խոսում են, թե իբր այդ կապակցությամբ Խաչիկ Ասրյանն ասել է, որ ցանկանում է Պուտինին հրավիրել Սյունիք և այնտեղ նրան հանձնել իր կազմակերպության բարձրագույն պարգևը՝ «Հայոց արծիվ» մեդալը: Այն, որ Խաչիկը մեծ սեր ունի ռուսների նկատմամբ ու այդ սերն էլ փոխադարձ է, գաղտնիք չէ: Շատերն են նկատել, որ բազմիցս ՀՀ-ում ՌԴ դեսպանը, ներկա գտնվելով «Հայոց արծիվների» բազմամարդ միջոցառումներին, իր գոհունակությունն է հայտնել այդ առթիվ ու տեղեկացրել, որ Ռուսաստանի որոշ քաղաքական շրջանակներ հետաքրքրված են Խաչիկ Ասրյանի գործունեությամբ: Սերժ Սարգսյանին սա կարող էր դուր գալ` իր հավատարիմ ենթակայի մեջ տեսնելով ռուս-հայկական կապերն ամրապնդողի: Մնում է մի հարց լուծել: Բանն այն է, որ հիմա Խաչիկը կանգնած է դժվարին ընտրության առաջ: Նա պիտի վերջնականապես որոշի` ինքը ազգայնակա՞ն է, թե՞ ռուսամետ, քանի որ այդ երկուսը ոչ մի գնով չեն համատեղվում:






Դիտումների քանակ 9997


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դատապարտո՛ւմ ենք Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ  ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…

Դատապարտո՛ւմ ենք Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…

Հունիսի 15, 2020


Հայաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ ապացուցեցին այն իրողությունը, որ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ո...

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ապրիլի 20, 2020


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Ասրյան Խաչիկը խելոք և պահանջված բան է արել. դիմել է ԱՄՆ նախագահ Դոնա...

Ժողվարչապետի իշխանությունը 30 օրով երկարաձգվեց

Ժողվարչապետի իշխանությունը 30 օրով երկարաձգվեց

Մարտի 18, 2020


Ասում են՝ չկա չարիք առանց բարիք: Փաշինյան Նիկոլի համար կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը միաժամանակ չարիք էր և բարիք, քանի ո...

Ասրյան Խաչիկը՝ գյուղատնտեսության խթան

Ասրյան Խաչիկը՝ գյուղատնտեսության խթան

Փետրվարի 27, 2020


Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պրն Ասրյան Խաչիկը սովորում էր Գորիսի ինչ-որ համալսարանում: Ուրեմն, պրն Ասրյանը գնացել էր քննության բ...

Փաշինյան Նիկոլի օրերը հաշված են

Փաշինյան Նիկոլի օրերը հաշված են

Փետրվարի 20, 2020


Մինչ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վանեցյան Արթուրը, դաշնակներն ու շատերը մտածում են, թե ոնց կարելի է փրկել Հայաստանն ու հա...

Քոչարյանի հարցը լուծված է

Քոչարյանի հարցը լուծված է

Հունվարի 26, 2020


Բելա, Սեդրակ, Լևոն, Գայանե Քոչարյանները, նրանց զարմիկներ Վալերի և Իրինա Քոչարյանները, նրանց խնամիներ Վոլոդյա Բադալյանն ու Մարին...

Բացվեց արծիվների որսի սեզոնը

Բացվեց արծիվների որսի սեզոնը

Դեկտեմբերի 4, 2018


ՀՀ ԱԱԾ-ն հերթական հայտարարությունը տարածեց: Այս անգամ հերթը հասավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ...

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ապրիլի 19, 2018


Փաշինյան Նիկոլի՝ արդեն որերորդ օրը տևող ֆինտը Երևանում դաս պիտի լինի ՀՀ իշխանությունների համար: Ավելի ստույգ` Փաշինյան Նիկոլը ա...

Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Ապրիլի 20, 2016
3

Ամեդեո Մոդիլիանին ճանաչված չէր կյանքի օրոք, նա համոզված էր, որ Պաբլո Պիկասոյից տաղանդավոր է, նա կյանքում չիմացավ, թե ինչ ասել է...

Քոչարյանին սկսել են նվաստացնել

Քոչարյանին սկսել են նվաստացնել

Նոյեմբերի 19, 2015
1

Տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Սարգսյանն ընտրել է Ռոբերտ Քոչարյանին նվաստացնելու ռազմավարությունը, ընդ որում` դա արվում ...

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Հոկտեմբերի 20, 2015


Իրականում Հայաստանը ոչ միայն խայտառակությունների, այլև բնակչության մեկ շնչին ընկնող խայտառակությունների քանակով համաշխարհային ռ...

Խաչիկ Ասրյան. իմաստուն, զուսպ, շիտակ, հավատարիմ

Խաչիկ Ասրյան. իմաստուն, զուսպ, շիտակ, հավատարիմ

Սեպտեմբերի 22, 2015


Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը շուտով տհաճ իրավիճակում կհայտնվի իր իսկ կարգախոսի` «հայոց պետականությ...

Խաչիկ Ասրյանը խայտառակեց նախագահ Սարգսյանին

Խաչիկ Ասրյանը խայտառակեց նախագահ Սարգսյանին

Հուլիսի 1, 2015
24

Նախագահ Սարգսյանը երեկ ստացավ երևի թե իր ամենախայտառակ շնորհավորանքը ծննդյան օրվա կապակցությամբ: Խաչիկ Ասրյանը՝ ինչ-որ կասկածել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ