Ազգային խայտառակություն

Նախագահ Սարգսյանը պատանի երկրապահներին կործանում է մաղթում

Մարտի 5, 2015
Նախագահ Սարգսյանը պատանի երկրապահներին կործանում է մաղթում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի և «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության կապակցությամբ:

 

«Պատանի երկրապահ» ակումբի սիրելի՛ սաներ, շնորհավորում եմ ձեզ երդման արարողության և ձեր կյանքի գեղեցիկ ու նշանակալի այս օրվա առթիվ: Հայրենիքի պաշտպանությանը ծառայելու ձեր ուխտը սրբազան է, և  ապագա ունի ձեզ նման պատանիներ ունեցող երկիրը:

 

Երկրապահ կամավորական միությունը ծնունդն էր այն կամավորական շարժման, որ ծավալվեց Արցախում, Հայաստանում և ողջ աշխարհում, որտեղ հայ կար: Սա հայության արձագանքն էր մեզ պարտադրված պատերազմին և հետևանքը՝ կանոնավոր բանակի բացակայության:

 

Սիրելի՛ պատանիներ, հիշե՛ք, կամավորների սխրանքն անմահ է: Նրանք իրենց նվիրվածությամբ, նաև կյանքի գնով լրացրեցին պետական զինված ուժերի բացակայությունը: Նրանք տվյալ պատմական պահին արեցին անհնարինը, իրենց արյամբ գնեցին այն թանկարժեք ժամանակը, որ անհրաժեշտ էր կանոնավոր բանակ ստեղծելու համար: Նրանք նաև դարձան այդ բանակի հիմքը:

 

Հիշե՛ք նաև, որ դուք այլևս չեք լինելու «կամավորականներ»: Դուք Հայաստանի Հանրապետության վաղվա զինվորներն ու սպաներն եք: Անկախ նրանից, թե կյանքի ինչ ուղի կընտրեք, համոզված եմ, որ դուք լինելու եք մեր երկրի արժանավոր քաղաքացիներ:

 

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ խորհրդանշական օր և գեղեցիկ առիթ, որ բոլորս երախտագիտությամբ հիշենք և շնորհավորենք Սպարապետին ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ձեր աշխատասիրությամբ, նվիրումով և կեցվածքով արժանի լինեք Վազգեն Սարգսյանի հիշատակին և պատգամներին», - ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

 

«Արժանի լինել Վազգեն Սարգսյանի հիշատակին և պատգամներին»`սրանից վատ բան նախագահ Սարգսյանը չէր կարող ցանկանալ անգամ Իլհամ Ալիևին, ի վերջո, կան դիվանագիտական էթիկայի կանոններ, որոնք արգելում են ուղղակի վիրավորանքներն ու անեծքները: Դե, իսկ «պատանի երկրապահների» հետ շփման մեջ նախագահ Սարգսյանը կաշկանդված չէ որևէ արգելքով, դրա համար էլ այդ խեղճ երեխաներին կամեցավ այնպիսի մի բան, որի իրականացումը կնշանակի նրանց և պետության վերջը: Ասում են, թե հույսը վերջինն է մահանում, մենք էլ հուսանք, որ նախագահ Սարգսյանի այսօրվա խոսքն ընդամենը տուրք էր արատավոր ավանդույթներին, այլ ոչ թե անկեղծ մաղթանք: Քանզի նրանից լավ ոչ ոք չի պատկերացնում «Վազգեն Սարգսյան» ֆենոմենի էությունն ու կործանարարությունը պետության և ազգի համար:






Դիտումների քանակ 7401


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ