Ազգային խայտառակություն

Զավեշտալի նախապատմություն մարտի 4-ի եռակի սպանության առիթով

Մարտի 4, 2015
Զավեշտալի նախապատմություն մարտի 4-ի եռակի սպանության առիթով

Ջհանգիր Լֆիկյան

 

Երևանում այսօր եռակի սպանություն կատարվեց. «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում ոստիկանությունը հայտնաբերել է երկու վիրավորի և մեկ սպանվածի: Վիրավորները (Լևոն Ղազարյան` Երրորդմասցի Լյով,  Դրաստամատ Թադևոսյան` Դերո) մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ տեղում սպանվածը եղել է Մեսրոպ Նազարյանցը: Թե որն է այս մութ պատմության նախապատմությունը` կարելի է միայն կռահել: Հիշեցնենք միայն, որ Երրորդմասցի Լյովը անցյալ տարի աչքի էր ընկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի հետ թեժ պայքարում, որի հետ կապված հնչեցնում էին նաև վարչապետի տղայի անունը, հետո լքել էր երկիրը: Դե, իսկ այսօր նա սպանվեց…

 

Այս պատմությունը ողբերգական է. ի վերջո, հայ երիտասարդներ են սպանվել հայի ձեռքով, և չէինք անդրադառնա սրան, եթե չլիներ մեկ այլ խայտառակ բան, որը պատահել է այս երկրում 20 տարի առաջ, և փայլուն արտացոլում է Հայաստանում գողականի, քաղաքականի, և խմբապետականի սինթեզը, որն արդեն իրականություն էր դեռ Վազգեն Սարգսյանի ասպարեզ մտնելուց առաջ, կարծես թե այդ սինթեզը Հայաստանում միշտ եղել է, ուղղակի կոմունիստական երկրում դրա արտահայտման հնարավորությունը չկար:

 

Ուրեմն, Երրորդմասցի Լյովիկի հետ այսօր սպանված Դրաստամատ Թադևոսյանը նախկինում հայտնի քաղբանտարկյալ Հակոբջան Թադևոսյանի զավակն է: Հակոբջանն, իրոք, իսկական քաղբանտարկյալ է եղել, ի տարբերություն շատերի, դեռ ԽՍՀՄ ժամանակներից, երկար տարիներ նստել է խորհրդային բանտերում, անդամակցել է Ազգային միացյալ կուսակցությանը, եղել է Պարույր Հայրիկյանի և Աշոտ Նավասարդյանի զինակիցը: Սակայն, ի տարբերություն վերջինների, նրա բանտային կյանքը չի ավարտվել Հայաստանի անկախացումով, և պրն Տեր-Պետրոսյանի ժամանակ նա ևս 5 տարի անցկացրել է ճաղերի հետևում: Իսկ այս պատմությունն ապշեցուցիչ է իր պարզությամբ:

 

Ուրեմն, Կծան Միշայի (Միշա Խուդավերդյան) և Արտաշատցի Սամոյի (Սամվել Մարգարյան) ջոկատներին 1991 թե 1992 թվականին հաջողվում է Նախիջևանի սահմանին (թե Նախիջևանի սահմանից այն կողմ, արդեն ադրբեջանական տարածքում), մեղմ ասած, առգրավել ադրբեջանական մի բեռնատար գնացք, որի վագոններից մեկը լիքն էր արտասահմանյան դուբլյոնկաներով: Սա մեր տղաների համար յուրահատուկ հաջողություն էր` նրանց ձեռքն էր ընկել միլիոնների արժեք ունեցող ապրանք: Բնականաբար, սկսվում է այդ դուբլյոնկաների վաճառքը Հայաստանում, իսկ լավ տղաների կանանց դրանք անվճար էին տրամադրվում` Հայրիկյանի, Նավասարդյանի կանայք դեռ երկար կհիշեն այդ «տրոֆեյները»: Մի խոսքով, ինչպես հաճախ է պատահում հայերի պարագայում, Սամոն ու Միշան չեն կարողանում «по-честному» (ականջդ կանչի, Պանիկովսկի) կիսել իրենց վաստակը: Գործը հասնում է նրան, որ «բազարին» մասնակցում են Հայրիկյանը, Նավասարդյանը, Հակոբջան Թադևոսյանը, որոնք փորձում են մարտական ընկերներին համերաշխացնել և հնարավորինս ճիշտ կիսել  այդ բարիքը, որ ոչ մեկն իրեն նեղացած չզգա: Դե, իսկ բազարն էլ ավարտվում է նրանով, որ ներքին գործերի անզուգական նախարար Վանո Սիրադեղյանը ձերբակալում է Հակոբջանին մի այնպիսի հոդվածով, որ միայն նրա մտքով կանցներ` «Ադրբեջանական սոցիալիստական սեփականության թալան»:

 

Հակոբջան Թադևոսյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման: Պառլամենտում պատգամավորները ստորագրություններ էին հավաքում նրան ազատելու համար: Իսկապես, զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել` երկար տարիներ խորհրդային բանտերում անշահախնդիր նստած մարդուն գրեթե անկախ Հայաստանում դատում են թշնամի հանրապետության սեփականությունը թալանելու համար, ընդ որում` թալանողն էլ նա չի եղել, այլ ուղղակի ընկերական մասնակցել է «по-честному» կիսելու բարդագույն գործընթացին: Պատգամավորներից ոմանք (օրինակ, Ազատ Արշակյանը) չեն ստորագրում հօգուտ Հակոբջանի՝ պատճառաբանելով, թե, իբր, դրան «հասնում» էր:

 

Ահա այսպիսի բաներ են տեղի ունեցել Հայաստանի անկախացման արշալույսին: Ընդունենք, թե բարքերը և սկզբունքները գրեթե չեն փոխվել, փոխվել են միայն կիսելու ենթակա բարիքների արժեքը և քանակը: Մնացածը գրեթե նույն է մնացել…

 

Ինչ վերաբերում է Թադևոսյանների ընտանիքին, ապա պետք է ասել, որ այդ մարդկանց վրա, իրոք, անեծք կա. այսօր Դրաստամատը միացավ հորը և կորցրեց իր կյանքը։ Վստահաբար կարելի է պնդել՝ նույնքան անհեթեթ պատճառով ու զավեշտալի կերպով:

 






Դիտումների քանակ 13646


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարբերությունը մեծ չէ

Տարբերությունը մեծ չէ

Հուլիսի 23, 2018


Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը սկզբում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էր: Հետո Փաշինյանը նրան չընդունեց, և սա սկսեց չհասկանալ, թե ինքն այ...

Հայրիկյանը սովամահ կլինի

Հայրիկյանը սովամահ կլինի

Հունիսի 29, 2018


Պարույր Հայրիկյանը Նիկոլից դասեր է առել: Հիմա նա էլ է ֆեյսբուքում ուղիղ եթեր մտնում: Բայց դժվարությամբ է մտնում, որովհետև նախч ...

Մնա՞լ, թե՞ չմնալ բանտում

Մնա՞լ, թե՞ չմնալ բանտում

Հունիսի 26, 2018


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով երկարատև ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանն այսօր ֆեյսբուքյան իր էջ...

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Մայիսի 11, 2018


Այսօր մի փոքրիկ տեղեկություն բավական մեծ աղմուկի պատճառ դարձավ: Խոսքը առողջապահության նախարարության մասին էր: Այն, որ ներկայիս ...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին

Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին

Ապրիլի 12, 2018


Պարույր Հայրիկյանը կրկին սկսել է շատախոսել: ԱՄՆ-ից օրերս Հայաստան վերադարձած ԱԻՄ առաջնորդը ոչ միայն սկսել է հարցազրույցներ տալ,...

Հայրիկյանը խոսում է և կեղծում

Հայրիկյանը խոսում է և կեղծում

Մարտի 30, 2018


Երբ անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանը ստորագրեց ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, ԱԻՄ նախագահ...

Հայրիկյանը շնչում և արտաշնչում է քաղաքականորեն

Հայրիկյանը շնչում և արտաշնչում է քաղաքականորեն

Մարտի 12, 2018


Լուր տարածվեց, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս օրերին գտնվում է արտասահմանում։ Ոմանք անմիջապես սկսեցին ենթադրություններ ...

Հայրիկյանը կրկին փող է մուրում

Հայրիկյանը կրկին փող է մուրում

Փետրվարի 6, 2018


Ամենայն հավանականությամբ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ, այդ իսկ պատճառով էլ նա վերստին վեր...

Հայրիկյանի դուստր Զարուհին

Հայրիկյանի դուստր Զարուհին

Դեկտեմբերի 15, 2017


Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, երբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի էր տալիս ԿԸՀ-ին` մեղադրելով այդ կառույցին այն բանի համա...

Հայրիկյանի հացադուլի դասերը

Հայրիկյանի հացադուլի դասերը

Նոյեմբերի 24, 2017


5 օր տևած անիմաստ հացադուլից հետո Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարեց, որ դադարեցնում է ...

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Նոյեմբերի 23, 2017


Երեկ սեֆիլյանականները` «Սասնա ծռերով» հանդերձ, մի հայտարարություն էին տարածել` հասցեագրված իրենց ընդդիմադիր համարող գործիչներին...

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Նոյեմբերի 22, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրակն է ընկել իր նախաձեռնության ձեռքը և ստիպված ասում է, թե շարունակում է հացադուլը` ԿԸՀ-ից պահ...

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Նոյեմբերի 20, 2017


Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը առոք-փառոք, լավ կերած-խմած, լրագրողներին իր գլխին հավաքած գնաց ԿԸՀ, որ հայտարարված հացադո...

Հայրիկյանը հաց չի ուտի

Հայրիկյանը հաց չի ուտի

Նոյեմբերի 17, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ Հայրիկյանն ասել է, որ իրենք նախատեսում էին ...

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Հոկտեմբերի 26, 2017


Մինչ բոլոր կողմերից ասվում և վերահաստատվում է այն փաստը, որ Հայաստան- ԵՄ ասոցիացման համաձայնագրի վավերացման ճանապարհին որևէ խոչ...

Նոստրադամուս Հայրիկյանի վերջին գուշակությունը

Նոստրադամուս Հայրիկյանի վերջին գուշակությունը

Հոկտեմբերի 5, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ժամանակ առ ժամանակ իրեն մարգարեի տեղ է դնում: Եթե նրան լսելու լինենք, առաջինն ինքն է կանխատեսել...

Ո՞վ է ավելի մեծամիտ

Ո՞վ է ավելի մեծամիտ

Սեպտեմբերի 20, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բառապաշարում հայհոյանքները սկսել են շատ մեծ տեղ գրավել, քանի որ նա այլևս ոչինչ չի անում, բացի զ...

Չեղած բանի բացական

Չեղած բանի բացական

Հուլիսի 17, 2017


Շաբաթներ առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե պատրաստվում է հանդես գալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռ...

Հայրիկյանը երկընտրանքի առաջ է

Հայրիկյանը երկընտրանքի առաջ է

Հուլիսի 5, 2017


«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հավանաբար տեղյակ չէ, որ բոլորովին վերջերս մեր երկրում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ