Ազգային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Օսկանյան` անհույս հույսեր, իմաստազուրկ ճակատագիր

Մարտի 5, 2015
Խայտառակ դիմանկարներ. Վարդան Օսկանյան` անհույս հույսեր, իմաստազուրկ ճակատագիր

Ջհանգիր Լֆիկյան

 

Վարդան Օսկանյան… Հմայիչ նախկին երիտասարդ, Ռոբերտ Քոչարյանի աշխատուժ, պատգամավոր, նախկին նախարար և այլն: Իր կյանքում խաբել է երկու պետության` խուսափել է ծառայել և՛ Սիրիայի, և՛ Խորհրդային բանակում: Այսինքն, երբ ժամանակն էր կատարել պարտքը Սիրիայի հանդեպ, նա թռավ Հայաստան՝ որպես ախպար։ Երբ Խորհրդային Միության հաշվին անվճար կրթություն ստացավ և ժամանակն էր ծառայել այդ պետությանը, նա նորից թռավ` այս անգամ Միացյալ Նահանգներ: Այս անիմաստ անձնավորությունը ծնվել է հարուստ ոսկերիչների ու առևտրականների ընտանիքում և իր կյանքում միշտ առաջնորդվել է կոմերցիայի ոգով ու սկզբունքներով: Օրինակ, երբ օրեր առաջ ասում էին, թե Օսկանյանը կհրաժարվի մանդատից, մենք հակաճառեցինք՝ ասելով, թե դա հնարավոր չէ, քանի որ պատգամավորն ունի բավական սոլիդ աշխատավարձ, որն ընտանեկան բյուջեին մեծ օգուտ է կրտսեր Օսկանյանին անհրաժեշտ թմրանյութերով ապահովելու համար: Այսօր պարզվեց, որ մենք իրավացի էինք: Ի՞նչ սկզբունք, եթե փողն է այս աշխարհում ցավ բուժում և, իհարկե, թմրանյութ ապահովում:

 

Վարդան Օսկանյանի մասին կարելի է էլ բան չասել, ամեն ինչ երևում է անզեն աչքով` աֆերիստ ախպար, անսկզբունքային և ապաշնորհ գործիչ, «կոմպլեմենտարիզմ» կոչված փորձանքի հեղինակ, յուրահատուկ հոգատար հայր և, ամենակարևորը` Ռոբերտ Քոչարյանի ճաշակով մարդ: Այսքանը բավական է, որ վարկաբեկվի յուրաքանչյուրը, սակայն սույն դիմանկարի լիարժեք բացահայտումը պահանջեց մեզնից գրել ևս մի քանի տող, այնպես որ՝ ընթերցողին կխնդրենք ավարտին հասցնել սկսած գործը:

 

Ուրեմն, այսօր, երբ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր հեռանալու մասին, դրանից անմիջապես հետո տարածվեց նաև Վարդան Օսկանյանի հաղորդագրությունն առ այն, որ նա դադարեցնում է անդամակցությունը ԲՀԿ-ին: Հազիվ թե այս դեպքում գործել է «Ընկերովի մահը հարսանիք է» տարբերակը: Շարժառիթների լուրջ տարբերություն կա: Եթե Ծառուկյանի համար ամեն ինչ ավարտված է, ապա Օսկանյանն այդպես մտածել չի ցանկանում: Ավելին, նա նշում է պատճառները, համաձայն որոնց՝ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի, իր գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու համար:

 

Պետք է կարծել, որ սրանք երդվյալ ընդդիմադրի խոսքեր են, որը հետագայում ևս իր անձն ու իմացությունները դնելու է մեծ պայքարի զոհասեղանին և գնալու է մինչև վերջ: Այսպես մտածել կարելի էր, եթե խոսքը Վարդան Օսկանյանին չվերաբերեր: Դուրս գալով կուսակցությունից՝ նա, այնուամենայնիվ, պահպանում է պատգամավորական մանդատը` իբրև այն բանի առհավատչյա, թե «լուրջ մտահոգություն ունի երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար, քանի որ իշխանական բոլոր լծակների կամայական, խտրական և հակասահմանադրական օգտագործումն առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը»: Իսկ շրջանառվող լուրերը, թե, իբր, Օսկանյանը դուրս է գալու նաև քաղաքականությունից և առաջիկա տարիներին զբաղվելու է հետազոտական աշխատանքներով (ոմանք նույնիսկ չէին բացառում նրա` Հայաստանից արտագաղթելու տարբերակը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու պատճառաբանությամբ), ներկա պահին այնքան էլ իրատեսական չեն: Ինչպես ասում են, ամեն ինչ իր ժամանակն ունի, իսկ նախկին ԱԳ նախարարի համար դեռ վրա չեն հասել վտարանդի-գաղթականության դառնագին համը ճաշակելու օրերը:

 

Ի դեպ, համային հատկանիշների հարցում վերջին տարիներին պարոն Օսկանյանի բախտն այնքան էլ չի բերում: Քանի դեռ նա իշխանություն էր, կարծում էր, որ աշխարհում միայն մի համ գոյություն ունի` քաղցրը: Բայց ահա վրա հասան ցավալի օրերը, և իշխանություն ասվածի մյուս` դառը համը Օսկանյանը սկսեց ճաշակել այն պահից, երբ հալածանքները հասան նաև իր դռանը: Փողերի լվացման մեղադրանք ներկայացնելու, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, քրեական գործ հարուցելու սպառնալիքները, որոնք ծայր առան 2012-ից` ուղեկցվելով զանազան սկանդալային ու հորինովի բացահայտումներով, Օսկանյանին դիվանագետ-պաշտոնյայից վերածեցին արդարադատ նահատակի: Եվ այդ նոր կերպարին Ռոբերտ Քոչարյանի սիրելին ադապտացվեց շատ արագ: Գուցե այստեղ ևս մեծ դեր խաղաց հենց իր նախաձեռնողական կուրսը, որին 10 տարի արտգործնախարար եղած անձը հաճույքով սոսնձել էր սեփական անունը` դա անվանելով օսկանյանական կոմպլեմենտարիզմ: Հատկապես այդ կոմպլեմենտարիզմի սահմանումն էր, որ ժամանակին տվեց նա` ձևակերպելով հետևյալ կերպ. «Հայաստանը մերժում է ընտրություն կատարել գլոբալ և լոկալ գործընկերների միջև, այլ փոխարենը այդ բոլոր գլոբալ ու լոկալ ուժերի շահերի հաշվի առնողն է»։ Այն, որ քաղաքական կոմպլեմենտարիզմը կարող էր վերաճել անձի կոմպլեմենտարիզմի, միայն դրա հեղինակի մտքով կարող էր անցնել, ինչն ավելի ուշ հասարակության կողմից պիտի արժանանար իր պարզ հոմանիշին և հնչեր իբրև սովորական անողնաշարություն ու հարմարվողականություն:

 

Բայց նույնիսկ նոր իրավիճակներին հարմարվելն իր հետ բերում է նոր պահանջներ, որոնցից առաջինը համարյա պարտադիր պայման է. քննադատել ներկա իշխանություններին, ցույց տալ նրանց սխալները` դրանով իսկ ակնարկել, որ այդ ամենը կատարվեց այն բանից հետո, երբ Օսկանյանը հեռացավ իր պաշտոնից: Իսկ սա նախկին նախարարի ամենասիրելի թեմաներից էր, և նա այդ գործն անում էր մեծագույն նվիրումով: «Ղարաբաղյան գործընթացը երբեք այսքան խոր փակուղում չի եղել: Անգամ պատերազմի տարիներին այսքան մեծ անվստահություն չի եղել իշխանությունների հանդեպ: Թուրքիայի հետ հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են: Իրանի հետ երկկողմ բանակցության բոլոր ծրագրերը շարունակում են ձգձգվել՝ մնալով բարի ցանկությունների ցանկում: Վրաստանի հետ գնում ենք հակառակ ուղղությամբ՝ տնտեսական, քաղաքական, անվտանգության առումներով: Մենք կորցրել ենք ՌԴ հարգանքը, կորցրել ենք Արևմուտքի վստահությունը: Այս բոլոր խնդիրների լուծման ճանապարհը մեկն է՝ իշխանափոխություն»,- հայտարարում էր նա` բարեխղճորեն կատարելով ստանձնած գործի իր բաժինը: Ճիշտ է, իբրև դրա հետևանք, ժամանակ առ ժամանակ Օսկանյանի երեսին նետում էին նաև դառը ճշմարտություններ, օրինակ, այն մասին, որ հենց նրա ստորագրությունն է դրված «Մադրիդյան սկզբունքներ» անվանումն ստացած փաստաթղթի տակ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. գրավյալ տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ բուն Ղարաբաղի տարածք, միջազգային զորքերի տեղակայում…», բայց անցյալը Օսկանյանի ամենամեծ հոգսը չէ, քանի որ գոյություն ունեն նոր մարտահրավերներ, իսկ այստեղ նրա ստանձնած պարտավորությունների բաժինը փոքր-ինչ ավելին է, քան, ասենք, Ղարաբաղի հարցը: Խոսքը տվյալ դեպքում Արևմուտք-Արևելք կողմնորոշման մասին է, իսկ այս ընտրության հարցում  Օսկանյանի համար միշտ էլ դժվար է եղել երկու ափսեի մեջ եփվելը: Մի կողմից` նա հաշվետու է իր արևմտյան հովանավորների առաջ, մյուս կողմից, լինելով ԲՀԿ անդամ, հարկադրված էր գնալ քայլերի, որոնք չէին բխում առաջին տիրոջ շահերից: Նմանատիպ հակասական իրավիճակներից մեկն էլ դարձավ այն դեպքը, երբ Վարդան Օսկանյանը քննադատական ելույթ հնչեցրեց` կապված ՀՀ իշխանությունների իրականացրած արտաքին քաղաքականության և, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման գործընթացի հետ: Այդ դեպքից հետո նույնիսկ ԲՀԿ-ն էր տարակուսած, քանի որ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը սկզբունքորեն հակառակն էր,  սակայն այս ջրից էլ դիվանագետ-դեպուտատին հաջողվեց չոր դուրս գալ` հաճո լինելով թե՛ մեկին, թե՛ մյուսին:

 

Նկատենք նաև, որ դա եզակի դեպք չէր, երբ ԲՀԿ կողմնորոշումներն ու Օսկանյանի պատկերացումները տարանջատվում էին: Եվ երբ այսօր ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ կուսակցությունն այսօրվանից իրեն համարում է ընդդիմադիր, ճիշտ պահն է հիշելու, որ Օսկանյանն այդ բանը պնդում էր դեռ երկու տարի առաջ, իսկ ավելի ճիշտ` 2013-ի ապրիլից, երբ պահանջեց, որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի նոր նստաշրջանի սկզբում փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն: «Համոզված եմ, որ դրանից կշահեն երկիրը, քաղաքական համակարգը և վերջիվերջո՝ քաղաքացին»,- ասաց նա, թեև իրականում ակնկալում էր, որ գործընթացներից շահողները պիտի ուրիշները լինեն: Մասնավորապես` ինքը:  Հազիվհազ երկրի նախագահի թեկնածու լինելուց խուսափած Օսկանյանն այդ օրերին մի աստիճան ներքև էր իջել և ցանկանում էր դառնալ Երևանի քաղաքապետ, իսկ նման ցանկությունն իրականության վերածելու համար խիստ հարմար է, որ նա ներկայանար իբրև ընդդիմության միասնական թեկնածու:

 

Այդ ծրագիրն, իհարկե, փառավոր կերպով ձախողվեց` պարտված թեկնածուին մեկ անգամ էլ հիշեցնելով, որ ընդդիմադիր լինելը պաշտոն չէ, այլ համոզմունք, իսկ հանրությունը նրան կարող է ընկալել բոլոր դերերի մեջ, բայց ոչ ընդդիմադրի: Օրինակ, հասարակությունն առանձնապես զարմանք չապրեց, երբ Օսկանյանի անունը սկսեց հոլովվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խայտառակ օֆշորային սկանդալի շրջանակներում: Այն ժամանակ, երբ լուրեր տարածվեցին, թե Կիպրոսում Նաիրի Մեհրեջի անունով փաստաբանն Օսկանյանի հեռավոր զարմիկներից է, իսկ Տիգրան Սարգսյանն էլ յուղ լցրեց կրակին` հայտարարելով, որ «այդ կինը հենց նույն այն կինն է, որն օֆշորային սկանդալի հիմքում է կանգնած, և հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ինչ բացատրություն կտա՝ արդյո՞ք դա նրա համար նույնպես անսպասելի տեղեկություն է, թե՞ այս տեղեկության աղբյուրներում հենց իր անձն է կանգնած, և այս սկանդալային պատմությունն ունի քաղաքական ենթատեքստ», գլխավոր կասկածյալից բավական մեծ ջանքեր ու ջղերի լարում պահանջվեցին այդ խառնաշփոթից դուրս նետվելու համար:

 

Վարդան Օսկանյանի մասին ընդունված է ասել, որ նա հակասական ու խարիզմատիկ երևույթ է` բավական ընդարձակ կապերով և ոչ պակաս լայնատարած հետաքրքրությունների շրջանակով: Այնքան էլ հեշտ չէ միանգամից կռահել, թե դեպի որ կողմն է նա պատրաստվում ճկել ձողը, երբ վրա է հասնում թեքումներ ու շեղումներ ունենալու ժամը: Տարիներ առաջ նա հիշողությունների մի գիրք հրապարակեց, որը վերնագրված է «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»: Գրքում հետաքրքիր էջերի պակաս չկա, սակայն անձնական մարտահրավերների մասին պարոն Օսկանյանը ոչինչ չի գրել: Մինչդեռ դրանք պակաս հոգսեր չեն պատճառում քաղաքական դաշտի հնաբնակին: Օսկանյանի բախտը հատկապես չի բերել ժառանգի հարցում: Նրա որդին հիվանդագին հակում ունի՝ պարբերաբար ստվեր նետել հոր անվան վրա, թեև պետք է կարծել, որ այս պարագայում Օսկանյանը հնձում է այն, ինչ ցանել է, և քաղաքական դասեր տալուց առաջ ծնողական պարտավորությունների ու դաստիարակության խնդիրների մասին հիշելը ևս ավելորդ լինել չի կարող:

 

2013-ի հունվարին Թամանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում ծագած վիճաբանության  ժամանակ Օսկանյանի որդին` Արման-Մինաս Օսկանյանը, հասցրել էր կոտրել մի երիտասարդի քիթը, և հեշտ չեղավ հոր համար գործն այնպես դասավորել, որ արդյունքում որդին հայտնվեր սոսկ դիտորդի կարգավիճակում: Բայց ահա մի քանի ամիս անց իրավիճակն ավելի բարդ երանգներ ստացավ, երբ Խանջյան փողոցում գտնվող բարի մոտից նրա որդին բերման ենթարկվեց թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով: Եզրակացության արդյունքների հիման վրա պարզվեց, որ տղան թմրանյութ էր օգտագործել։ Արդյունքում՝ նրան ենթարկեցին վարչական պատասխանատվության ու տուգանեցին 200 հազար դրամի չափով։ Այս մեղմ վերաբերմունքը պատճառ դարձավ, որ երիտասարդին հետագայում էլ բաժիններ տանեն-բերեն բազմաթիվ փոքր ու մեծ զանցանքների ու խուլիգանական արարքների համար:

 

Ի՞նչ կարող ես անել` գենետիկան մնում է գենետիկա: Որդին ոստիկանության բաժիններ է փոխում, հայրը` կուսակցություններ: Թեպետ պետք է ասել, որ որդու արարքներն անհամեմատ ավելի քիչ են վնասում երկրին, քան նրանը: Թե մոտ ապագայում որտեղ իր հերթական հանգրվանը կգտնի Վարդան Օսկանյանը՝ առայժմ դժվար է գուշակել: Խիստ գաղտնապահ նախկին ԲՀԿ-ականն այսպիսի դեպքերում հակված է անակնկալներ մատուցել: Սակայն ոչ ոք չի կասկածում, որ Օսկանյանն անգործ չի մնա: Նրա գլխավոր առաքելությունը դեռ ավարտված չէ:






Դիտումների քանակ 33938


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Խայտառակ դիմանկարներ. աղազարյան հովիկ` բացառիկ երևույթ

Խայտառակ դիմանկարներ. աղազարյան հովիկ` բացառիկ երևույթ

Փետրվարի 25, 2019


Փաշինյան Նիկոլի թիմում կա մեկը, ով խայտառակության առումով գերազանցում է անգամ միրզոյան արարատին, ղազարյան թագուհուն, նույնիսկ ա...

Խայտառակ դիմանկարներ. բարսեղյան լևոն` Փաշինյան Նիկոլի հոգեհարազատ զինվոր

Խայտառակ դիմանկարներ. բարսեղյան լևոն` Փաշինյան Նիկոլի հոգեհարազատ զինվոր

Սեպտեմբերի 2, 2018


Ամեն ինչ սկսվեց 1966թ. ամռանը, երբ մի լենինականցի ընտանիք, Բարսեղյան ազգանվամբ, որոշեց հրաժարվել աբորտի գաղափարից, և 1967-ի հու...

Խայտառակ դիմանկարներ. Կարինե Խոդիկյանի խաղերը կեղտոտ բանջարանոցում

Խայտառակ դիմանկարներ. Կարինե Խոդիկյանի խաղերը կեղտոտ բանջարանոցում

Սեպտեմբերի 15, 2016


«Գրական թերթը» գրողների միության պաշտոնաթերթն է, բայց միաժամանակ (վերջին հնգամյակում) այն գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի, գավ...

Խայտառակ դիմանկարներ. Կարապետիչը հեղաշրջման խթանի՞չ

Խայտառակ դիմանկարներ. Կարապետիչը հեղաշրջման խթանի՞չ

Հուլիսի 27, 2016
1

Իհարկե, դժվար է Հայաստանում հայտնաբերել գեթ մեկ մարդու, ում անծանոթ է այս դղրդուն անունը` Կարապետիչ, նույն ինքը քաղաքագետ և կու...

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Հուլիսի 25, 2016
3

Երկրի մեծագույն ողբերգությունների շարքում երևի թե ազգային ջոջի քամելեոնացված տեսականին է։ Նրանց համար չկա հայրենիք։ Նրանց համար...

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Հունիսի 11, 2016
1

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) հունիսի 17-ին անցկացվելու է ռեկտորի թափուր պաշտոնի ...

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ո...

Խայտառակ դիմանկարներ. Հրանուշ Հակոբյան` լեգենդ ամենայն հայոց

Խայտառակ դիմանկարներ. Հրանուշ Հակոբյան` լեգենդ ամենայն հայոց

Հունիսի 2, 2015
31

Սա երջանիկ կին է: Կյանքում չի ստեղծել որևէ նյութական կամ հոգևոր բարիք, բայց կյանքից ստացել է ամեն ինչ: Կյանքում սա զբաղվել է մի...

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Մայիսի 11, 2015
21

Բոլորովին վերջերս ականատես եղանք այսպիսի մի իրավիճակի: Մի քանի բաժանորդներ համացանցում իրենց դժգոհությունն արտահայտեցին Վիվասել...

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն

Խայտառակ դիմանկարներ. Ներսես Երիցյան` Կենտրոնական բանկ գժանոցի փոխարեն

Մայիսի 4, 2015
6

Սա նորմալ մարդ չէ: Սրա գլուխը դատարկ է, անգամ կենսաբանական փորձաքննության միջոցով հնարավոր չէ սրա գանգի մեջ գտնել ուղեղ հիշեցնո...

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
1

Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լո...

Խայտառակ դիմանկարներ. Կարեն Փուչիկ Ավագյանը` ՀՀԿ-ի շակալը

Խայտառակ դիմանկարներ. Կարեն Փուչիկ Ավագյանը` ՀՀԿ-ի շակալը

Ապրիլի 3, 2015
1

«Դոդի Գագո» էր նա ասում Ծառուկյանին… Այդ օրը Կարեն Ավագյանը դարձրեց ՀՀ քաղաքական պատմության ամենագարշելի օրը, երբ ողջ քաղաքական...

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Խայտառակ դիմանկարներ. Նավասարդ Սրբազանը` սրիկա «կոմերսանտ»

Ապրիլի 1, 2015
4

Մեր հանրային դաշտի ակնառու դերակատարների ցանկում երբեք բացակա չեն եղել վեղարավորները: Հոգևոր դասը մշտապես հիշեցրել է իր գոյությ...

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Այվազյանը` իշխանության «շուստրին»

Խայտառակ դիմանկարներ. Վարդան Այվազյանը` իշխանության «շուստրին»

Մարտի 27, 2015
1

«Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված նաիրիտցիները պահանջում էին իրենց փողերը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Ա...

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Մարտի 17, 2015
1

Այն օրը, երբ Բաղրամյան 26-ում քաղաքական ուժերի ստուգատես էր սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների անվան տակ, որն արդ...

Խայտառակ դիմանկարներ. Կարամելի Հարութ` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

Խայտառակ դիմանկարներ. Կարամելի Հարութ` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

Մարտի 9, 2015
1

Նա ոչինչ չի կարդացել: Նա ոչ մի տեղ չի սովորել: Նա տառաճանաչ չէ: Նրան չեն դաստիարակել։ Համացանցում սակավ է ներկայացված։ Նրա մասի...

Խայտառակ դիմանկարներ. Գագիկ Խաչատրյան` անսահման հարուստ և անսահման ագահ

Խայտառակ դիմանկարներ. Գագիկ Խաչատրյան` անսահման հարուստ և անսահման ագահ

Մարտի 1, 2015
6

Օրերս, երբ կառավարությունը որոշում կայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծելու մասին, որը կկոչվի «Կոռուպցիայի դեմ պայ...

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Փետրվարի 12, 2015
9

Երևանը Հայաստանի ամենազարգացած, առաջադեմ և մեծ քաղաքն է, հայերի պարծանքը: Այլ կերպ ասած` Հայաստանում Երևանից վեր բան չկա, Հայաս...

Խայտառակ դիմանկարներ. Մարտին Սարգսյան

Խայտառակ դիմանկարներ. Մարտին Սարգսյան

Հոկտեմբերի 23, 2014


Այս հոդվածով մենք նոր շարք ենք սկսում՝ նվիրված մեր երկրի ամենախայտառակ դեմքերին, որոնք հիմնականում Ազգային ժողովում կամ գործադի...

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Մայիսի 30, 2020


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի...

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

Մայիսի 29, 2020


ՄԻԵԴ-ն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը: Որքան էլ ՄԻԵԴ-ը հ...

Եվս մեկ հարված Փաշինյան Նիկոլին ու գրանտակեր իրավապաշտպաններին

Եվս մեկ հարված Փաշինյան Նիկոլին ու գրանտակեր իրավապաշտպաններին

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլն իրավացի է, երբ դժգոհում է դատարաններից և ուզում է փոխել բոլոր դատավորներին, քանզի շատ են դեռ այդ համակարգում ռո...

Բենզին սրսկվողի հերն ընդդեմ Սահմանադրական դատարանի

Բենզին սրսկվողի հերն ընդդեմ Սահմանադրական դատարանի

Մայիսի 16, 2020


Նախ ասենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, ...

Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին

Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին

Մայիսի 15, 2020


Ինչո՞ւ Հայաստանի երեք վարչապետերի և Արցախի մի վարչապետի երաշխավորությունները հաշվի չառնելով և կորոնավիրուսի համաճարակի սպառնալի...

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Մայիսի 14, 2020


Ինչպես հայտնի է, մեծ տերությունների դեսպանները փոքր երկրներում իրենց իրավունք են վերապահում միջամտել հյուրընկալ երկրների ներքին...

դանիբեկյան աննա՝ ապուշ դժբախտ կնիկ

դանիբեկյան աննա՝ ապուշ դժբախտ կնիկ

Մայիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլի դատարանը որոշեց, որ նախկին արտարժութային մարմնավաճառ պողոսյան մարինան, սաֆարյան ստոպիկի քույր խայտառակ սեդան, 2...

բաբաջանյան արմանի հերթական պրիմիտիվ ստորությունը

բաբաջանյան արմանի հերթական պրիմիտիվ ստորությունը

Մայիսի 13, 2020


բաբաջանյան արմանն այսօր առավոտյան բանուգործը թողած՝ գնացել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ու պարզել, որ ոչ մի կորոնավիրուս այնտեղ չկա, լ...

Կզբաղվե՞ն արդյոք սուտենյորությամբ պարոնայք Գռզոն ու Լֆոն

Կզբաղվե՞ն արդյոք սուտենյորությամբ պարոնայք Գռզոն ու Լֆոն

Մայիսի 8, 2020


Միացյալ Նահանգներում կան հատուկ վատ նվագող սիմֆոնիկ նվագախմբեր: Այսինքն՝ հավաքում են դիլետանտների, մարդկանց, որոնք մի քանի տարի...

Անգլիացին իր խոսքն ասաց, սպասենք Манька-облигация-ի պատասխանին

Անգլիացին իր խոսքն ասաց, սպասենք Манька-облигация-ի պատասխանին

Մայիսի 6, 2020


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող լայնածավալ խտրականությունները պետք է դադարեցնել։ Այս մասին հայտարարությամ...

Հերթը հասավ Փաշինյան Նիկոլի աներանց տան հայվանին

Հերթը հասավ Փաշինյան Նիկոլի աներանց տան հայվանին

Ապրիլի 18, 2020


Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ տեղի ունեցողի մասին հարկ է համարել խոսել նաև Ինքը՝ ամենայն հայոց աներձագը: Հայտնի է, որ այս կատա...

դանիբեկյան աննայի քթի վիրահատությունն շատ անհաջող է անցել

դանիբեկյան աննայի քթի վիրահատությունն շատ անհաջող է անցել

Ապրիլի 17, 2020


Ասում են՝ մի բանը որ ձրի է, բանի պետք չէ, քանի որ թանկից էժանը չկա: դատավորուհի դանիբեկյան աննան քիթ դզելու պետպատվեր կպցրեց, թ...

Ժողովրդի վարչապետը սպառնում է կաթողիկոսին

Ժողովրդի վարչապետը սպառնում է կաթողիկոսին

Ապրիլի 14, 2020


Փաշինյան Նիկոլը ծանր տարավ վեհափառի այսօրվա կոչը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ: Նրա թերթը հարձակվեց կաթողիկոսի...

Կաթողիկոսը սպառնում է ազգային անվտանգությանը

Կաթողիկոսը սպառնում է ազգային անվտանգությանը

Ապրիլի 14, 2020


Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու կոչով՝ անդրադառնալով փաստին, որ նոր կորոնավիրուսային...

դանիբեկյան աննան՝ քթի և աբորտի արանքում

դանիբեկյան աննան՝ քթի և աբորտի արանքում

Ապրիլի 11, 2020


Ռոբերտ Քոչարյանի կալանքը և դատաքննությունը դարձան պատմություն: Ամբողջ մի պետություն իր ողջ իրավապահ մեքենայով կապիկություն է ան...

Տեռորիստ Փաշինյան Նիկոլը

Տեռորիստ Փաշինյան Նիկոլը

Ապրիլի 8, 2020


Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ, երբ այս մասշտաբի օրենքի խախտումներ են տեղի ունենում,...

Քիլեր Փաշինյան Նիկոլը

Քիլեր Փաշինյան Նիկոլը

Ապրիլի 8, 2020


Երեկ Անժելա Թովմասյանի հյուրը «Հայելու առաջ» Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն էր: Կարճ ասած, մետրը հայտարարեց...

Տեր-Պետրոսյան Լևոնն ու կորոնավիրուսը

Տեր-Պետրոսյան Լևոնն ու կորոնավիրուսը

Ապրիլի 7, 2020


Տեր-Պետրոսյան Լևոնը հակակորոնավիրուսային կոչով է հանդես եկել: Տեր-Պետրոսյան Լյուսյայի մարդը և ընդհանրապես բոլոր բոզերի մարդիկ ք...

բարսեղյան լևոնի երջանկության կապակցությամբ

բարսեղյան լևոնի երջանկության կապակցությամբ

Մարտի 14, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր լավ լուր հայտնեց հայ ժողովրդին ու իր նախրին: Պարզվեց, որ ժողովրդի վարչապետի ու Հակոբյան Աննայի կորոնավիրո...

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

Փետրվարի 29, 2020


բաբաջանյան արմանի մոտ գարնանային սրացում է սկսվել, հավանաբար, կանանցից բացի, դա պեդերաստներին բնորոշ սրացում է, որը հանգեցնում ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ