Ազգային խայտառակություն

Արամ Զավենիչը` Պետրոս Առաքյալի նմանությամբ

Մարտի 4, 2015
Արամ Զավենիչը` Պետրոս Առաքյալի նմանությամբ

Օսկան Քոչարյան

 

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրջորեն որոշել է  մի անգամ ևս իր բախտը փորձել քաղաքական դաշտում, թեև նրան անպայման հուշած կլինեն, որ գետն ամեն անգամ գերան չի բերում, և եթե տարիներ առաջ Քաջ Նազարի օրինակով հայտնվեց երկրի գահին ու նույն Քաջ Նազարի պես էլ այնտեղից վայր ընկավ, ապա հիմա բարձրանալու հավանականությունը զրոյական է, իսկ ավելի ներքև գլորվելու շանսերը` բավականին մեծ: Սա` ոչ այն պատճառով, որ իշխանությունների դիրքերն ամուր են, այլ այն պատճառով, որ Արամ Զավենիչը` լինելով բավականին ապաշնորհ քաղգործիչ, ներքուստ խորապես համոզված է, թե շաբաթը մեկ կողմնորոշում փոխելով, սկզբունքներ դավաճանելով, մի թիմից մեկ այլ թիմ տեղափոխվելով կարող է ապահովել իր գոյությունը: Նրա բնակարանի նվիրական մի անկյունում երևի դեռ սրբազան երկյուղածությամբ պահում են Արամ Սարգսյանի լուսանկարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ վարչապետ կարգելուց հետո այդ ամլիկ գառին Մոսկվա էին տարել` ցարին տեսնելու: Իսկ հիմա մեծացած գառը Պուտինի հրաժարականն է պահանջում, դատափետում է Եվրասիական միության կողմնակիցներին և վերածվել է երդվյալ արևմտամետի այն չափով, ինչ չափով նրան վճարում են դրա համար: Վատը միայն այն է, որ դերի մեջ մտած դերասանի պես, ով երբեմն իր խաղով տարվում է այնքան, որ կորցնում է իրականության զգացողությունը, Զավենիչը նույնպես ընկել է երևակայական տիրույթների մեջ, և այդ հեռուներից հնչող նրա դատողությունները դետեկտիվ-լրտեսական ֆիլմի սցենար են հիշեցնում, որտեղ գլխավոր հերոսն ինքը չէ, սակայն հերոսանալու մղումը կեղեքում է սցենարիստին:

 
Համաձայն նրա նորագույն վարկածների, ԲՀԿ-ՀԱԿ դաշինք-դավադրությունը մշակվել էր Մոսկվայում, և նպատակ ուներ Իվանիշվիլիի տարբերակով իշխանափոխություն անել Հայաստանում, եթե Սերժ Սարգսյանը Եվրամիության հետ ստորագրեր ասոցիացման համաձայնագիրը: Բայց քանի որ այսպես սյուժեն այնքան էլ հետաքրքիր չէ, Արամ Զավենիչը խտացրել է գույները, ինչի արդյունքւմ էլ պարզվել է, որ հետո Կրեմլը խաբեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու Գագիկ Ծառուկյանին՝ մեկ անգամ ևս ցույց տալով, որ Հայաստանում աշխատում է միայն իշխանությունների հետ:
 
Դեպքերը զարգանում են, կծիկը խճճվում է, ու հենց այդ ճակատագրական պահին հրապարակ է գալիս խորաթափանց մարգարեն, որ մարդկանց հեռու պահի վտանգավոր գայթակղություններից: Հասկանալի է, որ մարգարեն նույնպես ինքն է` Արամ Զավենիչը: «ՀԱԿ-ից դուրս գալուց՝ քրիստոնյայի նման երեք անգամ զգուշացրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին ՀԱԿ-ի ժողովում և հանրությանը՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության և ամբողջությամբ Մոսկվայի վրա խաղադրույքներ կատարելու վերաբերյալ: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժամանակը ցույց կտա, թե մեզանից ով է ճիշտ», - ասում է Արամ Սարգսյանը:
 
Քրիստոնեաբար է ասում: Աստվածաշնչի պատվիրաններով: Կտակարանին հարազատ: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին նույն ավետարանական Պետրոս Առաքյալի նմանությամբ մինչև աքլորականչ երեք անգամ դավաճանեց իր յուրայիններին: Ու այդ գործը շարունակում է նաև հիմա` դրվագներ պատմելով ՀԱԿ-ի անդամ եղած տարիներից, նաև գաղտնիքներ բացահայտելով, որոնց հրապարակումը, մեղմ ասած, բարոյական չէ: Եվ այդ պատմութուններն իրենց հետ կամաց-կամաց ջրի երես են բարձրացնում գլխավոր տարաձայնությունը, ինչից խորապես խոցված է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը: «Անհաջողության պատճառը լիդերի սխալ ընտրությունն է եղել  աշխարհաքաղաքական կոնտեքստում»,- ասում է նա:
 
Զգացի՞ք բառի ընտրությունը` աշխարհաքաղաքական: Միայն այդպես: Ու ոչ երբեք դրանից պակաս: Արամ Զավենիչը հիմա միայն այդ մասշտաբների տեր գործիչ է: Ու քանի որ լիդերին սխալ ընտրեցին (այսինքն` չընտրեցին իրեն), գործընթացն էլ ի վերուստ պիտի դատապարտված լիներ, ինչպես որ եղավ և ինչպես որ կանխորոշել էր Զավենիչը:
 
Ի վերջո, ո՞րն է այս թշնամական գրոհի իմաստն ու նպատակը: Մի՞թե միայն այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում հեգնանքով ակնարկել էր «Դավալուից ցախավելը հեծած» ազատարար ասպետին: Անշուշտ, սա էլ կա, բայց միայն իբրև պատրվակ ամենակարևորն ասելու համար: Իսկ գլխավորը, համաձայն Արամ Զավենիչի թեզի, իրենց ապագա քայլերն են: «Ես վստահ եմ, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում, նաև վստահ լինելով, որ հայ հանրության 40-45 տոկոսը ուղղակի կողմ է Եվրամիության հետ Հայաստանի ասոցիացմանն ու առևտրի համաձայնագրի ստորագրմանը՝ դեմ լինելով Եվրասիական միությանը, ես կարծում եմ, որ այս ուժերը միասնական համախմբված հանդես կգան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նաև լուրջ արդյունքները գրանցելուց հետո լուրջ հակադրություն կստեղծեն նախագահական ընտրությունների ժամանակ, որը տվյալ պարագայում կարող է բերել հաղթանակի»:
 
Հիմա պա՞րզ է, որ ՀԱԿ-ԲՀԿ, կոնֆլիկտ-հաշտություն, Դավալու, Կրեմլ` սրանք ընդամենը պարապ զրույցներ են, աշխարհաքաղաքական գործչի ուղեղային մարզանք: Իսկ հարցերի հարցը այլ է:  Արամ Սարգսյանը գնում է ընտրությունների: Մայրիկը թույլ է տվել: Եվրոպայի ձեռքը նրա գլխից անպակաս թող լինի:





Դիտումների քանակ 7084


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսում և մեկնաբանում է Սարգսյան Արամը

Խոսում և մեկնաբանում է Սարգսյան Արամը

Փետրվարի 19, 2020


Սարգսյան Արամը լծվել է ապօրինի հանրաքվեի ԱՅՈ-ի գործին: Բնական է, եթե երկրում հակասահմանադրական գործընթաց է տեղի ունենում, Զավեն...

Ի՞նչն է ընդհանրացնում Զավենիչ Արամին և միասեռականներին

Ի՞նչն է ընդհանրացնում Զավենիչ Արամին և միասեռականներին

Սեպտեմբերի 24, 2019


Բնականաբար, Զավենիչ Արամը պեդերաստ չէ, Shame.am-ի խմբագրակազմը կարող է երաշխիքներ տալ, որ սպարապետ Վազգենի եղբայրը չի կարող այլ...

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Հունիսի 26, 2019


Երբ օրեր առաջ ՌԴ դեսպան պրն Կոպիրկինն այցելեց Ռոբերտ Քոչարյանին, հետո հյուրընկալվեց Սահմանադրական դատարանում, սպարապետ Սարգսյան...

Սարգսյան Արամը ռուս դեսպանին չսիրեց

Սարգսյան Արամը ռուս դեսպանին չսիրեց

Հունիսի 23, 2019


Սարգսյան Արամը, որն ի ծնե օժտված չէ ուղեղով, հայտարարություն է տարածել իր խայտառակ ուսակցության անունից: Հիշեցնենք, որ այս դավ...

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Շահնազարյանի սարքած փորձանքը Արամ Սարգսյանի գլխին

Շահնազարյանի սարքած փորձանքը Արամ Սարգսյանի գլխին

Դեկտեմբերի 5, 2018


Այսօր Դավիթ Շահնազարյանն ասաց, որ միքայելյան սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Փաշինյան Նիկոլն է: «միքայելյան սաս...

Սարգսյան Արամը կանացի մատանի է կրում

Սարգսյան Արամը կանացի մատանի է կրում

Դեկտեմբերի 3, 2018


Ինչպե՞ս է կոչվում այն երևույթը, երբ տղամարդը կանացի հագուստ է հագնում: Իսկ ինչպե՞ս է անվանվում այն տղամարդը, որը կանացի պարագան...

Փաշինյան Նիկոլը թրջելու է Սարգսյան Արամին

Փաշինյան Նիկոլը թրջելու է Սարգսյան Արամին

Դեկտեմբերի 1, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն իր ֆեյսբուքյան էջում ֆոտոնկար է տեղադրել և անգամ կարծիք հայտնել: Սա գրել է. «Ասում են, ո...

Պյոտր Սվիտալսկու խմբակցությունը կղեկավարի Փաշինյան Նիկոլը

Պյոտր Սվիտալսկու խմբակցությունը կղեկավարի Փաշինյան Նիկոլը

Նոյեմբերի 23, 2018


«Մենք» դաշինքը, որը ձևավորվել է Սարգսյան Արամի և Քոքոբելյան Խաչիկի շուրջ, շարունակում է խայտառակվել: Այսօր սրանք հանդիպել են Հա...

Արամ Զավենիչը փախել է հայրական օջախից

Արամ Զավենիչը փախել է հայրական օջախից

Նոյեմբերի 22, 2018


Հզոր «Մենք» դաշինքը (հզոր ենք անվանում, որովհետև այն գլխավորում է հզորագաույն սպարապետի եղբայր Արամ Զավենիչը) հրապարակել է իր ռ...

Ո՞վ պետք է զսպի Փաշինյան Նիկոլին

Ո՞վ պետք է զսպի Փաշինյան Նիկոլին

Նոյեմբերի 21, 2018


2018թ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ով ասես չի մասնակցելու: «Մենք» դաշինքի կազմում ընդգրկված են «Հա...

Արամ Սարգսյանը պարզապես չի ուզում հասկանալ

Արամ Սարգսյանը պարզապես չի ուզում հասկանալ

Նոյեմբերի 10, 2018


Արամ Սարգսյանն ասում է, թե ՀԱՊԿ-ը ճիշտ չի վարվել մեզ հետ, իբր ՀԱՊԿ գորընկերները մեզ «քցել» են: Ու շատ բութ օրինակ է բերում: Ասո...

«Մենք»-ը խայտառակվելու է

«Մենք»-ը խայտառակվելու է

Նոյեմբերի 10, 2018


Այսօր պարզվեց, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարները՝ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը,...

Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է

Հոկտեմբերի 22, 2018


Ազգային ժողովն այս արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հայտնի է, որ գրեթ...

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ֆուկ է անում «Ելք» դաշինքի իր ընկերներին: Այսինքն, նրանց չի վերցնի ...

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Հուլիսի 30, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր մասին սիրում է ասել, թե անչափ սկզբո...

Արամը դարձավ հավատացյալ

Արամը դարձավ հավատացյալ

Հուլիսի 26, 2018


Այսօրվա կարևորագույն իրադարձությունը շատերի կարծիքով այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Լավ է քիչ, քան ոչինչ

Լավ է քիչ, քան ոչինչ

Հունիսի 29, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծես թե լրջորեն որոշել է դառնալ ԵԿՄ ...

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

Հունիսի 26, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանի անփառունակ տապալումից հետո Երկրապահ կամավորականների միությունն իրեն որբացած է զգում: Որքան էլ կարծիքն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ