Միջազգային խայտառակություն

Մեր խոտանը ձեր խոտանից լավն է

Մարտի 16, 2015
Մեր խոտանը ձեր խոտանից լավն է

Օսկան Քոչարյան


Այսօր Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի մի շարք մասնակիցներ Հայաստան են ժամանել հստակ մտադրությամբ` հիմնավորելու, որ մեր երկիրը մեծ սխալ է թույլ տվել` երես թեքելով Եվրոպայից և հայացքը դարձնելով դեպի Ռուսաստանը: Սա նոր միտում չէ, իսկ անցած տարիների ընթացքում դա կիրառվել է տարատեսակ հնարանքներով: Ներկա պահի առանձնահատկությունն այն է, որ այժմ արևմտյան մտահոգ դեմքերի կարծիքով, իրենք գտել են փաստարկներից լավագույնը ու հենց դա էլ մատուցում են Հայաստանի իշխանություններին: Այդ բանը մյուսներից անհամեմատ անկաշկանդ է անում ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին: Վերջինս հայտարարել է, որ Հայաստանի ապագան Եվրոպան է, և ՀՀ կառավարությանը որպես օրակարգային հարց մնում է լիարժեք իրականացնել Ասոցիացման համաձայնագրից բխող մնացած բոլոր գործողությունները, որոնք կարող են ապահովել սերտ ինտեգրում եվրոպական արժեքներին: Գնահատելով անցած ժամնանակահատվածը և ԵՄ-ից Հայաստանի անսպասելի հրաժարումը` նույն պարոնն ասել է. «Սեպտեմբերի 3-ի որոշումը պայմանավորված է եղել Հայաստանի անվտանգության նկատառումներով և այն երաշխիքներով, որ տրվել են նախագահին այդ քայլին գնալու առնչությամբ, առ այն, որ եթե Եվրաասոցիացման համաձայնագիրը չստորագրվի և Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, կլինեն անվտանգության երաշխիքներ և Հայաստանի վիճակը կբարելավվի, ինչը տեղի չի ունեցել: Իրականում դրանից հետո շփման գծում լարվածությունն ավելի է խորացել, և, փաստորեն, անվտանգության վիճակը չի բարելավվել: Երևի թե եկել է ժամանակը՝ վերանայելու և վերստին հասկանալու, թե ինչքանով են ՌԴ երաշխիքներն իրական»:


Համարենք, թե Քշիշտոֆ Բոբինսկին իրավացի է, ու մենք էլ հասկանալու և վերագնահատելու կարիք ունենք: Սակայն եթե ռուսական երաշխիքները բանի պետք չեն, ապա Եվրոպան ունի՞ ավելի լավը` մեզ առաջարկելու համար: Եվ հենց այստեղ է, որ քիչ առաջ ճարտար լեզու բանեցնող եվրոպացու խոսքը դառնում է անվստահ, իսկ նրա պատասխանը հնչում է այսպես. «Կարծում եմ՝ այս պահին շատ դժվար է խոսել անվտանգության երաշխիքների մասին, որովհետև նախևառաջ անհրաժեշտ է ստորագրել համաձայնագիր, որտեղ որ կձևավորվեն հիմքեր, և կխոսենք ֆինանսական աջակցության մասին»:


Ի՞նչ է ստացվում: Հայաստանին դրդում են հրաժարվել ռուսական «խոտանից» և փոխարենը պատրաստ են տալ եվրոպական «խոտանը», որը նույնքան կասկածելի է, որքան իրենց հավաստիացումները: Արևմտյան երաշխիքների գինը մենք վաղուց ենք տեսել: Ժամանակին դա տեսան նաև վրացիները, ու կորցրեցին երկրի մի մասը: Հետո ուկրաինացիները տեսան ու զրկվեցին Ղրիմից, Դոնբասից: Վաղն էլի երկրներ կգտնվեն, որոնք իրենց մաշկի վրա կզգան արևմտյան թիկունքի ամրությունը, որտեղ անվտանգության երաշխիքը պատկերացնում են ֆինանսական աջակցության տեսքով: Ու եթե խոսքը բացառապես փողի մասին խոստումների շուրջ է, այդ դեպքում ի՞նչ իմաստ կա վկայակոչել սահմանային իրավիճակը` դրա մեղքը բարդելով Մոսկվայի վրա: Եվրոպայում երաշխիքն ինչպե՞ս են պատկերացնում` ռուսական տանկերի ներկայությունը Ղարաբաղու՞մ, թե այն տեսքով, ինչպես իրենք են վարվում աշխարհի տարբեր անկյուններում` ռմբահարելով բնակավայրերը, սպանելով հազարավոր խաղաղ բնակիչների ու դա անվանելով անվտանգության երաշխիք:


Եթե Քշիշտոֆ Բոբինսկին Արևմուտքի անունից խոստումներ է տալիս, ապա արժե նրան հիշեցնել, որ Հայաստանն այսօր էլ, անկախ ամեն ինչից, ԵՄ-ից ֆինանսներ ստանում է: Ու եթե ավելին չի էլ տրվելու, ապա ո՞րն է կողմնորոշումը փոխելու իմաստը: Մի՞թե սրանք ուզում են Հայաստանն օգտագործել որպես գործիք իրենց հակառուսական ծրագրերում Ռուսաստանի դեմ: Մի՞թե սրանք հայերին ոչխարի տեղ են դրել, թե՞ ոչխարն իրենք են: Կարծում ենք, ճշմարտությունն երկրորդ տարբերակն է:






Դիտումների քանակ 7762


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամեն ինչ հանուն հաղթանակի, ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Ամեն ինչ հանուն հաղթանակի, ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Մայիսի 31, 2019


Նոր Հայաստանի ղեկավարությունը առաջադրանք է ստացել՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին հաստատում է Հայկ Այվազյանը «Լու...

Նոր «սոսկա» մխիթարի համար

Նոր «սոսկա» մխիթարի համար

Հունվարի 24, 2019


Փաշինյան Նիկոլի սիրած ջահելների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում հայրապետյան մխիթարը: Սրան ժողովրդի վարչապետը նշանակեց նախա...

Փաշինյան Նիկոլը Եվրոպա է ներմուծում, կամ` Սաշիկի 50 տոկոսի միֆն ու Նիկոլի 23-ի իրականությունը

Փաշինյան Նիկոլը Եվրոպա է ներմուծում, կամ` Սաշիկի 50 տոկոսի միֆն ու Նիկոլի 23-ի իրականությունը

Նոյեմբերի 19, 2018


ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, ըստ որի՝ ՀՀ 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրեն...

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հուլիսի 20, 2018


Արևմուտքի ֆինանսական աջակցությունից դժգոհ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի առիթներով դժգոհել է Եվրոպայից այն բանի համար, որ սրանք ...

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ապրիլի 20, 2018


Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստան-ԵՄ համապարփ...

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Ապրիլի 6, 2018


2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակ...

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Դեկտեմբերի 15, 2017


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը մեզ ասում է, որ Հայաստանը, ստորագրելով Եվրամիության հետ Համապարփա...

Գենդերային խրախճանքի օրերը

Գենդերային խրախճանքի օրերը

Նոյեմբերի 28, 2017


Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումը մեր հասարակության բավականին լայն շրջանակների նետեց էյֆորիայի գիրկը: Սա կարելի է...

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 27, 2017


Հին վերքերը հանգիստ չեն տալիս: Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո էլ դեռ շատերին հետաքրքրում է, թե...

Սարգսյանը «Արևելյան գործընկերություն» խաղաց Ալիևի հետ

Սարգսյանը «Արևելյան գործընկերություն» խաղաց Ալիևի հետ

Նոյեմբերի 25, 2017


Բրյուսելում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որին մասնակցեցին Եվրամիության և ԱԳ վեց մասնակից երկրների՝ Ադր...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Հոկտեմբերի 26, 2017


Մինչ բոլոր կողմերից ասվում և վերահաստատվում է այն փաստը, որ Հայաստան- ԵՄ ասոցիացման համաձայնագրի վավերացման ճանապարհին որևէ խոչ...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Ընտրությունները կեղծելը բխում է Հայաստանի գլոբալ շահերից

Ընտրությունները կեղծելը բխում է Հայաստանի գլոբալ շահերից

Ապրիլի 1, 2017


ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, հարցազրույցում խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնության ստորագրության մասին, ասել է, թե դրան կարող է...

Ուկրաինայի ողբերգական «եվրավերջը»

Ուկրաինայի ողբերգական «եվրավերջը»

Ապրիլի 7, 2016


Չորեքշաբթի օրը ազատասեր և խաղաղասեր հոլանդացիները հեղափոխություն են կատարել Եվրոպայում. երկրում տեղի է ունեցել հանրաքվե Ուկրաին...

ԵՄ-ն՝ Հայաստանի ԱԺ զուգարանում

ԵՄ-ն՝ Հայաստանի ԱԺ զուգարանում

Մարտի 2, 2016


ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի ...

Եվրագեղեցկուհու ապարդյուն ջանքերը Հայաստանում

Եվրագեղեցկուհու ապարդյուն ջանքերը Հայաստանում

Մարտի 2, 2016
1

Երեկ Հայաստան էր ժամանել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին,...

Գողականները կջարդեն Էդվարդ Նալբանդյանի գլուխը

Գողականները կջարդեն Էդվարդ Նալբանդյանի գլուխը

Դեկտեմբերի 5, 2015
2

Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը, ինչպես հայտնի է, սիրում է ճանապարհորդել, հատկապես կնոջ հետ և պետության հաշվին, ա...

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Նոյեմբերի 4, 2015
1

Գլխավորն այն է, որ հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի իր պետության հետ, հայ ժողովուրդը չէ այն սուբյեկտը, որ ձևավորել է այս պետությո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս
Սեպտեմբերի 23, 2019


Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ