Միջազգային խայտառակություն

Եվրոպայի խորհրդին անդամակցությունն՝ այլասերման ուղիղ ճանապարհ

Մարտի 8, 2015
Եվրոպայի խորհրդին անդամակցությունն՝ այլասերման ուղիղ ճանապարհ

Քոչար Օսկանյան


Մինչև այսօր մենք ապրում էինք այն համոզմամբ, որ Եվրոպայի խորհուրդը դատարկ կազմակերպություն է, Եվրամիության մի ինչ-որ «նախասրահ», որտեղ իրենց հանգիստն են վայելում եվրոպական երկրների պատգամավորները՝ հաճելին համատեղելով օգտակարի հետ։ Քչերն էին ուզում խոստովանել, որ այդ անպետք կազմակերպությունում ոչ մի վտանգավոր բան չկա, մարդիկ այնտեղ միայն լիքը անվտանգ հիմարություններ էին տեսնում։ Սակայն այսօր մեզ համար ավելի քան ակնհայտ դարձավ, որ դատարկ այս դուքանը՝ «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով» անվամբ, դեգեներատ, այլանդակ կառույց է, իսկ անդամակցությունը դրան՝ դեգրադացիայի ու այլասերման տանող ուղիղ ճանապարհ։

 

Այսօր՝ մարտի 8-ին, ԵԽԽՎ նախագահ տիկին Ան Բրասերը շնորհավորել է Եվրոպայի կանանց Կանանց միջազգային օրվա կապակցությամբ РИА «Новости»-ի միջոցով և, բնականաբար, մի քանի քաղաքական նկատառումներ է հայտնել։ Ի թիվս այլ բաների եվրագեղեցկուհին դժգոհել է Հայաստանից ու Հունգարիայից՝ այդ երկրների խորհրդարաններում կանանց սակավ ներկայացվածության հետ կապված (մոտ 10 տոկոս), գովել է Շվեդիային, Ֆինլանդիային, Իսլանդիային և Իսպանիային կարգին ցուցանիշների համար (30-40 տոկոս), իսկ վերջում աննկարագրելի հիացմունք է ապրել Անդորա անունը կրող մեծ լիբերալ ու դեմոկրատական տերության համար, որտեղ խորհրդարանում բացարձակ հավասարություն է տիրում՝ 50 տոկոս տղամարդիկ 50 տոկոս կանանց դիմաց։

 

Այն, որ Եվրոպայի խորհրդում ընդունված է ողջունել կանանց ազգային խորհրդարաններում, մենք գիտեինք։ Բայց, ինչ մեղքներս թաքցնենք, միայն այսօր իմացանք, որ անհամապատասխանության համար նախատեսված են պատժամիջոցներ անդամ պետությունների դեմ, ավելին՝ կան կոնկրետ պահանջներ։ Այսպես, մադամ Բրասերը հիշեցրել է, որ 2008 թվականից ԵԽԽՎ-ում գործում է մի կանոն, որը պահանջում է տղամարդկանց և կանանց պարիտետային ներկայացվածություն։ Ըստ նրա՝ այս չափանիշի չկատարումը կարող է հանգեցնել նստաշրջանում պատվիրակության լիազորությունների չվավերացմանը, ինչը պատահել է արդեն Իռլանդիայի և Մալթայի պատվիրակությունների հետ։ Սա արդեն ախմախություն է, ամեն դեմոկրատականի խախտում, իսկ եթե մի հասկացությամբ արտահայտվելու լինենք, ապա սա հենց լիբերալ տոտալիտարիզմ է։

 

Տեսեք ի՞նչ է կատարվում իրականում։  Եվրոպացիներն արդեն քանի տարի մեզ սովորեցնում են, թե ինչ է դեմոկրատիան և որքան լավն է այն։ Իսկ ի՞նչ է դեմոկրատիան։ Օրենքի գերակայություն, մեծամասնության իշխանություն և այլն, և այլն։ Այսինքն՝ դա նշանակում է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի լինել ընտրված, և յուրաքանչյուրն ունի ընտրելու իրավունք իր կամքով, այլ ոչ թե Ստրասբուրգից ստացված հրահանգին համապատասխան։ Հիմա ստացվում է, որ խորհրդարաններում կանանց ներկայացվածության ցածր տոկոս ունեցող պետություններին փաստորեն պարտադրում են կոնկրետ քանակություն։ Բա ընտրողնե՞րն ինչ անեն։ Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում Հունգարիայում, բայց Հայաստանի վերաբերյալ կարող եմ ասել, որ երկրի բոլոր 56 մեծամասնական ընտրատարածքներից միայն երեքում են ներկայացված եղել կին թեկնածուներ 2012թ. վերջին ընտրությունների ժամանակ, ընդ որում՝ ոչ մեկը չանցավ։ Բա հիմա հայերն ի՞նչ անեն։  Բռնությո՞ւն կիրառեն կանանց վրա՝ նրանց ստիպելով դեն նետել բոլոր գործերն ու ընտանիքը, քվեարկվե՞լ ՀՀ Ազգային ժողովում՝ ԵԽԽՎ կանոններին ներդաշն լինելու համար։ Եթե խոսում ենք սեռերի հավասարության մասին, ապա դա բնավ չի նշանակում, թե օրենսդրական իշխանությունում կանանց թվաքանակը պետք է հավասար լինի տղամարդկանց թվաքանակին։ Ինչպե՞ս կարելի է հասնել այնպիսի մարազմի, որն ուր որ է Ալցգեյմերի հիվանդության կվերածվի։ Բանն այն է, որ Եվրոպայի խորհուրդը կարող է հավասարություն պահանջել ամեն ինչում, ասենք՝ գիտական աստիճաններում, որոշելով, որ գիտությունների դոկտորներն ու թեկնածուները Եվրոպայի խորհրդի երկրներում պետք է հավասարապես ներկայացված լինեն երկու սեռերի համար։ ԵԽԽՎ-ն կարող է հավասարություն պահանջել նաև ազատազրկման վայրերում։ Եվ ի՞նչ պետք է անեն այդ ժամանակ պետությունները։ Քրեական գործե՞ր սարքել կանանց դեմ՝ սեռային հավասարությունը պահելու նպատակով։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Եթե մեզ ստիպում են հավասարություն պետական իշխանությունում կանանց և տղամարդկանց ներկայացվածության հարցում, ապա ինչո՞վ է դրանից տարբերվում ներկայացվածությունը քրեակատարողական հիմնարկներում։

 

Կարծում ենք՝ Եվրոպայի խորհրդում տեղ չպետք է ունենան այն պետությունները, որոնք սկզբունքորեն չեն ընդունում սեփական այլասերումը։ ԵԽ-ից միակ օգուտը հետխորհրդային պետությունների համար, համաձայն բանից անտեղյակ հասարակ մահկանացուի կանխակալ կարծիքի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունն է, որն իսկապես զսպաշապիկի տարատեսակ է հետխորհրդային կոռումպացված իրավապահ և դատական մարմինների համար։ Սակայն բանն այն է, որ այդ իրավազորությունը գործում է առանց ԵԽ-ին անդամակցության էլ, բավական է միայն վավերացնել Մարդու իրավունքների 1961թ. կոնվենցիան, ինչն էլ արել են մեր երկրները։

 

Այսպիսով, պետք է մտածել Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին, քանի դեռ մեզ չեն պարտավորեցնի լեգալացնել պեդոֆիլիան և զոոֆիլիան, միասեռական ամուսնություններն ու այլասերման այլ տեսակները, էլ չեմ ասում հասարակության և պետության համար իսկապես վտանգավոր քաղաքական ու պետական ալասերվածությունների մասին, ինչպիսին է տղամարդկանց և կանանց հավասարությունը խորհրդարաններում ու բանտերում, գիտական աստիճաններում ու պետական շքանշաններ ստանալիս և այլն, և այլն։   

 






Դիտումների քանակ 5164


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամեն ինչ հանուն հաղթանակի, ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Ամեն ինչ հանուն հաղթանակի, ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Մայիսի 31, 2019


Նոր Հայաստանի ղեկավարությունը առաջադրանք է ստացել՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին հաստատում է Հայկ Այվազյանը «Լու...

Փաշինյան Նիկոլը Եվրոպա է ներմուծում, կամ` Սաշիկի 50 տոկոսի միֆն ու Նիկոլի 23-ի իրականությունը

Փաշինյան Նիկոլը Եվրոպա է ներմուծում, կամ` Սաշիկի 50 տոկոսի միֆն ու Նիկոլի 23-ի իրականությունը

Նոյեմբերի 19, 2018


ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, ըստ որի՝ ՀՀ 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրեն...

Նախագահ Սարգսյանը պարգևատրում է միասեռականներին աջակցելու համար

Նախագահ Սարգսյանը պարգևատրում է միասեռականներին աջակցելու համար

Հունիսի 27, 2015
3

Այսօր հրամանագիր է ստորագրվել, որով Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: Հրամանագ...

ԵՄ-ը կճանաչի Ղարաբաղի ընտրությունները միայն միասեռական և պեդոֆիլ թեկնածուների հաղթանակի դեպքում

ԵՄ-ը կճանաչի Ղարաբաղի ընտրությունները միայն միասեռական և պեդոֆիլ թեկնածուների հաղթանակի դեպքում

Մայիսի 1, 2015
5

Եվրամիությունն այսօր հայտարարել է, որ «չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը», որում անցկացվում են մայիսի 3-ի խորհրդարա...

Խորհրդային այլախոհն ու ռուսատյացն Անգլիայում մեղադրվում է մանկապղծության մեջ

Խորհրդային այլախոհն ու ռուսատյացն Անգլիայում մեղադրվում է մանկապղծության մեջ

Ապրիլի 27, 2015


Մեծ Բրիտանիայում ապրող գրող և իրավապաշտպան, հայտնի ռուսատյաց, նախկին խորհրդային այլախոհ Վլադիմիր Բուկովսկին, որին ԽՍՀՄ-ը փոխանա...

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Մարտի 30, 2015


Եվրոպայում ընդունված է վախենալ իսլամական ահաբեկչությունից, մարդու իրավունքների խախտումներից, պետությունների միջև սահմանները խախ...

Մեր խոտանը ձեր խոտանից լավն է

Մեր խոտանը ձեր խոտանից լավն է

Մարտի 16, 2015


Այսօր Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի մի շարք մ...

Բիձինա Իվանիշվիլին՝ արևելյան, հակաարևմտյան արժեքների ջատագով

Բիձինա Իվանիշվիլին՝ արևելյան, հակաարևմտյան արժեքների ջատագով

Դեկտեմբերի 15, 2014


Թերևս, Արևմուտքին, եվրոպական արժեքներին ներկայիս վրացական իշխանությունների հավատարմության վերաբերյալ բոլոր խոսակցությունները բն...

Լեգիտիմության երաշխավորը

Լեգիտիմության երաշխավորը

Նոյեմբերի 27, 2014


Քաղաքական գործընթացներում լուրջ նպատակների համար քաղաքական գործիչներով միավորվելը դեռ քիչ է. անհրաժեշտ են նաև մասնագիտությամբ ք...

Վինի Թուխը՝ պերսոնա նոն-գրատա Լեհաստանում

Վինի Թուխը՝ պերսոնա նոն-գրատա Լեհաստանում

Նոյեմբերի 22, 2014
3

Քառորդ դար առաջ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը՝ նախկին կարդինալ, ազգությամբ լեհ Կարոլ Յուզեֆ Վոյտիլան, խորհրդային մուլտիպլի...

Եռյակը համալրվեց պեդոֆիլով և դարձավ քառյակ

Եռյակը համալրվեց պեդոֆիլով և դարձավ քառյակ

Նոյեմբերի 17, 2014
2

Ժողովրդական կուսակցությունը միանում է խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և «Ժառանգությանը»: Այս մասին այս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ