Ազգային խայտառակություն

Ռոբին Հուդը չի ճանաչում Արմեն Մովսիսյանին

Մարտի 7, 2015
Ռոբին Հուդը չի ճանաչում Արմեն Մովսիսյանին

Նրանք, ովքեր այսօր առիթ ունեցան մամուլում ընթերցելու տեղեկությունն այն մասին, թե ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, իսկ այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Մովսիսյանն իր գույքը գրավի տակ է դրել, որպեսզի մարի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ամիսներով չվճարված աշխատավարձերը, լիովին իրավունք ունեին մտածելու, որ սա էլ հերթական հորինովի լրատվությունն է, քանի որ Հայաստանում նման բան պարզապես բացառվում է: Դա էր մնացել, որ որևէ պաշտոնյա մտահոգվեր, թե ինչպես պիտի վճարվեն շարքային մարդիկ, էլ չենք խոսում այն մասին, որ սեփական ունեցվածքը գրավի դրվի` նրանց հոգսերն ու կարիքները մեղմելու համար:

 

Սակայն Հայաստան երկիրն առանձնահատուկ է նաև նրանով, որ հատկապես այստեղ է անհնարինը հնարավոր դառնում, երբ փորձում ես վերլուծել կամ կռահել իրերի իրական վիճակը: Արմեն Մովսիսյանի աչքերը ոչ սառել, ոչ էլ երբևէ սառելու են նաիրիտցիների համար: Ասենք ավելին, նախկին նախարարը թերևս լուրջ պատճառներ ունի իր կաշվի համար մտահոգվելու: Ամենևին չի բացառվում, որ նրա մատը խառն է գործարանի այսօրվա աղետալի վիճակի հարցում: Ընդ որում` այդ մատը կարող է այնքան խառը լինել, որ հանկարծ կպարզվի` Մովսիսյանը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել «Նաիրիտի» փողերի գռփման գործընթացին: Իսկ եթե դա այդպես է (իսկ դա կարծես թե հենց այդպես էլ կա), այդ դեպքում նրան պարզապես մեծ նվեր են մատուցել` թույլ տալով առանց աղմուկի, աննկատ ետ դնել այն, ինչ վերցրել է:

 

«Նաիրիտի» փողերը կարելի էր ոչ միայն ուտել, այլև հաճույքով մարսել, եթե չլիներ բանվորների համառությունը: Քանի դեռ նրանց հնարավոր էր խաբել ու տուն ճամփել, Մովսիսյանն ու մյուսները հանգիստ էին: Բայց երբ մարդիկ սկսեցին համառել, ցույցեր ու պիկետներ կազմակերպել, գրոհել նախագահականի ու կառավարության վրա, իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից: Հենց այս պահին էլ Արժույթի Միջազգային Հիմնադրամը խոստումներ տվեց «Նաիրիտին» երկրորդ կյանք շնորհելու մասին: Բայց դա առանց ընդհանուր վիճակը գնահատելու չի լինի: Իսկ այդ դիտարկման ժամանակ  կարող են դուրս լողալ անցանկալի փաստեր կերած ու մարսած փողերի մասին: Մնում է մի տարբերակ` կանչել Մովսիսյանին, առաջարկել հնարավորինս արագ և անաղմուկ իր տեղը դնել վերցրածը: Իսկ դրա համար ամենակարճ ճանապարհը գույքի գրավադրումն է: Այնպես որ կարիք չկա դեպքերից առաջ ընկնել ու նախկին նախարարին վերագրել Ռոբին Հուդի անձնվիրությունն ու առատաձեռնությունը: Արմեն Մովսիսյանը Շերվուդյան անտառի տեղը չգիտի:

 






Դիտումների քանակ 27989


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակցությունն ընդդեմ «Նաիրիտի»

Դաշնակցությունն ընդդեմ «Նաիրիտի»

Փետրվարի 2, 2017


«Նաիրիտ» գործարանի նախկին ու ներկա աշխատակիցների բողոքի ցույցերը շարունակվում են: Վաղվա օրվա անորոշությունն ու գործարանի ճակատա...

Վարչապետի ռեֆորմների ևս մեկ արդյունք` «Նաիրիտը» թաղեցին

Վարչապետի ռեֆորմների ևս մեկ արդյունք` «Նաիրիտը» թաղեցին

Դեկտեմբերի 4, 2016


Գանձագողերի մոտ գործում է համերաշխության սրբազան սկզբունքը. էսօր ես եմ թալանել երկիրը, դու պարտավոր ես ինձ պահել, որպեսզի վաղը ...

«Նաիրիտ գործարանի» «դեգերումները» օֆշորում և Ռուսաստանում

«Նաիրիտ գործարանի» «դեգերումները» օֆշորում և Ռուսաստանում

Նոյեմբերի 25, 2016


2006 թվականի օգոստոսին «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությունը «Հայգազարդ»-ից գնեց «Նաիրիտ գործ...

Կառավարությունում վախն է թելադրում

Կառավարությունում վախն է թելադրում

Սեպտեմբերի 29, 2016


Կառավարությունն այսօր չմերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գո...

Երբ կարելի է լինել անգործ ու կուշտ

Երբ կարելի է լինել անգործ ու կուշտ

Հուլիսի 2, 2016
1

«Նաիրիտ» գործարանի անփառունակ ոդիսականը կարծես թե երբեք վերջ չի ունենալու: Գործարանի գլխին կախված անեծքը նորանոր անհաջողություն...

«Նաիրիտը» կպայթեցնի քաղաքական դաշտը

«Նաիրիտը» կպայթեցնի քաղաքական դաշտը

Հունիսի 18, 2016
3

Այն, ինչ պատրաստվում են անել «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր խաբված աշխատակիցներ, թերևս նախադեպը չի ունեցել և իր տեսակի մեջ շատ ...

Ժողովուրդը գնահատեց դաշնակ նախարարին

Ժողովուրդը գնահատեց դաշնակ նախարարին

Մայիսի 26, 2016


Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները դարձյալ փողոց էին դուրս եկել: Սկզբում նրանք բողոքի ցույց էին անում կառավարության ...

Յոլյանը տարբերակ է գտել

Յոլյանը տարբերակ է գտել

Մարտի 23, 2016


Նորերն իրենց հետ նոր աշխատաոճ են բերում: Էներգետիկայի նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը ևս կարծես թե ցանկացել է տարբերվել իր նախո...

Գազն էժանացել է. մե՞զ ինչ

Գազն էժանացել է. մե՞զ ինչ

Սեպտեմբերի 8, 2015


Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց այն բանի համար, ո...

Փոքր խաբեությունն ու մեծ խաբերությունը

Փոքր խաբեությունն ու մեծ խաբերությունը

Հուլիսի 28, 2015


«Նաիրիտ» գործարանի հետագա շահագործման, տեխնիկական ու ֆինանսական կենսունակությանը նվիրված խորհրդարանական լսումներն այսօր դեռ չսկ...

Լսումներ դատարկ աթոռների համար

Լսումներ դատարկ աթոռների համար

Հուլիսի 25, 2015
1

Արդեն ընթանում է նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերի գումարների փոխանցումը: Ենթադրվում է, որ մինչև հուլիսի 30-ը գործընթացը պետք...

Մեծ փողերի գաղտնիքը

Մեծ փողերի գաղտնիքը

Հուլիսի 16, 2015


Շաբաթներ առաջ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել՝ մինչև 2015թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջ...

Խոստումների գծով նախարարը

Խոստումների գծով նախարարը

Հուլիսի 9, 2015


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վերջին շրջանում մեկ այլ կոչում է ձեռք բերել: Նրան է վստահվել իշխանո...

Արմեն Մովսիսյանը մարսողության խնդիրներ ունի

Արմեն Մովսիսյանը մարսողության խնդիրներ ունի

Հունիսի 11, 2015


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվե...

Երվանդ Զախարյանին տոկը խփել է

Երվանդ Զախարյանին տոկը խփել է

Մայիսի 14, 2015


Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ ինչ-որ լուրջ բան է կատարվում: Նա սկսել է մտքեր արտահայտել, որոնց ա...

Չկա մարդը, չկա պրոբլե՞մը

Չկա մարդը, չկա պրոբլե՞մը

Փետրվարի 6, 2015


Եղավ այն, ինչն ի վերջո պիտի լիներ: Այսօր կրճատվեցին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 1700 աշխատակիցներ: «Չվաստակված» հանգստի ուղարկվեցին...

Ու՞մ է խաբում Երվանդ Զախարյանը

Ու՞մ է խաբում Երվանդ Զախարյանը

Հունվարի 14, 2015


Այն բանից հետո, երբ վերջին անգամ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին բաց տեքստով ասացին, թե նրանց ամիսների կուտակված աշխատավարձեր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ