Սովորական խայտառակություն

Կոստանյան, դու դեմք ես, դեմք

Մարտի 10, 2015
Կոստանյան, դու դեմք ես, դեմք

«Իմ կենսագրության մեջ թե՛ պաշտոնական, թե՛ զուտ անձնական հարթության մեջ երբևէ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ ու չկատարեմ, որովհետև տալիս եմ միշտ այն խոստումները, որոնք ի վիճակի եմ կատարել, ավելին՝ երբեք չեմ տվել ու չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով»:


Ով էլ լիներ այս խոսքերի հեղինակը, ինչ-որ չափով գոնե հնարավոր կլիներ համակերպվել այդ մտքի հետ: Բայց սա արտասանել է այն միակ մարդը, ով ներկա պահին ամենաքիչը այսպիսի բառեր արտասանելու իրավունքն ուներ` Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նաև պետք է նկատել, որ մարդն ահռելի մեծ էգո պիտի ունենա, որ թույլ տա իրեն ոչ միայն բաձրաձայնել, այլև մտածել դրա մասին: Կոստանյանի մոտ սա ուղղակի հրաշալի է ստացվում: Նրա տասնյակ երդումներից ու հավաստիացումներից մինչև պատմական դարձած «տղամարդու խոսքը» լսած հանրության համար արդեն վաղուց Կոստանյանի ասած ամեն մի բառ սառույցի վրա գրվածի հաշիվ է, սակայն գլխավոր դատախազն ունակ է նույնիսկ սառույցը երկու կես անել ու վերածել բարոյական և մասնագիտական հարթությունների: Ու եթե բարոյականում արդեն ունի անբարոյական հիմնավորում, ապա ինչո՞ւ չի կարելի նույնն էլ անել մասնագիտական ոլորտում` մասավորապես այն չարաբաստիկ նամակի թեմաներով, որ գնաց Մոսկվա ու այդպես էլ ետ չվերադարձավ: Կամ գուցե ամեն ինչ արվեց, որ չվերադառնա՞ր, քանի որ եթե պատասխանը լիներ, այսօր գլխավոր դատախազը չէր կարող ձեռնածություն անել բառերի հետ` հետաքրքրասերներին մատուցելով այսպիսի մի հիմնավորում. «Դիմումի փաստը ինքնին չի կարող երաշխավորել արդյունքը, որովհետև հարցն ունի նաև միջազգային իրավական կոնտեքստ, և հետևաբար, ՀՀ գործողություններով չի կարող պայմանավորված լինել, և ես բազմիցս ասել եմ, որ հարաբերությունները երկկողմանի, առնվազն միջազգային պայմանագրերով են կարգավորված»:


Նկատու՞մ եք, որ Կոստանյանն արդեն ինքն էլ չի գիտակցում, թե ինչ է խոսում: Նրա համար գլխավորը այդ պահի «կռուտիտն» է, իսկ թե հետևանքն ինչպիսին կլինի` կարևոր չէ: Հիմա մի բան կասի, վաղն` ուրիշ, հաջորդ օրը մի երրորդ բացատրություն կմոգոնի, թեև բոլոր դեպքերում էլ հետևանքը դատարկությունն է` նախ պատասխանի, ապա իր գործունեության, որովհետև միայն դատարկ գործով զբաղվող մարդն է ունակ պնդելու, որ ինչ-որ բան է անում` առանց արդյունք երաշխավորելու, թեև մի քանի տող վերև երդվում էր, որ չի եղել մի դեպք, որ ինքը որևէ խոստում տա ու չկատարի: Իսկ հերթական սուտը ամրագրելու համար չկա ավելի դյուրին միջոց, քան դրան կցել «ես ձեզ վստահեցնում եմ» բառակապակցությունը և « ընթացակարգերին համապատասխան իրացրել ենք մեր հնարավորությունները» ձևակերպումը:


Վատն այն է, որ երբեմն-երբեմն կողմնակի միջամտությունները ցաքուցրիվ են անում գլխավոր դատախազի` առանց այդ էլ մեծ դժվարությամբ կառուցած ավազե տնակները: Օրինակ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանին նա իրավունք ունի չներելու, քանի որ այսօր, երբ Կոստանյանը լրագրողներին ասում էր, թե ՌԴ Գլխավոր դատախազության պատասխանը դեռ չկա, որ ինքը որևէ բան ասի, նրան անմիջապես հիշեցրին, որ Փոստանջյանին արդեն պատասխանել են Մոսկվայից: Եվ հենց այստեղ էր, որ Կոստանյանի ուղեղը փայլատակեց մի բացառիկ լուսավորությամբ: «Տարբերություն կա, Փոստանջյանի դիմումը որպես քաղաքացու կամ ֆիզիկական անձի դիմում է ,այլ պետության: Բայց ես չեմ կարող քննարկման առարկա դարձնել Փոստանջյանի կամ մեկ այլ անձի դիմում պատասխանը՝ նկատի ունենալով, որ դուք էլ կարող եք հիմա դիմել Ռուսաստանի Գլխավոր դատախազություն, Քննչական ծառայություն, և նրանց կողմից տրված պատասխանները ես մեկնաբանելու անհրաժեշտություն անգամ չեմ տեսնում»,- ասաց նա:


Մեծ հաշվով սա նույնիսկ հարցի պատասխան էլ չէր, այլ տարատեսակ բառերի անիմաստ կապակցություն, թեև իրենց հիմքում ուներ այն միտքը, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կարող է Փոստանջյանին մի բան ասել, իսկ իրեն բոլորովին ուրիշ բան: Այսինքն` կարող է պատահել նաև այնպես, որ մարդասպան Վալերի Պերմյակովին երկու կես անեն, մի կեսը կպահեն Մոսկվայում, որովհետև Փոստանջյանին մերժել են, իսկ մյուս կեսը կհանձնեն Կոստանյանին, քանի որ նա ազգիս տղամարդն է:


Մի խոսքով, Կոստանյան, դու լրիվ դեմք ես, իսկական մանկապարտեզ տանելու ապրանք:






Դիտումների քանակ 6079


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Փետրվարի 26, 2019


Հին Հայաստանից Փաշինյան Նիկոլը մի խայտառակություն ժառանգեց` Վազգեն Ռշտունի անվամբ: Միայն այն հանգամանքը, որ սա կոստանյան գևորիկ...

Рыбак рыбака видит издалека

Рыбак рыбака видит издалека

Փետրվարի 7, 2019


ԱԺ փոխնախագահ սիմոնյան ալենը կոստանյան գևորիկի գովքն է անում: Զարմանալի չէ: Ռուսներն ասում են այս դեպքերում` рыбак рыбака видит...

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Հունվարի 30, 2019


Փաշինյան Նիկոլին կարելի է հասկանալ: Ճիշտ է, գրանտակերներն ի դեմս գժերի, միասեռականների, աղանդավորների և այլ փոքրամասնություններ...

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Նոյեմբերի 28, 2018


«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքերն առկա են։ Մեր մեղադրանքի ձևակերպում...

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Հոկտեմբերի 12, 2018


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Կոստանյան Գևորգը, մամուլի հրապարակումների համաձայն, անդառնալի և ծանր հարված է հասցրել իր կուսակցությա...

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

Սեպտեմբերի 26, 2018


Այսօր կայացավ ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գա...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

«Տիտանների» մենամարտը

«Տիտանների» մենամարտը

Մարտի 5, 2018


Այսօր Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ներկա գտնվողներին հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Կոստանյանի կուսակցական ապագան

Կոստանյանի կուսակցական ապագան

Հուլիսի 13, 2017


Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը դարձել է լրատվական աստղ: Օր չկա, որ հարցազրույցներ չտա, կա...

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Մայիսի 31, 2017


Անհավանական փոփոխություններ են կատարվել նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցությանպատգամավոր Գևորգ Կոստանյանի հետ: Նրա հայացքն...

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Նոյեմբերի 28, 2016


Կարելի է նկատել, որ Հայաստանը նախկին պաշտոնյաներին դեսպան նշանակելու ավանդույթը փոխառել է Խորհրդային Միությունից: Վրաստանում դե...

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016


«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրան...

Անպատասխան նամակի հետքերով

Անպատասխան նամակի հետքերով

Հուլիսի 7, 2016


Օրվա պաշտոնական լրահոսի անհետաքրքիր շղթայի մեջ մի լուր, այնուամենայնիվ, ուշադրություն գրավեց: Այստեղ խոսքն այն մասին էր, որ Մոս...

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Հայկուշը, որ ուզում էր բռնել ոսկե ձկնիկին

Մայիսի 25, 2016
1

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռես...

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Հոկտեմբերի 19, 2015
2

Հայաստանում ընդդիմադիր ավանդույթներն ավելի քան 20 տարվա պատմություն ունեն։ Ընդդիմության օբյեկտիվ պահանջն այստեղ ի հայտ եկավ այն...

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Հունիսի 3, 2015
1

Այժմ որևէ կապ, որևէ գործնական հարաբերություն չկա ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև: Չայկան սկզբունքային մարդ է և վիրավորված է հայ...

Չայկային` շախմատ, Կոստանյանին` օղի

Չայկային` շախմատ, Կոստանյանին` օղի

Ապրիլի 15, 2015


Այսօր Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրեցին: Ակտիվիստների պահանջ...

Քաղաքակրթությունների բախում

Քաղաքակրթությունների բախում

Մարտի 19, 2015
1

Մենք հակված ենք այն կարծիքին, որ երկրում յուրաքանչյուր երևույթի, ցանկացած բացասական դեպքի համար պատասխանատու է պետության առաջին...

Տղամարդ Կոստանյանը կին Փոստանջյան չարժե

Տղամարդ Կոստանյանը կին Փոստանջյան չարժե

Մարտի 3, 2015
2

Այսօր հրապարակվեց այն նամակի պատասխանը, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն հղել էր ՌԴ նախագահ Վլ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ