Սովորական խայտառակություն

Նուբարաշենում սպանվածները ԲՀԿ անդամներ չէին

Մարտի 4, 2015
Նուբարաշենում սպանվածները ԲՀԿ անդամներ չէին
Օսկան Քոչարյան
 
 
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած հանցագործությունը մարդկանց ցնցեց իր դաժանությամբ: Սպանվել էին երեք հոգի, բոլորն էլ  քրեական հեղինակություններ` Երրոդմասցի Լյովիկը, Դերոն, Մեսրոպը:  Օրը ցերեկով կրակոցներ էին հնչել բնակավայրում, քրեական տարրերը հաշվեհարդար էին տեսել մեկը մյուսի հետ, հետո դադարեցվել էր երթևեկությունը, ոստիկանությունը հսկում ու ստուգում էր մեքենաները: Մի խոսքով, մի ամբողջ իրարանցում: Եվ այս բազմամարդ իրարանցման ու աղմուկի նպատակը մեկն էր` ուշադրություն շեղել նրանցից, ովքեր ոչ պակաս մեղավոր էին կատարվածի համար:
 
Խոսքն այս դեպքում ՀՀ ոստիկանության և անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանի մասին է: Ամիսներ շարունակ մարդիկ ահազանգում էին այն մասին, որ երկրում կրկին ակտիվացել են քրեական հեղինակությունները, տեղեկացնում էին նրանց «սխոդկաների» մասին, մատնացույց էին անում այս ու այն վայրում հերթական անօրինականության, ազդեցության գոտիների բաժանման, արյունոտ կամ անարյուն բախումների հնարավորությունները: Իսկ ի՞նչ էին լսում դրան ի պատասխան: Աշխարհի տեր ու տիրակալ Վովան իր բարձունքներից հանդարտության կոչեր էր անում և վստահաբար հայտարարում. «Քրեական աշխարհի ներկայացուցիչները մշտապես գտնվում են ոստիկանության տեսադաշտում և նրանց յուրաքանչյուր տեղաշարժ վերահսկվում է իրավապահների կողմից՝ ինչպես օպերատիվ իրավիճակի կայունության, այնպես էլ օրենքի և օրինականության ապահովման նպատակով»:
 
Ահա այսպես` վերահսկված տեսադաշտում էլ նրանք գնացին կրակեցին ու սպանեցին մեկմեկու: Հիմա Վովայից կպահանջվի նոր բացատրություն ու արդարացում: Սակայն ինչո՞ւ մարդը նեղություն կրի դրա համար: Նման արտակարգ դեպքերի համար էլ նա ունի հերթապահ խոսքեր, որոնցից մեկը արտասանել էր ամիսներ առաջ, երբ ոստիկանությանը տեղեկացրեցին օրենքով գողերի խոշոր հավաքի մասին: Այն ժամանակ Գասպարյան Վովան իր հերթական դասը տվեց մեզ` պարզաբանելով, թե Հայաստանը բաց երկիր է,  որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: Եվ եթե մարդը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից: Ճիշտ այդպիսի իրավունքներից էին օգտվում Լյովիկը, Դերոն, Մեսրոպը մինչև այսօր առավոտ, մինչև առաջին կրակոցը, մինչև առաջին արյունը: Դրանից հետո իրավունքները կտրուկ սահմանափակվեցին: Կարելի է ասել` ընդհանրապես վերացան: Հիմա արդեն ոչ նրանց, ոչ մյուս քաղաքացիներին պետք չեն գա այն օրենքները, որոնք պաշտպանությունը հանձնված է Վովա Գասպարյանին, որովհետև երբ այդ մասին հիշեցնում ես ոստիկանապետին, նա խիստ զայրանում է:
 
Ճիշտ այդպես զայրացավ նաև այն ժամանակ, երբ կայքերից մեկը գրել էր, որ «վերջերս քրեական աշխարհի հետ սերտ հարաբերություններ ունեցող իր ենթակաների միջոցով ոստիկանապետը կապի մեջ է մտել Հայաստանի քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» հետ և նրանց ազատ գործելու երաշխիքներ է տվել` պայմանով, որ նրանք իրենց ներուժը ծառայեցնելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետական կուսակցության»: Վովան զայրացավ, բայց զայրույթն էլ իր հերթին է մի քանի երես ունենում: Հետո պիտի պարզվեր, որ բարկության շարժառիթը ոչ թե քրեականներին լայն ազատություններ ընձեռելու փաստն էր, այլ այն, որ այդ ազատ ու անկաշկանդ քաղաքացիներին անվանում էին գողեր ու հեղինակություններ: Դա էր պատճառը, որ Վովա Գասպարյանը անհրաժեշտ համարեց մեկ անգամ էլ դիմել հանրությանը և նրան խելքի բերել: Իր պատմական ելույթում ոստիանապետն արտասանեց ահա այսպիսի պատմական բառեր. «Ոստիկանի համար չկան «օրենքով գողեր», թաղային հեղինակություններ, իրենց օրենքից վեր դասող օլիգարխներ և այլ երևույթներ»: Չկան, բոլորը հավասար են նրա առաջ, բոլորը մի աստիճան ներքևում են և այդ բոլորին վերահսկում է Վովայի արթուն աչքը: Ճիշտ է, Երրորդմասցի Լյովիկին ու մյուսներին հսկել չկարողացավ, բայց չէ՞ որ դրանից օրեր առաջ նա արդեն մի մեծ ծառայություն մատուցել էր: Ինչո՞ւ եք մոռանում, թե ինչպիսի օպերատիվությամբ նա մի գիշերում զինաթափ արեց Գագիկ Ծատուկյանի պահակախմբի 200 անդամների ու երկիրը փրկեց ռազմական հեղաշրջման վտանգից: Ու եթե այդ հոգսերի տակ կքած` ժամանակ չունեցավ զինաթափելու քրեական տարրերին և արդյունքում երեք մարդ սպանվեց, դա նրա համար դատարկ բան է: Բացի այդ էլ`  արդեն ապացուցված է. Նուբարաշենում սպանվածները ԲՀԿ անդամներ չեն: Կնշանակի վտանգն ընդհանրապես աննշան է եղել, իսկ մեծ գործերն էլ զոհեր են պահանջում:
 
Վատ է միայն այն, որ հասարակությունը շարունակում է դժգոհել Վովա Գասպարյանինց: Հիմա էլ նրանք ասում են. «Եթե Վովան քիչ քիթը խոթի ամեն կարգի քաղաքական խաղերի մեջ և մի քիչ էլ իր անմիջական պարտականություններով զբաղվի, երևի նաև սպանությունների ու կրակոցների թիվը նվազի»: Ստացվում է, որ ոստիկանապետը լավ չի դաստիարակել իր քաղաքացիներին: Ուրեմն, բացատրական աշխատանքները շարունակելու ժամանակներն են:
 

 






Դիտումների քանակ 17404


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանին, ապագայում Փաշինյան Նիկոլն է

Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանին, ապագայում Փաշինյան Նիկոլն է

Սեպտեմբերի 18, 2019


Փաշինյան Նիկոլի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վլադիմիր Գասպարյանին ու մեծահոգաբար նրան չի ձերբակալել՝ բավարարվելով ստո...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գողականի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գողականի

Սեպտեմբերի 1, 2019


Սորոս Ջորջի գրասենյակից Փաշինյան Նիկոլը ստացել է հերթական հանձնարարականը՝ արմատախիլ անել երկրում «գողականը», իսկ Սորոսի վաստակ,...

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Հուլիսի 2, 2019


Արդեն որերորդ օրն է՝ մամուլը գրում է ոստիկանական հատուկ գործողությունների մասին. 600 գողական բերման է ենթարկվել Շիրակի մարզում,...

Փաշինյանը խախտում է գողերի` մարդու իրավունքները

Փաշինյանը խախտում է գողերի` մարդու իրավունքները

Մարտի 12, 2019


Փաշինյան Նիկոլը ռեժիմը մարդու տարրական իրավունքների խախտումը դարձրել է պարծենալու զբաղմունք: Այսպես, երեկ երեկոյան Փաշինյան Նիկ...

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հունվարի 22, 2019


Փաշինյան Նիկոլը տարեվերջին հայտարարեց, թե իբր 21 հազար ներգաղթ ունենք, համեմատելով Հայաստանի սահմանը հատած թիվը: Բայց չասաց, որ...

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլն իր պայմաններն է ներկայացրել: Դրանք չորսն են. ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, բ. ԱԺ-ն վ...

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Կուտոյանին փրկում են, Կուտոյանը չի փրկում

Կուտոյանին փրկում են, Կուտոյանը չի փրկում

Սեպտեմբերի 16, 2017


Բելառուսի և Լիտվայի սահմանին տարօրինակ միջադեպ է գրանցվել, ավելի կոնկրետ` խոսքը սահմանախախտման մասին է: Բայց զարմանալին դրա շար...

Վովա Գասպարյանի սպանիչ հումորը

Վովա Գասպարյանի սպանիչ հումորը

Մայիսի 26, 2017


Չկա կատակ, որն իր մեջ դառը ճշմարտություն չունենա: Նրանք, ովքեր կատակի «զոհն» են դառնում, սովորաբար հակված չեն տեսնել դրա տողատա...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Մարտի 17, 2017


Տեղեկությունն այն մասին, որ այս գիշեր ծեծի էր ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգայի...

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Մարտի 17, 2017


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի քաղաքականությունից անհետացել է քաղաքականությունը, քանզի մեռել են գաղափարախոսությունները, իսկ առա...

Միտինգ մարդասպանների համար

Միտինգ մարդասպանների համար

Նոյեմբերի 21, 2016


«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների գործով բերման էին ենթարկվել քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանն ...

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Հոկտեմբերի 19, 2016


Հայկական մամուլը գրում է ամեն ինչ և ամեն ինչի մասին, բայց, ցավոք, երբեմն գրում է այն բաների մասին, ինչից տեղյակ լինել ուղղակի չ...

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Հունիսի 2, 2016


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկն ահազանգել է ՔԿՀ-ում լարված վիճակի մասին: Նրա ասելով` դատապարտյալներ...

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Մայիսի 21, 2016
3

Այսուհետ հանցագործները՝ մարդասպան լինի կամ գող, հնարավորություն կունենան պատիժը կրել ոչ թե կալանավայրում, այլ Լեռնային Ղարաբաղո...

Վովա Գասպարյան` Facebook-ի և մամուլի նոր աստղ

Վովա Գասպարյան` Facebook-ի և մամուլի նոր աստղ

Ապրիլի 25, 2016


Երեկ հայ առաջադեմ հանրությունը և լրագրողական հանրույթը նոր հետաքրքրություն ձեռք բերեցին Ծիծեռնակաբերդում, անունը` Վլադիմիր Գասպ...

Լոս Անջելեսում Վովայի կարիքն է զգացվել

Լոս Անջելեսում Վովայի կարիքն է զգացվել

Ապրիլի 13, 2016
2

Լոս Անջելեսի հայկական համայնքը հուժկու բողոքի ցույց է անցկացրել ի պաշտպանություն Արցախի: Տասնյակ հազարավոր ցուցարարներ երթով շա...

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Մարտի 3, 2016


Տարիներ առաջ երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանը որոշեց ազատվել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից, որպեսզի «Գլաձորի» շրջանա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ