Սովորական խայտառակություն

Մկան շեռն էլ ջաղցին օգուտ է

Մարտի 2, 2015
Մկան շեռն էլ ջաղցին օգուտ է
Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը շատ անսպասելի վերցրեց ու համալրեց Հանրային խորհրդի կազմը նոր անդամներով: Ասում ենք` անսպասելի, քանի որ համալրման անհրաժեշտություն կար շատ վաղուց: Օրինակ, ՀԽ նախկին անդամ Վլադիմիր Մովսիսյանը մահացել էր 5 ամիս առաջ, Էմիլ Գաբրիելյանն ընդհանրապես 5 տարի առաջ է հրաժեշտ տվել կյանքին, բայց այդ ընթացքում նորեր ներգրավելու անհրաժեշտություն չէր զգացվել: Իսկ հիմա հանկարծ հիշեցին դրա մասին: Եվ նախագահի կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամների կազմը ստացավ այս կերպարանքը` Ռոբերտ Ամիրխանյան, Աննա Ասատրյան, Լիլիթ Ասատրյան, Կարեն Բեքարյան, Գագիկ Մանասյան, Անելկա Գրիգորյան, Աստղիկ Գևորգյան, Հայկ Դեմոյան, Հովհաննես Զանազանյան, Վազգեն Մանուկյան, Սմբատ Լպուտյան, Էդիկ Մինասյան:
 
Ինչպես դժվար չէ նկատել, նորակոչիկները երկուսն են` Էդիկ Մինասյանն ու Սմբատ Լպուտյանը: Այս երկուսի ընտրությունն արդեն իսկ բացահայտում է նախագահի մտադրությունների և նախապատվությունների իմաստը: Էդիկ Մինասյանը, ով Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանն է, միաժամանակ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրը: Նա հատկապես հանրահայտ դարձավ նրանով, որ իր հեղինակած պատմության դասագրքում անդրադարձավ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին և դրա մեկնաբանությունների շնորհիվ արժանացավ բազում քաղաքացիների հայհոյանքներին և ատելությանը:  Հաջորդ անդամը` Սմբատ Լպուտյանը, ով նաև Շախմատի ակադեմիայի ռեկտորն է և շախմատասեր Սերժ Սարգսյանի տեղակալը Շախմատի ֆեդերացիայում, բազմիցս աչքի է ընկել իր իշխանամետ կեցվածքով և իր հանդեպ վերնախավի բարեհաճ վերաբերմունքով: Ահա այսպիսի ընտրյալ կադրերն էլ ՀԽ-ին պիտի նախապատրաստեն գլխավորին:
 
Իսկ ո՞րն է այդ գլխավորը: Խոսքն այս դեպքում կարող է լինել միայն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման մասին: Սերժ Սարգսյանը, ով պատրաստվում էր իր համար բախտորոշ այդ քայլին գնալ քաղաքական ու հասարակական ուժերի լայն կոնսոլիդացիայով, այժմ արդեն հասկանում է, որ դա լինելու բան չէ: Մնում է միայն մի տարբերակ` ստեղծել այն երևութական պատկերը, թե հանրության տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում են փոփոխությունները: Եվ հենց այստեղ է, որ նա հիշել է նաև կիսամեռ մի կառույցի` Հանրային խորհրդի մասին: Գերազանց իմանալով, որ ՀԽ-ն չունի ոչ հեղինակություն, ոչ ազդեցություն, նա պատրաստվում է առավելագույնը քամել նրանից, այսինքն` նետել բանավեճերի, քննարկումների, լեզվակռիվների, ջուրծեծոցիության պարապ զբաղմունքի գիրկը` դրանով հանրությանը սնուցելով մանր-մունր փշրանքներով և շեղելով ուշադրությունը հիմնականից: Նախագահն ու նրա շրջապատը հիմա համոզված են, որ բարդ իրավիճակի մեջ մկան շեռն էլ ջաղցին օգուտ է, իսկ Հանրային խորհրդից կպահանջվի ապացուցել, որ ինքը միայն պարապ հացակեր չէ ու հարկ եղած դեպքում ձեռք կմեկնի իշխանություններին` ինքն էլ առաջնորդվելով «օգնիր, որ օգնություն գտնես» ինքնապահպան կարգախոսով:





Դիտումների քանակ 4332


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Դեկտեմբերի 11, 2018


Ընդհանրապես, մարդուն, նրա էությունը, կերպարը, քաղաքական հայացքներն ու մտադրությունները բոլորից լավ բնութագրում են նրա ընկերներն...

Վարդապետյան Տաճատը միակ դավաճանն է

Վարդապետյան Տաճատը միակ դավաճանն է

Նոյեմբերի 28, 2018


Ուրեմն, մի պատգամավոր կա: Անունը՝ Վարդապետյան Տաճատ: Սա իրենից երբևէ որևէ բան չի ներկայացրել: Սրան Սերժ Սարգսյանը տեղավորում էր...

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Նոյեմբերի 10, 2018


Երբ խորհրդային տարիներին արգելում էին Սախարովի, Կովալյովի, Հավելի,,Գամսախուրդիայի, Լանդսբերգիսի կամ Հայրիկյանի գործունեությունը...

Խայտառակության շահառուները

Խայտառակության շահառուները

Հոկտեմբերի 12, 2018


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ օրենքին այս երկրում մեզնից բացի ոչ ոք չի անդրադարձել: Բնականաբար, այդ խայտառակության համ...

Լակոոտակրատիան հավատարիմ է մնում լակոտությանը

Լակոոտակրատիան հավատարիմ է մնում լակոտությանը

Սեպտեմբերի 18, 2018


Փաշինյան Նիկոլի աշխատակազմի լակոտ ղեկավարն ասում է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպե...

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Սեպտեմբերի 16, 2018


Փաշինյան Նիկոլի հիվանդություններն ու վերջերս ձեռք բերած ստալինյան «головокружение от успеха»-ից բխող խանգարումները հասցրել են ն...

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Սեպտեմբերի 4, 2018


Ռոբերտ Քոչարյանը 10 տարի աշխատեց ՀՀ նախագահ, 10 տարի անընդմեջ իր Վարդանիկ Օսկանյանի միջոցով կոմպլեմենտարիզմ քարոզեց: Հետո Սերժ ...

Երկու դերասանի թատրոն

Երկու դերասանի թատրոն

Հուլիսի 30, 2018


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը վերջին շրջանում սկսել է ավելի հաճախ հիշել, որ ինքը նաև ԱԺՄ կուսակցության նախագահն է,...

Մանուկյանին պետք է անպետքությունը

Մանուկյանին պետք է անպետքությունը

Հուլիսի 2, 2018


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ծանր երկընտրանքի առաջ է հայտնվել: Վարչապետ Փաշինյանը օրերս առիթ է ունեցել խոսելու ՀԽ...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Մայիսի 5, 2018


Բաց նամակի ժանրը խիստ կասկածելի ժանր է: Եթե մարդն ինչ-որ մեկին ասելիք ունի, կարող է դիմել անձամբ նրան ու փոխանցել սեփական մտքեր...

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Ապրիլի 30, 2018


Երբ ամիսներ առաջ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցն...

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Ապրիլի 26, 2018


Այսօր հայտնի դարձավ, թե ինչու հայ ազգի բազմատաղանդ զավակ Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոն չդարձավ։ Պատճառը՝ նա ոչխար է։ Ահա թե ինչ...

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Ապրիլի 22, 2018


Ավարտվեց Սարգսյան-Փաշինյան հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե. Նիկոլն ասաց, թե քննարկելու է Սարգսյանի հրաժարականի պայմանները, Սա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Փետրվարի 20, 2018


Նախագահ Սարգսյանը հանճարեղ կադրային որոշումների հեղինակ է, 2008-ին նա «կուլտմասսավիկ» Ալիկին նշանակեց ՀՀ ոստիկանության պետ: Նշե...

Իբր իրենք քիչ էին

Իբր իրենք քիչ էին

Դեկտեմբերի 8, 2017


Հայաստանում գոյություն ունի մի անհասկանալի, ոչ մեկին պետք չեկող, որևէ օգտակար բան չկատարած կառույց: Կոչվում է Հանրային խորհուրդ...

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամ...

Երգի ու կամքի գերիները

Երգի ու կամքի գերիները

Հունիսի 20, 2017


Շուրջ մեկ շաբաթ առաջ հայազգի նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ իր հեղինակած երգը `«Քեզ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ