Ազգային խայտառակություն

Գագիկ Հարությունյանը երկիրը կփրկի հեղաշրջումից

Մարտի 7, 2015
Գագիկ Հարությունյանը երկիրը կփրկի հեղաշրջումից

Ջհանգիր Լֆիկյան


ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` բոլոր ժամանակների անօրինական ընտրությունների կնքահայրը և մեր երկրում իրավունքների կիրառման ամենահայտնի աճպարարը, մեծ սեր ունի տեսական ընդարձակ դատողություններ անելու հանդեպ` չխուսափելով խոստովանել, որ այդ դատողությունների առյուծի բաժինը պրակտիկորեն կիրառել անհնար է: Նրա նախընտրած թեմաներից է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը և դրա կիրառման խոչընդոտները, որտեղ խոչընդոտները միշտ արդարացված են, իսկ օրենքի կիրառումը` աննպատակահարմար: Եվ այսքանով հանդերձ Գագիկ Հարությունյանը դեռ ջանում է հանդես գալ Հայաստանի իրավական վիճակի կոշտ քննադատությամբ, կարծես նա այդ հարցում ոչ մի մասնակցություն չունի, այլ ընդամենը կողմնակի դիտորդ է: Ըստ նրա, մեր երկրում «անխտրականության սկզբունքի լիարժեք իրացման իրավակարգավորումները թերի են, հայեցողության սահմանները մեծ են, խախտված իրավունքի վերականգնման հնարավորությունները սահմանափակ են: Պետությունը, չունենալով արդյունավետ պաշտպանության միջոցներ, փորձում է վերպետական ինստիտուտներ վկայակոչել»: Կարելի է կարծել, որ այս մտքերի հեղինակը ոչ թե Սահմանադրական դատարանի նախագահն է, այլ որևէ ընդդիմադիր գործիչ: Բայց ամենահետաքրքրականը դեռ առջևում է, քանի որ Գագիկ Հարությունյանը, ինքն էլ հավանաբար չկռահելով, թե դեպի ուր է գլորվում միտքը, գնում-հանգում է ստեղծված իրավիճակի հետևանքներին: Նրա համոզմամբ, իրադարձությունների ընթացքն այժմ այնպիսին է, որը կարող է միայն մի ելքի հանգեցնել: «Եթե կուտակվեց բացասական հանրային էներգիա, հավաքվում է կրիտիկական զանգված, և պայթյունը անխուսափելի է դառնում: Այդ զանգվածը հավաքվում է սահմանադրական արժեբանության, հավասարակշռության խախտումից»,- եզրականցնում է ՍԴ նախագահը` ակամա Հայաստանի համար կանխորոշելով սոցիալական ցնցում ու հեղաշրջում:


Հազիվ թե սա է Գագիկ Հարությունյանի երազանքը, ով գերազանց հասկանում է, թե այդ պարագայում անձամբ ինքն ինչպիսի կորուստներ կարող է ունենալ: Եվ հասկանալով նաև, որ աղետը կանխելու այլ միջոցներ ու եղանակներ չկան, ստիպված հայտարարում է այն մասին, որ պատրաստ է գնալ ինքնազոհաբերման, քանի որ միակ ու վերջին կանխարգելիչ ուժը մնում է ինքը: «Սահմանադրական դատարանի նպատակը մեկն է՝ ժամանակին գտնել, գնահատել, կանխել անհավասարակշռության հետևանքները»,- ասում է նա, ինչը պիտի նշանակի` երկիր, գնահատիր ինձ, քանի որ փրկության միակ ճանապարհը իմ դռնով է անցնելու:
Վայ այն երկրին ու այն իշխանությանը, որի փրկիչը պիտի դառնա Գագիկ Հարությունյանը:

Հետգրություն


Գագիկ Հարությունյան… Սա ՀՀ նորագույն պատմության ամենախայտառակ, մարդկային արժանապատվությունը վարկաբեկող ամենաարդյունավետ անձնավորությունն է: Եթե մեկը ցանկանում է վարկաբեկել Երկիր մոլորակի բնակչին` Մարդուն, ապա բավական է դրա համար մատնանշել Գագիկ Հարությունյանին: Նա ժամանակին վաճառեց (դավաճանության առումով ենք օգտագործում այս խոսքը) իր հարազատ կոմկուսը Դեմիրճյանի հետ, հետո վաճառեց Տեր-Պետրոսյանին` կանգնելով Քոչարյան-Սարգսյան զույգի կողքին, դրանից առաջ աճուրդով վաճառեց Ստյոպիկ Դեմիրճյանին, քանզի չուներ ավելի ձեռնտու առևտրային առաջարկ, վաղն անպայման կվաճառի այսօրվա նախագահին, չնայած այն բանին, որ խնամիական հարաբերություններ է ձեռք բերել նրա հետ: Սա է Գագիկ Հարությունյանի տեսակը` կարիերիստ կոմսոմոլ, կոմունիստ, ՀՀՇ-ՀՀԿ-ԲՀԿ, մի խոսքով` մարմնավաճառ: Եվ քանի այս տեսակն իրեն լավ է զգում Հայաստանում, քանի Հակոբյան Հրուշի պես ազնվագույն կոմսոմոլուհիների համար այս երկրում նախարարություններ են ստեղծում, ՀՀ կոչված տարածքը խելքի չի գա և պետություն չի դառնա: Գագիկ Հարությունյանը հենց այս պայքարի մեջ է` որ երկիրը պետություն չդառնա: Նա պայքարում է հենց այս գաղափարի համար, որպեսզի իր անտաղանդ քրոջը կարողանա փոխնախարար դարձնել, որպեսզի կարողանա իր մյուս լպիրշ իղձերն իրականացնել…






Դիտումների քանակ 10811


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծանոթացեք, անարգեք և պղծեք՝ տիեզերական խայտառակություն վարդազարյան ռուբո

Ծանոթացեք, անարգեք և պղծեք՝ տիեզերական խայտառակություն վարդազարյան ռուբո

Մարտի 21, 2020


Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի հրաժարականներից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդն ամայացավ, այն ժամանակվա ԱԱԾ տնօ...

Պայքար, պայքար մինչև վերջ

Պայքար, պայքար մինչև վերջ

Հոկտեմբերի 22, 2019


Երեկ հաղորդել էինք, որ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Թերևս սա Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ի ու դ...

Գագիկ Հարությունյանի եղբայրն էլ հեռացավ

Գագիկ Հարությունյանի եղբայրն էլ հեռացավ

Մայիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլն ազատվեց նաև Գագիկ Հարությունյանի եղբորից՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից, որը քիչ առաջ հրաժարական...

Գագիկ Հարությունյանն էլ հեռացավ

Գագիկ Հարությունյանն էլ հեռացավ

Մայիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլը շարունակում է երկրի դատական համակարգի քայքայման և լակոտացման գործը: Այսօր նա ազատվեց Գագիկ Հարությունյանից՝ Բար...

Գագիկ Հարությունյանը նաև բրոքեր էր

Գագիկ Հարությունյանը նաև բրոքեր էր

Մայիսի 17, 2018


Մի քանի օր առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սերիալասեր հանրությանն էր զվարճացնում` ուղիղ եթեր մտնելով, խոսեց ն...

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Մարտի 23, 2018


Սահմանադրական դատարանի սրահներից մեկն այսօր անվանակոչվեց Սահմանադրական դատարանի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի անունով: ՍԴ...

Չկարողացավ դավաճանել իր սովորությանը

Չկարողացավ դավաճանել իր սովորությանը

Փետրվարի 28, 2018


Այսօր Ազգային ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, և ինչպես ցանկացած այլ ընտրություն, այս մեկն էլ առանց միջադե...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Գագիկ Հարությունյանի տոմարագիտությունը

Գագիկ Հարությունյանի տոմարագիտությունը

Դեկտեմբերի 11, 2017


Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պատկանում է այն անձանց թվին, ովքեր սիրում են ցուցադրել, թե իրենք գիտեն իրեն...

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

Նոյեմբերի 10, 2017


Վանաձորում կայացած ավագանու և քաղաքապետի ընտրություններից մեկ ու կես տարի հետո միայն Սահմանադրական դատարանը որոշեց քննել «Տեղակ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

Երկու չարիք, տարբեր բանտախցեր

Երկու չարիք, տարբեր բանտախցեր

Ապրիլի 28, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, Սահմանադրական դատարանն ու այդ դատարանի նախագահ ...

Գագիկ Հարությունյանը ընդդիմադիր է դառնում

Գագիկ Հարությունյանը ընդդիմադիր է դառնում

Փետրվարի 28, 2017


Վերջին շրջանում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ապագայի մասին հաճախ են զանազան ենթադրություններ արվում: Ասո...

Հայտնի են Հրայր Թովմասյանի կատաղության պատճառները

Հայտնի են Հրայր Թովմասյանի կատաղության պատճառները

Դեկտեմբերի 12, 2016


Տեղեկություններ կան Ազգային ժողովից, որ Հրայր Թովմասյանը վերջնականապես կատաղել է: Այն, որ սա իրականությունից կտրվել է դեռ այն ժ...

Դատարկ աթոռ Գագիկ Հարութունյանի համար

Դատարկ աթոռ Գագիկ Հարութունյանի համար

Հոկտեմբերի 20, 2016


Համատարած պաշտոնափոխություններն ու նշանակումները, որոնք միայն առաջին հայացքից վերափոխումների տպավորություն թողեցին, հետզհետե վե...

Տիգրան Մեծը համաձայն չէր լինի

Տիգրան Մեծը համաձայն չէր լինի

Հոկտեմբերի 1, 2016


Այսօր հրամանագիր է ստորագրվել, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, պետականության կայացման ...

Գագիկ Հարությունյանի դուստրը լկտի է

Գագիկ Հարությունյանի դուստրը լկտի է

Սեպտեմբերի 5, 2016


«Ֆլորենցիա» ռեստորանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքի ժամանակ ծագած սկանդալի մասին լրատվամիջոցներն արդեն հաղո...

Գագիկ Հարությունյանի սահմանադրական մշակույթը

Գագիկ Հարությունյանի սահմանադրական մշակույթը

Հուլիսի 2, 2016
1

Հարությունյանի գրքի վերնագիրն է զավեշտալի, այն էլ Յուրի Վարդանյանի պատկերացմամբ: Սահմանադրական մշակույթի մասին գիրք է գրում մեկ...

Գագիկ Հարությունյանի արջը սահմանադրություն չի կարդում

Գագիկ Հարությունյանի արջը սահմանադրություն չի կարդում

Հունիսի 19, 2016


Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի անվան հետ կապված որևէ լավ պատմություն շատ դժվար պիտի լինի գտնել: Այս անձը մ...

Հրայր Թովմասյանը նկարահանվելու է Ճոյտի ֆիլմերից մեկում

Հրայր Թովմասյանը նկարահանվելու է Ճոյտի ֆիլմերից մեկում

Մայիսի 25, 2016


ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նախապատրաստվում է լքել խորհրդարանը։ Թովմասյանը նոր Սահմանադրության համահեղինակներից է և...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ