Ազգային խայտառակություն

ՀՀ նախագահների լպիրշությունը և հայ ժողովրդի անճար խեղճությունը

Մարտի 3, 2015
ՀՀ նախագահների լպիրշությունը և հայ ժողովրդի անճար խեղճությունը

Քոչար Օսկանյան

 

Այսօր խորհրդարանում քննարկման դրվեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը: Կարելի է ասել, որ Ազգային ժողովը հրատապ և արտահերթ կարգով փրկօղակ նետեց նախկին նախագահներին: Նոր նախագծով առաջարկվում է Հայաստանի պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով:

 

Զարմանքի կամ տարակուսանքի պատճառներ կարծես թե չկան: Իհարկե, նախագահների հարցը պիտի օրակարգ գար, հո ծայր աղքատության մեջ ապրող շուրջ մեկ միլիոն քաղաքացիների, ողորմության չափով թոշակներ ստացող ծերերի ու հաշմանդամների հարցը չէ՞ր դառնալու քննության նյութ: Ի վերջո, ինչպես արդարացավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սա սոցիալական աջակցության ձև չէ, այլ նախագահի ինստիտուտի համար է սահմանված, որն ընդունված է քաղաքակիրթ աշխարհում: Եվ քանի որ Հայաստանը վաղուց ի վեր ամենաքաղաքակիրթների շարքում է, ուստի պատգամավորների հետևողականությունը ևս լիովին տրամաբանության շրջանակներում է:

 

Եվ այսպես, համաձայն օրինագծի, 2014-ի հուլիսի 1-ից նախագահի աշխատավարձը սահմանվել է քաղծառայողների բազային աշխատավարձի (66 հազար դրամ) 20-ապատիկի չափով: Այսպիսով, նախագահի թոշակը, որը ներկայումս կազմում է 320 հազար դրամ, այժմ էական աճ կարձանագրի: Եթե ընդունենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը կազմում է 1 մլն 320 հազար դրամ, ապա սրանից բխում է, որ ՀՀ երկու նախկին նախագահների թոշակը կկազմի 924 հազար դրամ: Մի խոսքով՝ մարդասիրական խոշոր քայլ է կատարվում: ՀՀ նախկին նախագահներին պատգամավորները փրկում են սովամահությունից, ապրելու և գոյատևելու հնարավորություն են ստեղծում:

 

Միայն մի խոցելի տեղ է մնում, որը նույնպես հնարավոր է արագ կարգով շտկել: Ինչպես հայտնի է, թոշակ կարող է ստանալ չաշխատող կամ անաշխատունակ մարդը: Այս իմաստով, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը գործազո՞ւրկ է: Որքան հայտնի է, նա, մասնավորապես, ԱՖԿ «Սիստեմա»-ի անկախ տնօրեններից է (չհաշված բազմամիլիարդ եկամուտներ բերող բիզնեսները): Սակայն ո՞ւմ ցավն է կտրվել դա ստուգել, ինչ-որ հարցումներ անել ու տեղեկանքներ ստանալ Ռուսաստանից: Ի՞նչ մի մեծ բան է 2000 դոլար թոշակը, որ դրա համար միջպետական աղմուկ բարձրացվի:

 

Մյուս կողմից էլ՝ չի կարելի չնկատել, որ արտահերթ կարգով այս նախագիծը խորհրդարան մտցնելու փութաջանության մեջ նաև գործող նախագահի անհանգստության շերտերն են նշմարվում: Բայց դրա մեջ նույնպես տարօրինակ ոչինչ չկա: Սերժ Սարգսյանն էլ կարող է մտահոգվել իր ապագայի համար: Մեծ աշխարհ է, ի՞նչ իմանաս, թե վաղն ինչ կարող է լինել: Ի վերջո, նախագահի ինստիտուտն էլ մի օր կարող է վերանալ, բայց նոր օրենքն ու թոշակը կմնան: Թոշակն ավելի երկարակյաց բան է, քան իշխանությունը:

 

Այժմ` գլխավորի, այս պատմության ամենախայտառակ բանի մասին: Հավանաբար, հայերը չգիտեն կամ չեն կռահում, որ ՀՀ պաշտոնաթող նախագահներն աշխարհում ամենահարուստն են: Խոսքը նրանց լափածի մասին չէ, որ լափել են կաշառքի կամ ստվերային բիզնեսների ձևով: Խոսքը պետության տվածի մասին է, այն էլ` օրենքի ուժով: Այսպես, աշխարհի ամենահարուստ երկիր Միացյալ Նահանգների նախագահ Օբաման նեգրի պես կաշխատի 8 տարի, այդ տարիների ընթացքում կստանա 3.200.000 աշխատավարձ (տարեկան 400.000 դոլար), դրա 39 տոկոսը կվճարի պետությանը որպես եկամտահարկ: Փաստորեն, Օբամային առձեռն կմնա 1.900.000-ի չափի գումար: Դրանից հետո պետությունը նրան ցմահ կվճարի որպես թոշակ աշխատավարձի 50 տոկոսը` 200.000 դոլար տարեկան: Հրաժարականից հետո առաջին 10 տարին պետությունը նրան կտրամադրի նաև պետական թիկնազոր և կվճարի ցմահ նրա գրասենյակը կամ գրադարանը: Հիմա տեսնենք, թե ինչ է անում պետությունը Հայաստանում իր անզուգական նախագահների համար: Թիկնազորը տրամադրում է ցմահ, այսինքն՝ կարծում է, թե միջազգային ահաբեկիչների համար ՀՀ պաշտոնաթող նախագահն ավելի ցանկալի թիրախ է, քան միջուկային գերտերության նախկին առաջնորդները, որոնք բավարարվում են 10 տարով՝ պետական թիկնազորի մասով: Սերժ Սարգսյանին և նրա նախորդներին վճարած աշխատավարձերը չենք էլ հաշվում, դրանք կոպեկներ են: Բայց կհաշվենք այն դղյակների արժեքը, որոնք պետությունը հրաժարականից հետո նվիրում է նախագահին: Ասենք, անգամ անշարժ գույքի այսօրվա ընկած գներով Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի դղյակները 20 միլիոն դոլարից պակաս չարժեն: Դե, հիմա համեմատեք ՀՀ և ԱՄՆ պաշտոնաթող նախագահների ֆինանսական կարողությունները: Բա սա խայտառակություն չէ՞: Բա սա ազգի հանդեպ անարգանք չէ՞:

 

Եթե ցմահ թիկնազորը կարելի է թիթիզությանը վերագրել, ի վերջո, Հայաստանում լավ տղերքին վայել չէ առանց թիկնապահի ֆռֆռալ, այստեղ անգամ գյուղապետերն են թիկնազոր պահում, ապա չենք կարող հասկանալ բազմամիլիոնանոց դղյակներ նվիրելու իմաստը: Սա ի՞նչ է, ի՞նչ է ուզում ասել պետությունը սրանով: Որ ազգն այնքան է հարգում պաշտոնաթող նախագահին (իրեն թալանելու, ընտրություններ կեղծելու, բռնանալու համար), որ հեռանալուց հետո տասնյակ միլիոն դոլարնե՞ր է նվիրում:

 

Զավեշտալի է, որ ցայսօր այս խայտառակության մասին ոչ ոք չի խոսում: Բայց ո՞վ խոսի: Ընդդիմությո՞ւնը: Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, ով գլխավոր շահառուն է այս ամենի: Ռոբերտ Քոչարյա՞նը, ԲՀԿ ընդդիմություն կոչվածի նախկին խազեինը: Ո՞վ:

 

Իրոք, կարելի է խղճալ հայ ժողովրդին: Կարելի է խղճալ, որ երկչոտ է, այդքան հարիֆ է, այդքան ամաչկոտ է, այդքան խեղճ է, այդքան անճար ու խղճուկ է: Որ թույլ է տալիս իրեն անգամ բարձրաձայն չդժգոհել իր բռնարարներից` իր հաշվին հսկայական կարողություններ զոհաբերելու համար: Դե, ինչ ասենք, թող զոհաբերեն, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը և Սարգսյանը հո նեգր Օբաման չեն, որ քնձռոտ կոպեկներով բավարարվեն, նրանք ուրի՛շ են…






Դիտումների քանակ 12632


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Մայիսի 30, 2020


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի...

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

Մայիսի 29, 2020


ՄԻԵԴ-ն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը: Որքան էլ ՄԻԵԴ-ը հ...

Եվս մեկ հարված Փաշինյան Նիկոլին ու գրանտակեր իրավապաշտպաններին

Եվս մեկ հարված Փաշինյան Նիկոլին ու գրանտակեր իրավապաշտպաններին

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլն իրավացի է, երբ դժգոհում է դատարաններից և ուզում է փոխել բոլոր դատավորներին, քանզի շատ են դեռ այդ համակարգում ռո...

Բենզին սրսկվողի հերն ընդդեմ Սահմանադրական դատարանի

Բենզին սրսկվողի հերն ընդդեմ Սահմանադրական դատարանի

Մայիսի 16, 2020


Նախ ասենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, ...

Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին

Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին

Մայիսի 15, 2020


Ինչո՞ւ Հայաստանի երեք վարչապետերի և Արցախի մի վարչապետի երաշխավորությունները հաշվի չառնելով և կորոնավիրուսի համաճարակի սպառնալի...

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Մայիսի 14, 2020


Ինչպես հայտնի է, մեծ տերությունների դեսպանները փոքր երկրներում իրենց իրավունք են վերապահում միջամտել հյուրընկալ երկրների ներքին...

դանիբեկյան աննա՝ ապուշ դժբախտ կնիկ

դանիբեկյան աննա՝ ապուշ դժբախտ կնիկ

Մայիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլի դատարանը որոշեց, որ նախկին արտարժութային մարմնավաճառ պողոսյան մարինան, սաֆարյան ստոպիկի քույր խայտառակ սեդան, 2...

բաբաջանյան արմանի հերթական պրիմիտիվ ստորությունը

բաբաջանյան արմանի հերթական պրիմիտիվ ստորությունը

Մայիսի 13, 2020


բաբաջանյան արմանն այսօր առավոտյան բանուգործը թողած՝ գնացել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ու պարզել, որ ոչ մի կորոնավիրուս այնտեղ չկա, լ...

Կզբաղվե՞ն արդյոք սուտենյորությամբ պարոնայք Գռզոն ու Լֆոն

Կզբաղվե՞ն արդյոք սուտենյորությամբ պարոնայք Գռզոն ու Լֆոն

Մայիսի 8, 2020


Միացյալ Նահանգներում կան հատուկ վատ նվագող սիմֆոնիկ նվագախմբեր: Այսինքն՝ հավաքում են դիլետանտների, մարդկանց, որոնք մի քանի տարի...

Անգլիացին իր խոսքն ասաց, սպասենք Манька-облигация-ի պատասխանին

Անգլիացին իր խոսքն ասաց, սպասենք Манька-облигация-ի պատասխանին

Մայիսի 6, 2020


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող լայնածավալ խտրականությունները պետք է դադարեցնել։ Այս մասին հայտարարությամ...

Հերթը հասավ Փաշինյան Նիկոլի աներանց տան հայվանին

Հերթը հասավ Փաշինյան Նիկոլի աներանց տան հայվանին

Ապրիլի 18, 2020


Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ տեղի ունեցողի մասին հարկ է համարել խոսել նաև Ինքը՝ ամենայն հայոց աներձագը: Հայտնի է, որ այս կատա...

դանիբեկյան աննայի քթի վիրահատությունն շատ անհաջող է անցել

դանիբեկյան աննայի քթի վիրահատությունն շատ անհաջող է անցել

Ապրիլի 17, 2020


Ասում են՝ մի բանը որ ձրի է, բանի պետք չէ, քանի որ թանկից էժանը չկա: դատավորուհի դանիբեկյան աննան քիթ դզելու պետպատվեր կպցրեց, թ...

Ժողովրդի վարչապետը սպառնում է կաթողիկոսին

Ժողովրդի վարչապետը սպառնում է կաթողիկոսին

Ապրիլի 14, 2020


Փաշինյան Նիկոլը ծանր տարավ վեհափառի այսօրվա կոչը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ: Նրա թերթը հարձակվեց կաթողիկոսի...

Կաթողիկոսը սպառնում է ազգային անվտանգությանը

Կաթողիկոսը սպառնում է ազգային անվտանգությանը

Ապրիլի 14, 2020


Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու կոչով՝ անդրադառնալով փաստին, որ նոր կորոնավիրուսային...

դանիբեկյան աննան՝ քթի և աբորտի արանքում

դանիբեկյան աննան՝ քթի և աբորտի արանքում

Ապրիլի 11, 2020


Ռոբերտ Քոչարյանի կալանքը և դատաքննությունը դարձան պատմություն: Ամբողջ մի պետություն իր ողջ իրավապահ մեքենայով կապիկություն է ան...

Տեռորիստ Փաշինյան Նիկոլը

Տեռորիստ Փաշինյան Նիկոլը

Ապրիլի 8, 2020


Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ, երբ այս մասշտաբի օրենքի խախտումներ են տեղի ունենում,...

Քիլեր Փաշինյան Նիկոլը

Քիլեր Փաշինյան Նիկոլը

Ապրիլի 8, 2020


Երեկ Անժելա Թովմասյանի հյուրը «Հայելու առաջ» Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն էր: Կարճ ասած, մետրը հայտարարեց...

Տեր-Պետրոսյան Լևոնն ու կորոնավիրուսը

Տեր-Պետրոսյան Լևոնն ու կորոնավիրուսը

Ապրիլի 7, 2020


Տեր-Պետրոսյան Լևոնը հակակորոնավիրուսային կոչով է հանդես եկել: Տեր-Պետրոսյան Լյուսյայի մարդը և ընդհանրապես բոլոր բոզերի մարդիկ ք...

բարսեղյան լևոնի երջանկության կապակցությամբ

բարսեղյան լևոնի երջանկության կապակցությամբ

Մարտի 14, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր լավ լուր հայտնեց հայ ժողովրդին ու իր նախրին: Պարզվեց, որ ժողովրդի վարչապետի ու Հակոբյան Աննայի կորոնավիրո...

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

Փետրվարի 29, 2020


բաբաջանյան արմանի մոտ գարնանային սրացում է սկսվել, հավանաբար, կանանցից բացի, դա պեդերաստներին բնորոշ սրացում է, որը հանգեցնում ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ